Հեղափոխության երկրորդ քայլը՝ Արտադրության թռիչքի ուղղությամբ (23)
Տնտեսությունը նավթի արդյունաբերության կախվածությունից ազատելը շատ կարևոր հարց է, որին անդրադարձել է ԻԻՀ մեծարգո առաջնորդը:
Իրանական 1390-ականների սկզբին, Իսլամական հեղափոխությն մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ներկայացրեց դիմադրողական տնտեսության ձևավորման գործընթացը, առանց հիմնվելու նավթային եկամտի վրա: Հում նավթի վաճառքը պետք է հասցնել նվազագույնի, սակայն դա չի նշանակում անտեսել նավթի դերը տնտեսության մեջ: Ընդհակառակն Իրանի տնտեսությունը տուժել է նավթից կախվածությունից: Նավթն Իրանի տնտեսության բաբախող սիրտն է և այդ իսկ պատճառով, ԱՄՆ-ն ամենախիստ պատժամիջոցներն է կիրառել նավթի արդյուանբերության և արտահանման ոլորտի նկատմամբ: Վերջին տարիների ընթացքում, ԱՄՆ-ի Գանձապետական դեպարտամենտի ահաբեկչության վարչությունը կենտրոնացել է նավթային ոլորտի պատժամիջոցների վրա: Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով 2004թ․ Ջորջ Բուշի օրոք ստեղծվեց այդ վարչությունը և ներկայումս իր վրա է վերցրել պատժամիջոցների ողջ պատասխանատվությունը:
Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի տնօրեն Մարկ Դուբովիցը, ով շատ մտերիմ հարաբերություններ ունի Թրամփի կառավարության հետ, վերջերս հրապարակել էր «Ռիալի պատերազմ» հոդվածը, որում ԱՄՆ գանձապետական դեպարտամենտին զգուշացնում է, որ պատժամիջոցների գործիքակազմը պետք է աննախադեպ կերպով հզորացնել և նույնիսկ պատժել եվրոպացի այն պաշտոնյաներին ու բանկիրներին, որոնք համագործակցում են Իրանի հետ:
Նկատի առնելով այս սպառնալիքները, հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի նավթը վերածվի եկամտաբեր տնտեսական արտադրության: Իրանը հարուստ է բնական ու մարդկային ռեսուրսներով: ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով այն փաստին, որ անհրաժեշտ է փորձել զերծ մնալ հում նավթի արտահանումից, անդրադարձել է նաև Իրանի այլ ռեսուրսներին, հավելելով, որ երկրի տնտեսությունը չպետք է ենթարկվի արտաքին ազդեցությունների:
Իրանի առաջնորդն այնուհետև նշել է, որ օրինակ հանքաքարի վաճառքը, որը վերամշակվում է դրսում ու վերադառնում Իրան մի քանի անգամ ավելի թանկ գնով, Հորմոզի կղզու հողի վաճառքը, Խորասան նահանգում զաֆրանի և արևադարձային շրջանների արմավի չվերամշակվելը վկայում են, որ այս ուղղությամբ պետք է շատ լուրջ քայլեր կատարել:
Հանքարդյուանբերությունն անցած մեկ տարում իրականացրել է 9 միլիարդ դոլարի արտահանում և կարող է փոխարինել նավթի արդյունաբերությանը: Այս տարիվա ընթացքում, այս ոլորտում իրականացվել է 10.5 միլիարդ դոլարի արտահանում:
Նավթաքիմիական արդյուանբերության ոլորտը նույնպես կարևոր ոլորտ է: Իրանը մեծ ուշադրություն է դարձնում այս ոլորտին և սռաջիկա 5 տարիների ընթացքում, նավթաքիմիական արդյուանբերության կենտրոնների թիվը հասնելու է 134-ի, իսկ արտադրության ծավալը մի քանի տարի հետո հասնելու է 150 միլիոն տոննայի:
Որոշ տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում նավթաքիմիական արդյունաբերության ներկա ծավալը կազմում է 25 միլիոն տոննա, ինչը 6 տոկոսով ավելին է նախորդ տարվա համեմատ: Իրանում ներկայումս նախադրյալներ են ստեղծվել հատկապես նավթաքիմիայի արդյունաբերության ոլորտում մեծ թռիչքների համար: Այս ուղղությամբ իրացվում են նոր նախագծեր, որպեսզի լավագույնս օգտագործվեն նավթաքիմիական նյութեր արտադրող գործարանների հնարավորությունները: Նավթաքիմիական արդյունաբերությունը շատ կարևոր նշանակություն ունի Իրանի համար: Այդ իսկ պատճառով, նավթաքիմիական արդյունաբերության ազգային ընկերությունը մեծացնում է իր հնարավորությունները և արտադրանքի տեսականին:
Տնտեսական նոր քաղաքականության որդեգրման արդյունքում, նավթաքիմիական նոր նախագծերում ավելի շատ կիրառվում է մեթանոլ և դրա հետ միասին, պոլիպրոպիլենի արտադրության զարգացման հատկապես խելացի զարգացման ուղղությամբ, լուրջ քայլեր են կատարվում: Այսօր իրանական ընկերություններն անում են ամեն ինչ՝ կարևոր կատալիզատորների ապահովագրման ուղղությամբ, որպեսզի այս ոլորտում ներմուծումների կարիք չլինի:
ԻԻՀ մեծարգո առաջնորդն այդուհանդերձ, երկրում արտադրության ներկա գործընթացը անբավարար է բնութագրել: Կարևորելով քանակական թռիչքին զուգահեռ որակական թռիչքը, առաջնորդը նշել է, որ երկրում պետք է զարգացնել հույսը արդյունավետ աշխատանքի նկատմամբ: Նա հավելել է. «Եթե մենք կարող ենք վայրկյանում 7500 մ արագությամբ արբանյակ տեղակայել Երկրի ուղեծրում և մեծ զարգացումներ գրանցել պաշտպանական լորտում, ուրեմն կարող ենք զարգացում գրանցել նաև արտադրության ոլորտում»:
Առաջնորդի խոսքերով, նավթազտարանների կառուցումը, հատկապես Բանդար Աբբաս և Սիրաֆ շրջաններում և նավթաքիմիական նախագծերի իրացումը, այն ոլորտներն են, որոնց պետք է ուշադրություն դարձվի արտադրության թռիչիքի շրջանակում: