Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (16)
Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք անկանոն մարտերի շտաբի հաջող գործողություններից մեկի՝ Սուսանգերդ քաղաքի ազատագրման մասին:
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Քուրդստանում հակահեղափոխական խմբերի և Իրանի հարավում Իրաքի բաասական բանակի դեմ պատերազմող Սրբազան պաշտպանության մեծ գեներալ` դոկտ. Մոստաֆա Չամրանի կողմից անկանոն մարտերի շտաբի ձևավորման վերաբերյալ: Հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, այն ժամանակ, Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր առաջնորդ Լուսահոգի Իմամ Խոմեյնիի ներկայացուցիչն էր պաշտպանության գերագույն խորհրդում: Անկանոն մարտերի շտաբում մեծարգո առաջնորդի հուշերին անդրադարձանք նախորդ հաղորդման ընթացքում: Իսկ այժմ կշարունակենք մեր զրույցը:
Թանկագին ուղեկիցներ Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի առաջին տարում տարբեր պատճառներով գոյություն չունեին այն համերաշխությունն ու կարգը, որով հնարավոր լիներ դիմակայել Սադդամի սանձազերծած ագրեսիային: Իրաքի բռնապետն այն դեպքում էր հարձակվել Իրանի վրա, երբ միայն 19 ամիս էր անցել իսլամական հեղափոխության հաղթանակից ու մեծ թվով հոսանքներ ու քաղաքական դեմքեր դեռևս իսլամական հեղափոխության ու երկրի խնդիրների վերաբերյալ իրենց դիրքորոշումը չէին պարզել: Իսլամական հեղափոխությունը հաղթեց Իմամ Խոմեյնիի առաջնորդության ու իսլամական արժեքներին հավատարիմ երիտասարդների անձնազոհութան շնորհիվ: Մինչդեռ մեծ թվով քաղաքական դեմքեր ու հոսանքներ տարբեր նպատակներով ու շարժառիթներով էին հայտնվել հեղափոխականների շարքերում: Իսլամական հեղափոխության հաղթանակով նրանք ցույց տվեցին իրենց իսկանան ինքնությունը և ուժն իրենց ձեռքը վերցնելու և Իմամ Խոմեյնիի հավատարիմ ուժերին մի կողմ մղելու համար իրենց շարքերը առանձնացրին Իմամից ու հեղափոխության գաղափարախոսությանը հավատարիմ ուժերից: Այս քաղաքական դեմքերից մեկը Իրանի առաջին նախագահ Աբոլհասան Բանի Սադրն էր: Հետևաբար մեծ ճեղք է առաջնում ԻԻՀ-ի ռազմական ու քաղաքական համակարգում: Այս պայմաններում Սադդամը հարձակվեց Իրանի վրա և դոկտոր Չամրանի նման դեմքեր ձևավորելով անկանոն մարտերի շտաբը փորձեցին վերակազմավորել Իրանի տարբեր կողմերից Խուզեստան եկած ուժերին ու կասեցնել Իրաքի բաասական բանակի առաջխաղացումը: ԻՀՊԿ-ի ուժերի կողքին անկանոն մարտերի շտաբը նույնպես հետապնդում էր Ահվազի անկումը կանխելու և Խուզեստան նահանգի կենտրոնական քաղաքին մոտ գտնվող քաղաքների ազատագրման ընդհանուր նպատակը:

Սադդամի բաասական ռեժիմի սանձազերծած ագրեսիայից հետո Իրանի արևմուտքից մինչև հարավ, ԻՀՊԿ-ի ու Իրանի բանակի կողքին, ժողովրդական ուժերի դիմադրության հարթակն էր: Խոռամշահրից բացի Խուզեստանի երկու այլ քաղաքներում՝ Սոսանգերդում և Հովեյզեում նույպես տեղի են ունեցել անմոռանալի սխրագործություններ: Սուսանգերդում այս քաղաքի ազատագրման գործում Նահատակ Չամրանի ու Հովեյզեում նահատակ Հոսեյն Ալամ Ալ-Հոդայի անունները հավերժական դարձան: Նահատակ Չամրանը անկանոն մարտերի շտաբում մի կողմից փորձում էր պարտիզանական մարտերով կանխել թշնամու առաջխաղացումը և մյուս կողմից պաշտպանական դիրքից հարձակողականի անցնելու և զինվորների դիրքերը ամրացնելու համար ծրագրել էր քաղաքների ազատագրման գործողությունները: Սուսանգերդի ազատագրման գործողությունը այս գործողություններց մեկն էր: Սուսանգերդի ազատագրումը համարվում էր շրջադարձային կետ պատերազմի իրավիճակը փոխելու ենթահող ստեղծելու, օկուպանտներին դուրս վռնդելու և Սրբազան Պաշտպանության շարունակումն ապահովելու գործում ճակատագրական հաղթանակների հասնելու համար: Այս գործողությունը սկսվեց պարտադրյալ պատերազմի մեկնարկից երկու ամիս անց 1980 թ․ նոյեմբերի 17-ին։:
Դոկտ. Չամրանը իր հուշերում գրում է.«Մեր շարժումը սկսվեց: Պաշարված Սոսանգերդում ընկերներիս տեսնելու ցանկությունը ինձ ոգևորել էր: Միայնության մեջ տարվեցի նրանց դիմադրության հուշերով ու արցունքի կաթիլներ լուռ գլորվեցին աչքերիցս ցած: Հիշեցի բանակի մարտիկներին, որոնք Սուսանգերդում էին: Լեյտենանտ Ֆարաջին ու լեյտենանտ Ախավանը: Նրանք վիրավոր մարմնով բազմիցս կապվել էին ինձ հետ: Երեք օր էր ինչ նրանց սնունդ չէր հասել»:
Սուսանգերդի ազատագրման համար գործողությունները սկսեցին երեք առանցնքերից: Այս գործողությունների ընթացքում բանակի, ԻՀՊԿ-ի ու անկանոն մարտերի շտաբի և ժողովրդական ուժերի ստորաբաժանումներից յուրաքանչյուրը պատասխանատու էր մի առանցքով շարժվեր դեպի Սուսանգերդ: Դոկտոր Չամրանը կրկին իր հուշերում գրում է.«Ամեն վայրկյան մեր արագությունն ավելացնում էինք: Հանկարծ մի տանկ տեսանք, որ հյուսիսից Քյարխե գետի ստորին բաժնից գալիս էր դեպի մեզ: Զինվորներիս հրահանգեցի դիրքավորվել: Այս վիճակում զինվորներիցս մեկին ուղարկեցի տանկը խոցելու: Տանկը մի պահ ընթացքը դանդաղեցրեց, կարծես տեսել էր իրանցի ուժերին: Մի քանի վայրկյան անց հանկարծ արագությունն ավելացրեց ու ամենայն արագությամբ անցավ Սուսանգերդի մայրուղուց ու փախավ դեպի հարավ ու զինվորին չհաջողվեց խոցել այդ տանկը»: Այս դժվարին պայմաններում Դոկտոր Չամրանը բանակի ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Ֆալլահիից պահանջում է հրետանային աջակցություն ցուցաբերել և թշնամու դիրքերը խոցելու համար օդ բարձրացնել ուղղաթիռներն ու կործանիչները»:
Դոկտոր Չամրանի պահանջը իրականացնելու համար գեներալ Ֆալլահին շատ սահմանափակությունների առաջ էր կանգնած և իվերջո "հրացան 106" անունով հայտնի Մ40 անհետգլորք թնդանոթ է ուղարկում դոկտ. Չամրանի հրամանատարության ներքո գտնվող ուժերին օգնելու համար,որով Դոկտոր Չամրանի ուժերը հաջողում են խոցել թշնամու 6 տանկ: Մյուս կողմից դոկտ. Չամրանի ուժերը մի քանի RPG ականանետ ունեին թշնամուն դիմակայելու համար: Այս պայմաններում իզարմանս բոլորին իրանական ուժերը «Ալլահ Աքբար»(Մեծ Աստված) կանչելով գրոհում էին դեպի թշնամին: Այս մարտերի ընթացքում դոկտոր Չամրանը վիրավորվեց: Նա միստիկական հայացք ուներ իր շրջակայքում տեղի ունեցող երևույթների ու խնդիրների նկատմամբ: Դոկտ Չամրանը իր վիրավորված ոտքի հետ այսպես է խոսում.«Ով սիրելի ոտք, որ ամբողջ կյանքում համբերել ես իմ ծանրությունը և ինձ անցկացրել ես լեռներից, անապատներից ու հեռու ճանապարհներից: Այժմ երբ հասել է իմ վերջին պահը, քեզանից խնդրում եմ որ համբերես այս վերքերի ցավը և ինչպես միշտ լինես հզոր ու թեթև և ինձ չնվաստացնես մարտի դաշտում»:
Այս դեմ առ դեմ մարտում իվերջո բաասական բանակի ուժերը ստիպված են լինում նահանջել: Իրաքցիների նահանջից հետո դոկտ. Չամրանը վատ վիճակում էր: Նրան իրաքցիներից ավար վերցրած շտապ օգնության մեքենայով տեղափոխում են թիկունք: Իրանցի զինվորները մտնում են Սուսանգերդ ու միանում քաղաքի պաշտպաններին: Ամեն տեղ ուրախություն էր թևածում։ Նրանք հավաքվեցին Սոսանգերդի Ջամե մզկիթում, որ համարվում էր քաղաքի պաշտպանության կենտրոնը և տոնեցին այս հաղթանակը: Դոկտ. Չամրանը համոզված էր, որ Սուսանգերդի ազատագրումը բանակի, ԻՀՊԿ-ի և անկանոն մարտերի շտաբի համադրվածության ու սերտ համագործակցության արդյունքն էր: Բանակի ու ժողովրդի միասնությունը խթանեց նրանց արդյունավետությունը և դարձավ դասական բանակի ու ժողովրդական ուժերի համատեղման նոր ու հաջողված փորձ: