Իրանցի կանայք(8)
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Իրանցի կանայք հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կներկայացնենք իրանցի դիվանագետ՝Մարզիե Աֆխամին:Ընկերակցեք մեզ։
Յուրաքանչյուր հասարակության մեջ կանանց իրավիճակը քաղաքական խնդիր չէ։ Հիմնականում այն սոցիալական բնույթ է կրում.միևնույն ժամանակ, կանանց իրավիճակը անմիջական կապ ունի մշակութային, տնտեսական և քաղաքական բաղադրիչների հետ:Իրանում, չնայած առկա բոլոր ծանր և երբեմն շատ ծանր տնտեսական ու մշակութային ճգնաժամերին , սոցիալական ենթակառուցվածքներում ընթանում է հասարակական-քաղաքական և մշակութային զարգացման գործընթացը:Իրանի հասարակությունը շատ է մոտեցել ժամանակակից չափանիշներին:Մի խոսքով , հեղափոխությունից հետո եղած ճգնաժամերն ու դժվարությունները ինչ որ ձևով ունեցել են դրական ազդեցություն: Այժմ կանանց կրթության մակարդակը բարելավվել և հաղորդակցման մակարդակը բարձրացել է,որոնք կամա թե՝ակամա, էական ազդեցություն են ունեցել կանանց ինքնագնահատականի և նրանց քաղաքական ու սոցիալական միտումների վրա:
Անտարակույս սոցիալական ու քաղաքական ասպարեզներում կանանց ծավալուն ներկայությունն ու դերակատարությունը կարելի է համարել առողջ ժողովրդավարության ապացույցը և յուրաքանչյուր հասարակության սոցիալական գիտակցության մտային զարգացման բացահայտ օրինակը: Իսլամական հեղափոխությունից 40 տարի անց, կարելի է ասել ,որ այսօրվա աշխարհում բազմաթիվ կանայք տղամարդկանցից առաջ անցնելով և ներկա լինելով քաղաքական , սոցիալական ու դիվանագիտական ոլորտներում ,նաև որպես խորհրդարանի պատգամավոր և օրենսդրության անդամ ,հասարակությանը համոզել են ,որ հզոր են քաղաքական դաշտում և հասարակությանը ներկայացել են, որպես քաղաքական զարգացման հիմնասյուն:
Իրանցի դիվանագետ Մարզիե Աֆխամը մեկն է այս կանանցից :Նա ծնվել է 1962 թվականի հունվարին Թեհրանում:Նա իսլամական Ազատ համալսարանի տարածաշրջանային ուսումնասիրությունների մագիստրոսի կոչում ունի, իսկ Թեհրանի Ալլամե Թաբաթաբայի համալսարանից `անգլերենի բակալավրի աստիճան:Մարզիե Աֆխամը 2013-ի սեպտեմբերի 31-ին `Մոհամմադ Ջավադ Զարիֆի նախարարության օրոք նշանակվեց Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակի պաշտոնում: Նա Իրանի Իսլամական Հանրապետության առաջին կին դեսպանն է, ով 2015-ից 2019 թվականներին Իրանի դեսպանն էր Մալայզիայում: Աֆխամը նաև Իրանի արտգործնախարարության առաջին կին խոսնակն էր:
Նա այդ մասին ասում է .«Մասնագիտական առումով տարբերություն չունի ,որ արտգործնախարարության խոսնակը լինի կին թե՝ տղամարդ:Ոչ մեր աշխատանքային միջավայրը փոխվեց, ոչ էլ փոփոխվեց որոշ լրագրողների նկատառումները,այն հարցով ,որ ես կին եմ , նաև իմ կողմից կատարված մասնագիտական աշխատանքի առումով գենդերային հատկանիշները չեն ազդել:Սակայն արձագանքների առումով, կարելի է ասել,որ բոլոր ոլորտներում ,խմբերում ու հասարակական կարծիքների մոտ անդրադարձան այս հարցին ,Իրանից դուրս ևս արձագանքներ եղան ...Արևմտյան երկրների համար հետաքրքիր էր ,որ Իրանի իսլամական հանրապետությունում այս պաշտոնը ,որը աշխարհի զանազան երկրներում մեծ լսարան ունի ,առաջարկվել է մի կնոջ: Մյուս կողմից դա վերացրեց այն քարոզչություններն ու շշուկները ,թե՝ Իրանում որոշ աշխատանքների առումով կանանց համար սահմանափակումներ կան և ապացուցեց ,որ եթե որևէ մեկը իզորու լինի իրականացնելու այդ աշխատանքը ,որ հուսամ ես կարողացած լինեմ,Իսլամական հանրապետությունը անկախ սեռից հնարավորություն է տալիս կանանց»:
Մարզիե Աֆխամը եղել է նաև Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հրապարակումների վարչության փոխնախագահ, տեղեկատվության և մամուլի գլխավոր տնօրեն և հանրային դիվանագիտության գլխավոր տնօրեն:Նա զբաղեցրել է ԶԼՄ-ների վարչության պետի, արտգործնախարարի խորհրդականի, նախարարության ավագ մասնագետի, Հանրային դիվանագիտության և լրատվության կենտրոնի խոսնակի և ղեկավարի պաշտոնները։ Բոլոր բնագավառներում Աֆխամին ներկայացել է ,որպես հաջողակ կին պաշտոնյա:
Աֆխամը ապացուցեց , որ իրանցի կանայք կարողացել են օգտվելով ներկայիս աշխարհի յուրահատկությունը , որն է՝ ընդարձակ հաղորդակցությունը, հաջողել աշխարհում արտացոլել լուրերը,իրենց կատարած ցործերը եւ տեսակետները: Նա համոզված է , որ ամբողջ աշխարհում կանանց պայմանների, համոզմունքների և փորձառությունների մասին իրազեկվածությունը ,ներկա աշխարհին համահունչ՝ գիտական, հետազոտական և մտավոր ոլորտներում առաջընթացը և իրանցի կնոջը կիրթ, մտավորական ու ժամանակակից ներկայացնելու ջանքերը ,համարվում են Իսլամական հեղափոխության ժամանակաշրջանում Իրանի կանանց յուրահատկություններից:
Դիվանագիտությունը նրան առիթ ընձեռեց ,որ նա միաժամանակ զբաղեցնի ԱԳ նախարարության խոսնակի զգայուն պատասխանատվությունը և հանրային դիվանագիտության վարչության նախագահությունը,ապացուցելով իր կարողականությունը: Այս աշխատանքի հիմնական դժվարությունը ԶԼՄ-ների և լրագրողների հետ աշխատելն է, և Աֆխամը, ով արտգործնախարարությունում իր երեք տասնամյակ աշխատանքի ընթացքում առնչակից է եղել լուրերի և ԶԼՄ-ների հետ ,այդ մասին լավատեղյակ էր: Նույնիսկ աշխատանքի առաջին օրերին մի ասուլիսի ընթացքում ,նա այդ պաշտոնը բնութագրել էր «լողալ ալեկոծ ծովում»դարձվածքով:Աֆխամը լավապես գիտեր ,որ իր կին լինելը ,կրկնապատկելու է աշխատանքի ճնշումը ,քանզի իր հաջողությունը կամ անհաջողությունը իրենից բացի վերագրվելու է նաև կանանց հասարակությանը ,որն ինքնին մանրադիտակի տակ է դնելու կանանց աշխատանքների ընդլայնման կողմնակիցներին ու հակառակորդներին ,որպեսզի անընդհատ ուշադրության սևեռակետում պահեն իրեն: Աֆխամը ևս չխնայեց ոչինչ և հաջողեց: Արտգործնախարարության միջազգային ուսուցման ու հետազոտությունների կենտրոնի նախագահի խոսքերով՝ ,Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին ջերմորեն ընդունեց նրան և գոհունակություն հայտնեց որ մի կին կատարելապես հարգելով հիջաբը ,ներկա է գտնվել լրատվական ու դիվանագիտական շրջանակներում:
Մարզիե Աֆխամն ամուսնացավ արտգործնախարարությունում աշխատող իր գործընկերներից մեկի հետ :Երբ նրան հարցրին թե՝ արդյոք հաջողել է աշխատանքը և կենցաղը համատեղել թե ոչ, նա ասել է.«Այս հարցին պիտի պատասխանի ամուսինս:Իհարկե ամուսնուս հետ գործընկերներ ենք ,որն ինձ համար բախտավորություն է: Նա լավապես ընբռնում է մեր կյանքի պայմանները: Երբեմն երբ զրուցում ենք ,կատակով ինձ ասում է նորից արտգործնախարարության ոճով խոսեցիր: Համենայն դեպս ես փորձել եմ ընտանիքս առաջնահերթ լինի»:
Այսօր Իրանում մուսուլման կինը հպարտ ու վեհ է: Իրանցի այս տիկնոջ՝կարծիքով իրանցի սիրելի կինը ,պիտի խորհելով և վերագտնելով իր իսլամական ինքնությունը ,առաջատար լինի հոգևոր,ընտանեկան ,քաղաքական ,սոցիալական ,մշակութային ու գիտական բոլոր ոլորտներում: Նա ասում է .«Նկատի առնելով զանազան ոլորտներում ակտիվ կանանց կարողականությունները և Իրանի առաջատար լինելու պայմանները ,ակնկալվում է ,որ կանանց առավել ակտիվ ներկայության ականատեսը լինենք ,որն ունի լուսավոր հեռանկար և կան բազմաթիվ կանայք, որոնք նման պայմանների համար ունակ են և կարող են ներկայացնել իրանցի կնոջ պատկերը: Հատկապես հաշվի առնելով երկրի գլխավոր ծրագրերը և աշխատուժի ու դրդապատճառի անհրաժեշտությունը, կանայք կարող են պայմաններ ապահովեն, որպեսզի հաջորդ սերունդը օգտվելով նախորդների փորձառությունից , դառնա իսլամական հասարակության հպարտությունը»: