Հեղափոխության երկրորդ քայլը՝ արտադրության թռիչքի ուղղությամբ (22)
Պաշտպանական կարողությունը թշնամիների գործողություններին և ռազմական սպառնալիքներին հակազդելու հիմնական բաղադրիչներից մեկն է:Այդ հիմամբ , ռազմական տեխնիկայի հզորության յուրաքանչյուր թուլություն կարող է հանգեցնել անդառնալի վնասների:
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ,պարտադրյալ պատերազմը սկսվելով ,արևելյան ու արևմտյան բլոկի տարբեր երկրներ Իրանի դեմ ռազմական ծավալուն պատժամիջոցներ ձեռնարկեցին : Նրանք նույնիսկ արգելում էին Իրանին վաճառել փշալարեր և ոչ ռազմական բնույթի ապրանքներ ,որոնք հնարավոր էր ռազմական նշանակություն ունենային: Այդ ժամանակ ,ԱՄՆ-ից գնված ռազմական տեխնիկայի մեծ մասը ,որի գումարն անգամ վճարված էր ,չհանձնվեց Իրանին: Պատճառներից մեկը ,որը գայթակղեց Իրաքի բասական ռեժիմին հարձակվել Իրանի վրա ,հենց այդ պատժամիջոցները և Իրաքի բասական բանակի ներխուժման դիմաց Իրանի պաշտպանական կարողականության մասին ԱՄՆ-ի հովանավորությունն ու սխալ հաշվարկներն էին:
Այդ հաշվարկները սխալ էին:Իրանի ժողովուրդը ապացուցեց ,որ ինքնապաշտպանության ժամանակ ապավինում է իր ներքին կամքին , ուժին, ստեղծագործականությանը և նախաձեռնությանը:Այդ հիմամբ , Իրանի Իսլամական Հանրապետությունը, պարտադրյալ պատերազմի ծանր ժամանակաշրջանից հետո, կարողացավ թռիչքային աճ արձանագրել բալիստիկ և ոչ բալիստիկ հրթիռների, գերճշգրիտ կամ «մակերեսից -մակերես » հրթիռների, ռադարախույզ հրթիռների, գերձայնային հրթիռների, լազերային հրթիռների,«Քրուզ» տեսակի և այլ հրթիռների ոլորտում և դասվում է այս տեխնոլոգիան ունեցող մի քանի առաջատար երկրների շարքում:
Այն պայմաններում է նման ձեռքբերումներ արձանագրվել ,երբ դրանց զգալի մասի մենաշնորհը աշխարհի մի քանի սահմանափակ երկրներինն է:
Ամերիկացի հանգստի կոչված ծովակալ «Ջեյմզ Ստարվերիդիսը» ,Իրանի ռազմական կարողականությունները նկարագրելիս ասել է.«Ռազմական դիտանկյունից Իրանի կարողությունները շատ հզոր են, և դրանք հզոր ունակություն ունեն ասիմետրիկ պատերազմում, հատկապես տարբեր ոլորտներում:Կիբեր հարձակումները, արագընթաց մարտավարական նավակները, սուզանավերը, հատուկ նշանակության ջոկատները և մակերեսից-մակերես «Քրուզ» հրթիռները ,բոլորը Իրանի արդիական սարքավորումների ու օբյեկտների շարքում են:Նրանք նույնպես շատ փորձառու են այս սարքավորումներն օգտագործելու Արևմտյան Ասիայի տարածքում»:
Իրանցի գիտնականներն ու փորձագետները պատժամիջոցների ծանր ժամանակահատվածում հաճախ զարմացրել են աշխարհին, և դրանից հետո , նրանք ստիպված են ճանաչել Իրանի մեծ ժողովրդի կարողությունները:
Լրագրող «Ալիջա Ջի Մանիե»-ն իր թվիթերյան գրառմամբ անդրադառնալով Իրանի պաշտպանական կարողությանը գրել է.«Ինչպե՞ս է ստացվել, որ Իրանում արտադրված 2500 դոլար արժողությամբ հրթիռները հետապնդել և տապալել են ԱՄՆ-ի ծովուժի 123 միլիոն դոլար արժողությամբ «Գլոբալ Hawk RQ4C» բարդ կառուցվածքով ԱԹՍ-ը:
Բրիտանական հետազոտական կենտրոն European Network Leadership-ը մի զեկույց հրապարակելով և անդրադառնալով Իրանի առաջին ռազմական արբանյակի տիեզերք հաջող արձակմանը գրել է.«Սա մի բարդ ծրագիր է ,շատ բարդ տեխնոլոգիայով և եթե իրանցիները ցանկանան կարող են ավելին կատարել»:
2020 թվականի ապրիլի 22-ին Իրանի իսլամական հանրապետության «Նուռ» արբանյակը հաջողությամբ արձակվել է «Ղասեդ» եռափուլ արբանյակակրի միջոցով և տեղակայվել 425 կմ հեռավորության վրա., երկրի ուղեծրում:
ԱՄՆ-ը և եվրոպական երկրները փորձեցին շանտաժներով և հարայհրոցներով թերագնահատել այս մեծ ձեռքբերումը և միաժամանակ դա ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը խախտող քայլ և աշխարհի համար սպառնալիք:
Ռազմավարական հարցերի փորձագետ և ռազմական հարցերի վերլուծաբան Ամին Հաթիթը նշելով ,որ «Նուռ» արբանյակը արձակելու և երկրի ուղեծրում այն տեղադրելու Իրանի հաջողությունը,մեծ ցնցում է առաջացրել տարածաշրջանում և աշխարհում ասել է.
«Սա պատմական իրադարձություն է : Իրանը կարողանում է արբանյակ արձակել , և դա վկայում է նրա գիտական ու ռազմական հզոր կարողականության մասին, որովհետև եթե չլիներ այս կարողությունն ու հզորությունը ,այդ արբանյակը արձակելու և տիեզերական ասպարեզ մուտք գործելու հնարավորություն ևս չէր լինելու»:
Միջազգային իրավունքի համաձայն,պաշտպանական սկզբունքներին համահունչ ՝կանխարգելիչ և զինվորական ուժ ունենալը ,բոլոր երկրների օրինավոր իրավունքն է : Այս դիտանկյունից ելնելով ,արբանյակի հաջող արձակումը կարևոր ձեռքբերում էր Իրանի տիեզերական ծրագրի համար:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ,Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժի արձանագրած հաջողությունը Նուռ արբանյակը արձակելուց հետո ,տիեզերքին հասանելիությունը համարել է ոչ թե ընտրություն,այլև անխուսափելի անհրաժեշտություն և ասել .«Անհրաժեշտ է տիեզերքում գտնել մեր դիրքը»:
Նման կարողականություններ գտնվում են ռազմավարական տեխնոլոգիաների հարթակում: Այսօր աշխարհի բանակների և անվտանգության ու հետախուզական ծառայությունների կարողությունների մի կարևոր մասը հիմնված է արբանյակային պատկերների վրա:Հեղափոխության պահապանների կորպուսի կարողություններին այդ կարողության ընդգրկումը, կօգնի բարձրացնել ռազմական և հետախուզական պլանավորման ճշգրտությունը ,որպեսզի ավելի լավ գնահատական տրվի Իրանի շրջակայքում և ամբողջ աշխարհում կարևոր և զգայուն տարածքների քննարկմանը:
Այս հնարավորությունների ընդհանրությունը ապացուցում է , որ Իրանն այսօր ավիատիեզերական ,հրթիռային ուժի,ծովուժի և ցամաքուժի ոլորտներում ,ունի և՛կանխարգելիչ և՛ հարձակողական ուժ ,սպառնալիքները չեզոքացնելու համար:Այս հաջողությունները հեղափոխության երկրորդ քայլի նոր փուլի սկիզբն են և արտադրության թռիչքի տարում, Իրանում ներքին հնարավորությունների խորհրդանիշը:
Ակնհայտորեն, Իրանի պաշտպանական դոկտրինան հիմնված է արդյունավետ և ակտիվ կանխարգելման վրա և Իրանը յուրաքանչյուր սպառնալիքի կպատասխանի հնարավոր ամենակոշտ ձևով:Իրանը ոչ միայն ավիատիեզերական բնագավառում ,այլ նաև այլ բնագավառներում ևս ինքնաբավության և ռազմական ուժի աղբյուրների ու դրանց բազմազանության առումով հաջող ընթացք է արձանագրել:
Հեղափոխության առաջնորդը իր ելույթների ընթացքում անգամներ անդրադառնալով Իրանի ժողովրդի հզորության հիմնական բաղադրիչներին շեշտել է,որ «Իսլամական համակարգի կանխարգելիչ ուժի»քաղաքականության նպատակը հետևյալն է՝ կանխել միջազգային ագրեսորների կողմից Իրան ներխուժման երևակայությունը :Նա հստակեցրել է ,որ թշնամիները թող իմանան ,որ եթե մտածեն Իրան ներխուժելու մասին ,խստագույն պատասխանն են ստանալու, քանզի միգուցե նրանք սկսողը լինեն ,բայց գործի ավարտը նրանց ձեռքում չէ»: