Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն (3)
https://parstoday.ir/hy/radio/iran-i129648-Էներգիայի_փոխանցման_գծերը_տնտեսության_և_քաղաքականության_գործոն_(3)
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Կիրառական հետազոտություների բաժնի կողմից պատրաստված «Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն» հաղորդումների շարքն անդրադառնում է TAPI, TAP և TANAP գազատարների նախագծերին և տարածաշրջանային էներգետիկ հավասարումների վրա դրանց ազդեցությանը : Հաղորդաշարը բաղկացած է 20 մասից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2020 10:24 Asia/Tehran

Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Կիրառական հետազոտություների բաժնի կողմից պատրաստված «Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն» հաղորդումների շարքն անդրադառնում է TAPI, TAP և TANAP գազատարների նախագծերին և տարածաշրջանային էներգետիկ հավասարումների վրա դրանց ազդեցությանը : Հաղորդաշարը բաղկացած է 20 մասից:

Հարգելի ունկնդիրներ եթե հիշում եք նախորդ հաղորդումների ընթացքում  խոսեցինք TAPI (Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան)  գազատարի և դրա անվտանգության խնդիրների մասին:Գազատարը սկիզբ է առնում Թուրքմենստանից, ապա Աֆղանստանից ու Պակիստանից անցնելով հասնում է Հնդկաստան: Նաև ասացինք,որ այս գազատարի երկարությունը 1,814 կիլոմտեր է: Այս թողարկման ընթացքում կանդրադառնանք  Թուրքմենստանի՝ որպես TAPI ծրագրում ներգրավված չորս գործընկերներից մեկի քաղաքական և տնտեսական նկատառումնեին:

Թուրքմենստանը բնական գազ արտադրող 6 խոշորագույն երկրների ցուցակում է: Երկրի նավթի և գազի ապացուցված պաշարները գնահատվում են մինչև 21,000 միլիարդ խորանարդ մետր: Թուրքմենստանի նավթի պաշարները գնահատվում են 546 միլիոն բարել:  2013 թ.-ին բնական գազի վաճառքից ստացված եկամուտների շնորհիվ Թուրքմենստանը կարողացավ Կենտրոնական Ասիայի տնտեսության ամենակայուն երկիրը  դառնալ: Երկրի համախառն ներքին արդյունքը 2018 թվականին կազմել է 40 միլիարդ դոլար:

Թուրքմենստանը TAPI նախագծի ամենակարևոր երկիրն է և այդ նախագծի գազի մատակարարն է: Թուրքմենստանի բնական գազի պաշարները սփռված են գրեթե ամբողջ երկրում, բայց դրա մեծ մասը կենտրոնացած է հարավ-արևելքում և արևմուտքում:

 

TAPI գազատարը

Դոլաթաբադ-Դոնմես շրջանը գտնվում է Թուրքմենստանի հարավ-արևելքում, Իրանի սահմանի Սարախսի մոտ, որը Թուրքմենստանի ամենամեծ գազային շրջանն է:

Թուրքմենստանի հարավ-արևելքում գտնվող Հարավային Յուլտան հանքավայրը ` 14 հազար միլիարդ խորանարդ մետր գազով, երկրի գազի ամենակարևոր պաշարներից մեկն է և Կասպից ծովի էներգիայի կարևոր աղբյուրներից մեկը:

Բացի հսկայական բնական գազի պաշարներից, Թուրքմենստանի աշխարհագրական դիրքը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի և Կասպից ավազանի էներգետիկ փոխանցման ուղու վրա դեպի համաշխարհային շուկաներ գտնվելու պատճառով ամրապնդել է  այդ երկրի աշխարհատնտեսական դիրքը:

Մի քանի խողովակաշարերի կառուցումը ամրապնդել է Թուրքմենստանի տարածաշրջանային և միջազգային դիրքը էներգիայի փոխանցման և էներգետիկ անվտանգության ոլորտում: Դրանց թվում է Կենտրոնական Ասիայի կենտրոնի գազատարը (CAC), որն անցնում է Թուրքմենստանի և Ռուսաստանի միջև: Կորփոս-Կորդկոյ խողովակաշարը և Դոլաթաբադ-Խանգիրան գազատարը թուրքմենական գազը փոխադրում են Իրան: Թուրքմենստան-Չինաստան ,Կենտրոնական Ասիա-Չինաստան խողովակաշարը, Բուխարա-Ուրալ խողովակաշարը, Արևելք-Արևմուտք գազատարը,Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան(TAPI)  կառուցվող  խողովակաշարերը , և ուսումնասիրվող Անդրկասպյան գազատարը էներգիայի փոխանցման  այլ գիծերերից են, որոնցում ներգրավված է Թուրքմենստանը:

Էներգիայի փոխանցման ուղիների ընդլայնման գործում Թուրքմենստանի դինամիզմի կարևոր մասը վերջին տասնամյակում այդ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության արդյունքն է: Նիազովի նախագահության ընթացքում Թուրքմենստանի մշտական ​​չեզոքությունը դարձավ նրա արտաքին քաղաքականության հիմքը: Թուրքմենստանը  չեզոք դիրք է գրավել տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ: Այս միտումը լուրջ փոփոխությունների ենթարկվեց Բերդիմուհամեդովի նախագահության տարիներին: Նոր պայմաններում էներգետիկ տնտեսությունը դիտվում էր, որպես Թուրքմենստանի կառավարության նոր արտաքին քաղաքականության կարևոր մաս: Հետխորհրդային շրջանում  և անկախությունից հետո Թուրքմենստաի համար գազի արտահանումը առաջին և միակ տարբերակն էր. 2000 կիլոմետրանոց խողովակաշարով գազը Կենտրոնական Ասիայի հանքավայրերից Ռուսաստան տեղափոխելու համար:

Գազատարի խողովկաշարի քարտեզը Թուրքմենստանում

Անցումային շրջանում Թուրքմենստանը բավարար միջոցներ չուներ էներգիայի փոխադրման նոր գծեր կառուցելու համար: Գազի արտահանման  և էնրգետիկայի տնտեսության ոլորտում Թուրքմենստանը կախված էր Ռուսաստանից։ Արտահանվող գազի ոլորտում Ռուսաստանի հետ փոխգործակցության տեսակը արտահանման գինը, ծավալը և ներդրման չափը և եղանակը, հատկապես ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ դարձել էին Թուրքմենստանի տնտեսության ոլորտի կարևորագույն խնդիրները: Տարեկան Թուրքմենստանից Ռուսաստան է արտահանվում ավելի քան 2-ից 3 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ Ռուսաստանը թուրքմենական գազի ամենակարևոր և ամենամեծ արտահանման ուղղությունն է: Կրեմլի քաղաքականությունը ազդում է Թուրքմենստանի տնտեսութան վրա:  տնտեսական պատժամիջոցների պատճառով 2005 թվականից ի վեր Ռուսաստանի տնտեսությունը բախվել է լուրջ խնդիրների այդ թվում ՝ ռուբլու արժեզրկման հետ: Թուրքմենստանի կախվածությունը ռուսական գազի արտահանումից պատճառ դարձավ, որ Ռուսաստանի տնտեսական խնդիրները ազդեն նաև Թուրքմենստանի տնտեսության վրա:

Ռուսական գազի արտահանումից Թուրքմենստանի կախվածությունը և գազի համաշխարհային գների բարձրացման հետ կապված մտահոգությունները  պատճառ դարձան,որ Թուրքմենստանի արտաքին քաղաքականությունը կենտրոնանա էներգետիկ տնտեսության վրա: Իրանի դեմ Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից կիրառված տնտեսական պատժամիջոցները սահմանափակել են Իրանի գազի արտահանումը և Թուրքմենստանը օգտվեց գազի շուկայում ստեղծված  բացից: Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը մարգինալացնում է «խաղաղության գազատարի»-ի նախագիծը, որը իրանական գազը Պակիստանի միջոցով  փոխադրում է Հնդկաստան։ Բերդիմուհամեդովը որոշեց օգտագործել տարածաշրջանային և միջազգային նոր պայմանները և գազի արտահանման  ուղղությունները լրջորեն դիվերսիֆիկացնելու համար: Ըստ այդմ, Թուրքմենստանի կառավարության օրակարգում էր մի շարք գազի  խողովակագծերի կառուցումը դեպի արևմուտք, այսինքն`Իրան և Եվրոպա, արևելք` դեպի Չինաստան և Հնդկաստան,նպատակ ունենալով նվազեցնել ավանդական կախվածությունը հյուսիսային արտահանման ուղուց, մասնավորապես Ռուսաստանից:

Կասպիական ավազանում գազատար խողովակաշարերի քարտեզ

 

Թուրքմենստանի էներգետիկ ոլորտի զարգացման երկարաժամկետ և ռազմավարական նշանակության «Թուրքմենստանի նավթագազային արդյունաբերության զարգացման ծրագիրը մինչև 2030 թվականը» ծրագիրը նախատեսում է ավելացնել արտադրական կարողությունները, ներգրավել օտարերկրյա ներդրումներ, դիվերսիֆիկացնել արտահանման ուղիները, կառուցել նոր էլեկտրահաղորդման գծեր և զարգացնել նավթաքիմիական արդյունաբերությունը:

TAPI գազատարի կառուցմամբ Թուրքմենստանը մտադիր է բարձրացնելով իր ազգային եկամուտները, նպաստել այս երկրի դիրքին տարածաշրջանի և աշխարհի էներգետիկ հավասարություններում: 

Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղոլի Բերդիմուհամեդովը փորձում է անդրադառնալ TAPI գազատարի ոչ տնտեսական շահագործմանը  և այս կերպ տարածաշրջանի և աշխարհի հասարակական կարծիքի հովանավորությունը ձեռք բերել այն նախագծի համար ինչը մարգինալացրել է տարածաշրջանի որոշ երկրների, այդ թվում ՝ գազի խոշորագույն արտադրողներից համարվող ՝ Իրանին:

Բերդիմուհամեդովն ասել է․«Այս խոշոր նախագիծը տնտեսական մեծ նշանակություն ունի ոչ միայն այն երկրների համար, որոնք էներգիայի աղբյուր են, այլ նաև այն երկրների համար, որոնք գտնվում են գազատարի երթուղում և գազ են սպառում: Այս նախագիծը կայուն խթան է ստեղծում կայուն զարգացման և խաղաղության համար»:

Այս հաղորդումը հատկացված  էր Թուրքմենստանին,որտեղից սկիզբ է առնում TAPI գազատարը: Թուրքմենստանը որպես նախկին խորհրդային հանրապետություններից մեկը Ռուսաստանի գազի մատակարար էր: Այս կախվածությունը շարունակվում է Խորհրդային Միության փլուզումից հետո: Քաղաքական անկախության շրջանում  այս երկիրը փորձում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից, այս համատեքստում  նա փնտրում է նոր հաճախորդներ և ստեղծում է գազի արտահանման նոր ուղիներ: Այս համատեքստում առաջարկվեց TAPI նախագիծը ՝ Թուրքմենստանի գազը դեպի Աֆղանստան, Պակիստան և Հնդկաստան փոխանցելու համար: Տարածաշրջանային պայմանները մեծապես նպաստեցին այս ծրագրի իրականացմանը: Դրանցից ամենակարևորներից մեկը ԱՄՆ-ի կողմից  Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումն էր: Պատժամիջոցների պատճառով Իրանը, որն ունի աշխարհում գազի ամենամեծ պաշարներից մեկը, ներգրավված չէ էներգիայի փոխանցման նախագծերում: Իրանի բացակայության պայմաններում Թուրքմենստանն իր համար նոր դեր է սահմանել էներգետիկ տնտեսության մեջ: Բայց առանց Իրանի մասնակցության, տարածաշրջանում  տնտեսապես կենսունակ նախագծի իրականացումը կանգնած է բազմաթիվ խոչընդոտների առջև։

Գազատարի խողովակագծերի քարտեզը Կենտրոնական Ասիայում