Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (15)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդմանը անդրադարձել ենք անկանոն մարտերի շտաբի ձևավորմանն ու այս կապակցությամբ Այաթոլլահ Խամենեիի հուշերին:
Նախորդ զրույցների ընթացքում խոսեցինք Իրանում ձևավորված նոր համակարգը կործանելու համար Սադդամի բաասական բանակի անակնկալ հարձակման մասին: Այս ոտնձգությունը մեկնարկեց այնպիսի պայմաններում, երբ ԻԻՀ-ն դիմակայում էր Իրանի նոր համակարգը կործանել փորձող օտարերկրյա ուժերին, ներքին հակահեղափոխական տարրերին ու նույնպես Իրանը զբաղված էր շահական ռեժիմից հետո քաղաքական, ռազմական, անվտանգային ու տնտեսական կառույցների ամրապնդմամբ ու վերակառուցմամբ: Այս պայմաններում Սադդամի ռեժիմի ագրեսիային դիմակայելու համար ձևավորվեցին ժողովրդական ինքնաբուխ շարժումներ: Այս շարժումներից մեկը Ահվազում անկանոն մարտերի շտաբի ձևավորումն էր Դոկտոր Մոստաֆա Չամրանի կողմից, ով Իմամ Խոմեյնիի ներկայացուցիչն էր պաշտպանության գերագույն խորհրդում ու Թեհրանի պատգամավորը՝ իսլամական խորհրդարանում: Անկանոն մարտերի շտաբի ձևավորման գործում դոկտ. Չամրանին ուղեկցում էր Այաթոլլահ Խամենեյին ով այն ժամանակ Իմամի ներկայացուցիչն էր պաշտպանության գերագույն խորհրդում, խորհրդարանում Թեհրանի պատգամավորը և Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը: Անկանոն մարտերի շտաբի առաքելությունն էր՝ Իրաքի բաասական բանանկի դեմ պարտիզանական մարտեր մղելու համար համախմբել ու կազմակերպել ժողովրդական ու ռազմական ցրված ուժերին: Զինված ուժերի ու ռազմատեխնիկայի պակասի դեպքում, լավ զինված ու պատրաստված դասական բանակի դեմ պայքարի ու նրա առաջխաղացումը կասեցնելու միակ ելքը պարտիզանական պատերազմն էր: Դոկտոր Չամրանը Սադդամի ագրեսոր բանակի դեմ պատերազմելու հարցում ճշգրտությամբ հասկացել էր պարտիզանական մարտեր մղելու անհրաժեշտությունը և հաշվի առնելով Եգիպտոսում, Լիբանանում, ու Սիրիայում Սիոնիստական ռեժիմի դեմ պատերազմի փորձը նա ձևավորեց անկանոն մարտերի շտաբը: Այն ժամանակ Իրաքի բանակը հասել էր Խուզեստան նահանգի ամենամարդաշատ ու ամենամեծ քաղաք համարվող Ահվազի դարպասներին: Ահվազի անկումը, կարող էր փոփոխության ենթարկել Սադդամի դեմ պատերազմի հավասարությունները և Խուզեստան նահանգը նվաճելու հարցում նրան մոտեցնել իր երազանքներին:
Իրաքի բաասական բանակի առաջխաղացումը կասեցնելու համար անկանոն մարտերի շտաբի ձևավորման առաջին օրերի մասին Այաթոլլահ Խամենեին ասում է.«Մենք Իրաքի երկուսու կես դիվիզիայի դիմաց միայն մի բրիգադ ունեինք մի բրիգադ, որի մարտական պատրաստվածության աստիճանն ու կարողությունը չէր հավասարվում մի գումարտակի: Իրաքցիները վախենալով այս բրիգադից առաջ չէին գալիս: Իրաքցիները առաջ եկան մինչև Ահվազից 20 կմ. հեռավորություն, սակայն ինչո՞ւ մոտ չէին գալիս, ինչի՞ց էին վախենում: Այն բրիգադից, որ խրամատ էր փորել ու տեղակայվել էր: Այս բրիգադի վիճակը շատ վատ էր և մենք տեսնում էինք, որ մեր ուժերի թիվը շատ քիչ է: Դա մի թույլ բրիգադ էր, որի մարտական պատրաստվածությունն ու արդյունավետությունը հավասար էր մի գումարտակի: Այժմ եթե ասեմ, որ այս բրիգադը քանի տանկ ուներ, իրոք ամեն մի լսող կզարմանա: Մարտական ցածր պատրաստվածությամբ փոքրաթիվ մի բրիգադ, որը նաև տեխնիկապես էլ հագեցված չէր կանգնեցրել էր երկու դիվիզիաների առաջխաղացումը»: Անկանոն մարտերի շտաբում իր հուշերի մի այլ բաժնում Այաթոլլահ Խամենեին ասում է.«Սրանք հենց այս բրիգադի վախից առաջ չէին գալիս: Տեսեք մենք նրանց աչքում շատ ենք երևում: Դրա դիմաց մեր տղաները կազմում էին 50 կամ 60 հոգանոց փոքր խմբեր կազմված՝ կամավորականներից կամ ԻՀՊԿ-ի ուժերից կամ պահակազորի ու կամավորականներից և երբեմն էլ բանակի ուժերից: Նրանք գնում էին թշնամու ուժերի ծովի մեջ ու հարվածում նրան: Մի քանի տանկ էին խոցում ու կրկին վերադառնում: Սա նշանակում էր, որ մեր ուժերը թշնամուն փոքր, չնչին ու թույլ էին համարում և համարձակվում էին գնալ նրանց կողմը»: Իհարկե հեղափոխության գերագույն առաջնորդը իրանցի երիտասարդների այս քաջությունը մարտական բարձր ոգու առկայությունից առավել է դասում ու համարում է անտեսանելի և գերբնական աջակցության արդյունք: Այս կապակցությամբ նա ասում է.«Սա մի գերբնական օժանդակություն է, որ ես ինքս դրա ականատեսն եմ եղել: Այսինքն մեր կողմից իրաքցիներին քիչ տեսնելը ու նրանց աչքին մեր թվի բարձրացումը աստվածային շնորհ էր: Իհարկե այս շնորհը ես մեր ուժերի ուշադրության արդյունքն եմ համարում: Հենց այն ժամանակերում ես ուրբաթօրյա աղոթքների ընթացքում բազմիցս հիշել եմ նրանց, ովքեր խրամատներում, տանկերի կողքին և ռազմաճակատում ինչ ուշադրություն էին դարձնում Աստծուն ու ինչ անկեղծությամբ էին գործում: Սրանք բոլորը աստվածային շնորհի հիմքերն են»:
Այաթոլլահ Խամենեին մասնակցել է Սադդամի բաասական բանակի դեմ պատերզմում ու մինչև նահատակության սահմանը առաջ է գնացել: Պատերազմի առաջին օրերի մասին իր հուշերի մեջ Այաթոլլահ Խամենեին ասում է.«Նահատակ Չամրանի հետ հետախուզության էինք գնում «Դոբ Հարդան» կոչվող տարածաշրջանում: Դոբ Հարդանը գտնվում է Ահվազի արևմուտքում: Այս անգամ ուզում էինք հյուսիսից ու դեպի Սուսանգերդ տանող ճանապարհով գնալ: Մայրուղու մեջտեղում էլ մի ճանապարհ կար: Եկանք այնտեղ և տղաները այնտեղ ականանետային դիրքեր էին տեղակայել ու մենք էլ գնում էինք դեպի Դոբ Հարդան տեսնենք, թե թշնամին որտեղ և ինչպես է դիրքավորվել: Քանի որ կարևոր էր և դոկտ. Չամարանը ինքը պատասխանատվություն էր ստանձնել կատարել այս հետախուզությունը և ես էլ կայի: Տղաներից մի խումբ էլ եկել էր մեզ հետ: Հասանք մի կետի, որտեղից տղաները բաժանվեցին խմբերի որպեսզի գնան և հետախուզեն աջ, ձախ ու դիմացի կողմերը: Այն խումբը, որ գնացել էր դեպի դիմաց ճանապարհը, խուճապահար վերադարձավ ու ասաց մի քանի իրաքյան մարդատար է եկել հետախուզություն իրականացնելու կամ էլ մեզ տեսել են ու գալիս են մեզ գերեվարելու: Դոկտորը տեսավ, որ սրանք RPG չունեն: RPG ունեցող մի քանի հոգու ուղարկեց ու հետո էլ ինքը չկարողացավ հանգիստ նստել: Ասաց. Ես ինքս էլ գնում եմ: Ես էլ ուզում էի գնալ, չթողեց ու ասաց դուք մի եկեք: Որքան ստիպեցի չհամաձայնեց, ասաց, այստեղ մնացեք մինչև մենք վերադառնանք»: Բնութագրելով հետախուզական աշխատանքներում եղած վտանգավոր վիճակը մեծարգո առաջնորդն ասում է.«Մենք էլ տղաներից մի քանիսի հետ մնացինք, իհարկե մենք RPG-ով աշխատող մարդ ունեինք ու անհատական զենք ևս ունեինք, ինչպես G3 և կալաշնիկով: Նստել ու սպասում էինք, որ եթե նրանք օգնության կարիք ունենան մենք առաջ գնանգ ու եթե վերադարձան, միասին հետ վերադառնանք: Այս ընթացքում տեսանք, որ սկսեցին մեր շուրջը հրետակոծել: Իդեպ նստել էինք մի ծառի տակ: Քանի որ օդը տաք էր, նստել էինք ծառի ստվերի տակ: Նրանք հենց այդ ծառի ուղղությամբ հրետակոծում էին: Մենք պառկած դիրք ընդունեցինք և փորձում էինք պաշտպանվել: Հետո նկատեցինք, որ ուժեղ հարվածներ են հասցնում այդ հատվածին, ասացինք մի քիչ այն կողմ գնանք տեսնենք ինչ կպատահի, էլի կհարվածեն թե ոչ: Սկսեցինք արագությամբ հետ քաշվել, որ այդ ընթացքում մի քանի արկ էլ կրակեցին ու մենք պառկած դիրք ընդունեցինք: Ես լավ հիշում եմ. դա իսկապես Աստծու շնորհն էր որ արկերը մեզ չէին դիպչում: Հենց պառկած վիճակում մեր շուրջը արկերի բեկորներ էին ընկնում գետնին: Ես դրանց ձայերը լսում էի, որ ընկնում են ջրի մեջ: Շիկացած երկաթը որ ընկում է ջրի մեջ թշշոցի ձայն է ունենում: Մի քիչ հետ գնացինք ու տեսանք, որ նրանք հարվածեցին ճիշտ այն տեղը, որտեղ մենք նստել էինք ու որտեղ մի ծառ կար ու եթե մենք այնտեղ լինեինք հրետանու արկը կըկներ մեր 6-7հոգանոց խմբի մեջ ու մենք մեկ կամ մի քանի նահատակներ կունենայինք»: