Անդրադարձ՝ 2020թ. Իրանի կարևորագույն իրադարձություններին
https://parstoday.ir/hy/radio/iran-i130419-Անդրադարձ_2020թ._Իրանի_կարևորագույն_իրադարձություններին
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Լավագույն մաղթանքներով, շնորհավորում ենք ձեզ տարեմուտի առիթով: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք 2020թ. տեղի ունեցած Իրանի կարևորագույն զարգացումներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2020 09:06 Asia/Tehran

Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Լավագույն մաղթանքներով, շնորհավորում ենք ձեզ տարեմուտի առիթով: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք 2020թ. տեղի ունեցած Իրանի կարևորագույն զարգացումներին:

2020թ. Իրանը բոլոր ոլորտներում դիմադրողական բազում քայլեր է ձեռնարկել: 

Անցած տարում, Իրանի թշնամիները բազում ծրագրեր մշակեցին ու իրագործեցին Իրանի դեմ տնտեսական, քաղաքական ու անվտանգության ճնշումները մեծացնելու համար: Այդ ուղղությամբ ԱՄՆ-ն օրակարգի մեջ էր դրել Իրանի ժողովրդի դեմ տնտեսական առավելագույն ճնշման քաղաքականությունը, որը ձախողած տեսնելով, անվտանգության ճնշման քաղաքականություն կիրառեց: Հետևաբար 2020թ. առաջին օրերին, ԱՄՆ-ը ահաբեկչական ոճրագործություն իրականացրեց Իրանի ժողովրդի դեմ:

2020թ. հունվարի 3-ին, ԱՄՆ-ը սպանեց ԻՀՊԿ-ի Ղոդսի ստորաբաժանման հրամանատար՝ նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիին, այդպիսով ապացուցելով, որ ահաբեկչական քայլերով տարածաշրջանի անապահովության է ձգտում:

Ահաբեկչական այդ հարձակման ընթացքում նահատակվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանին, Հաշդ Ալ-Շաաբի ուժերի հրամանատար՝ Աբու Մահդի ալ Մոհանդեսն ու նրանց 8 ուղեկիցները: Այդ ահաբեկչական գործողությամբ ԱՄՆ-ը թիրախ դարձրեց հրամանատարների, ովքեր ծանր հարվածներ էին պատճառել ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին:

ԻԼԻՊ-ի իշխանությունն ավարտվելու մասին նահատակ Ղասեմ Սուլեյմանիի հայտարարությունը մեծ պատիվ է Իրանի համար: Այդ հարցի նշանակությունը մեծանում է այն ժամանակ, երբ ընկալենք, որ աշխարհի ավելի քան 100 երկրերից ուժ են հավաքել ԻԼԻՊ-ի համար և վերապատրաստել ու զինել են նրանց, որպեսզի ճեղքվածք առաջացնեն Դիմադրության առանցքում և մեկ-մեկ կրճատեն նրանց, այդ թվում նաև Իրանին: Սակայն դա նրանց չհաջողվեց:

**************

Իրանի ժողովրդի թշնամիներն ապացուցել են, որ իրենց նպատակներին հասնելու համար դիմելու են ցանկացած ոճրագործության, սկսած ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող ԻԼԻՊ-ի ոչնչացման մեջ մեծ դերակատարություն ունեցող գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից մինչև պաշտպանական ու գիտական ոլորտներում գործունեություն ծավալող իրանցի գիտնականների ոչնչացումը։

2020թվականն ավարտվեց Իրանի դեմ տեղի ունեցած մեկ այլ վայրագությամբ: 

Իրանի Զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեն նահատակվեց նոյեմբերի 27-ին՝ Թեհրանի արվարձանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Նահատակ Ֆախրիզադեն ազդեցիկ քայլեր է ձեռնարկել կորոնավիրուսի թեստերի արտադրման և Քովիդ-19-ի պատվաստանյութ արտադրելու նախագծի կառավարման ուղղությամբ:

Ֆախրիզադեի նահատակության առիթով հղած ուղերձում, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևորել է այդ ոճագործության հեղինակներին պատժելը և այդ նահատակ գիտնականի ուղին շարունակելը:

Ն. Վ. առաջնորդը նշել է, որ ոճրագործ վարձկանների կողմից նահատակված այս գիտնականը իր կյանքը նվիրեց գիտությանն ու Աստծուն և արժանացավ նահատակի վեհ կոչման:

Իրանի գիտնականների  սպանությունը նորություն չէ: Վերջին տարիների ընթացքում  Թեհրանում  սպանվել են մի քանի միջուկային գիտնականներ, որոնց մասին նշված է ՄԱԿ-ին հղված ՄԱԳԱՏԷ-ի զեկույցներում:

Մաջիդ Շահրիարին, Մուստաֆա Ահմադի Ռոշանը, Մասուդ Ալի Մոհամմադին և Դարիուշ Ռեզայի Նեժադն իրանցի միջուկային գիտնականներն են, որ նահատակվել են ահաբեկչական գործողությունների հետևանքով:

Նահատակ Ֆախրիզադեն այն նշանավոր գիտնականներից էր, ում անունը Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուի կողմից ուղղակիորեն ներառվել էր այն անձանց ցուցակում, որոնք պետք է սպանվեին:

2015թ. ապրիլին, ամերիկացի լրագրող Սիմոր Հերշը «Նյույորքեր» պարբերականում հրապարակած հոդվածում գրել էր, որ իրանցի գիտնականների սպանությունը համատեղ նախագիծ էր ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, որն իրագործվում է Մոնաֆեղին խմբավորման անդամների միջոցով:

Վկայակոչելով անվտանգության աղբյուրների, Սիմոր Հերշը գրել է, որ ԱՄՆ-ը Մոնաֆեղին խմբավորման մի խումբ անդամների վերապատրաստել է Նեվադայի անապատում՝ խափանարարական գործողություններ կատարելու համար: ՄՈՍԱԴ-ի, ԿՀՎ-ի և Բրիտանիայի հետախուզական կազմակերպությունների անցյալը ցույց է տալիս, որ երկրների քաղաքական ընտրանիներին սպանելը նրանց համատեղ ծրագրերի մաս է կազմել:

*************

ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնության իրագործման հարցով 2020թվականը շատ լարված տարի էր: Այդ համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, ԻԻՀ-ը "ռազմավարական համբերություն" քաղաքականությունը կիրառեց և համաձայնության կողմերին, հատկապես եվրոպական երկրներին առիթ տվեց իրենց հանձնառությունները կատարելու համար: Սակայն տեսնելով եվրոպական կողմի խոստումնադրժությունը, ԻԻՀ-ի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը  ՀԳՀԾ-ի համաձայնության 26-րդ և 36-րդ հոդվածների համաձայն, որոշեց փուլ առ փուլ դադարեցնել  միջուկային  գործարքով  կամավոր ստանձնած Իրանի պարտավորությունների կատարումը: Այդ որոշումը 5 փուլերում իրագործվեց: 2020թ. հունվարի 5-ին, հայտարարվեց ԻԻՀ պարտավորությունների կրճատման հինգերորդ և վերջին փուլը:

Իրանի միջուկային գիտնական՝ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունից հետո, Իսլամական խորհրդարանը վավերացրեց շրջափակումները չեղարկելու և Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու ռազմավարական գործողություն նախագիծը:

ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնությունը մի քանիամյա սեղմ բանակցությունների արդյունք էր, որը ստորագրվեց 2015թ. հուլիսի 14-ին, ԻԻՀ և 5+1 խմբի, այդ թվում Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի և երեք եվրոպական երկրներ՝ Բրիտանիայի, ֆրանսիայի և Գերմանիայի միջև, համագործակցությամբ Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի:

ՀԳՀԾ-ն երբեք որպես կանխարգելիչ գործոն չընդունվեց Իրանի կողմից: Իրանի նպատակը որոշակի ժամանակահատվածում փոխվստահության հիմամբ փոխգործակցությունն է եղել: Հետևաբար հանրային կարծիքը խիստ դեմ է այժմյան վիճակով ՀԳՀԾ-ի համաձայնության շարունակմանը և խորհրդարանը ժողովրդի ցանկությանը հետևելով վավերացրել է միջուկային նոր նախագիծ:

2020թվականը ծանր տարի էր Իրանի բժիշկների ու բուժանձնակազմի համար: Սակայն այդ ուղղությամբ Իրանի արձանագրած հաջողությունները վկայում են այն մասին, որ Իրանի ժողովուրդը երբեք չի հանձնվում ճնշումների ու խնդիրների դիմաց: Այդ ուղղությամբ Իրանին ճնշելու համար ևս ԱՄՆ-ն ահաբեկչական գործողությունների դիմեց: Անցած տարի, իր քաղաքական նպատակների իրագործման համար ԱՄՆ-ը կորոնավիրուսը ճնշման լծակ օգտագործեց Իրանի ժողովրդի դեմ: Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Իրանին վարկի տրամադրման արգելումը և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գնման հարցում խափանարարությունը Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի քայլերից են եղել:Հատկապես դեղորայքի և բժշկական պարագաների  գնման հարցում Իրանի դեմ ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցները երբեք չեն մոռացվելու:

2020 թվականն Իրանի համար ԱՄՆ-ի ճնշումներին և կամայականությանը դիմակայելու փորձ էր: Տարածաշրջանային զարգացումներում Իրանի ազդեցիկ ներկայությունը ցույց տվեց, որ Իրանը ոչ միայն մեկուսացված չէ, այլև խստորեն պաշտպանում է իր իրավունքները և տարբեր ոլորտներում զարգացման ուղով է ընթանում: