Իրանցի կանայք (7)
https://parstoday.ir/hy/radio/iran-i129478-Իրանցի_կանայք_(7)
Վերջերս ներկայացվեցին «Բարությանը» նվիրված մրցանակաբաշխության ընտրյալները: Այդ միջոցառման առաջին մրցանակը շնորհվել է Հյուսիսային Խորասան նահանգի Գյարմե քաղաքի տարրական դպրոցներից մեկի ուսուցչուհի՝ տկն. Մարիամ Արբաբիին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2020 12:38 Asia/Tehran

Վերջերս ներկայացվեցին «Բարությանը» նվիրված մրցանակաբաշխության ընտրյալները: Այդ միջոցառման առաջին մրցանակը շնորհվել է Հյուսիսային Խորասան նահանգի Գյարմե քաղաքի տարրական դպրոցներից մեկի ուսուցչուհի՝ տկն. Մարիամ Արբաբիին:

«Բարությանը»  նվիրված մրցանակաբաշխությունն այս տարի երկրորդ տարին է, որ անցկացվում  է Դարա Ալ-Աքրամ բարեգործական ընկերության կողմից: Այդ ընկերությունը 2019 թվականից ի վեր նախատեսում է ամենամյա մրցանակ երեխաների իրավունքների ու վիճակի բարելավմանը ձգտող իրանցիների ջանքերը գնահատելու նպատակով: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում մանուկների համաշխարհային օրը: 

Այս մրցանակի ժյուրիի ընտրության չափանիշներում ընդգրկվում են կամավոր հետազոտական ​​և կրթական գործողությունները, խմբային և կազմակերպչական գործողությունները երեխաների կրթության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտացված ենթակառուցվածքների ապահովման համար, և ցանկացած գործողություններ, որոնք անմիջականորեն կապված են անբարենպաստ պայմաններում ապրող աշակերտների ուսմանն ու նյութական հնարավորություններին: Վերջերս երեք բաժիններում ներկայացվեցին մրցանակակիրները: Առաջին մրցանակը շնորհվեց Հյուսիսային Խորասան նահանգի Գյարմե քաղաքի տարրական դպրոցներից մեկի ուսուցչուհի՝ տկն. Մարիամ Արբաբիին: Սակայն ինքը ներկա չի եղել այդ միջոցառմանը: Որոշ ժամանակ առաջ նա վարակվել է կորոնավիրուսով և հիվանդանոց տեղափոխվել: Հիվանդության ամենածանր վիճակում ևս նա շարունակել է դասավանդել և այդ ընթացքում էլ հոգին ավանդել:  Այս հաղորդման ընթացքում ավելի շատ կծանոթանանք իրանցի այս վեհանձն տիկնոջ  հետ:

***

Իրանցի ուսուցչուհի Մարիամ Արբաբին կորոնավիրուսային հիվանդության ամենածանր վիճակում շարունակում էր դասավանդել

Անձնուրաց կանայք աշխարհի որ ծայրում էլ որ լինեն իրենց կարողությունների կողքին, սիրո աղբյուր են հանդիսանում: Իսկ իրանցի կանայք առանձնահատուկ են նաև իրենց համոզումներով , որոնք  ավելի են մեծացնում նրանց սերը: Մարիամ Արբաբին Գյարմե քաղաքի Շահեդ դպրոցի ուսուցչուհին էր: Նա ուսուցչության 22 տարվա փայլուն անցյալ ուներ: Իր աշակերտների ուսման նկատմամբ նրա մտահոգությունը բխում է այն ուսուցումներից, որ գիտության ձեռքբերումն անհրաժեշտ է համարում յուրաքանչյուրի համար և մեծարում է ուսուցիչներին: Նրա զոհողությունն արտացոլում է այն բարեպաշտ մարդկանց զոհողությունը, որ իմաստ են հաղորդում ուսուցչի անվան: Սիրելի ուսուցիչների զոհողությունները տեսնելով, մարդ գիտակցում է, որ նման պայմանները թիկունքում թողնելու համար, միայն ֆիզիկական առողջության պահպանումը բավական չէ և հոգեկան առողջությունը ևս շատ կարևոր է: Ուսուցիչները խնամում են մեր կյանքի ծաղիկներն համարվող մեր երեխաներին ու գալիք սերնդին: Նա միայն հանձնարարված պարտականություններն իր առաքելությունը չի համարում: Իրանի շրջաններից մեկում կորոնավիրուսի պանդեմիայի այս օրերին, երբ ուսուցումն հեռակա կերպով է տեղի ունենում, ուսուցիչն իր հորից ժառանգած գումարով բջջային հեռախոս ու պլանշետ է գնել իր ֆիանանսապես կարիքավոր աշակերտների համար, որպեսզի նրանք չզրկվեն առցանց դասերից:

Հյուսիսային Խորասան նահանգից Մարիամ Արբաբիի գործընկերներից՝ տկն. Մասումե Բաշթիանին ասում է.«Իսլամական մշակույթում ուսուցչությունը մարգարեների մասնագիտությունն է: Դա նշանակում է, որ ուսուցիչը ծանր պարտականություն ունի և Իրանի ուսուցիչներն ապացուցել են, որ ցանկացած պայմանում լավագույն կերպով կատարում են այդ առաքելությունը : Մեզ համար պատիվ է, որ ապրում ենք մի երկրում, որ ծառայելու հանդեպ սերն ու նվիրվածությունը չի մոռացվում անգամ առողջության բացակայության պայմաններում: Այս զոհողությունը կարելի է նմանեցնել սրբազան պաշտպանության տարիների հետ, երբ ազատամարտիկը վիրավորված վիճակում անգամ ցանկանում էր ճակատ մեկնել»:

Նա ասել է.«Հիվանդանոցի մահճակալում աշակերտներին դասավանդելիս կյանքին հրաժեշտ տալը վկայում է իրանցի ուսուցիչների նվիրվածության մասին: Երևի թե նման ոգի չլինի գտնել աշխարհի ոչ մի անկյունում: Այսօր ուսուցիչները թե դասարաններում ներկայությամբ և թե վիրտուալ կերպով աշակերտների համար մեծ ջանք են գործադրում, քանի որ աշակերտին իրենց զավակն են համարում: Եվ հենց այդ ոգու շնորհիվ ժողովրդի մեջ օրըստօրե բարձրանում է ուսուցչի դիրքը»:

Հանգուցյալ Մարիամ Արբաբին

Իսլամական մշակույթում ուսուցչությունը շատ մեծ ու կարևոր պարտականություն է: Քանի որ նրա աշխատանքի արդյունքն ազդում է ժողովրդի ու ողջ մարդկության վրա: Ղուրանի Մաեդե սուրայում ասված է.«Ով երկրում սպանություն կամ հանցանք չգործած մարդուն սպանի, ասես սպանել է ողջ մարդկության և ով մարդուն փրկի մահից,ասես ողջ մարդկությանն է վերակենդանացրել»: Չնայած այս այան առաջին հայացքից խոսում է ֆիզիկական կյանքի ու մահվան մասին, սակայն ավելի շատ անդրադառնում է բարոյական կյանքին ու մահվան: Տգիտությունից փրկելը նույն կյանք պարգևելն է: Այդպիսով մարդուն դաստիարակելն ու կրթելը հավասար է մարդկությանը վերակենդանացման հետ, իսկ մարդուն տգետ պահելը հավասար է բոլոր մարդկանց ոչնչացման հետ: Պատմել են, թե. «Մեկը գնացել է Իմամ Սաջադի մոտ և հայց է ներկայացրել իր հոր սպանողի դեմ և պահանջել է փոխադարձել նրա արարքը: Իմամ Սաջադն այդ մարդուց հարցրել է, արդյոք հորդ սպանողը ոչ մի ծառայություն չի մատուցել քեզ, որ փոխադարձ քայլին գնալու փոխարեն նյութական հատուցում ստանաս իրենից: Մարդը պատասխանեց, այո նա մի քանի օր եղել է իր ուսուցիչը: Իմամը պատասխանեց, որ ուսանելն ու առաջնորդելն ավելի մեծ է արժևորվում: Այդպիսով մարդը հրաժարվեց իր հոր սպանողի դեմ փոխադարձ քայլի դիմելուց»:

Մարիամ Արբաբին համոզված էր, որ ընտանիքում և դպրոցներում շատ ազդեցիկ է կանանց դաստիարակիչ դերը և կանայք իրենց կեցվածքով զոհողության ոգի են սերմանում երեխաներին: Այս ուսուցիչն իր կեցվածքով այնպիսի դաս տվեց ուսուցիչներին ու աշակերտներին, որը հնարավոր չէ սովորեցնել ժամեր տևած դասարանների ընթացքում: Նա ասում էր.«Հիվանդանոցի մահճի վրա իմ դասավանդման պատկերը հազարավոր սրտցավ ուսուցիչների պատկերն է, որոնք դասավանդման ճանապարհին իրենց կյանքն են նվիրաբերում»:

Մարիամ Արբաբի

Այդ օրը նման էր բոլոր աշնանային օրերին: Արևը ծագել էր ու դասի ժամն էր հասել: Երեխաները առցանց հայտարարեցին իրենց ներկայությունը  դասարանում և սպասում էին ուսուցչուհուն: Սակայն ուսուցչուհին այլևս չկար: Կորոնավիրուսը նրան խլեց իր աշակերտներից և ծանր վիշտ պատճառեց բոլորին: Հիվանդանոցի մահճին դասավանդելիս այս սրտցավ ուսուցչի պատկերը լայն արձագանք գտավ սոցիալական ցանցերում: 

Օգտատերերից մեկը գրել է.«Բարեգութ ուսուցչուհի Մարիամ Արբաբին այլևս մեզ հետ չէ: Նրա տեղը ոչ ոք չի զբաղեցնելու: Ոչ մեկը չի կարող մյուսի տեղը զբաղեցնել: Աղետալի է,որ մենք կորցնում ենք մեր սիրելիներին։ Մեծ ցավ ենք ապրում»:

Մեկ ուրիշն իր անձնական էջում գրել է.«Կորոնավիրուսի պանդեմիայի այս օրերին ամենագեղեցիկ պատկերներից մեկն այն էր, որ ուսուցիչը հանուն իր աշակերտների երջանկության դեպի երկինք հառնեց»:

Տկն. Մարիամ Արբաբին հրաժեշտ տվեց այս կյանքին, սակայն դասն ու դպրոցը շարունակվում են ուսուցիչներով, որոնք անխոնջ ու նվիրաբար կրթում ու դաստիարակում են Իրանի աշակերտներին: