Հատուկ հաղորդում՝ նվիրված նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության տարելիցին(1)
Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար ,լեգենդար գեներալ «Ղասեմ Սոլեյմանի»-ն ,ով 2020թվականի հունվարի 3-ին Իրաքի պաշտոնատարների պաշտոնական հրավերով այդ երկիր էր ժամանել ,նահատակվեց ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հրահանգով իրականացված ահաբեկչական գործողության ընթացքում:նրա հետ նահատակվեցին ՝ «Ալ Հաշդ ալ-Շաբի» իրաքյան ժողովրդական աշխարհազորային ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը և 8 զինյալներ:
Նրանք նահատակվեցին Բաղդադի օդանավակայանի մոտակայքում,ամերիկյան ագրեսոր և ահաբեկիչ ուժերի օդային հարձակման հետևանքով: Թրամփը արդարացնելու համար Իրաքում Իրանի բարձրաստիճան զինվորականի դեմ ահաբեկչության ուղղակի հրամանի արձակումը ,սկսեց ընդհանրացած ստեր ու պատրվակներ արծարծել և փորձեց ահաբեկչական այս հարձակումը և Իրաքի ազգային ինքնիշխանության խախտումը ներկայացնել տարածաշրջանում պատերազմը կանխելու սցենարի շրջագծում: Թեև, ԱՄՆ-ի պաշտոնատարների խոստովանությամբ,նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանին ,բացառիկ դեր է ունեցել տարածաշրջանում ահաբեկիչների դեմ պայքարում:
CNN լրատվական ցանցը,գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դեմ ահաբեկչական հարձակումից երկու օր անց մի զեկույց հրապարակելով հաղորդել է.«ԱՄՆ-ի ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնատարները մեծ ջանքեր են գործադրում պաշտպանել Սպիտակ Տան հավակնությունը ,թե՝գեներալ Սոլեյմանիի սպանությունը կատարվեց իպատասխան ԱՄՆ-ի շահերի դեմ ուղղված այս գեներալի անհապաղ սպառնալիքներին ,սակայն անբավարար փաստերը կոնգրեսի և հանրության մոտ կասկածներ հարուցեցին հարձակման ճիշտ կամ սխալ լինելու մասին»:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին և նրա մի քանի զինակիցներին սպանելու ԱՄՆ-ի ահաբեկչական գործողությունը կրկին ապացուցեց ,որ ԱՄՆ-ը չի պայքարում ահաբեկչության դեմ ,այլև ԱՄՆ-ն ինքը հանդիսանում է ահաբեկչության ելակետը և տարածաշրջանում անապահովության ու չարագործության ակունքը :
Գեներալ Ղասեմ Սոլեյմանին ,որպես զինվորական ստարտեգիստ ,բացահայտեց ահաբեկչության դեմ պայքարի առումով ԱՄՆ-ի հավակնությունների կեղծ լինելը և Արևմտյան Ասիայում ,մարտահրավեր նետեց ԱՄՆ-ի քաղաքականությանը, որը հավակնում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը : Գեներալ Սոլեյմանին պարտության մատնեց ԻԼԻՊ-ին և Իրաքում ու Սիրիայում խորհրդատվական համագործակցությունների շրջանակներում դիմադրության ճանապարհը հարթեց տարածաշրջանում: Դիմադրության աշխարհագրության մեջ գեներալ Սոլեյմանիի գծած ուղիները, խափանեցին տարածաշրջանը մասնատելու ԱՄՆ-ի և Իսրայելի նախագիծը:
Չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը անձամբ պատասխանատու է գեներալ Սոլեյմանիի սպանությունը պատվիրելու համար, սակայն լեգենդար գեներալ Սոլեյմանիի սպանության մեջ Իսրայելի դերակատարությունը հաստատող ապացույցներ կան:Փաստեր ,որոնք ապացուցում են ,թե գեներալ Սոլեյմանիի սպանությունից առաջ, սիոնիստական վարչակարգը տեղաշարժեր էր սկսել տարածաշրջանում Իրանի սպառնալիքը մեծ ձևացնելու նպատակով ,և մասնավորապես շեշտում էր Իրաքում ու Սիրիայում Ղոդս ստորաբաժանման դերակատարությունը:
Իսրայելի պատերազմի նախարար «Նաֆթալի Բենեթը»բազմիցս անդրադառնալով այն մասին որ տարածաշրջանում Իրանի ներկայությանը վերջ տալու հարմար պահ է ,սպառնալից հայտարարություններ էր անում:
Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դեմ իրականացված ահաբեկչական ակտից երեք օր առաջ ,Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ:
Իսրայելի վարչապետը, «Մայկ Պոմպեո»-ին շնորհակալություն է հայտնել «Իրանի դեմ կարևոր քայլեր» իրականացնելու պատճառով և խոսել այսպես ասած « Իրանի սպառնալիքների դիմաց վճռակամ քալերի մասին»:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայկ Պոմպեոն ասել է ,որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սիոնիստական ռեժիմի պատճառով գրանցվել է ԱՄՆ-ի ահաբեկչական համարվող կազմակերպությունների ցանկում:
Համենայնդեպս այն հանգամանքը թե՝ ԱՄՆ-ից կամ Իսրաելից,որ մեկն են եղել Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսի սպանության հեղինակը ,ոչ մի տարբերություն չունի ,քանի որ Վաշինգտոնն ու Թել Ավիվը մետաղադրամի երկու երեսն են :
Ահաբեկչական այս ակտն այն պայմաններում է ԱՄՆ-ի և Իսրայելի օրակարգում եղել ,երբ ձախողել է Իրանի դեմ Թրամփի առավելագույն ճնշման ռազմավարությունը ՝պարալիզացնող պատժամիջոցների իրագործմամբ: Այսօր ևս համշխարհային իմպերիալիզմը ուզում է իր ոխն ու թշնամանքը և կրած պարտությունները փոխարինել ահաբեկչական ակտերով և գիտության ու առաջընթացի ոլորտում Իրանի գիտնականներին վերացնելով: Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսի շքեղ հուղարկավորությունը ,իմաստալից պատասխան էր ԱՄՆ-ին և ապացուցեց ,որ ԱՄՆ-ի նկատմամբ ատելությունը այսօր միայն չի սահմանափակվում Իրանի, Իրաքի ,Աֆղանստանի ,Եմենի սահմաններում և շատ ազգերի մոտ այն հասել է գագաթնակետին,որը չի կարելի մարել սպառնալիքով կամ «Թուիթներով»:
Գեներալ Սոլեյմանիի սպանության դեմ տարածաշրջանային ու միջազգային հակազդեցությունները ևս ԱՄՆ-ին կանգնեցրին հսկայական մարտահրավերի դիմաց, քանի որ խոցեց Իրանի ,Իրաքի և բոլոր այն ժողովուրդների հոգիները ,որոնք հարվածներ էին ստացել ԱՄՆ-ից:
Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին իր արտահայտությունների ընթացքում անդրադառնալով թշնամիների դիմաց Իրանի ժողովրդի դիմակայության ու հզորության գործոններին ասել է.«Թշնամին կատարել է ամեն քայլ ընդդեմ Իրանի, նա չի խնայել ոչ մի նենգություն ու չարություն ,նպատակ ունենալով պատասխանատուներին ստիպել հանձնվել ԱՄՆ-ի դիմաց ,իսկ ժողովրդին համակարգի դեմ հանել ,սա է թշնամու նպատակը:
Այս հաշվարկը սխալ հաշվարկ է,այսինքն ԱՄՆ-ի հաշվարկները սխալ են : Նախապես ևս ,անցյալ 40 տարիներին ,ամերիկացիները նման հաշվարկներ են կատարել ,սակայն ապարդյուն ,նրանք վնասվել են և չեն կարողացել իրենց ցանկացած հարվածը հասցնել Իսլամական հանրապետությանը: Հիմա էլ նույնն է ,այս անգամ էլ վստահաբար կձախողեն ,չկասկածեք միայն Իսլամական Իրանի նկատմամբ նրանց քենն ու ոխը ,կուրացրել է նրանց ,այսինքն խանգարել նրանց հաշվարկները և չեն կարողանում ճիշտ հաշվարկներ ներկայացնել»:
Փորձը ցույց է տվել ,որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը և ԱՄՆ-ի զորաշարժը դեպի Իրաք և Աֆղանստան , տարածաշրջանի շատ դժվարությունների ակունքն է: Այսօր սակայն փոխվել է տարածաշրջանի պայմանները և քաղաքական ու ռազմական հավասարությունները և ժողովուրդներն ու ժողովուրդների կամքից ելած կառավարությունները չեն ընդունելու այս ներկայությունը: Դա համարվում է կարևոր և ռազմավարական իրադարձություն տարածաշրջանում և նույնիսկ միջազգային մակարդակում:
2020-ի թ. հունվարի 5-ին Իրաքում ամերիկացի զինծառայողների ներկայությանը վերջ դնելու մասին այդ երկրի խորհրդարանի ընդունած որոշումը, և ԱՄՆ-ի ահաբեկչական քայլի դատապարտումներն ու դրա դեմ բողոքի ակցիաները , այդ կապակցությամբ հստակ ուղերձ են փոխանցում: Տարածաշրջանում տիրող պայմանները ,ԱՄՆ-ի և իր դաշնակիցների պատկերացրածից շատ ավելի արագ են փոփոխվում և մեկնարկել է ԱՄՆ-ի ուժի փլուզման գործընթացը: