Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին
https://parstoday.ir/hy/radio/iran-i130658-Հայացք_շաբաթվա_իրադարձություններին
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2021 06:48 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը:

Ուրբաթ հունվարի 1-ի երեկոյան կարճատև հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց առաջնորդության  բանիմացների խորհրդի անդամ  և լուսահոգի «Իմամ Խոմեյնի»-ի անվան  կրթական-հետազոտական ​​ինստիտուտի ղեկավար՝այաթոլլահ Մոհամմադ Թաղի Մեսբահ Յազդին:

Այաթոլլահ Մոհամմադ Թաղի Մեսբահ Յազդին կրոնական բարձրաստիճան օրենսդիր(մուջթահեդ) ,փիլիսոփա,Ղուրանի վերլուծաբան և Ղոմի կրոնագիտական դպրոցի դասախոս  էր ։ Նա հիվանդության պատճառով մոտավորապես մեկ ամիս  բժշկական վերահսկողության տակ էր:

Այաթոլլահ Մեսբահ Յազդին եղել է լուսահոգի «Իմամ Խոմեյնի»-ի անվան  կրթական-հետազոտական ​​ինստիտուտի ղեկավար,առաջնորդության  բանիմացների խորհրդի անդամ, մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի անդամ,Ղոմի կրոնագիտական դպրոցի դասախոսների կազմի անդամ և «Ահլէ բեյթ»համաշխարհային ֆորումի գերագույն խորհրդի նախագահ: Նա ունի բազմաթիվ աշխատություններ իսլամական գիտությունների վերաբերյալ ,ինչպիսիք են՝ մեկնաբանությունը, փիլիսոփայությունը և իսլամական ուսմունքները:Նրա գրչին են պատկանում  «Փիլիսոփայության ուսուցումը», «Բարոյականությունը Ղուրանում» և «Իսլամի քաղաքական տեսությունը»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նրա մահվան կապակցությամբ հղած ցավակցագրում իր վշտակցությունն է հայտնել նրա ընտանիքին, երեխաներին և հարազատներին:Հեղափոխության գերագույն առաջնորդի ցավակցագրի մի բաժնում ասված է. «Նա ականավոր մտածող էր, արժանի ղեկավար,ուներ ճարտար լեզու,  Ճշմարտության ու արդարության  ջատագով էր։ Նրա  ծառայությունները կրոնական գաղափարախոսության կերտման և գրքեր գրելու առումով շրջադարձային էին , գերազանցիկ աշակերտների դաստիարակման առումով ազդեցիկ, իսկ հեղափոխական ներկայությունը բոլոր այն ասպարեզներում ,որտեղ նրա ներկայության անհրաժեշտությունն էր զգացվում ,աննախադեպ էր: Բարեպաշտությունն ու ճգնակյացությունը  միշտ եղել են նրա առանձնահատկությունը պատանեկան տարիներից մինչև իր կյանքի վերջը, և Աստծո ճանապարհին ծառայելու երջանկությունը ,Աստվածային մեծ պարգևն է մեծն միստիկի համար»։  

***

Դեյ ամսի 13-ը Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանության առաջին տարելիցն է:

Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար, լեգենդար գեներալ «Ղասեմ Սոլեյմանի»-ն ,ով 2020թվականի հունվարի 3-ին Իրաքի պաշտոնատարների պաշտոնական հրավերով այդ երկիր էր ժամանել ,նահատակվեց ՝ «Ալ Հաշդ ալ-Շաբի» իրաքյան ժողովրդական աշխարհազորային ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի ալ Մոհանդեսի և 8 զինյալների հետ միասին ,Իրաքի Բաղդադի օդանավակայանի մոտ ամերիկյան ահաբեկիչ և ագրեսոր ուժերի օդային հարձակման հետևանքով:

Հեղափոխության Գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին, Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմիի վերջերս Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ նահատակներ՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին և Աբու Մահդի ալ-Մոհանդեսին սպանելու ԱՄՆ-ի հանցագործությունը  համարել է տարածաշրջանում ամերիկացիների ներկայության հետևանքը  և շեշտել է.«Իրանի Իսլ.հանրապետությունը երբեք չի մոռանալու այս հարցը  և անտարակույս  ամերիկացիներին հակահարված է հասցնելու»:

Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Էսմայիլ Ղաանին  ,ուրբաթ  յունվարի 1-ին ,նահատակ լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ,Աբու Մահեդի ալ Մոհանդեսի և նրանց զինակիցների սպանության  առաջին տարելիցի առիթով  Թեհրանում կազմակերպված միջոցառման ընթացքում ,շեշտելով ,որ թշնամին 30 տարի էր ինչ փորձում էր սպանել Դիմադրության ղեկավարներին ,խոսքը ուղղելով ամերիկացիներին ասել է.«Նրանք ովքեր այս ոճրագործությունը կատարեցին ,թող լավ իմանան ,որ համայն աշխարհում ուր  մի տղամարդ լինի  պատրաստ է վրեժ լուծել այս տմարդներից»:

Իսլամական հեղափոխության  Պահապանների կորպուսի գլխավոր  հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին ևս նահատակ լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ,Աբու Մահդի ալ Մոհանդեսի և նրանց զինակիցների սպանության առաջին տարելիցի առիթով  կազմակերպված արարողության շրջանակում հստակեցրել է.«Դիմադրության գեներալներին սպանելու ամերկացիների ոճրագործությունը ,Իսլամ աշխարհի երիտասարդների մոտ այնպիսի  ոխ է առաջացրել,որը դարձել է մղձավանջ ամերիկացիների համար»: Գեներալ Սալամին ընդգծել է.«Նրանք այս վտանգավոր մղձավանջից փրկվելու համար  որոշ տեղաշարժերի են դիմում»: 

***

Իրանի   արտգործնախարարության քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությունն  անցյալ չորեքշաբթի այցելեց Դուհա: Դուհայում ,Արաղչին հանդիպել է  Կատարի  վարչապետի տեղակալ և արտգործնախարար Շեյխ Մոհամմադ Բին Աբդոլռահմանի  և վարչապետի տեղակալ ու Պաշտպանության նախարար Խալեդ Ալ-Աթիեի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը մտքերի փոխանակում են կատարել տարածաշրջանի հարցերի շուրջ:

Հանդիպումից առաջ Կատարի ԱԳՆ Մուհամմադ Բին ԱբդոլՌահման Ալե Սանիի հետ հեռախոսազրույցում Իրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը, Իրանի Իսլամական Հանրապետության  տեսակետն  է հայտնել օտարների միջամտությունից զերծ տարածաշրջանի երկրների համագործակցությամբ համապարփակ  անվտանգություն և կայունություն ապահովելու վերաբերյալ: Ակնարկելով տարածաշրջանում ԱՄՆ-ի որոշ ռազմական տեղաշարժերին Զարիֆը շեշտել է.«Հավանական որևէ արկածախնդրության պատասխանատուն  Վաշինգտոնն է»: 

Իրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը հինգշաբթի դեկտեմբերի 31-ին  իր թվիթերյան գրառմամբ ,արձագանքելով Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական տեղաշարժերին  ընդգծել է.««Իրանը պատերազմ չի փնտրում, բայց չի հապաղի պաշտպանել իր ժողովրդին ,իր անվտանգությունն ու ազգային շահերը»:  

Զարիֆը հավելել է.«Դոնալդ Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն միլիարդավոր դոլարներ է մսխում B-52 ռմբակոծիչները օդ բարձրացնելու  և մեր տարածաշրջան նավախմբեր ուղարկելու համար»:

*** 

Իրանում դեկտեմբերի 29-ին սկսվեց մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ սեփական արտադրության պատվաստանյութի փորձարկման առաջին փուլը: Կորոնավիրուսի համաճարակը համաշխարհային ճգնաժամ է: Իրանում սակայն Կորոնավիրուսի դեմ պայքարի դժվարությունը  կրկնապատկվեց ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցների հետևանքով : ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցները , բարդացրել են կորոնավիրուսի համաճարակը կանխելու աշխատանքները և հիվանդներին բուժելու համար անհրաժեշտ դեղորայքին և բժշկական սարքավորումներին հասանելիությունը,սակայն Իրանը երբեք չի ընկրկելու դժվարությունների առաջ :

Իրանցի գիտնականների ու մասնագետների կարևորագույն նպատակը ,պատվաստանյութի արտադրությունն է երկրում: Այս ոլորտում օգտագործվում են հնարավոր բոլոր միջոցները:

Բժշկական ոլորտի մասնագետները ,նախապես ապացուցել են իրենց կարողականությունը  պոլիոմիելիտի, ջրծաղիկի, կարմրուկի և գրիպի դեմ պայքարում և անտարակույս ազգային կամքի ու միսանականության շնորհիվ  կհաջողեն հաղթահարել կորոնավիրուսի ճգնաժամը,  :

***

Անցած շաբաթ Իրանի էնէրգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը գլխավորելով  գյուղատնտեսական ջիհադի, արդյունաբերության,հանքերի ու առևտրի, նավթի և էներգետիկայի նախարարությունների և կենտրոնական բանկի ու արտգործնախրարության  ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը ժամանեց Իրաք՝ հետամուտ լինելու Իրաքի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերին:

Արդեքանյանը ,որպես Իրան-Իրաք  տնտեսական համագործակցությունների համատեղ հանձնաողովի  իրանցի համանախագահ  ,մեկօրյա այցի ընթացքում առանձին հադիպումներ է ունեցել Իրաքի   էլեկտրաէներգիայի և առևտրի նախարարների, Կենտրոնական բանկի և Իրաքի առևտրային բանկի պաշտոնյաների և վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի հետ:

 Իրանի էներգետիկայի նախարարը, Իրաքից վերադառնալուց հետո կառավարության նիստի շրջանակներում պատասխանելով էլեկտրաէներգիայի և գազի արտահանման վերաբերյալ «Իրան Փրես» լրատվական գործակալության հարցին  ասել է.«Իրաքի պաշտոնյաների հետ բանակցություններում պայմանավորվածություն է  ձեռք բերվել բացել եվրոյով հաշիվներ և այդ հաշիվներում Իրանի գումարները  պահել եվրոյով»:

Իրանը էլեկտրաէներգիա և գազ արտահանելով Իրաք, ապահովել է այդ երկրի ներքին և արդյունաբերական էլեկտրաէներգիայի և գազի կարիքների մի մասը:

Սիրելի բարեկամներ ավարտեցինք «Հայացք շաբաթվա իրադարձություններին»հաղորդումը ,մինչ նոր հանդիպում Տերն ընդ Ձեզ: