Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն (7)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Շնորհակալություն, որ նախապատվությունը տվել եք մեզ և ունկնդրում եք մեր հաղորդումը: TAPI գազատարը, որ սկսվում է Թուրքմենստանից իր երկրորդ նպատակակետը Աֆղանստանն է, ապա Պակիստանն ու Հնդկաստանը: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք այս նախագծում Աֆղանստանի դերակատարության և դրա գործադրման արդյունքում ստացած շահերի ու նույնպես այս նախագծում Քաբուլի ոչ-տնտեսականից բացի այլ նկատառումների մասին:
TAPI-ն այն բացառիկ նախագծերից է, որի մեջ նույնպես կարևոր դեր է հատկացվել Աֆղանստանին: Աֆղանստանիցները մտածում են միլիոնավոր դոլարներ եկամուտ ձեռք բերելու ու նույնպես երկրում աշխատատեղերի ավելացման մասին: Չնայած որ Աֆղանստանն այս ճանապարհով կարող է ապահովել երկրի անհրաժեշտ գազը ու մեծապես լուծել էներգիայի պակասի հարցը:
Աֆղանստանի անվտանգային վիճակը կարևորագույն մարտահրավերն է TAPI գազատարի նախագծի իրագործման ճանապարհին: Որպես օրինակ անհանդարտ Հելմանդ վիլայեթն այն տարածքներից է, որից անցնելու է TAPI գազատարը: TAPI գազատարի ապագան մեծ մասամբ կախված է Թալիբանի հետ Աշրաֆ Ղանիի կառավարության բանակցություններից: Ավանդաբար Թալիբանը ցույց է տվել, որ էներգակիրների փոխանակման գծերից իր քաղաքական ու տնտեսական բաժինը ստանալուց հետո չի հակադրվել դրանց: Նույնիսկ 1990-ական թվականների վերջերին այսինքն այն ժամանակ, երբ արծարծվեց Թուրքմենստանից դեպի Պակիստան գազի փոխանակման հարցը Թալիբանի պատվիրակությունը խնդրի շուրջ խորհրդակցելու և բանակցելու համար գործուղվեց ԱՄՆ: Իհարկե հաջորդ զարգացումների հատկապես սեպտեմբերի 11-ի դեպքերի և Աֆղանստանի վրա ԱՄՆ-ի ռազմական հարձակման հետևանքով Թալիբանը չհամագործակցեց գազատարի կառուցման հարցում:
Հետևաբար այն դեպքում, երբ Աֆղանստանի կառավարությունը կարողանա հաջողությամբ առաջ տանել Թալիբանի հետ բանակցությունների բարդ ու դժվար գործընթացը, կարող ենք հուսալ,որ հնարավոր է ապահովել TAPI գազատարի անվտանգությունը: Իհարկե այս դեպքում Աֆղանստանը նաև կարիք ունի Պակիստանի օգնությանը: Պակիստանի նախկին ՊՆ Խաջե Մոհամմեդ Ասեֆը բանակցությունների ընթացքում հստակ կերպով խոստացել էր, որ Պակիստանը TAPI գազատարի անվտանգության ապահովման հարցում կօգտագործի Թալիբանի վրա իր ազդեցությունը: Չնայած որ Աֆղանստանի կառավարությունը մի հաղորդագրությամբ այս հայտարարությունները որակել էր անպատասխանատու միջամտություն Աֆղանստանի ներքին գործերում և դատապարտել էր այն, հայտարարելով.«TAPI-ի գազատարի հարցում Թալիբանի աջակցությունն ապահովելու հարցը պետք է Աֆղանստանի իշխանության ղեկավարությամբ քաղաքական համաձայնության մի մասը լինի, ոչ թե Թալիբանի ու Պակիստանի միջև կնքված գործարք»:
Աֆղանստանում ԻԼԻՊ-ի ներկայությունը նույնպես Աշրաֆ Ղանիի կառավարությանն ուղղված նորագույն մարտահրավերներից է համարվում: Աֆղանստանի տարբեր տարածքներում ԻԼԻՊ-ի հետ կապված տարրերի ու Թալիբանի ուժերի միջև բախումները և ԻԼԻՊ-ի կողմից Նանգարհարի պես տարածքներում իրականացված մահապարտ ու ահաբեկչական գործողությունները պատճառ են դարձել, առավել քան երբևէ բարդանա այդ երկրի անվտանգային իրավիճակը: Հենց այս խնդիրը իր հերթին TAPI գազատարի աննվտանգության հարցում ավելացրել է Աֆղանստանի մտահոգությունները: Փաստորեն Աֆղանստանում TAPI գազատարի անվտանգության ապահովման հարցում հուսադրող հեռանկարներ գոյություն չունեն:
TAPI գազատարի նախագծի ճանապարհին հայտնված երրորդ երկիրը Պակիստանն է: Հաղորդման այս հատվածում կխոսենք Այս երկրում TAPI-ի հետ կապված տնտեսական, քաղաքական և անվտանգային նկատառումների մասին:
182 մլն. շարունակ աճող բնակչությամբ Պակիստանը միշտ կանգնած է եղել էներգիայի ապահովման խնդրի առջև: Այս երկրի խոշոր քաղաքներ ունեն օրական մի քանի ժամ էլեկտրական հոսանքի անջատման խնդիր: 2009թ. իվեր գազի ներքին արտադրանքն այլևս չի բավարարում այս երկրի կարիքները և ամեն տարի խորանում է ներքին արդյունահանման ու այս երկրի գազի կարիքների միջև առկա ճեղքվածքը: Ակնկալվում է, որ մինչև 2025թ. Պակիստանի գազի կարիքը կկազմի օրական շուրջ 290 մլն. խմ. այսինքն շուրջ 3.5 անգամ ներքին արտադրանքից ավել:Ինչի պատճառով այս երկիրը հետաքրքրված է տարածաշրջանի երկրների այդ թվում Իրանական ու Թուրքմենական գազով:
Այնուամենայնիվ Պակիստանի կառավարությունը TAPI գազատարի շահագործման համար կանգնած է բազում դժվարությունների ու մարտահրավերների առջև: TAPI գազատարի մեծ մասը անցնում է Պակիստանի Բելուչեստան նահանգից: Բելուչեստանի անջատողականները շարունակ ընդվզել են կենտրոնական կառավարության դեմ ազգային հարստությունը այդ թվում բնական գազը արդարացի չբաշխելու համար: Պակիստանին ուղղված երկրորդ մարտահրավերը Թալիբան խմբի ահաբեկչական ու խափանարարական գործողություններն են: Թալիբանն ունի մեծ հնարավորություններ Աֆղանստանի ու Պակիստանի տարածքի խորքում ռազմական գործողություններ իրականացնելու համար: Մոլլա Օմարի մահից հետո Թալիբան խմբում ենթաբաժանումներ առաջանալուց բացի, Թալիբանի պակիստանցի ու աֆղանստանցի անդամների միջև առաջացած տարաձայնությունները նույնպես դժվարություններ են ստեղծում: Բացի այդ, Աֆղանստանի ու Թալիբան խմբի միջև խաղաղության բանակցությունների անորոշ ընթացքը պատճառ է դարձել Պակիստանի կառավարությունն ու բանակը Թալիբանի սպառնալիքների դեմ դժվարությամբ կարողանան ապահովել TAPI խողովակաշարի անվտանգությունը:
Քաշմիրի հարցում Հնդկաստանի ու Պակիստանի մեջ առկա հին ու ավանդական տարաձայնություններից բացի, Դյուրանդ սահմանային գծի հարցում Աֆղանստանի ու Պակիստանի միջև առկա տարաձայնությունները TAPI գազատարի կառուցման համար բարդ պայմաններ են ստեղծել Պակիստանի կառավարության համար: Այս ամենին պետք է ավելացնել նաև ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը որպես միջոց օգտագործելու մասին Իսլամաբադին ուղղված մեղադրանքը ու նույնպես Պակիստանի ֆինանսական անբարենպաստ վիճակը գազատարի նախագծերի ծախսերը ապահովելու համար: TAPI գազատարի իրականցումը Պակիստանի համար տնտեսապես արդարացված չի լինի, բացի այն դեպքում, երբ այդ գազատարը լինի այլ երկրի ինչպես Հնդկաստանի սեփականությունը, որպեսզի Պակիստանը կարողանա օգտագործել գազի տարանցումից ստացված հասույթը:
Հնդկաստանը TAPI գազատարի չորրորդ ու վերջին կանգառն է: Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Հնդկաստանը էներգետիկայի մեծ սպառողներից է համարվում: 1990թ. իվեր Հնդկաստանի տնտեսական թռիչքը, աշխարհագրական տարածվածությունը, բնակչության աճը և վերջին տասնամյակների ընթացքում կենցաղային պայմանների բարելավումը այս երկրում ավելացրել է էներգետիակայի պահանջարկը և այս պատճառով էլ էներգետիկայի ու դրա անվտանգության ապահովման հարցը դարձել է այս երկրի ռազմավարական մտահոգությունը: Անմշակ նավթը ապահովում է Հնդկաստանի էներգետիկ կարիքների 24 տոկոսը և բնական գազը նույնպես ապահովում է այդ երկրի էներգետիկ կարիքների 7 տոկոսը: Սակայն քարածուխը, որ նաև բարձր աղտոտվածություն է առաջացնում բնության մեջ, 24 տոկոսանոց չափաբաժնով համարվում է Հնդկաստանում էներգետիկայի ապահովման առաջին աղբյուրը: Հնդկաստանի կառավարությունը որոշել է, որ օգտագործվող այլ վառելիքները աստիճանաբար փոխարինել բնական գազով: Էներգիայի երկարատև ապահովման համար, ինչը նաև անհրաժեշտ է տնտեսական աճի շարունակականության ու աճի բարձր ցուցանիշի հասնելու համար, Հնդկաստանը իր արտաքին քաղաքականության ոլորտում կարևոր է համարում գազի արտահանողների այդ թվում Թուրքմենստանի հետ հարաբերությունները: Հետևաբար TAPI գազի գազատարի կառուցման գործում Հնդկաստանի ներկայությունը պետք է գնահատել էներգետիկայի ոլորտում այս երկրի ռազմավարական կարիքների ուղղությամբ:
Իհարկե խաղաղության գազատարը, որ նախատեսվում էր Իրանի գազը հասցներ Պակիստան ու ապա Հնդկաստան տնտեսապես առավել արդարացված նախագիծ էր, սակայն տարբեր պատճառներով Պակիստանը ձգձգեց խաղաղության գազատարի կառուցման աշխատանքները: Այդ պատճառներից կարելի է թվարկել ԱԽ-ի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից Իրանի դեմ սահմանված դաժան ու անարդարացի պատժամիջոցները: Հատկապես Կենտրոնական Ասիայի, Աֆղանստանի ու Հարավային Ասիայի մասշտաբով «Մեծ Կենտրոնական Ասիա» և «Նոր Մետաքսի ճանապարհի ռազմավարություն» երկու նախագծերի շրջանակներում Հնդկաստանի ու ԱՄՆ-ի սերտ հարաբերությունները կարելի է համարել Խաղաղության գազատարի կառուցումը խոչընդոտող մյուս պատճառը: Այս հիմունքներով Հնդկաստանի ու Պակիստանի ուշադրությունը կենտրոնացավ TAPI գազատարի կառուցման վրա:
Իհարկե Աֆղանստանի անվտանգային անբարենպաստ պայմանները, Թալիբանի, Ալ-Ղաիդայի և ԻԼԻՊ-ի նման ծայրահեղական հոսանքների սպառնալիքները ու նույնպես Քաշմիրի հարցով Հնդկաստանի ու Պակիստանի միջև լարվածությունների սրումը TAPI գացի գազատարի նախագծի իրագործման հարցում լուրջ մտահոգություններ են առաջացրել Հնդկաստանում: Այդ իսկ պատճառով TAPI նախագծին զուգահեռ, միայն մի անցակետից իր կախվածության նվազեցման ու էներգետիկայի առաջարկի անվտանգության գործակիցը բարձրացնելու նպատակով Հնդկաստանը իր անհրաժեշտ էներգակիրների մի մասը նավերով ու LNG գազի տեսքով ներմուծում է Կատարի Petronet ընկերությունից:
Հարգելի ունկնդիրներ այն ինչ ունկնդրեցիք «Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն» հաղորդաշարի այս բաժնի վերջին հաղորդումն էր: Ինչպես նկատեցիք այս հաղորդման ընթացքում անդրադարձանք TAPI գազատարի հետ կապված Աֆղանստանի, Պակիստանի ու Հնդկաստանի նկատառումներին: Դուք նկատեցիք, որ տնտեսական և քաղաքական նպատակների միաձուլումը, ինչպես նաև անվտանգության հատուկ պայմանները բարդություններ են առաջացրել այս նախագծի և նրա ապագայի համար: Եթե ցանկանում եք իմանալ այս ծրագրի հետևանքները TAPI նախագծից դուրս գտնվող երկրների վրա և նրանց տեսակետները այս գազատարի վերաբերյալ, ապա հետևեք մեր հաղորդաշարի հաջորդ թողարկմանը: Մինչ նոր հանդիպում Աստված ձեզ պահապան: