Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն (6)
https://parstoday.ir/hy/radio/iran-i130540-Էներգիայի_փոխանցման_գծերը_տնտեսության_և_քաղաքականության_գործոն_(6)
Այս և առաջիկա հաղորդումների ընթացքում կփորձենք ձեզ ծանոթացնել TAPI խողովակաշարի նախագծում ներգրավված երկրների տնտեսական և քաղաքական նկատառումներին և շահերին: Այսօր կանդրադառնանք Թուրքմենստանի դերին և շահերին, որը TAPI գազատարի ելակետ երկիրն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2021 10:35 Asia/Tehran

Այս և առաջիկա հաղորդումների ընթացքում կփորձենք ձեզ ծանոթացնել TAPI խողովակաշարի նախագծում ներգրավված երկրների տնտեսական և քաղաքական նկատառումներին և շահերին: Այսօր կանդրադառնանք Թուրքմենստանի դերին և շահերին, որը TAPI գազատարի ելակետ երկիրն է:

TAPI գազի փոխանցման գծերը Թուրքմենստանում

 

Թուրքմենստանը ներառված է բնական գազ արտադրող 4 խոշոր  և նավթ արդյունահանող  4 երկրների ցուցակում: Թուրքմենստանի բնական գազի պաշարները ցրված են գրեթե ամբողջ երկրում, բայց դրա մեծ մասը կենտրոնացած է հարավ-արևելքում և արևմուտքում: Դոլաթաբադ-Դոն Մազ շրջանը, որը գտնվում է Թուրքմենստանի հարավ-արևելքում ՝ Իրանի սահմանի Սարախսի մերձակայքում, ամենամեծ գազային շրջանն է Թուրքմենստանում: Տարածքը հայտնաբերվել է 1974 թվականին և այս հանքավայրից գազի արտադրությունը սկսվել է 1983 թ.-ին: Թուրքմենստանում գազի երկրորդ խոշոր հանքավայրը կոչվում է Հարավային Յոլոտան: Հարավային Յոլոտանը տեղակայված է Թուրքմենստանի հարավ-արևելքում գտնվող Դոլաթաբադ գազի հանքավայրի մոտ և 2 տրիլիոն խորանարդ մետր գազի ծավալով, համարվում է երկրի գազի ամենակարևոր պաշարներից  և Կասպից ծովի էներգիայի կարևոր աղբյուրներից մեկը:

Թուրքմենստան

Թուրքմենստանի պաշտոնյաները պնդում են, որ իրենց երկրի էներգիայի փոխանցման ուղիների ընդլայնման դինամիզմի կարևոր մասը արդյունքն է արտաքին քաղաքականության մոտեցման փոփոխության: Սաֆար Մորադ Նիյազովի նախագահության օրոք Թուրքմենստանի արտաքին քաղաքականությունը բացարձակ չեզոքություն էր, իսկ դիրքերը չեզոք էին տարածաշրջանային և միջազգային զարգացումների պայմաններում: Այս առումով Թուրքմենստանը նույնիսկ հրաժարվում էր ձեռնպահ քվեարկել, քանի որ դա դիրքորոշում էր համարում: Արդյունքում, այն տարածաշրջանային համագործակցության մեջ զարգացրեց մի տեսակ դրական մեկուսացում: Այս միտումը փոխվեց Բերդիմուհամեդովի նախագահության տարիներին և նա հեռացավ բացարձակ չեզոքության դիրքերից: Այժմ Թուրքմենստանի արտաքին քաղաքականության մեջ մենք տեսնում ենք մի տեսակ հարաբերական և ակտիվ չեզոքություն: Էներգետիկ տնտեսությունը դիտվում է որպես Թուրքմենստանի կառավարության նոր արտաքին քաղաքականության կարևոր մաս և Թուրքմենստանի կառավարությունը օգտվելով տարածաշրջանային և միջազգային նոր պայմաններից փորձում է դիվերսիֆիկացնել իր  գազի հաճախորդներին:

Գազի փոխանցման գծերը Թուրքմենստանում

Այս պայմանների շարքում էր Թուրքմենստանի բարձր և ավանդական կախվածությունը Ռուսաստան գազի արտահանումից:

Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը ժառանգեց խողովակաշարերի մենաշնորհը Կենտրոնական Ասիայում: 2000 կիլոմետրանոց միջինասիական խողովակաշարը, որով գազ էր տեղափոխվում Կենտրոնական Ասիայի դաշտերից Ռուսաստան, քաղաքական անկախացումից հետո Թուրքմենստանի գազը տեղափոխելու առաջին և միակ տարբերակն էր: Թուրքմենստանը չուներ բավարար կապիտալ ՝ անկախության ծանր պայմաններում էներգահաղորդման նոր գծեր կառուցելու համար: Արդյունքը Թուրքմենստանի կախվածությունն էր ռուսական գազի արտահանումից: Գազի արտահանման ոլորտում Ռուսաստանի հետ փոխգործակցությունը ,  գազի գնի, արտահանման ծավալի և ներդրումների չափն ու ձևը, Թուրքմենստանի գազի արդյունաբերության ոլորտում ռուսական կողմի  հատկապես «Գազպրոմի»  ներդրումը դարձել են այդ երկրի տնտեսության ոլորտի ամենակարևոր հարցերը:

Կենտրոնական Ասիայի հարցերով վերլուծաբան Հոսեյն Ռահիմին անդրադառնալով անկախության սկզբնական շրջանում   Թուրքմենստանի կախվածությանը Ռուսաստանից, TAPI նախագծի տարածաշրջանային հետևանքների վերաբերյալ կարծում է.«Առաջին անգամ Թուրքմենստանը TAPI ծրագրի իրագործմամբ միանալու է Հնդկաստանի նման գազ սպառող խոշոր երկրի։ Որպես էներգիա սպառող երկրներ ՝ Պակիստանը և Հնդկաստանը լավ շուկաներ են թուրքմենական գազի արտահանման համար , և դա կարող է լինել Աշխաբադի կախվածությունը Ռուսաստանից նվազեցնելու միջոց»:

Գազի համաշխարհային գների բարձրացումը Թուրքմենստանի էներգետիկ քաղաքականության փոփոխման մեկ այլ պատճառն էր: Իրանի դեմ Անվտանգության խորհրդի, Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից տնտեսական պատժամիջոցների կիրառումը սահմանափակել է այդ երկրի գազի արտահանումը և շրջանցել Իրանի, Պակիստանի և Հնդկաստանի միջև խաղաղության խողովակաշարի նախագիծը:

Սա Թուրքմենստանի համար լավ հնարավորություն ստեղծեց օգտվել առաջացած վակուումից: Էներգետիկ ոլորտը զարգացնելու նպատակով Թուրքմենստանի կառավարությունը հաստատել և իրագործել է «Թուրքմենստանի նավթագազային արդյունաբերության զարգացման ծրագիր մինչև 2030 թվականը» անունով երկարաժամկետ ռազմավարական ծրագիր: Այս ծրագրի նպատակն է բարձրացնել արտադրական կարողությունները, ներգրավել արտասահմանյան կապիտալ, դիվերսիֆիկացնել արտահանման ուղիները, կառուցել նոր էներգիայի հաղորդման գծեր և զարգացնել նավթաքիմիական արդյունաբերությունը: Ակնկալվում է, որ քաղաքականության փոփոխությունը կբարձրացնի Թուրքմենստանի ազգային եկամուտը և կբարելավի երկրի դիրքերը տարածաշրջանային և գլոբալ էներգետիկ հավասարություններում:

Հետազոտող, քաղաքական հարցերի փորձագետ Հասան Մոհսենիֆարդը կարծում է. «Ըստ գնահատականների, Թուրքմենստանն ունի աշխարհում բնական գազի չորրորդ ամենամեծ պաշարները: Երկիրը մինչ այժմ իր գազն արտահանել է Ռուսաստան, Իրան և Չինաստան: Աշխաբադի պաշտոնյաները, մասնավորապես Ղուրբանղոլի Բերդիմուհամեդովը, իրենց տնտեսական բարեփոխումները կենտրոնացրել են արտադրության ավելացման և գազի ուղիների զարգացման վրա, հատկապես դեպի ասիական շուկաներ, ինչպիսիք են Հնդկաստանը և Չինաստանը: Մասնակցելով TAPI նախագծին ՝ Թուրքմենստանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր գազի արտահանման շուկան, ավելացնել եկամուտները և նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից: Թուրքմենստանը պատրաստ չէ ընդունել ցանկացած ռիսկ TAPI նախագծում: Նրանք պարզապես պարտավորվել են իրենց սահմաններից այն կողմ գազ մատակարարել և ոչ մի դեպքում պատրաստ չեն ներդրումներ կատարել Թուրքմենստանից դուրս գազատարի կառուցման համար:

Թուրքմենստանում գազի փոխանցման նոր գծերի կառուցում

 

Չինաստանը Թուրքմենստանի էներգիայի նոր հաճախորդն ու գործընկերն է: Չինաստանը մի շարք նախագծեր է իրականացրել Թուրքմենստանի գազի ոլորտում:

Չինաստանի նավթի ազգային ընկերությունը մասնակցում է Բախտիարլիկ գազի հանքավայրի զարգացմանը և Գալկինիշի գազահանքավայրում օբյեկտների կառուցմանը: 2009 թվականից Չինաստանը գազ է ստանում Թուրքմենստանից: Թուրքմենստանը երեք գազատարներով տարեկան 40 միլիարդ խորանարդ մետր գազ է արտահանում Չինաստան, որը 2019 թվականի  առաջին կիսամյակում գնահատվում էր մոտ 4,5 միլիարդ դոլար:

Ըստ ուսումնասիրությունների ՝ 2017 թվականի դրությամբ Թուրքմենստանում գործում էին Չինաստանի  կողմից ֆինանսավորվող շուրջ 40 ընկերություններ, իսկ Թուրքմենստանում Չինաստանի կողմից գրանցվել է մոտ 4 միլիարդ դոլար արժողությամբ 70 ներդրումային նախագծեր:

Այս հաղորդման ընթացքում  ասացինք, որ չնայած իր զգալի գազի պաշարներին Թուրքմենստանը չունի անհրաժեշտ միջոցներ TAPI նախագծում  և արտերկրում ներդրումներ կատարելու համար: Ավելին դեպի Ռուսաստան նավթի արտահանումից  կախվածության երկար պատմությունը խարխլել է Թուրքմենստանի տնտեսությունը: Թուրքմենստանը ողջունեց TAPI նախագիծը, քանի որ էներգիայի փոխանցման նախագիծը օտարերկրյա կապիտալ է ներարկում Թուրքմենստանի նավթագազային արդյունաբերությանը: Հարգարժան բարեկամներ հաջորդ թողարկման ընթացքում կխոսենք TAPI խողովակաշարի նախագծում ներգրավված երկրորդ երկրի՝ Աֆղանստանի  դիրքի ու  դրդապատճառների մասին։ Աստված Ձեզ պահպան։