«Խորամշահր» բալիստիկ հրթիռը՝ ԻԻՀ հրթիռային արդյունաբերության մեծ նվաճում
https://parstoday.ir/hy/radio/iran-i130648-Խորամշահր_բալիստիկ_հրթիռը_ԻԻՀ_հրթիռային_արդյունաբերության_մեծ_նվաճում
Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմից հետո, Իրանի Իսլամական Հանրապետությունը քայլեր ձեռնարկեց բալիստիկ հրթիռների զինանոց կառուցելու և զարգացնելու ուղղությամբ: Վերջին երեք տասնամյակների ընթացքում, փոքր և միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ արտադրելով, Իրանը ​​զգալի առաջընթաց է արձանագրել այս ոլորտում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2021 05:47 Asia/Tehran

Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմից հետո, Իրանի Իսլամական Հանրապետությունը քայլեր ձեռնարկեց բալիստիկ հրթիռների զինանոց կառուցելու և զարգացնելու ուղղությամբ: Վերջին երեք տասնամյակների ընթացքում, փոքր և միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ արտադրելով, Իրանը ​​զգալի առաջընթաց է արձանագրել այս ոլորտում։

Իրանի հրթիռային հզորությունը ներկայումս համարվում է Իսլամական հանրապետության ռազմական  տեխնոլոգիաների և պաշտպանական ոլորտի մեծ նվաճումներից մեկը։  Իրանական բալիստիկ հրթիռների վերջին տեսակներից մեկը «Խորամշահր» հրթիռն է: 2017  թ․ սեպտեմբերի 22-ին Թեհրանում Սրբազան պաշտպանության շաբաթվան նվիրված զորահանդեսի ժամանակ տեղի ունեցավ  սեփական արտադրության «Խորամշահր» հրթիռի շնորհանդեսը: Այս հրթիռն ամբողջությամբ տեղական արտադրություն է  և իրանցի հետազոտողների ջանքերի արդյունքը:

«Խորամշահր» հրթիռի ընդհանուր բնութագրիրը

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ  Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է․ «Հրթիռի հեռահարությունը 2000 կիլոմետր է։ Հեղուկ վառելիքով աշխատող  «Խորամշահր»  հրթիռը կշռում է 20 տոննա, իսկ մարտագլխիկը `մինչև 1800 կգ: Հրթիռը  որը կարող է մեկ մարտագլխիկի փոխարեն  կրել մի քանի հարյուր կիլոգրամանոց  ավելի փոքր մարտագլխիկներ պարունակող անձրևային մարտագլխիկ»:

Իրանի մյուս բալիստիկ հրթիռների, ներառյալ «Ղադր»-ի և «Սեջիլ»-ի հետ «Խորամշահր» հրթիռի համեմատությունը ցույց է տալիս, որ այն ի վիճակի է նախորդ բալիստիկ հրթիռների համար հայտարարված չափից 2-3 անգամ ավելի շատ ռազմական բեռ կրել։ Խորամշահր հրթիռի  ավելի մեծ տրամագիծն օգնում է կրել անձրևային մարտագլխիկ, քանի որ ավելի մեծ տեղ է տրամադրում նախագծողներին այս տեսակի մարտագլխիկներ  տեղադրելու համար: Խորրամշահր  հրթիռի առաջին օրինակը ցուցադրվեց հասարակ կոնաձեւ մարտագլխիկով, բայց հրթիռային մարտագլխիկների ոլորտում գրանցված առաջընթացի շնորհիվ, Խորամշահր հրթիռների արդիականացված մոդելներում կարելի է օգտագործել անձրևային մարտագլխիկներ: Մինչ այժմ այս հրթիռի վրա տեղադրվել է երեք տեսակի մարտագլխիկ է:

Պարզ կոնաձև մարտագլխիկի  առաջին տեսակը, օգտագործվել է «Խորամշահր-1»-ում: Այնուհետև, «Հզորություն-40» ցուցահանդեսում ցուցադրվեց անձրևային մարտագլխիկով «Խորամշահր-2» հրթիռը: Այս մարտագլխիկն  վերջնամասում ունի հսկող թևիկներ։ Բայց հաջորդ փուլում այս հրթիռը նոր մարտագլխիկով ցուցադրվեց 2017-ի  սեպտեմբերի 22-ին՝ Սրբազան պաշտպանության տարելիցին նվիրված զորահանդեսի ժամանակ։   Այս մարտագլխիկը նման էր «Խորամշահր-2» մարտագլխիկին, բայց չուներ հսկող թևիկներ: Այս նոր մարտագլխիկը, հավանաբար, օպտիմիզացված է ավելի մեծ կայունության հասնելու, մինչև  վերջին պահը չուղղորդվող մարտագլխիկի ճշգրտությունը բարձրացնելու, ինչպես նաև թռիչքի վերջին փուլում ամենամեծ արագությունն ապահովելու համար, այդպիսով նվազեցնելով հակառակորդի հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից  խոցվելու հավանականությունը:  Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Բաղերին հայտարարել է, որ «Խորամշահր» հրթիռի մարտագլխիկն իր վերջնական փորձարկումներում  1300 կմ հեռավորության վրա 60 սմ սխալով  հարվածել է   թիրախին, ինչը ցույց է տալիս, որ այս հրթիռն ունի շատ բարձր ճշգրտություն: Աննշան սխալը ցույց է տալիս, որ  Իրանի բալիստիկ հրթիռների՝  թիրախին հարվածելու կարողությունը  զգալիորեն բարելավվել է։

Մեկ այլ կարևոր խնդիր է նաև այն, որ «Խորամշահր» բալիստիկ հրթիռը Ղիամ բալիստիկ հրթիռից հետո առանց թևիկների հրթիռ արտադրելու Իրանի երկրորդ փորձն է, ուստի այն կարող է արձակվել ինչպես շարժական գործարկիչներից, այնպես էլ ստորգետնյա սիլոսներից և բարձր ճշգրտությամբ կարող է ոչնչացնել ցանկացած թիրախ: Մյուս կողմից,  ծանր քաշը «Խորամշահր» հրթիռին հնարավորություն է տալիս ավելի ծանր մարտագլխիկներ կրել, ինչը նշանակում է, որ  այն մի քանի մարտագլխիկներով կարող է կատարել 2-3 բալիստիկ հրթիռների գործը:

«Խորամշահր» հրթիռի  տեխնիկական առանձնահատկությունները.

Հատկապես առաջնամասում «Խորամշահր» հրթիռի մարտագլխիկի արտաքին ձևը, ցույց է տալիս դրա շատ բարձր արագությունը մթնոլորտ մուտք գործելու փուլում: «Խորամշահր» հրթիռի մյուս հատկանիշներն են ` դրա տրամագծի մեծացումը և  երկարության նվազումը, ինչը թափ է հաղորդել նրա արագությանը: Նույն հեռահարությամբ իրանական մյուս հրթիռների համեմատ, «Խորամշահր»  հրթիռի տրամագիծը ավելի մեծացել է, իսկ երկարությունը նվազել, ինչի համար անհրաժեշտ է վերափոխել , մոդելավորել և փորձարել հրթիռի բոլոր բաղադրիչները։ 

«Խորամշահր»  հրթիռի ընդհանուր երկարությունը նախորդ հրթիռների համեմատ զգալիորեն նվազել է, քանի որ նախորդ հրթիռների երկարությունը մոտ 15,5 մետր է: ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հրամանատարի խոսքերով՝ երկարության նվազումը բարելավել է  րթիռի մարտավարական հնարավորությունները: «Խորամշահր» հրթիռի տրամագծի հարաբերակցությամբ երկարության կրճատումը նպաստել է հրթիռի կառուցվածքի ամրապնդմանը, իսկ երկարության համեմատ ավելի փոքր տրամագիծ ունեցող  հրթիռն ավելի հարմար է բարձր արագությամբ թռչելու համար: Իհարկե տրամագիծը մեծացնում է նաև քաշելու ուժը, որը կարող է փոխհատուցվել ավելի ուժեղ շարժիչներով։ Շարժիչ, որի տեղադրման համար բավարար տեղ է հատկացված «Խորամշահր» հրթիռի վրա։

Ղիամ-1 հրթիռից հետո «Խորամշահր»-ը երկրորդ բալիստիկ հրթիռն է առանց  թևիկների: Մյուս սեփական արտադրության  բալիստիկ հրթիռների և «Ղիամ»  ու «Խորամշահր» հրթիռների  միջև հիմնական ակնհայտ տարբերությունը թևիկների բացակայությունն է։ Այս թևիկները, որոնք  դիտվում են «Շահաբ», «Ղադր» և «Սեջիլ» տիպի բոլոր բալիստիկ հրթիռներում, կարևոր դեր ունեն հրթիռների կայունության ստեղծման գործում, բայց նշված երկու հրթիռներում,  կայունություն ստեղծելու ամբողջ խնդիրն իրականացնում են  վերահսկման համակարգերը։

Կայունացնող թևիկների հեռացումն ունի առավելություններ, ինչպիսիք են քաշի նվազումը և ռադարային արտացոլումը։ Այս թևիկների հեռացումը նաև դյուրին է դարձնում հրթիռի բեռնումը, պահեստավորումը և տեղափոխումը: Այս հատկությունը հնարավոր է դարձրել գիտելիքի և տեխնոլոգիայի ավելի բարձր մակարդակի հասնելու միջոցով ապահովել հրթիռի կայունությունն ու կառավարումը: Ի դեպ ուշադրության են առնվել այս հրթիռներում սխալներ թույլ տվող գոծոնները, ինչպես արձակիչի վրա հրթիռի ճշգրիտ տեղադրումը, ուղղորդման ու թիրախավորման համակարգերի բարելավումը, և բաքում հեղուկ վառելիքի նվազումը։ Նաև հաշվի առնելով այս հրթիռների նոր լինելու փաստը,  դրանցում օգտագործվել են առաջադեմ տեխնոլոգիաներ և ամբողջ թվային համակարգեր:

«Խորամշահր» հրթիռն ունի հեղուկ վառելիքով աշխատող շարժիչ, որը տարբերվում է «Շահաբ 3» սերնդի հրթիռներում օգտագործված  նմուշներից։

Հրթիռի ելքի մասում ակնհայտ տարբերությունը վարդակի  տրամագծի տարբերությունն է, և  հրթիռի շարժիչի երկու վարդակներով օժտված լինելը։

 

«Խորամշահր» հրթիռի ընդհանուր բնութագրերը.

Քաշը ՝ 19–26 տոննա

Երկարությունը՝ 13 մետր

Տրամագիծը՝ 1,5 մետր

Շարժիչը՝  հեղուկ  վառելիքով աշխատող 

Գործողության  հեռահարությունը՝  2000 կմ, 1800 կգ մարտագլխիկով

Արագությունը՝ 15 մախ

Նետման  հարթակը՝  շարժական է