Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (14)
https://parstoday.ir/hy/radio/iran-i130236-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(14)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք պատերազմի սկզբնական օրերից Խուզեստանի նահանգի կենտրոոն Ահվազ քաղաքում նահատակ Մոստաֆա Չամրանի կողմից անկանոն մարտերի շտաբի ձևավորման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2020 10:10 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք պատերազմի սկզբնական օրերից Խուզեստանի նահանգի կենտրոոն Ահվազ քաղաքում նահատակ Մոստաֆա Չամրանի կողմից անկանոն մարտերի շտաբի ձևավորման մասին:

Սադդամի ռեժիմի ոտնձգության դեմ Իրանի ժողովրդի 8-ամյա Սրբազան Պաշտպանությունը լի է սխրանքներով ու անձնազոհություններով: Պարտադրյալ պատերազմի առաջին տարին ամենադժվար ժամանակաշրջանն էր, սակայն այն լի էր բռնահարվածությամբ, անձնուրացությամբ ու քաջագործություններով: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանը գտնվում էր իսլամական հանրապետության նոր համակարգի կայունացման փուլում ու առճակատվում էր ներքին հակահեղափոխական տարրերի սադրիչ քայլերին ու ԱՄՆ-ի գլխավորությամբ արտաքին թշնամիներին: Այդ իսկ պատճառով էլ Իրանը պատրաստություն չուներ դիմակայել Իրաքի բաասական ռեժիմի բանակին: Ռազմական ուժերի այդ թվում բանակի ու իրավապահ մարմինների կողքին միայն ժողովրդական ուժերի դիմադրությունն էր, որ կասեցրեց Սադդամի բանակի առաջխաղացումն Իրանի տարածքում: Թշնամուն դիմակայելու մարտավարությունը Սադդամի զինված բանակի դեմ անկանոն պաշտպանական մարտերն էին: Սադդամի ոտնձգության դեմ Իրանի զինված ուժերի անհամախմբվածությունը Իրանի միակ թույլ կողմը չէր: Իրանի իսլամական հանրապետության նոր համակարգի ղեկավարները նույնպես Իրաքի հետ 1458 կմ. կազմող սահմանին առճակատման հարցում համակարծիք չէին:Իրանում համախմբվածության ու կարծիքի միասնության բացակայությունը մեծ թուլություն էր, քանի որ չեզոքացնում էր պարտադրյալ պատերազմում, թշնամուն դիմակայելու հարցում երկրի առավելագույն ներուժի օգտագործման համար գործադրվող բոլոր ջանքերը: Իրանի առաջին նախագահ Աբոլհասան Բանի Սադրը կարևոր դերակատարություն ունեցավ տարբեր այդ թվում քաղաքական, անվտանգության ու ռազմական մակարդակներում  համակարգի պատասխանատուների մեջ ճեղք առաջացնելու հարցում: Նա ընկել էր ԱՄՆ-ի հակահեղափոխական սադրանքների թակարդը: Այս ժամանակահատվածում կային որոշ հեղափոխական դեմքեր, որոնք ցայտուն դերակատարություն ունեցան հատկապես Քուրդստանում հակահեղափոխականների ու նույնպես Իրաքի բաասական բանակի դեմ, ժողովրդական ուժերին, համախմբելու հարցում: Այս հեղափոխական հայտնի անձանցից մեկը Դոկտ. Մոստաֆա Չամրանն էր: Իրաքի բաասական բանակին դիմակայելու հարցում Դոկտ. Չամրանի ռազմավարական քայլերից մեկը Ահվազում անկանոն մարտերի շտաբի ձևավորումն էր՝ պարտադրյալ պատերազմի սկսման օրերին:

Ահվազում  Դոկտ. Չամրանի կազմեց անկանոն մարտերի շտաբ

Նախքան հեղափոխական ու պայքարող անձ լինելը Դկոտ. Մոստաֆա Չամրանը մի ակադեմիկոս ու գիտական էլիտայի ներկայացուցիչ էր: Նահատակ Չամրանը աշակերտության և ուսանողության տարիներին  միշտ ճանաչվել է,որպես  լավագույն աշակերտ և լավագույն ուսանող: Մոստաֆա Չամրանը ավագ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Թեհրանի տեխնիկական համալսարանում և ստացել է էլեկտրամեխանիկ մասնագիտություն: Նա ստանալով գերազանցիկ ուսանողների համար նկատի առնված կրթաթոշակը մեկնեց ԱՄՆ և Կալիֆորնիայի ամենահեղինակավոր համալսարանում՝ Բերկլիում աշխարհի ամենահայտնի գիտնականների շրջանակում գիտական հետազոտություններ կատարելուց հետո ամենաբարձր գնահատականով կարողացավ ստանալ Էլեկտրոնիկայի ու պլազմայի ֆիզիկայի դոկտորի գիտական աստիճանը: Դոկտ. Չամրանի ավարտաճառի թեման էր Պլազմայի ֆիզիկան ու մագնիտոնները, որ այդ տարիներին ամենաարդիական գիտությունն էր արևմուտքում: Գիտական ջանքերին և ուսումնական մեծ հաջողություններին զուգահեռ Չամրանը ազդեցիկ ներկայություն ուներ քաղաքական ու հասարակական ոլորտներում: Նա պատանեկությունից իվեր ներկա էր գտնվում իսլամական հավաքներում ինչպես Այաթոլլահ Թալեղանիի Ղուրանի մեկնությունների դասերին Թեհրանի Հեդայաթ մզկիթում: Նա Թեհրանի համալսարանի իսլամական միության առաջին անդամներից էր: Չնայած ԱՄՆ-ում ուսումնական բազում դժվարություններին և երկրից հեռավորության խնդրին, Չամրանը ոչ միայն չհրաժարվեց քաղաքական պայքարից, այլ Հիմնադրեց մեծ թվով իսլամական կազմակերպություններ ու հեղափոխական միություններ ինչպես Իրանցի ուսանողների միությունը, ԱՄՆ-ում իրանցի ուսանողների իսլամական միությունը և մուսուլման ուսանողների իսլամական միությունը: Համալսարանական կրթությունը ավարտելուց հետո Դոկտ. Չամրանը սկսեց աշխատել ՆԱՍԱ-ի հետ կապված հետազոտական կենտրոններից մեկում, որ կոչվում էր «Բել լաբորատորիա»: Այն գործունեություն էր ծավալում արհեստական լուսինների, հեռակառավարվող հրթիռների ու եռաչափ ռադարների ոլորտում: Չնայած  մի քանի համալսարաններ նրան հրավիրել էին դասավանդել իրենց համալսարաններում, սակայն Չամրանը գերադասեց հետազոտական աշխատանքը:

Նահատակ Չամրանը ԱՄՆ-ում

Քաղաքական պայքարի պատճառով Դոկտ. Չամրանը խիստ ճնշումների էր ենթարկվում Փահլավիների Մոհամմեդ Ռեզա շահի ռեժիմի կողմից և տարիներ իվեր դադարեցվել էր նրա կրթաթոշակը ու տեխնիկական համալսարանից նրա աշխատավարձը: Իվերջո մի ճակատագրական ընտրությունից հետո Չամրանը իր գիտական ու հասարակական գերազանց պայմանները, որը ամերիկացի շատ ուսանողների երազանքն էր, թողեց ու շահի ռեժիմի դեմ պայքարելու համար մեկնեց Եգիպտոս: Նա, որ 1963թ. Ջամալ Աբդոլնասերի ժամանակ էր մեկնել Եգիպտոս երկու տարի ժամկետով ավարտեց պարտիզանական մարտերի դասընթացները և ապա 1965թ. մեկնեց Լիբանան ու Իմամ Մուսա Սադրի ու Լիբանանի շիաների օգնությանը հասավ և Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի համար հիմնադրեց «Զրկվածների շարժումը» և ապա «Ամալ» կազմակերպությունը:

Չամրանը և քաղաքական պայքարը՝ ԱՄՆ-ից Լիբանան

Դոկտ. Չամրանի կյանքի երրորդ հանգրվանը սկսվում է իսլմական հեղափոխության հաղթանակից հետո: Իսլամական հեղափոխության հաղթանակից 10 օր անց 21 տարի հայրենիքից հեռու լինելուց հետո նա վերադարձավ Իրան և իր հեղափոխական, մարտական ու գիտական փորձառությունները տրամադրեց իսլամական հեղափոխությանը: Նահատակ Չամրանը իր ողջ ջանքերը իգործ դրեց ԻՀՊԿ-ի առաջին խմբերին դաստիարակելու համար և որպես հեղափոխական հարցերով վարչապետի օգնական օրինակելի քաջությամբ ու անձնուրացությամբ սկսեց պայքարել Քուրդստանի հակահեղափոխական սադրանքերի դեմ ու կարգի բերել Քուրդստանի խառնաշփոթ վիճակը և ստեղծեց «Փավեի» անմոռանալի դիմադրությունը: Փավեն Իրանի արևմտյան Քուրդստան նահանգի քաղաքներից մեկն է: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո այս քաղաքը դարձավ հակահեղափոխական խմբերի գործունեության կենտրոնը: Ծանր մարտեր տեղի ունեցան հեղափոխական ու հակահեղափոխական ուժերի միջև: Իսլամական հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի կողմից Չամրանին տրված առաքելություններից մեկում Չամրանը Փավե քաղաքում պաշարումից պետք է հաներ բանակն ու ժողովրդական ուժերը: Դոկտոր Չամրանի իմաստության ու ժողովրդական ուժերի դիմադրության շնորհիվ իվերջո հակահեղափոխականների պաշարումից ազատագրվեց Փավե քաղաքը:

Փավեի ազատագրման ընթացքում Չամրանն ու նրա զինակիցները

Փավեի դեպքից հետո Իմամ Խոմեյնին Չամրանին նշանակեց որպես Պաշտպանության նախարար: Այս պաշտոնում ևս Չամրանը ծավալուն հիմնական քայլեր է կատարում բանակը վերակազմավորելու և երկրի պաշտպանական ուժերը կազմակերպելու համար: Դոկտոր Չամրանը երբեք ուժի, համբավի ու հարստության չէր ձգտում և այս պատճառով էլ ցանկացած պաշտոնում նշանակվելով պատրաստ էր պաշտպանել հեղափոխության ձեռքբերումները և պայքարել հակահեղափոխականների դեմ: Պարտադրյալ պատերազմի ու Իրանի դեմ Սադամի սանձազերծած ագրեսիայից հետո Դոկտոր Չամրանը Խուզեստան նահանգի Ահվազ քաղաքում հիմնադրեց անկանոն մարտերի շտաբը՝ բաասական բանակին դիմակայելու համար: Կազմակերպելով ժողովրդական ուժերին, ովքեր Խուզեստան էին եկել Իրաքի բաասական բանակի ոտնձգությանը դիմակայելու և հայրենիքը պաշտպանելու համար Դոկտոր Չամրանին հաջողվեց կասեցնել ագրեսորների առաջխաղացումը և որոշ տարածքներում էլ հետ մղել ագրեսորներին: Այս օրերին անկանոն մարտերի շտաբում Դկտոր Չամրանի կողքին կար նաև մի այլ հայտնի անհատականություն և նա իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին էր:

Դոկտոր Չամրանը Այաթոլլահ Խամենեիի կողքին

Այն օրերին Այաթոլլահ Խամենեին պաշտպանության գերագույն խորհրդում Իմամ Խոմեյնիի ներկայացուցիչն էր, խորհրդարանում Թեհրանի պատգամավորը և Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը: Հաջորդ թողարկման ընթացքում կխոսենք անկանոն մարտերի շտաբի ու պատերազմի առաջին ամսիներին բաասական բանակի առաջխաղացումը կանխելու հարցում նրա դերակատարության մասին: