Արևմտյան Ասիան՝ գեներալ Սոլեյմանիի նահատակությունից մեկ տարի անց
https://parstoday.ir/hy/radio/iran-i130982-Արևմտյան_Ասիան_գեներալ_Սոլեյմանիի_նահատակությունից_մեկ_տարի_անց
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Գեներալ Սոլեյմանիի նահատակությունից մեկ տարի անց, Արևմտյան Ասիայի տարածաշրջանը մեծ փոփոխությունների է ենթարկվել,որոնց հակիրճ կանդրադառնանք այս թողարկման ընթացքում։Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2021 10:23 Asia/Tehran

Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Գեներալ Սոլեյմանիի նահատակությունից մեկ տարի անց, Արևմտյան Ասիայի տարածաշրջանը մեծ փոփոխությունների է ենթարկվել,որոնց հակիրճ կանդրադառնանք այս թողարկման ընթացքում։Ընկերակցեք մեզ։

Դիմադրության խմբերի կամքը՝ տարածաշրջանից ամերիկյան զինուժը դուրս մղելու հարցում

Գեներալ Սոլեյմանիի նահատակությունից հետո, Արևմտյան Ասիայում տեղի ունեցած  կարևոր իրադարձություններից մեկը եղել է Դիմադրության ուժերի համախմբվածությունը: Իրաքի քաղաքական ու ռազմական շրջանակները պահանջում են ամերիկյան զինուժի դուրսբերումն այդ երկրից:

2020թ հունվարի 5-ին, Իրաքի  խորհրդարանը հաստատեց այդ օրենքը, իսկ մյուս կողմից մեծացան ամերիկացի զինծառայողների դեմ ուղղված սպառնալիքները: Գեներալ Սոլեյմանիի կողմից, ամերիկյան զինվորականների դեմ հարձակումների ծավալները  մեծացան և հարձակումների ժամանակ սպանվեցին մի քանի ամերիկացի զինծառայողներ: Հաշվի առնելով այս իրավիճակը  Միացյալ Նահանգներն այդ խմբերի դեմ որդեգրել է երեք քաղաքականություն: Նախ՝ հարձակում իրաքյան ընդդիմադիրների խմբերի վրա, որոշ ռազմակայանների աշխատանքի դադարեցում և ի վերջո, Բաղդադի կառավարության հետ բանակցությունների վերսկսում: Ամերիկացիներն կարծում էին,որ հարձակվելով Դիմադրության խմբերի վրա կկարողանան կանխել Իրաքում ամերիկացի զինծառայողների դեմ հարձակումների շարունակումը, սակայն նրանք չարաչար սխալվում էին,քանի որ ԱՄՆ-ն ստիպված եղավ փակել իր մի քանի ռազմակայանները։ Առաջին ռազմակայանը, որը լքեցին ամերիկացիները, Ալ Անբարի Ղաեմ ռազմակայանն էր: Դա տեղի ունեցավ 2020թ մարտին: Հաջորդը Ալ Ղիարե ռազմակայանն էր Նինվա նահանգի Մոսուլ շրջանում: Երրորդը Քերքուքի K1 ռազմակայանն էր, իսկ չորրորդը  Հոբանիեի ռազմակայանը ,րը ևս գտնվում էր Ալ Անբար նահանգում:

Չնայած ամերիկացիները ներկայացրեցին իրենց զինուժի դուրսբերման հարցը, սակայն  նրանք  դուրս եկան ոչ թե Իրաքից, այլ փոքր ռազմակայաններից տեղափոխվեցին ավելի խոշոր՝ Թաջի, Այն ալ Ասադ և Արբիլ քաղաքի Ալ Հարիր ռազմակայաններ: Ամերիկացիները հայտարարել են, որ իրենց զինվորականները դուրս են գալիս  այդ երկրից՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: Հակաիլիպական միջազգային կոալիցիայի խոսնակ Մայլզ Քագինսն իր թվիթերյան էջում արած գրառման մեջ նշել է. «Կոալիցիոն ուժերի հրամանատարությունը, Իրաքի ռազմակայաններում գտնվող հենակետերը հանձնում է այդ երկրի պաշտպանության նախարարությանը և բազմաթիվ զինվորներ ժամանակավորապես լքում են Իրաքը, որպեսզի չվարակվեն կորոնավիրուսով»:

Բայց կարելի է  ասել, որ որոշումը ուղղակիորեն կապված է գեներալ Սոլեյմանիի և Աբու Մադի ալ-Մոհանդեսի սպանության հետ: Այլ խոսքով, դիմադրության հրամանատարների սպանությունը պատճառ դարձավ, որ Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի դիրքերը թուլանան և հանրային կարծիքն ատելությամբ լցվի Վաշինգտոնի նկատմամբ: Այդ ատելությունը կարելի է  նկատել 2020թ․ հունվարի 24-ին Իրաքում տեղի ունեցած մեկ միլիոնանոց հակաամերիկյան ցույցի ժամանակ:

Մյուս կողմից, Լիբանանի Հեզբոլլահը, Եմենի Անսարալլահը և լիբանանյան դիմադրության խմբերը, հատկապես գեներալ Սոլեյմանիի նահատակությունից հետո  պահանջեցին, որպեսզի ամերիկյան ուժերը դուրս գան տարածաշրջանից:

Դիմադրության առանցքի երկրների դերակատարությունը նվազեցնելու փորձեր

Իրաքում փորձեր արվեցին դիմադրության խմբերի դերակատարությունն իշխանության կառույցներում նվազեցնելու ուղղությամբ: Այդ նպատակով, վարչապետի պաշտոնում առաջադրվեց Ադնան Ալ Զարֆիի թեկնածությունը, սակայն նա չընտրվեց այդ պաշտոնում: Եվ չնայած Մուստաֆա ալ Քազեմին նույնպես լավագույն թեկնածուն չէր, սակայն նա գիտեր, որ իր իշխանությունը պահպանելու համար, պետք է լավ հարաբերություններ հաստատի Դիմադրության խմբերի հետ:  Անկասկած, Իրաքի ընդդիմադիր խմբերը 2021թ հունիսին կայանալիք ընտրություններում կարողանալու են ամրապնդել իրենց դիրքերը:

Լիբանանում իրավիճակն ավելի բարդ է: Չնայած Հասան Դիաբն իշխանության եկավ Դիմադրության խմբերի աջակցությամբ, սակայն, որոշ բացասական քայլեր պատճառ դարձան, որ Դիաբն օգոստոսի չորսի պայթյունից հետո, որը տեղի ունեցավ Բեյրութի  նավահանգստում և 200 հոգու զոհվելու և 7000 հոգու վիրավորվելու պատճառ դարձավ, հրաժարվեց պաշտոնից: Արդյունքում, Սաադ Հարիրին նորից իշխանության եկավ, սակայն դեռևս չի կարողացել ձևավորել իր ցանկացած կաբինետը, չնայած ջանքեր է գործադրում Հեզբոլլահի ազդեցությունն իշխանության մեջ թուլացնելու ուղղությամբ:  

Երրորդ իրադարձությունը արաբական երկրներին Իսրայելի հետ հաշտեցնելու ծրագիրն է: Այդուհանդերձ, պետք է ասել, որ Դիմադրության առանցքի դիրքերը տարածաշրջանում այնպիսին են, որ այդ հաշտարարների նպատակները չեն կարող իրականություն դառնալ: Պատճառն այն է, որ Դիմադրության խմբերը տարածաշրջանում մեծանում են և նրանցից յուրաքանչյուրը կարող է անփոխարինելի հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիայի , ԱՄԷ-ի ու Սիոնիստական ռեժիմի դիրքերին: Այս իրավիճակը Եմենում ավելի բացահայտ կերպով է նկատելի: Չնայած Սաուդյան Արաբիայի երկինքը պաշտպանվում  է ամերիկյան ՀՕՊ համակարգերով, սակայն Եմենի հրթիռներն ու ԱԹՍ-ները թիրախավորել են այդ երկրի խորքային թիրախները:  

Իրականությունն այն է, որ գեներալ Սոլեյմանիի նահատակությունից հետո, Արևմտյան Ասիան թևակոխել է նոր փուլ և ոմանք համոզված են, որ գեներալի նահատակության հետևանքով, Դիմադրության խմբերի հակամարտությունն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հետ, ավելի է խորացել: Տարածաշրջանում ամերիկյան զինուժի դեմ սպառնալիքներն ավելի լայնածավալ բնույթ են ստացել, իսկ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները մյուս կողմից փորձում են ավելի հզորացնել Սիոնիստական ռեժիմին: Այդուհանդերձ, բռնագրավված տարածքներում առկա ճգնաժամն այնպիսին է, որ վկայում է  այդ երկրների խոցելիության մասին, այն աստիճան, որ դրանք հնարավորություն չունենան անգամ ամրապնդել իրենց տարածաշրջանային դիրքը: