Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին
https://parstoday.ir/hy/radio/iran-i130975-Հայացք_շաբաթվա_իրադարձություններին
1978 թ.-ի հունվարի 8-ին Ղոմի բնակիչների ընդվզման տարելիցի կապակցությամբ իր ելույթում, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հունվարի 8-ի ժողովրդական ընդվզումը համարել է Իրանի ժողովրդի կյանքի գագաթնակետը, քանի որ այն ցույց է տալիս ժողովրդի վճռականությունը, կամքն ու խորաթափանցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2021 10:10 Asia/Tehran

1978 թ.-ի հունվարի 8-ին Ղոմի բնակիչների ընդվզման տարելիցի կապակցությամբ իր ելույթում, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հունվարի 8-ի ժողովրդական ընդվզումը համարել է Իրանի ժողովրդի կյանքի գագաթնակետը, քանի որ այն ցույց է տալիս ժողովրդի վճռականությունը, կամքն ու խորաթափանցությունը:

Հեղափոխության Գերագույն Առաջնորդը, բացատրելով 1978 թվականի հունվարի 8-ին Ղոմ քաղաքի բնակչության ընդվզման ոգու պահպանման անհրաժեշտությունը, ասել է.«Ղոմի միջադեպը չի սահմանափակվել այս քաղաքով,այլև տարածվելով  երկրի մյուս քաղաքներում ՝  ճանապարհ է հարթել Իրանի ժողովրդի մեծ հեղափոխության հաղթանակի համար, ուստի դրա ոգին պետք է լավ պահպանել:

Իսլամական Հեղափոխության Գերագույն առաջնորդը լիովին ճիշտ և  տրամաբանական է  համարել ուրանի 20 տոկոս հարստացման մեկնարկը և ՀԳՀԾ-ի պարտավորությունների մեկ այլ մասը կրճատելու մասին խորհրդարանի որոշումը և Իրանի կառավարության քայլերը:

Նա ավելացրել  է. «Առանց պատժամիջոցների չեղարկման, Միացյալ Նահանգների վերադարձը ՀԳՀԾ կարող է նույնիսկ վնասել երկրին»: 

Նա հստակեցրել է. « «Եթե ​​պատժամիջոցները վերացվեն, դա նշանակում է, որ Միացյալ Նահանգների վերադարձը ՀԳՀԾ իմաստավոր է: Իհարկե, վնասների հարցին, որը մեր պահանջներից մեկն է, հետամուտ կլինենք հաջորդ փուլերում, բայց առանց պատժամիջոցների չեղարկման, ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ, կարող է նույնիսկ վնաս հասցնել մեր երկրին»:

Այաթոլլահ Խամենեին նաև շեշտել է տարածաշրջանում Իրանի ներկայության  իմաստն ու տրամաբանությունը, որը կայանում է հարևանների հետ հարաբերություններն ամրապնդելու մեջ, հավելելով. «Իսլամական հանրապետության ներկայությունը տարածաշրջանի կայունացման երաշխիքն է և անկայունության վերացումը, ինչպես բոլորը ականատես եղան Սիրիայում և Իրաքում։ Հետևաբար, այս ներկայությունը   պետք է շարունակվի»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, անդրադառնալով ԱՄՆ-ում տիրող խառնաշփոթ իրավիճակին, հավելել է.ընտրական սկանդալը,  կաթվածահար տնտեսությունը, մարդու իրավունքները, որի քողի տակ  քանի օրը մեկ սպանվում է մեկ սևամորթ, տասնյակ միլիոնավոր գործազուրկ, սոված և անօթևան ամերիկացիները, ամերիկյան արժեքների  իրականության բացահայտումը, որոնց ծաղրել է աշխարհը և նույնիսկ այդ երկրի բարեկամները, ապացուցում են Միացյալ Նահանգների ծանր իրավիճակը, ինչը տարօրինակ չէ: Տարօրինակ է, որ ոմանք դեռ ձգտում են դեպի ԱՄՆ»:

---

Անցյալ շաբաթ գեներալ Սոլեյմանիի նահատակության առաջին տարելիցն էր։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման  հրամանատար Գեներալ Ղասեմ Սոլեյմանին, 2020 թվականի հունվարի 3-ին Իրաքի իշխանությունների պաշտոնական հրավերով այդ երկիր  մեկնելու ժամանակ  «Ալ Հաշդ ալ-Շաբի» իրաքյան ժողովրդական աշխարհազորային ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի ալ-Մոհանդեսի և ութ այլ անձանց հետ միասին  նահատակվեց Իրաքի Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ ագրեսորների և ահաբեկիչների կողմից իրականացված  ավիահարվածի հետևանքով: Գեներալ Ղասեմ Սոլեյմանին և Աբու Մահդի ալ-Մոհանդեսը և նրանց մյուս ընկերները մեծ դեր խաղացին թշնամու և ահաբեկչության դեմ պայքարում,  տարածաշրջանում  ԻԼԻՊ -ի ոչնչացման և ԱՄՆ-ի ու  սիոնիստների  անջատողական պլանի տապալման գործում: Ուրբաթ oրը, Հեղափոխության գերագույն առաջնորդը բարձր գնահատեց երկու մեծ նահատակների տարելիցի կապակցությամբ  Բաղդադում և մի շարք այլ քաղաքներում  Իրաքի ժողովրդի մեծ և զարմանալի հավաքը և  հարգեց գեներալ Սոլեյմանիի և Աբու Մահդի ալ-մոհանդեսի, ինչպես նաև իրաքցի նահատակների հիշատակը: Այաթոլլահ Խամենեին ոգեկոչեց Գեներալ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ Քերմանի նահատակված քաղաքացիների և  Թեհրանի երկնքում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի նահատակների հիշատակը ,  նրանց համար ամենակարող Աստծուց  հայցելով հոգու խաղաղություն   , իսկ նրանց հարազատների  համար՝  մխիթարություն:

---

Անցած շաբաթ Իրանի Սեմնան նահանգում կայացավ բանակի տարբեր ստորաբաժանումների հարյուրավոր ԱԹՍ-երի մասնակցությամբ առաջին մեծ զորավարժությունը և այն շարունակվեց իսլամական Իրանի սահմանների տարբեր մասերում:

Անօդաչու թռչող սարքերի մարտական ​​գործողությունները ներառում են օդ-օդ հրթիռների օգտագործմամբ օդային թիրախների ոչնչացում և  ինքնասպան անօդաչու թռչող սարքերով թշնամու տարածքում խորքային նշանակություն ունեցող թիրախների  ոչնչացում և անօդաչու թռչող սարքերի մարտական ​​պատրաստության պլանները:

Այաթոլլահ Խամենեին ուրբաթն օրն իր խոսքերում հիշելով Սադամի ավիահարվածներին դիմակայելու երկրի անկարողության դառը փորձը և անդրադառնալով  Իրանի այսօրվա պաշտպանական ուժի օրինակներին, ինչպիսիք են Իրանի երկնքում ամերիկացի ագրեսոր ԱԹՍ-ին խփելը կամ Այն Ալ-Ասադի ռազմաբազան հրթիռներով ջարդելը, ասաց.«Այս իրողությունների ֆոնին թշնամին իր հաշվարկներում և որոշումներում պետք է հաշվի առնի Իրանի հզորությունն ու պաշտպանական կարողությունները»: 

RQ-170 ԱԹՍ-ն գաղտնի անօդաչու թռչող սարքերի սերնդից է, որը ԱՄՆ-ն օգտագործեց Իրանին լրտեսելու համար: 2011-ին Իրանը կարողացավ խոցել  այդ անօդաչու թռչող սարքը:

---

Անցած շաբաթ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին հայտարարել էր, որ Իրանը սկսել է ուրանի 20 տոկոս հարստացումը: Այս գործողությունն իրականացվել է Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու նպատակով և խորհրդարանի բանաձևի շրջանակներում: Իսլամական խորհրդարանում վավերացվել է պատժամիջոցների չեղարկման  ռազմավարական քայլերի մասին օրենքը, ի պատասխան Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական քայլերի և  եվրոպական երկրների կողմից Վաշինգտոնի քաղաքականությանը հետևելուն: 

Այդ նախագծի առաջին հոդվածի համաձայն, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը պարտավորվում է խաղաղ նպատակներով տարեկան 120 կգ 20 տոկոսով հարստացված ուրան արտադրել: Կազմակերպությունից նաև պահանջվում է ուրանի խաղաղ օգտագործման համար առանց հապաղման և ամբողջությամբ մատակարարել  20 տոկոսից բարձր հարստացված ուրան երկրի համար:

Իրանի իսլամական հանրապետությունը հավատարիմ է եղել իր միջուկային պարտավորություններին և ՄԱԳԱՏԷ-ի հետ թափանցիկ համագործակցություն է ունեցել, որին անդրադարձ է եղել գործակալության հերթական զեկույցներում: Իրանը նաև համագործակցել և ցրել է ցանկացած կասկած ։