Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին
1978 թ.-ի հունվարի 8-ին Ղոմի բնակիչների ընդվզման տարելիցի կապակցությամբ իր ելույթում, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հունվարի 8-ի ժողովրդական ընդվզումը համարել է Իրանի ժողովրդի կյանքի գագաթնակետը, քանի որ այն ցույց է տալիս ժողովրդի վճռականությունը, կամքն ու խորաթափանցությունը:
Հեղափոխության Գերագույն Առաջնորդը, բացատրելով 1978 թվականի հունվարի 8-ին Ղոմ քաղաքի բնակչության ընդվզման ոգու պահպանման անհրաժեշտությունը, ասել է.«Ղոմի միջադեպը չի սահմանափակվել այս քաղաքով,այլև տարածվելով երկրի մյուս քաղաքներում ՝ ճանապարհ է հարթել Իրանի ժողովրդի մեծ հեղափոխության հաղթանակի համար, ուստի դրա ոգին պետք է լավ պահպանել:
Իսլամական Հեղափոխության Գերագույն առաջնորդը լիովին ճիշտ և տրամաբանական է համարել ուրանի 20 տոկոս հարստացման մեկնարկը և ՀԳՀԾ-ի պարտավորությունների մեկ այլ մասը կրճատելու մասին խորհրդարանի որոշումը և Իրանի կառավարության քայլերը:
Նա ավելացրել է. «Առանց պատժամիջոցների չեղարկման, Միացյալ Նահանգների վերադարձը ՀԳՀԾ կարող է նույնիսկ վնասել երկրին»:
Նա հստակեցրել է. « «Եթե պատժամիջոցները վերացվեն, դա նշանակում է, որ Միացյալ Նահանգների վերադարձը ՀԳՀԾ իմաստավոր է: Իհարկե, վնասների հարցին, որը մեր պահանջներից մեկն է, հետամուտ կլինենք հաջորդ փուլերում, բայց առանց պատժամիջոցների չեղարկման, ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ, կարող է նույնիսկ վնաս հասցնել մեր երկրին»:
Այաթոլլահ Խամենեին նաև շեշտել է տարածաշրջանում Իրանի ներկայության իմաստն ու տրամաբանությունը, որը կայանում է հարևանների հետ հարաբերություններն ամրապնդելու մեջ, հավելելով. «Իսլամական հանրապետության ներկայությունը տարածաշրջանի կայունացման երաշխիքն է և անկայունության վերացումը, ինչպես բոլորը ականատես եղան Սիրիայում և Իրաքում։ Հետևաբար, այս ներկայությունը պետք է շարունակվի»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, անդրադառնալով ԱՄՆ-ում տիրող խառնաշփոթ իրավիճակին, հավելել է.ընտրական սկանդալը, կաթվածահար տնտեսությունը, մարդու իրավունքները, որի քողի տակ քանի օրը մեկ սպանվում է մեկ սևամորթ, տասնյակ միլիոնավոր գործազուրկ, սոված և անօթևան ամերիկացիները, ամերիկյան արժեքների իրականության բացահայտումը, որոնց ծաղրել է աշխարհը և նույնիսկ այդ երկրի բարեկամները, ապացուցում են Միացյալ Նահանգների ծանր իրավիճակը, ինչը տարօրինակ չէ: Տարօրինակ է, որ ոմանք դեռ ձգտում են դեպի ԱՄՆ»:
---
Անցյալ շաբաթ գեներալ Սոլեյմանիի նահատակության առաջին տարելիցն էր։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար Գեներալ Ղասեմ Սոլեյմանին, 2020 թվականի հունվարի 3-ին Իրաքի իշխանությունների պաշտոնական հրավերով այդ երկիր մեկնելու ժամանակ «Ալ Հաշդ ալ-Շաբի» իրաքյան ժողովրդական աշխարհազորային ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի ալ-Մոհանդեսի և ութ այլ անձանց հետ միասին նահատակվեց Իրաքի Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ ագրեսորների և ահաբեկիչների կողմից իրականացված ավիահարվածի հետևանքով: Գեներալ Ղասեմ Սոլեյմանին և Աբու Մահդի ալ-Մոհանդեսը և նրանց մյուս ընկերները մեծ դեր խաղացին թշնամու և ահաբեկչության դեմ պայքարում, տարածաշրջանում ԻԼԻՊ -ի ոչնչացման և ԱՄՆ-ի ու սիոնիստների անջատողական պլանի տապալման գործում: Ուրբաթ oրը, Հեղափոխության գերագույն առաջնորդը բարձր գնահատեց երկու մեծ նահատակների տարելիցի կապակցությամբ Բաղդադում և մի շարք այլ քաղաքներում Իրաքի ժողովրդի մեծ և զարմանալի հավաքը և հարգեց գեներալ Սոլեյմանիի և Աբու Մահդի ալ-մոհանդեսի, ինչպես նաև իրաքցի նահատակների հիշատակը: Այաթոլլահ Խամենեին ոգեկոչեց Գեներալ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ Քերմանի նահատակված քաղաքացիների և Թեհրանի երկնքում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի նահատակների հիշատակը , նրանց համար ամենակարող Աստծուց հայցելով հոգու խաղաղություն , իսկ նրանց հարազատների համար՝ մխիթարություն:
---
Անցած շաբաթ Իրանի Սեմնան նահանգում կայացավ բանակի տարբեր ստորաբաժանումների հարյուրավոր ԱԹՍ-երի մասնակցությամբ առաջին մեծ զորավարժությունը և այն շարունակվեց իսլամական Իրանի սահմանների տարբեր մասերում:
Անօդաչու թռչող սարքերի մարտական գործողությունները ներառում են օդ-օդ հրթիռների օգտագործմամբ օդային թիրախների ոչնչացում և ինքնասպան անօդաչու թռչող սարքերով թշնամու տարածքում խորքային նշանակություն ունեցող թիրախների ոչնչացում և անօդաչու թռչող սարքերի մարտական պատրաստության պլանները:
Այաթոլլահ Խամենեին ուրբաթն օրն իր խոսքերում հիշելով Սադամի ավիահարվածներին դիմակայելու երկրի անկարողության դառը փորձը և անդրադառնալով Իրանի այսօրվա պաշտպանական ուժի օրինակներին, ինչպիսիք են Իրանի երկնքում ամերիկացի ագրեսոր ԱԹՍ-ին խփելը կամ Այն Ալ-Ասադի ռազմաբազան հրթիռներով ջարդելը, ասաց.«Այս իրողությունների ֆոնին թշնամին իր հաշվարկներում և որոշումներում պետք է հաշվի առնի Իրանի հզորությունն ու պաշտպանական կարողությունները»:
RQ-170 ԱԹՍ-ն գաղտնի անօդաչու թռչող սարքերի սերնդից է, որը ԱՄՆ-ն օգտագործեց Իրանին լրտեսելու համար: 2011-ին Իրանը կարողացավ խոցել այդ անօդաչու թռչող սարքը:
---
Անցած շաբաթ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին հայտարարել էր, որ Իրանը սկսել է ուրանի 20 տոկոս հարստացումը: Այս գործողությունն իրականացվել է Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու նպատակով և խորհրդարանի բանաձևի շրջանակներում: Իսլամական խորհրդարանում վավերացվել է պատժամիջոցների չեղարկման ռազմավարական քայլերի մասին օրենքը, ի պատասխան Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական քայլերի և եվրոպական երկրների կողմից Վաշինգտոնի քաղաքականությանը հետևելուն:
Այդ նախագծի առաջին հոդվածի համաձայն, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը պարտավորվում է խաղաղ նպատակներով տարեկան 120 կգ 20 տոկոսով հարստացված ուրան արտադրել: Կազմակերպությունից նաև պահանջվում է ուրանի խաղաղ օգտագործման համար առանց հապաղման և ամբողջությամբ մատակարարել 20 տոկոսից բարձր հարստացված ուրան երկրի համար:
Իրանի իսլամական հանրապետությունը հավատարիմ է եղել իր միջուկային պարտավորություններին և ՄԱԳԱՏԷ-ի հետ թափանցիկ համագործակցություն է ունեցել, որին անդրադարձ է եղել գործակալության հերթական զեկույցներում: Իրանը նաև համագործակցել և ցրել է ցանկացած կասկած ։