Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում 17
https://parstoday.ir/hy/radio/iran-i130980-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_17
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Հովեյզեի 12-ամյա աղջկա Սահամ Խայամի դիմադրության ու սխրանքի և Հովեյզեում Հոսեյն Ալամ Ալ-Հոդայի սխրանքի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2021 10:17 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Հովեյզեի 12-ամյա աղջկա Սահամ Խայամի դիմադրության ու սխրանքի և Հովեյզեում Հոսեյն Ալամ Ալ-Հոդայի սխրանքի մասին:

Թանկագին ուղեկիցներ, նախորդ հաղորդման ընթացքում Խոսեցքին անկակնոն մարտերի շտաբում Դոկտոր Չամրանի քաջության ու հզոր հրամանատարության և բաասական բանակի հսկողությունից Սուսանգերդ քաղաքի ազատագրման մասին: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Սրբազան Պաշտպանության ընթացքում Հովեյզե քաղաքի պաշտպանության մի այլ հզոր հրամանատարի Հոսեյն Ալամ Ալ-Հոդայի մասին, ով մինչև արյան վերջին կաթիլներն ու վերջին շունչը պայքարեց թշնամու դեմ:

Հովեյզեն Խուզեստան նահանգում գտնվող փոքր քաղաք է:Այս քաղաքի պաշտպանները Սրբազան Պաշտպանության ընթացքում իրենց անձնուրացությամբ ու քաջագործություններով հավերժացել են: Հովեյզե քաղաքի անունը Իրաքի բաասական բանակի ագրեսիայի առաջին 4 ամիսներին հանգուցվել է երկու անձերին անվան հետ: Մեկը Հովեյզեի ԻՀՊԿ-ի հրամանատար Սեյեդ Հոսեյն Ալամ Ալ-Հոդան է և մյուսը 12-ամյա դպրոցական աշակերտ Սահամ Խայամը:

Տարրական դպրոդի 5-րդ դասարանի աշակերտուհի նահատակ Սահամ Խայամը, որ նահատակվել է Հովեյզեի բռնագրավման ընթացքում բաասականների կողմը քար նետելու պահին

Հովեյզեի բնակիչները խոսում են պարսկերեն ու արաբերեն լեզուներով: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրաքի բաասական իշխանությունը սկսեց քայլեր ձեռնարկել  Իրանի իսլամական նորակառույց հանրապետության դեմ: Այս ընթացքում քանի որ Հովեյզեի բնկաչությունը արաբալեզու էին այս խնդիրը հատուկ նշանակություն ուներ Իրաքի համար: Սադդամը ձգտում էր տարածել պանարաբական հոսանքը այս տարածաշրջանում: Նա ձգտում էր Հովեյզեում տարրեր ներգրավել լրտեսական ու խափանարարական գործողությունների համար: Սակայն Սադդամի բաասական ռեժիմը ձախողվեց Հովեյզե քաղաքում արաբալեզու տարրերի ներգրավման հարցում ու առճակատվեց ագրեսոր բաասականների դեմ նրանց դիմադրությանը: Տղամարդ ու կին, տարեց ու երիտասարդ թե պարսկախոս և թե արաբախոս Հովեյզեում դիմադրեցին բաասական բանակի ագրեսիայի դեմ և անմոռանալի հերոսական էջ բացեցին պատմության մեջ:

Սահամ Խայամը 12-ամյա քաջ աղջնակ էր, որ բաասական բանակի կողմից Հովեյզեի բռնագրավումց հետո քայլեր կատարեց նրանց դեմ: Նա մի օր իր փեշը լցրեց քարերով ու այդ քարերը նետեց բաասական զինվորների դեմ: Նրա այս գործն իվերջո առթեց բաասական զինվորների զայրույթը և նրանք կրակկեցին նրա վրա: 12-ամյա աղջկանը ընկավ գետնին ու ողողվեց իր արյան մեջ: Սահամի նահատակությունը որպես մի շանթ Հովեյզեի բնակիչներին հանեց բաասական բանակի դեմ: Այսպիսով Սահամ Խայամի անունը հավերժացավ Սրբազան Պաշտպանության նահատակների ցուցակում:

Նահատակ Հոսեյն Ալամ Ալ-Հոդան

Իսկ հիմա խոսենք մի այլ նահատակի սխրագործությունների մասին, ում անունն ու համբավը Սրբազան Պաշտպանության պատմության մեջ ընդգծում է Հովեյզե քաղաքի անունը: Նա Իմամի գաղափարին հետևող ուսանողներից Հոսեյն Ալամ Ալ-Հոդան էր, որ Իրաքի բաասական բանակի սանձազերծած ագրեսիայից հետո անհապաղ գնաց Խուզեստանի ռազմաճակատ: Սուսանգերդի պաշարման պարտությունից հետո Սեյեդ Հոսեյն Ալամ Ալ-Հոդան մի քանի երիտասարդների հետ մտնում է Հովեյզե քաղաք: Նրանց առաքելությունը Հովեյզե քաղաքի պահակազորի կազմակերպումն էր: Նա հրամանատար էր և իր գոյությունը բոլորի համար հուսադրող: Այն ժամանակ բանակի ընդհանուր շտաբը մի նախագիծ է մշակում, որը հանդիսացավ Հովեյզեի Նասր գործողության հիմքը: Այս գործողությունը ձախողվեց և Հոսեյն Ալամ Ալ-Հոդան ու իր զինակիցները հայտնվեցին բաասական բանակի տանկերի պաշարման օղակի մեջ: Տանկերը հասել էին Հոսեյն Ալամ-Ալ-Հոդայի դիրքից 50 մետր հեռավորության վրա: Հոսեյնը թիրախավորեց ու խոցեց ամենամոտիկ տանկը: Մյուս տանկերը սկսեցին կրակրել դիրքերի վրա, ինչի հետևանքով զովեցին Հոսեյնի բոլոր մարտական ընկերները: Հոսեյնը բարձրացավ տեղից ու այն դեպքում երբ միայն երկու ականանետ ուներ կրակեց առաջինը և այն պահին, երբ 4 տանկ հասել էին դիրքից 10 մետր հեռավորության վրա նա կրակեց վերջին ականանետը: Մնացած երեք տանկերը միաժամանակ կրակեցին Հոսեյնի կողմը, ինչի հետևանքով էլ նա նահատակվեց:

Բաասական ագրեսոր բանակի զինվորները տանկերով անցան Հոսեյն Ալամ Ալ-Հոդայի ու նրա զինակիցների մարմնի վրայով, այնպես որ ոչ մի հետք չմնաց նրանցից: Ալամ Ալ-Հոդայի ու նրա զինակիցների նահատակությունից 16 ամիս հետո Բեյթ Ալ-Մողադաս գործողության ընթացքում այդ տարածքները կրկին ազատագրվեցին: Հետախուզական խմբերի միջոցով դիակները դժվարությամբ բացահայտվեցին: Հոսեյն Ալամ Ալ-Հոդային ճանաչեցին նրա կողքին ընկած Ղուրանից: Իմամ Խոմեյնիի ու Այաթոլլահ Խամենեիի ստորագրությամբ մի Ղուրան: Հոսեյնի կտակի հիման վրա նրան հուղարկավորեցին իր նահատակության վայրում իր զինակից ընկերների կողքին: Նրանց գերեզմանին կառուցվեց մի հուշարձան և տարեկան հազարավոր մարդիկ այցելում են այնտեղ ու վառ են պահում Հոսեյն Ալամ Ալ-Հոդայի անձնուրացության հիշատակը:

Հովեեզեի հուշահամալիրը՝ Հուսեյն Ալամ ալ-Հուդայի և նրա ուղեկիցների նահատակության վայրը

Իրաքի բաասական բանակը Հովեյզեի բռնագրավումից հետո այս քաղաքը հողին հավասարեցրեց, նույնիսկ մի պատ էլ չմնաց այդ քաղաքից: Սրբազան Պաշտպանության պատմության մեջ Հովեյզե քաղաքի անունը շարունակ հարգանքով է հիշատակվել: Այս փոքր քաղաքը բաասական բանակի ագրեսիայի դեմ ժողովրդական դիմադրության մեծ դիրքերից էր, որ բաասականների դաժանությամբ հողին հավասարեցվեց, այնպես որ արտասահմանցի այցելուներից մեկի խոսքերով այն պետք է համարել Սադդամի հանձագործությունների թանգարան: Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ով Հոսեյն Ալամ Ալ-Հոդայի նահատակության ժամանակ ներկա էր Խուզեստան նահանգում Հովեյզեի հերոսապատում գրքի նախաբանում գրել է.«Այն դասը որ այս սխրագործությունը սովորեցնում է մեզ հավերժական պատգամ է բոլոր ժողովուրդների ու սերունդների համար: Այն, մեծ մարդկանց դիմադրության դասն է, ովքեր իրենց պողպատյա կամքն ու մարդկային վեհ ուժը կապեցին աստվածային կամքի հետ և գիտակցաբար մտան անձնազոհության ասպարեզ և թշնամու դեմ մարտի դաշտը ներկեցին իրենց արյամբ»: