«Ֆաթեհ» սուզանավի արտադրությամբ Իրանն անցավ աշխարհում սուզանավեր արտադրող երկրների շարքը
Իրանի Իսլամական հանրապետության բանակի ծովուժն իր առաքելությունները իրականացնելու ,Իրանի ջրային տարածքների անվտանգությունը ապահովելու և սահմաններից հեռու պարտավորությունների իրականացման համար կարիք ունի սեփական սարքավորումների ու զինամթերքի:
ԻԻՀ բանակի ծովուժն անցյալ տարիներին տեղայնացնելով տարատեսակ նավերը,հրթիռները և ծովային սարքավորումներն ու ծովային կառույցները,ապահովել է բանակի կարիքները:Նկատի առնելով ստորջրյա տարածքներում ներկայության և սուզանավերի պես անհրաժեշտ սարքավորումները արտադրելու անհրաժեշտությունը, Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցության նախարարության ծովային արդյունաբերությունը ,ջիհադական քայլով սկսել է նախագծել և արտադրել թեթև,կիսածանր և ծանր տեսակի սուզանավեր և կարևոր քայլ իրականացնելով հաջողել է ներքին մասնագետների համագործակցությամբ արտադրել «Ֆաթեհ»տիպի կիսածանր սուզանվ:«Ֆաթեհ» սուզանավը դասվում է Իրանի«Ղադիր» շատ փոքր սուզանավերի և «Թարեղ» ծանր սուզանավերի միջև գտնվող սուզանավերի շարքում և արտադրության նպատակը հետևյալն է՝ունենալ հզոր և արագաշարժ սուզանավ: Ամերիկյան «Նաշնալ Ինթրեստ» պարբերականը անդրադառնալով «Ֆաթեհ»սուզանավի արտադրմանը գրել է.«Արևմուտքի գործադրող տնտեսական շրջափակումներով հանդերձ ,Իրանը առաջընթաց է արձանագրում իր ծովուժի ծրագիրը արդիականացնելու ոլորտում»:
Իրանի ռազմարդյունաբերությունը և մասնգետները վերջին տարիներին ծովային սարքավորումների ոլորտում մեծ հաջողություններ են արձանագրել և ծովային ոլորտի ամենավերջին հաջողությունը իրանական 1379 թվականի Բահման ամսի 28-ին «Ֆաթեհ» տիպի սուզանավի ներկայացնելն էր: Իրանի առաջին կիսածանր սուզանավը համարվող «Ֆաթեհ»սուզանավը ,կշռում է 527 տոննա ,բաղկացած է 412 հազար կտորից և արտադրությունն է՝Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցության ծովարդյունաբերության կազմակերպության և բանակի ծովուժի , նաև համալսարանների ու գիտելիքահենք կենտրոնների գիտնականների ու մասնագետների 4 միլիոն 202 հազար մարդ-ժամ ջանքերի,որը ներկայացնելուց հետո հանձնվեց բանակի ծովուժի հարավային նավատորմին:Այս սուզանավի արտադրման 10-ամյա գործընթացում իրանցի մասնագետները ձեռք են բերել 76 գերժամանակակից տեխնոլոգիաներ,որոնք կատարելապես ներքին արտադրանք լինելով , նախագծվել և պատրաստվել են ծովային արդյունաբերության կազմակերպության և Պաշտպանության նախարարության հարակից կազմակերպությունների և գիտելիքահենք ընկերությունների կողմից:Այս տեխնոլոգիաները ներառում են առաջատար սոնարային համակարգեր, էլեկտրական շարժիչ ուժ, միասնական ճակատամարտի կառավարման համակարգեր,ծովատակից -մակերես հրթիռային կառավարման համակարգ , տորպեդի ուղղորդման համակարգեր, էլեկտրոնային պատերազմի համակարգեր, անվտանգ և ինտեգրված հեռահաղորդակցման համակարգեր և տասնյակ այլ ժամանակակից համակարգեր:«Ֆաթեհ»սուզանավում օգտագործվող սարքավորումների և համակարգերի շուրջ 75% -ը տեղական արտադրանք են, իսկ մնացած մասը գնվում են այլ շուկաներից: Սուզանավը կարող է սուզվել ավելի քան 200 մետր խորությամբ և ջրում մնալ 35 օր և շարժվել 11-ից 14 հանգույց արագությամբ:Սուզանավի շարժիչը տուրբո գեներատորի տեսակի է:Սուզանավի համար այս համակարգի օգտագործումը կարող է ունենալ գործունեության առավելություններ,իհամեմատություն դիզելային շարժիչի օգտագործման , ինչպես օրինակ՝ավելի քիչ աղմուկ և տատանում , ցնցումների նկատմամբ ավելի մեծ դիմադրություն և պիտանելիության ընթացքում ավելի մատչելի ծախսեր :Այս սուզանավի էլեկտրական շարժիչային տեխնոլոգիան, լիսեռը և ջրախցանման բոլոր մեխանիզմները կատարելապես տեղական արտադրություն են: Այս սուզանավն ունի լավ արագություն և հնարավորինս սեղմ ժամկետում կարող է հասնել գործառնական նշանակության տարածք:
Միջին դասի «Ֆաթեհ» սուզանավը նախատեսված է այնպես, որ կարողանա միաժամանակ գրոհել հակառակորդի մակերեսային և ստորջրյա նավերի ու սուզանավերի դեմ և և պաշտպանվել թշնամուց :«Ֆաթեհ»-ը ունենալով Սոնարի 12 տարբեր տեսակներ, ներառյալ ակտիվ և պասիվ տեսակները, կարող է սկանավորել շրջապատը և ճշտել խորությունը, արագությունը և ձայնը,նույնիսկ կարող է արդյունավետ գործել հակառակորդի ջրասուզորդ ուժերի դեմ, և օգտագործելով «Էլեկտրոնային գործողությունների աջակցում» համակարգ՝ESM-ը ,«Ֆաթեհ»-ը կարող է ճանաչել, հայտնաբերել և կողմնորոշել բոլոր տեսակի ռադարային ալիքները և հեռահաղորդակցական ազդանշանները, որոնք արտանետվում են նավերից, ինքնաթիռներից ու սուզանավերից և այս համակարգի օգնությամբ կարող է գնալ ինքնապաշտպանության կամ պատրաստվել հակամարտության կամ հետախուզական աջակցություն ցուցաբերել պատերազմի ճակատում գտնվող սեփական նավերին: Այս համակարգով սուզանավը մեծացնում է իրազեկությունը շրջակա իրավիճակի վերաբերյալ՝ ինքնապաշտպանվելու կամ ընդհարման նախապատրաստվելու կամ ռազմաճակատի իր իսկ նավերին հետախուզական աջակցություն ցուցաբերելու համար:Էլեկտրոնային գործողության աջակցության համակարգը ներառում է ալիքների և ազդանշանների ընդունիչներ, մոնիտորներ և վերլուծիչ-պրոցեսորային սարքավորումներ:Այս համակարգի տվյալների կապը ռազմաճակատի տնօրինման համակարգի և կրակի վերահսկման համակարգի հետ համարվում է դրա կիրառման լրացուցիչ օղակը:«Ֆաթեհ» բազմաֆունկցիոնալ սուզանավային հեռահաղորդակցման համակարգը մի տեսակ ցանցային և հիբրիդային համակարգ է, որը կարող է մտնել մարտի դաշտ թե՝ առանձին , և թե՝ նավատորմի կարգով: Այս համակարգի յուրահատկություններից են՝միաժամանակ կապը սուզանավի,նավերի,սուզորդի և թռիչք իրականացնողների հետ:
«Ֆաթեհ»սուզանավի կարևորագույն յուրահատկություններից հետևյալն է ,որ այն զինված է՝ ստորջրից դեպի մակերես «Քրուզ»հրթիռների արձակման և ուղղորդման համակարգով,քանի որ այդ կարողականությամբ տարածքում որևէ նպատակակետ չի կարող խույս տալ իրանական այս սուզանավից :Կարևոր է նաև ,որ այս կարողականությունը ,որը մասնավոր գիտություն է պահանջում ,առաջին անգամը իրականացվել է Բանակի ծովուժի «Ղադիր»դասի սուզանավերի վրա: Պաշտպանության նախարարության ծովային արդյունաբերության կազմակերպության պետ՝ Ամիր Ռասթգարի խոսքերով՝««Ֆաթեհ»սուզանավը կարող է պատերազմի ընթացքում օգտագործվել ,որպես կատարյալ տարբերակներից մեկը: Այս սուզանավի մեջ օգտագործված տորպեդները, հրթիռներն ու ականները ամբողջովին տեղական են, իսկ մեր տորպեդների կործանարար ուժը հավասար է հականավ վեց «Քրուզ» հրթիռների,այսինքն ունակ է 10 վայրկյանում հազար տոննա նավը խորտակել:Ծովային արդյունաբերությանը հաջողվել է նախագծել ծովի տակից հրթիռների արձակման համակարգ,որը մեծապես բարձրացրել է Իրանի հարձակողական կարողությունը ծովային ոլորտում:Այս գործընթացում հրթիռը մի «խցիկի»«Քանիստեր»-ի միջից ընթանում է դեպի թիրախ և երբ խցիկը հասնում է ջրի մակերեսին, դրա փականը բացվում է , հրթիռային շարժիչը միանում է, այնուհետև հրթիռը ճեղքում է ջուրը և ընթանում դեպի թիրախ:
Ընդհանուր առմամբ, «Ֆաթեհ» սուզանավը ի վիճակի է փոխադրել ստորջրյա հրթիռներ, զինված է՝ տարածքից- օդ արձակվող հրթիռներով, 533 մմ տրամաչափի տորպեդների արձակման՝ չորս կայանքներով և երկու պահուստային տորպեդներով։ Այն ունակ է ութ ռազմածովային ականներ կրել:Կատարելապես Իրանում արտադրված սուզանավը հատուկ գործողություններ իրականացնելու զգալի ունակություն ունի։ Այն ի վիճակի է մուտք գործել նավահանգիստներ և սահմանափակ ափամերձ տարածքներ, տեղափոխելով հատուկ նշանակության ջոկատներ: Բացի այս առանձնահատկությունից, «Ֆաթեհ» սուզանավը կարող է ականապատել ծովում, և եթե երկրի ափերի դեմ իրականացվի ծովային կամ ցամաքային հարձակում , այս դասի սուզանավերը ափից համապատասխան հեռավորությամբ , որպես առաջատար ստորաբաժանում, կարող են դիմադրել թշնամուն:Խաղաղ պայմաններում «Ֆաթեհ»սուզանավի առաքելությունն է ՝ հավաքել տեղեկություններ և հետախուզական աշխատանքներ իրականացնել :
«Ֆաթեհ»միջին դասի սուզանավը նախագծվել է այնպես ,որը միաժամանակ ունակ է պաշտպանվել թշնամուց և հարձակվել նրա նավերի և սուզանավերի վրա: Այս սուզանավն ի վիճակի է փոխադրել տարբեր ռազմածովային համակարգեր և զենքեր, ինչպիսիք են՝ ականները, տորպեդները և «ստորջրից -մակերես » հրթիռները, որոնք պատերազմի ճակատում մեծացնում են նրա հարձակողական կարողականությունը և արտասովոր պայմաններում նրա հզորությունը: Այս սուզանավը կարող է , մարտական ոլորտում օգտագործվել ,որպես առաջատար բաղադրիչներից մեկը և նկատի առնելով նրա չափը այն կարող է սուզվել խորը և ափամերձ ոչ շատ խորը ջրերում և գործողություններ իրականացնել:«Ֆաթեհ» սուզանավային սոնարի տեխնոլոգիան արտադրել է Պաշտպանության նախարարության էլեկտրոնային արդյունաբերությունը և նրա ռադարային, հեռահաղորդակցական և մարտի ղեկավարման համակարգերը ունակ են ստանալ թե՝տարածքի և թե՝գործառնական տվյալները, իսկ օպտիկական և էլեկտրոնային համակարգերը տեսագրում են տեսապատկերներ և տեղեկատվությունը մակերեսից փոխանցում են վերահսկիչ սենյակ ՝ առանց օպերատոր ունենալու անհրաժեշտության:
«Ֆաթեհ»սուզանավի տվյալները՝
Արտադրողը ՝ Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցման նախարարության ծովային արդյունաբերության կազմակերպությունն է
Օգտագործողը՝Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ծովուժը
«Ֆաթեհ»դասի արտադրված ընդհանուր սուզանավերը երեք հատ են, մեկ հատը կատարելագործված է և մեկն էլ ակտիվ ։
Տեսակ՝ կիսածանր սուզանավ է
Ծանրությունը՝ մակերեսը՝ 527 տոննա, ստորջրյա 593 տոննա
Երկարությունը՝48 մետր(157 ոտ)
Շարժիչը՝ էլեկտրային-դիզելային
Արագությունը ՝ վերջրյա արագություն 11 հանգույց (20.35 կմ/ժ),ստորջրյա արագություն 14 հանցույց(25.9 կմ/ժ)
Հեռահարությունը՝6700 կիլոմետր(ծովային 3600 մղոն)8 հանգույց միջին արագությամբ:
Սուզանավը կարող է սուզվել 250 մետր խորությամբ և ջրում մնալ 35 օր։
Սպառազինություն՝ 6 տորպեդ կամ հակամակերեսային «Քրուզ» հրթիռ և 8 ծովային ականներ: