Հեղափոխության երկրորդ քայլը արտադրության թռիչքի ուղղությամբ (21)
https://parstoday.ir/hy/radio/iran-i129959-Հեղափոխության_երկրորդ_քայլը_արտադրության_թռիչքի_ուղղությամբ_(21)
Իրանի Իսլամական Հանրապետությունը, օգտագործելով 8 տարվա սրբազան պաշտպանության փորձը , սպառնալիքներին համապատասխան արդիականացրել է իր ռազմական հզորությունը՝ հիմնվելով գիտական ​​ցուցանիշների և ուժերի և սարքավորումների մասնագիտացված կարողությունների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2020 10:20 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետությունը, օգտագործելով 8 տարվա սրբազան պաշտպանության փորձը , սպառնալիքներին համապատասխան արդիականացրել է իր ռազմական հզորությունը՝ հիմնվելով գիտական ​​ցուցանիշների և ուժերի և սարքավորումների մասնագիտացված կարողությունների վրա:

Հնարավորությունների այս աճը ցույց է տալիս, որ Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են դիմակայելու թշնամու բոլոր տեսակի սպառնալիքներին: Իրանն այժմ հայտնի է որպես աշխարհում չորրորդ ամենամեծ հրթիռային ուժը: Իրանը նաև աշխարհում անօդաչու թռչող սարքերի լավագույն 5 արտադրողներից մեկն է և երկրորդ երկիրն է, որը կառուցում է ռադարախույս անօդաչու թռչող սարքեր:

Վերջին 41 տարվա փորձը ցույց է տալիս, որ Արևմուտքն ամեն ինչ արել է, որ կանխի գիտության և տեխնոլոգիայի փոխանցումը Իրան և փորձել է բոլոր տեսակի ճնշող պատժամիջոցներով փակել Իրանի հզորացման ճանապարհը: ԱՄՆ պատժամիջոցները հիմնված են նպատակի վրա, բայց այս ճնշումների առկայության դեպքում, իրանցիների ուժեղ կամքը պատճառ դարձավ, որ Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը կարողանա հպարտությամբ և զորությամբ կոտրել իմպերիալիստական ուժերի մենաշնորհը և մեծ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Փորձը ցույց է տալիս, որ պաշտպանության ոլորտում ցանկացած թուլություն կամ հետամնացություն թշնամու համար հնարավորություն է ստեղծում իր շարժունակությունն ավելացնել: 

Այս առումով, սրբազան պաշտպանությունն իր բոլոր դառնություններով հանդերձ ուսանելի դասեր ունեցավ Իրանի համար,դրանցից մեկը իր ուժերին հավատալն  է: Իրանն այդ ժամանակ  ևս պատժամիջոցների տակ էր: Հենց այդ դժվար ժամանակներից էր, որ պաշտպանական զենքի ինքնաբավությունը անհրաժեշտություն դարձավ, և այսօր այդ ռազմավարական քայլի արդյունքը պաշտպանության ոլորտում Իրանի մեծ կարողություններն են: Այսօր հրթիռների արտադրության ոլորտում  Իրանը դարձել է առաջատար համաշխարհային տերություններից մեկը: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, 2020 թվականի հունվարի 8-ին, ի պատասխան Իրաքում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը ԱՄՆ-ի կողմից, 13 բալիստիկ հրթիռներով  թիրախավորեց Իրաքում գտնվող ԱՄՆ ամենամեծ ռազմաբազան, ցույց տալու համար, որ Իրանի դեմ ուղղված  ոչ մի ագրեսիա անպատասխան չի մնա։ Վերջին 41 տարվա փորձը ցույց է տալիս, որ պաշտպանական կարողություն ունենալը անհրաժեշտություն է, քանի որ թշնամիները ամեն առիթով փորձել են հարվածել Իրանին:

ԱՄՆ-ն այն պայմաններում է շարունակում է Իրանի դեմ ուղղված իր պատժամիջոցներն ու ճնշումները և  փորձում է թուլացնել Իրանին պաշտպանության ոլորտում, երբ վերջին տարիներին խստորեն փորձում է զենք վաճառել Պարսից ծոցի արաբական երկրներին: Սպառազինության խոշորագույն արտադրողները արևմտյան երկրներն են։ Արևմտյան երկրների սպառազինության ընկերությունների եկամուտները աստղաբաշխական են: Ամեն տարի ԱՄՆ-ի նման երկրներում միլիարդավոր դոլարներ ծախսվում են ռազմական հետազոտությունների և նոր զենքի նախագծման և արտադրման վրա:

Վերջին տարիներին Իրանը զենքի գնումներին ամենաքիչ բյուջեն է հատկացրել, քանի որ Իրանի առաջնահերթ խնդիրն է այս ոլորտում ինքնաբավության ամրապնդումը պաշտպանության կարիքների բավարարման և զսպման հարցում:

Իրանի պաշտպանության նախարար գեներալ-մայոր Ամիր Հաթամին ասել է․«Իսլամական Իրանի մեծ ժողովուրդի դեմ որքան շատ լինեն պատժամիջոցները, ճնշումները, լրտեսական և հոգեբանական պատերազմները, այնքան վճռակամ կլինենք մեծացնելու  մեր պաշտպանական ուժը բոլոր բնագավառներում»։

Իրանի Իսլամական Հանրապետությունը լուրջ է վերաբերվում իր անվտանգության վերաբերյալ, և պարզ է, որ ցանկացած թշնամի  նախքան Իրանի դեմ հարձակվելը պետք է հաշվի առնի Իրանի հրթիռային կարողությունը: 

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը բազմիցս ընդգծել է, որ իսլամական համակարգի «զսպողական ուժի» քաղաքականության նպատակն է կանխել միջազգային ուժերի կողմից Իրանի դեմ ագրեսիան: Նա հստակեցրել է, որ թշնամիները պետք է գիտակցեն, որ եթե մտածեն Իրանի վրա հարձակվելու մասին, բախվելու են խիստ արձագանքի, քանի որ նրանք կարող են լինել նախաձեռնողներ, բայց ավարտը  նրանց ձեռքում չի լինի:

Իսլամական հանրապետության քաղաքականությունը հիմնված է ռազմական լարվածությունից և բախումներից խուսափելու վրա, սակայն Իրանը թշնամիներին և ագրեսորներին ուղերձ է հղել, որ ոչ միայն պաշտպանում է իր անվտանգությունը, այլ նաև հնարավորություն ունի դիմակայել տարածաշրջանում անկարգություններին:

Իրանի ռազմական դոկտրինը հիմնված է մարտական ​​պատրաստվածության և ռազմական կարողությունների արդիականացման վրա՝ օգտագործելով առաջավոր տեխնոլոգիաներ: Պաշտպանական կարիքների բավարարման հարցում տեղական փորձի վրա հույս դնելն իրականում պատասխան է ԱՄՆ պատժամիջոցներին: Իրանի Իսլամական Հանրապետությունը հենվնելով տեղական կարողությունների վրա բավարարել է իր պաշտպանական կարիքները: Վերջին տարիներին Իրանը մեծ հաջողությունների է հասել ռազմական զենքի արտադրության ոլորտում և նույնիսկ կարողացել է ասպարեզ գալ, որպես սովորական ռազմական տեխնիկա արտահանող երկիր: Այս դոկտրինը եղել է Իրանի Իսլամական Հանրապետության գործողությունների հիմնական առանցքը իր պաշտպանական ուժը պահպանելու գործում և  արտադրության թռիչքի տարվա ընթացքում ևս մեծ ուշադրություն է դարձվել  այս քաղաքականությանը: Այս հնարավորությունները ցույց են տալիս պաշտպանական արդյունաբերության զարգացումը, որը առանցքային դեր է խաղում ազգային անվտանգության պահպանման և սպառնալիքներին դիմակայելու գործում: Այս կարողությունը չի սպառնում տարածաշրջանային անվտանգությանը: Հակառակ տարածաշրջանում օտարերկրացիների պնդումներին, տարածաշրջանային անվտանգության նկատմամբ Իրանի քաղաքականությունը եղել է պատերազմից և լարվածությունից խուսափելը և հավաքական անվտանգության պահպանմանն ուղղված ներտարածաշրջանային համագործակցությունը։ 

Իրանի տեսանկյունից տարածաշրջանում անվտանգությունը չի կարող ապահովվել օտարերկրացիների ներկայությամբ: Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական քաղաքականությունը հստակ է: Իրանը չի ձգտել ռազմական լարվածության հասնել տարածաշրջանում և երբեք չի փորձել տարածաշրջանի ապակայունացման համար ոչ սովորական զենքի պաշարներ կուտակել: Բայց անվտանգության ուժերը և ռազմական զսպման կարողությունը օգտագործում է՝ անվտանգությունը խափանողներին դիմակայելու համար, քանի որ Իրանը ցանկանում է խաղաղություն, կայունություն և անվտանգություն տարածաշրջանի և աշխարհի բոլոր երկրների համար: