Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (11)
Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Իրանի դեմ սանձազերծած ագրեսիայից հետո, այս երկրի քաղաքական, տնտեսական ու անվտանգության իրավիճակի մասին Սադդամի անհեռատեսական գնահատականին ու վերջինիս կողմից ներկայացված հրադադարի դիմումին:
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Իրանի քաղաքներում ժողովրդական ուժգին դիմադրության արդյունքում Իրաքի բաասական բանակի առաջխաղացումների դադարեցմանը և Իրանի բանակի օդուժի հզոր արձագանքին: «Քաման 99» գործողության ընթացքում Իրանի օդուժը օդ հանելով 140 կործանիչներ և թիրախ դարձնելով Իրաքի ռազմավարական նշանակության օբյեկտներ ցուցադրեց իր հզորությունը: Իրանի բանակի ծովուժն էլ Պարսից Ծոցում թիրախ դարձնելով Իրաքի նավթի հարթակները մեծ հարված հասցրեց Պարսիծ Ծոցում տեղակայված Իրաքի ծովուժին ու այդ երկրի նավթի արտահանումներին: Իրաքի բաասական բանակի դեմ Իրանի արձագանքը այդ երկրի բռնապետ Սադդամին տրամադրված տեղեկությունների հակառակն էին ապացուցում: Համագործակցելով տարածաշրջանի հետադեմ երկրների, ԱՄՆ-ի ու արևմուտքի հետ լայն տեղեկություններ էին հավաքել Իրանի ներքին իրավիճակի մասին: Իրաքին տրամադրված տեղեկությունների մասին այդ երկրի հրամանատարներից մեկն ասում է.«Իրանի տնտեսական ու քաղաքական իրավիճակի, ներքին դժվարությունների և ընդդիմադիր խմբերի քաղաքական բախումների վերաբերյալ չափազանց ճշգրիտ տեղեկություններ էին տրամադրվել Իրաքին: Այնպես որ Իրաքը տիրապետում էր հազարավոր զորայինների այդ թվում սպաների ու աստիճանավորների աշխատանքից հեռացման հետևանքով Իրանի բանակում առաջացած բացերի ու քայքայվածության մասին ամենաճշգրիտ տեղեկություններին և լիարժեք տեղեկություն ուներ Իրանի բանակում ստեղծված անկարգությունների ու քաոսային վիճակի մասին: Նույնպես էլ Սաուդյան Արաբիան Իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբից իվեր Իրաքին իրազեկել էր Իրանի ռազմական կարողությունների մասին: Սաուդցիները այս տեղեկություններն ստացել էին ԱՄՆ-ի հետախուզական կառույցներից: ԱՄՆ-ի համար էին աշխատում Իրանի SAVAK հետախուզական ծառայության մի քանի գործակալներ ու վարձկաններ : Նրանք նաև տեղեկություններ էին ստացել որոշ դեսպանատներից, Իրանից Իրաք փախած զորայիններից և քաղաքական գործիչներից: Այսպիսով Իրաքի առաջնորդները հետևում էին Իրանի ռազմական վիճակին ու ներքին զարգացումներին»:
Այս ընթացքում միակ բանը, որ վրիպել էր Իրաքի հրամանատարների ուշադրությունից Իրանի մուսուլման ժողովրդի դիմադրության կարողությունն էր, որ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ազատվել ու պատրաստ էր հակազդեցության: Փաստորեն Իրանի դեմ ռազմական ագրեսիայի սանձազերծելու համար իրաքցի ղեկավարների հիմքը այս երկրի հետախուզական կառույցի ներկայացրած գնահատականն ու կատարած հաշվարկներն են եղել և ժողովրդի դիմադրությունն ու նախանշված նպատակներին չհասնելու հետևանքները անտեսվել էին Սադդամի բաասական ռեժիմի ղեկավարների կողմից: Իրաքի բանակի անհաջողության պատճառները վերլուծելով շեշտը դնելով Իրանի ժողովրդի դիմադրության մասին ճշգրիտ տեղեկություններ չունենալու հարցի վրա իրաքցի հրամանատարներից մեկն այսպես է ասում.«Եթե մի հրամանատար կամենար Իրանի վրա հարձակվելու որոշում կայացներ պետք է ճշգրիտ տեղեկություններ հաղորդեր հարձակվող մարտական ստորաբաժանումներին: Հավանական դիմադրությունների մասին տրված տեղեկությունները ճիշտ չէին»: Ագրեսիայի դեմ իրանցիների ռազմական ուժի և ցուցաբերած դիմադրության հարցով սխալ հաշվարկներից առաջացած հետևանքներից հետո Սադդամը հրադադարի առաջարկ ներկայացրեց: Իրանի նկատմամբ սանձազերծած ագրեսիայի երկրորդ շաբաթը Սադդամը հայտարարեց.«Իրաքը հասել է իր տարածքային նպատակներին, և այս երկիրը պատրաստ է մի կողմ թողնել ռազմական գործողությունները և սկսել բանակցությունները»: Չնայած որոշ ճակատներում իրանցիների դիմադրությանը և իրանցիների լոգիստիկական ու ռազմական պակասներին իրաքցիները կարողացել էին արձանագրել որոշակի հաջողություններ: Սակայն այս առաջընթացները չէին համապատասխանում Սադդամի հաշվարկներին, որ ուզում էր երեք օրվա ընթացքում որպես նվազագույն նպատակ բռնագրավել Խուզիստան նահանգը: Փաստորեն Սադդամի կողմից ներկայացված հրադադարի դիմումը խոսում էր Իրանի դեմ սանձազերծած ագրեսիայի հարցում նրա ռազմավարական պարտության մասին: Իրաքի բաասական բանակը չնայած իր սահմանափակ ու շարժուն ստրատեգիայի, որը նաև ուղեկցվում էր արագությամբ ու հանկարծակիի բերելու կարողությամբ չկարողացավ հասնել իր նպատակներին և այս պատճառով էլ ստիպված եղավ տեղակայվել անհարմար պաշտպանական դիրքերում: Այն դեպքում, երբ Իրանի տարածքի մեծ մասը գտնվում էր իրաքցիների ձեռքում հրադադարի դիմումը Իրանի համար անընդունելի էր: Սադդամը կարծում էր, որ հաշվի առնելով Իրանում առկա քաղաքական, տնտեսական և անվտանգության դժվարությունները և անջատողական միտումները կարող է բանակցության սեղանին արտոնություններ կորզել Իրանից ու մասնատել այս երկրի որոշ հատվածները։
Հաշվի առնելով Իրանում առկա այս խնդիրները ու չնայած նորաստեղծ Իսլամական հանրապետության առջև ծառացած բոլոր խնդիրներին և խոչընդոտներին, Սադդամի առաջարկը ոչ ոք լուրջ չընդունեց: Եթե Իրաքի բռնապետը իսկապես ցանկանում էր հրադադար և պատերազմի դադարեցում, ապա նա պետք է դուրս գար գրավյալ տարածքներից և վերադառնար նախնական դիրքերին, հատկապես հետ կանգներ 1975-ի Ալժիրի համաձայնագրի չեղարկումից: Բայց Սադդամի համար նահանջը այն էլ այն տարածքներից, որը նա նախօրոք գրավել էր որպես զիջումներ ստանալու լծակներ համարվում էր ինքնասպանություն: Իր նպատակներին հասնելու համար Սադդամը ընտրեց երկրորդ ճանապարհը այսինքն բանակցությունների անցկացումը Իրանին պարտադրելու համար պաշտոնապես չեղարկել 1975-ին կնքված Ալժիրի պայմանագիրը և որդեգրել առկա իրավիճակի պահպանման քաղաքականությունը: Սադդամի ռեժիմը կարծում էր, որ ԻԻՀ-ն չնայած Իրաքի ագրեսիայի դեմ ցուցաբերած դիմադրությանը, քաղաքական, անվտանգության, տնտեսական ու ռազմական դժվարությունների պատճառով իվիճակի չէ ազատագրել Իրաքի կողմից բռնաագրավված տարածքները և Ստիպված կլինի ընդունել այդ տարածքներում Իրաքի իշխանությունը և 1975թ. պայմանագրի չեղարկումը: Այսպիսով, Սադամի ռեժիմն իր զորքերը տեղակայելով պաշտպանական դիրքերում իր երկրորդ ռազմավարական սխալը թույլ տվեց Իրանի դեմ սանձազերծած ագրեսիայի հարցում:Հաշվի առնելով անձրևային ու ցուրտ սեզոնի վրա հասնելը, իրաքյան ուժերը առանց իրանական ուժերին լուրջ հարված հասցնելու և նպաստավոր դիրքերում ամրանալու, ժամանակ հատկացրին Իրանի զինված ուժերին, որպեսզի ներքին դժվարությունների հաղթահարման հետ միաժամանակ պատրաստվեն ազատագրել բռնագրավված տարածքները: Իրաքցի հրամանատարներից մեկն ասում է.«Իրաքի ղեկավարությունը իր ռազմավարությունը մշակել էր հիմնվելով Իրանում առկա ներքին խառնաշփոթի ու իրանցի դիվանագետների խոր տարաձայնությունների հիման վրա և կարծում էր, որ ներքին իրավիճակի պատճառով Իրանը իվիճակի չի լինելու բավարար ուժ ապահովել իրաքցի ուժերին երկրից արտաքսելու համար»:
Հարգելի ունկնդիրներ, հաջորդ թողարկման ընթացքում կխոսենք պատերազմի կառավարման մասին ԻԻՀ-ի պատասխանատուների տարաձայնությունների ու դրանց արտաքին ազդեցության մասին հատկապես ԻԻՀ-ի թշնամիների շրջանում: