Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (12)
https://parstoday.ir/hy/radio/iran-i129434-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(12)
Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում անդրադարձել ենք պատերազմի սկզբնական օրերին Իրանում առկա քաղաքական տարաձայնություններին, ինչը հուսադրել էր Սադդամին Իրանից արտոնություններ կորզելու և այս երկրի տարածքի մի բաժինը մասնատելու հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2020 11:00 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում անդրադարձել ենք պատերազմի սկզբնական օրերին Իրանում առկա քաղաքական տարաձայնություններին, ինչը հուսադրել էր Սադդամին Իրանից արտոնություններ կորզելու և այս երկրի տարածքի մի բաժինը մասնատելու հարցում:

Թանկագին ուղեկիցներ մինչ այս խոսել ենք Իրաքի բաասական ռեժիմի սանձազերծած ագրեսիայի դեմ Իրանի ժողովրդի ու զինված ուժերի դիմադրության մասին: Սադդամը Իրաքի արդիական զենքերով զինված բանակի դեմ այս կարգի դիմադրություն չէր ակնկալում: Իրաքի բռնապետը կարծում էր, որ կկարողանա երեք օրվա ընթացքում բռնագրավել Խուզեստան նավթաշատ նահանգը: Սակայն միայն Խոռամշահրի ճակատում այս քաղաքի պաշտպանները 34 օր շարունակ Իրաքի մի քանի զրահային դիվիզիաների պահեցին քաղաքի դարպասների հետևում: Տեսնելով ժողովրդի դիմադրությունը Սադդամը հրադադարի առաջարկ ներկայացրեց, որպեսզի հասնի իր նվազագույն նպատակին, որն էր 1975-ի Ալժիրի սահմանային պայմանագրի չեղարկումը: Այս առաջարկը լուրջ չընդունվեց Իրանի  հեղափոխական պետական գործիչների կողմից՝ չնայած այն հանգամանքին, որ Իրանի հազարավոր քառակուսի կիլոմետր տարածքները բռնագրավված էին: Հետևաբար Սադդամը Իրանից արտոնություններ կորզելու համար հույսը դրեց Իրանի ներքին քաղաքական տարաձայնությունների վրա ու սկսեց ամրապնդել իր դիրքերը Իրանից բռնագրաված տարածքներում: ԱՄՆ-ի ծովուժի հրամանատարներից և Արտաքին հետազոտությունների «Բրուքինզ» դաշնային ծրագրի տնօրենների խորոհրդի անդամ Ուիլիամ Էֆ Հիքմանը այս կապակցությամբ ասում է.«Պատերազմի երկրորդ փուլում, որ ներառում է 1980թ. նոյեմբեր ամսից մինչև 1981թ. ամառը, մի կողմից պատերազմը գտնվում էր փակուղում և այդ ընթացքում իրաքյան ուժերը տեղակայվեցին իրենց պաշտպանական դիրքերում և մյուս կողմից Թեհրանում իշխանության պատերազմի առկայության պատճառով Իրանի կողմից ճակատների կարգավորման հետ կապված գործերը լիարժեք չէին կատարվել»: Այս իրավիճակի ստեղծումը այսինքն այն որ Իրաքը անկարող էր Իրանին պատրադրել իր պահանջները և Իրանը նույնպես ներքին քաղաքական խնդիրների  բերումով իվիճակի չէր ազատագրել բռնագրավված տարածքները, պատերազմը լուրջ փակուղու առջև էր կանգնեցրել և այդ պատճառով էլ Իրաքը որոշեց մնալ իր զինված ուժերի կողմից բռնագրավված տարածքներում:

Հեղափոխության հաղթանակից հետո առաջին քաղաքական երկբևեռությունը տեղի ունեցավ Բանի Սադրի կողմից, ինչը ձգվեց մինչև պատերզմի դաշտ

Հաշվի առնելով քաղաքական անկայուն վիճակը և պատերազմի ճակատների հատուկ վիճակը, հիմնական հարցն այն է, որ թշնամու սանձազերծած ագրեսիայից մինչև բռնագրավված տարածքների ազատագրումը Իսլամական Հանրապետությունը ի՞նչ վիճակում էր գտնվում: Այլ կերպ ասած, երկրի քաղաքական ու ռազմական վիճակը ինչ յուրահատկություններ ուներ և դրանից հետո թշնամին ի՞նչ ենթադրություն ու համոզում ուներ այս կապակցությամբ: Նախքան իսլամական հեղափոխության հաղթանակը հաշվի առնելով Շահի ռեժիմը տապալելու հարցում բոլոր ընդդիմադիրների համախմբվածությունը թագավորական համակարգի ընդդիմադիր հոսանքների միջև հակադրությունները ավելի քիչ էր բացահայտվել: Սակայն  կասկած չկա, որ իսլամական հեղափոխության շարժումը ղեկավարում էր շիա բարձրաստիճան հոգևորական լուսահոգի Իմամ Խոմեյնին: Շահական ռեժիմի դեմ բոլոր քաղաքական հոսանքների պայքարը կատարվում էր Իմամ Խոմեյնիի շարժման հսկողության տակ: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, քանի դեռ բոլոր քաղաքական հոսանքները թշնամական դիրքորոշում չէին որդեգրել իսլամական նոր համակարգի դեմ, բոլորը գործունեություն էին ծավալում քաղաքական բաց միջավայրում և խորհրդարանի ու նախագահական առաջին շրջանի ընտրություններում ակտիվ ներկայություն ունեին: Սակայն այն խմբերը, որոնք ձախ ու կոմունիստական հակումներ ունեին կամ էլ Իմամ Խոմեյնիի առաջնորդությամբ իսլամական հանրապետության հակառակ մտքեր ունեին աստիճանաբար բացահայտեցին իրենց թշնամությունը իսլամական հանրապետության նոր համակարգի դեմ: 1980թ. Իմամի ուղեգծին  հետևող ուսանողների կողմից ԱՄՆ-ի դեսպանատան գրավումը և իսլամական հանրապետությունը կործանելու մասին փաստաթղթերի բացահայումը հայտնի դարձրեց իսլամական հանրապետության ընդդիմադիր անձանց ու հոսանքների բուն էությունը: Հետևաբար Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը հռչակվեց լրտեսության որջ: Իհարկե այս խմբերի հետ կապված որոշ անձանց ինքնությունը, ովքեր նաև հասցրել էին ներթափանցել իսլմական հանրապետության որոշ զգայուն բաժիններ, բացահայտվեց ժամանակի ընթացքում:

Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավմամբ շատ տեղեկություններ բացահայտվեցին հեղափոխության ընդդիմադիր հոսանքերի մասին, որոնք նաև հասցրել էին ներթափանցել իսլամական հանրապետության զգայուն բաժիններ

Թերհանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավումը պատճառ դարձավ, որ իսլամական իշխանության բոլոր ընդդիմադիր հոսանքները, որ երկրի ներսում իրենց քաղաքական կյանքը վտանգված էին զգում, առավել ու կրկնակի համադրված ու կազմակերպված ջանքեր գործադրեն հեղափոխական ուժերին ընդդիմանալու համար: Այս հոսանքների էությունը և նրանց կողմից հետապնդվող քաղաքական ու ռազմական նպատակները անհերքելիորեն համընկնում էին Իսլամական հանրապետության նոր համակարգը կործանելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերին ու քաղաքականություններին: Երկրի ներքին զարգացումների գործընթացում որպես նախագահ Բանի Սադրի ընտրությունը համարվում է շրջադարձային կետ իսլամական հանրապետության ընդդիմադիր ուժերի համախմբման ու կազմակերպման հարցում: Բանի Սադրը այն անձանցից էր, որ հեղափոխության հաղթանակին նախորդող վերջին ամիսների ընթացքում Ֆրանսիայում եղած ժամանակահատվածում կարողացել էր մոտենալ Իմամ Խոմեյնիի աջակիցների խմբին ու իր համար օրինականություն վաստակել: Իմամին մոտ լինելու բերումով ձեռք բերած հռչակով նա կարողացավ հաղթել 1981թ. կայացած ԻԻՀ-ի առաջին նախագահական ընտրություններում: Սակայն Բանի Սադրի հակումներն ու գաղափարները շատ հեռու էին լուսահոգի Իմամ Խոմեյնիի գաղափարներից ու առաջնորդությունից: Հաղթելով նախագահական ընտրություններում նա կարծում էր, որ արդեն կարող է օգտվելով ժողովրդի հուզական ու զգացական վիճակից՝ հեռանալ Իմամից ու հեղափոխության գաղափարներից և իրագործել իր նպատակները: Բանի Սադրը ձգտում էր ասպարեզից հեռացնել հեղափոխական ուժերին, որոնք ԱՄՆ-ի լրտեսական որջի գրավումից հետո ձևավորվել էին Իմամի ուղեգծին հետևող ուժերի անվան ներքո: Սակայն պատերազմի զարգացումները և երկրի ներսում ու ռազմաճակատներում Իմամի ուղեգծին հետևող ուժերի նոր դիրքը դժվարացրել էին Բանի Սադրի նպատակների իրագործումը: Բանի Սադրը ենթադրում էր, որ երկրում տիրող անբարենպաստ իրավիճակի շահարկմամբ և գլավոր գերագույն հրամանատարի լիազորությամբ կարող է ասպարեզից հանել Իմամին հավատարիմ հեղափոխական ուժերին:

Բանի Սադր

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո երկրի քաղաքական ու ռազմական կառուցվածքում իրականացված փոփոխություններն ու բարեփոխումները և դրանց բնական արձագանքը պատճառ դարձան, որ քաղաքական անկայունության ֆոնին անբարենպաստ իրավիճակ ստեղծվի ռազմական ուժերի համար: Բանակի գոյութենական փիլիսոփայնության վերաբերյալ կասկածների ու անորոշության առաջացումը և զենքի գնման պայմանագրերի առկախման համար գործադրված ջանքերը, հատկապես հակահեղափոխական տարրերի կողմից որոնք պնդում էին լուծարել բանակը, խստորեն թուլացրեցին ռազմական ուժերի դրիքը: Այս անհանդարտություններին զուգահեռ հակահեղափոխական ուժերը որոշ շրջաններում հատկապես Գոնբադում, Քուրդեստանում, Խուզեստանում ու Բելուչեստանում հարուցեցին ճգնաժամեր ու կազմակերպեցին հեղափոխությանը հավատարիմ ուժերի սպանությունը: Ռազմական ուժերի շարքերում անհանդարտությունները և անջատողական ձգտումները և հակահեղափոխական ուժերի դեմ հեղափոխականների դիրքորոշվելը Սադդամի համար հույսեր էին առաջացրել, որ օկուպացրած տարածքներում բաասական բանակի դիրքերի ամրապնդմամբ կարող է տապալել իսլամական հեղափոխությունը կամ էլ առնվազն կարող է արտոնություններ կորզել Իսլամական հանրապետությունից ու մասնատել այս երկրի մի մասը: