Իրանցի կանայք (11)
https://parstoday.ir/hy/radio/iran-i131176-Իրանցի_կանայք_(11)
2020 թ․ դեկտեմբերի 26-ին, Թեհրանի նահատակ Բեհեշթի անվան համալսարանում կայացել է «կինն ու գիտությունը» թեմայով երրորդ փառատոնը: Այս տարի առաջին անգամ, համալսարանական Ջիհադի համագործակցությամբ, փառատոնում շնորհվել է «դկտ. Փարվանե Ֆարզանեհ»-ի անվան մրցանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2021 04:45 Asia/Tehran

2020 թ․ դեկտեմբերի 26-ին, Թեհրանի նահատակ Բեհեշթի անվան համալսարանում կայացել է «կինն ու գիտությունը» թեմայով երրորդ փառատոնը: Այս տարի առաջին անգամ, համալսարանական Ջիհադի համագործակցությամբ, փառատոնում շնորհվել է «դկտ. Փարվանե Ֆարզանեհ»-ի անվան մրցանակ:

Իրանցի կրթված կանանց մեծարելու և բարձր դիրքը գնահատելու, ինչպես  նաև Իրանի գենետիկական ու կենսաբանական պաշարների ազգային կենտրոնի գիտական խորհրդի անդամ, հանգուցյալ դր. Փարվանե Ֆարզանեհի մեծարման և նրա ջանքերը օրինակ դարձնելու նպատակով, «Կինը և Գիտությունը» փառատրոնի շրջանակներում նախատեսված է հատուկ մրցանակ «Ֆարզանեհի մրցանակը կենսաբժշկական գիտությունների բնագավառում» անվանակարգում։ Դկտ. Փարվանե Ֆարզանեհը անխոնջ հոգով գիտնական էր, ով մեծ ջանասիրությամբ հիմնադրեց նաև Իրանի գենետիկական ու կենսաբանական պաշարների ազգային կենտրոնի կենդանական ու մարդկային բջիջների բանկը ավելի քան 1400 բջիջների խմբով։ Այժմ նշված բանկը բջիջների, բիոտեխնիկայի և բժշկական գիտությունների բնագավառում ապահովել է ծրագրաշարային ու սարքաշարային կարողությունների մեծ համալիր՝ գիտական, բուհական ու արդյունաբերական կենտրոնների կարիքները հոգալու համար։ Իրանի Իսլամական Հեղափոխության 40-րդ տարեդարձին, երբ արդեն Իրանի գենետիկական ու կենսաբանական պաշարների Ազգային կենտրոնի կենդանական ու մարդկային բջիջների բանկի գիտաշխատողներին հաջողվել է ստեղծել չմահացող Գրանուլոզա բջիջների երկու խումբ, դկտ. Փարվանե Ֆարզանեհը հպարտությամբ հայտարարեց հետևյալի մասին. «Այսօր մեր երկիր Իրանը գտնվում է չբերության հետազոտման ու բուժման բնագավառում 10 առաջատար պետությունների շարքում»։

Դկտ. Փարվանե Ֆարզանեհի փառատոնի մրցանակը շնորհվեց Իրանի գիտությունների բնագավառում ակնառու կանանցից մեկին՝ դկտ. Էլահե Էլահիին։ Նա այն իրանցի կանանցից է, ովքեր Քովիդ-19-ի համաճարակի պայմաններում ունեցան կարևոր ձեռքբերումներ՝ բուժման, ախտորոշման ու պատվաստանյութի արտադրման բնագավառում, ինչը վկայում է գիտության հզորացման բնագավառում իրանցի կանանց արդյունավետ դերակատարության մասին։

Դկտ. Էլահե Էլահին արժանացել է նաև առաջին ազգային փառատոնի և  «Ցողունային բջիջների և վերականգնողական բժշկության գիտությունների ու տեխնոլոգիաների միջազգային կոնգրեսի վետերանների մրցանակին։   1970 թվականին ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանից ստացել է կենսաբանության մասնագիտությամբ բակալավրի աստիճանը, իսկ գիտությունների թեկնածու գիտական աստիճանը՝ ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանից։ Այնուհետև թեկնածուական աստիճանից հետո իր ուսումը շարունակել է Կալիֆորնիայի UCSF համալսարանում։ Այժմ նա Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի ակնառու դասախոսներից է։

Դկտ. Էլահե Էլահի

Մինչ այժմ դկտ. Էլահին հեղինակել ու թարգմանել է բազամաթիվ գրքեր, այդ թվում՝ Նախաբուհական կենսաբանություն (Բջջային ու մոլեկուլային կենսաբանություն), Molecular Analysis and Genome Discovery، Bacterial Artificial Chromosomes , Գենի կառուցվածքն ու արտագրումը, Կենսաբանություն (երկու հատոր): Նա տեղական ու միջազգային պարբերականներում հրատարակել է բազմաթիվ գիտական  հոդվածներ։

Դկտ. Էլահին մեծացել է կրթված ծնողների հովհանու ներքո։ 1958թ. 9 տարեկան հասակում մեկնել է ԱՄՆ, իսկ 1980թ. Իսլամական Հեղափոխությունից հետո վերադարձել է Իրան։ Այս մասին նա նշել է հետևյալը. «Երկար տարիներ հեռու եմ եղել իմ երկրից և ուրախ եմ որ վերադարձել եմ։ Թեև ԱՄՆ-ում լավագույն դպրոցներում եմ սովորել ու որևէ խնդիր չեմ ունեցել, սակայն սրտիս խորքում ինձ ինչ-որ բան պակասում էր։ Զգում էի, որ այդ երկրին չէի պատկանում ու ինձ տանջում է օտարերկրացի լինելու միտքը։ Երբեմն գայթակղվում էի, որ այնտեղ մնամ, բայց ինչքան տարիքս մեծանում էր, այնքան ավելի շատ էի ցանկանում վերադառնալ Իրան և ի վերջո ամուսնուս հետ  վերադարձանք։ Այսօր ուրախ եմ , որ վերադարձել եմ։ Զգում եմ, որ այստեղ իմն է , ինչպես ծնողներն են զգում, որ երեխաները իրենցն են։ 40 տարի աշխատել եմ ակադեմիական միջավայրում»։

Դկտ. Էլահե Էլահի

Անդրադառնալով իր գործունեությանը, դկտ. Էլահին նշում է. «Հրապարակելով իմ աշխատությունները և հայտարարելով դրանց մասին, նպատակ չունեմ ասելու,որ ես եմ դրանք կատարել, այլ ուզում եմ բոլորին, հատկապես կանանց ասել, որ այստեղ ևս կարելի է կատարել կարևոր գիտական աշխատանք։ Իմ գործունեության ոլորտը հիմնականում եղել է նյարդային համակարգի հիվանդությունները, որը ներառում է նաև նյարդային օրգան համարվող աչքի հետ կապված հիվանդությունները։ Սակայն ինձ մոտ մեծ սեր էր առաջացել գենետիկայի նկատմամբ. Համալսարան մտնելուն պես իմ նպատակն է եղել այդ ցուցանիշների պատճառ հանդիսացող մի շարք գեների հայտնաբերումը և բարեբախտաբար այս հնարավորությունը ընձեռվեց և ես բացահայտեցի բազմաթիվ հիվանդությունների պատճառ հանդիսացող գենը և հրապարակեցի դրանց արդյունքները։ Դրանցից ամենակարևորներից է Պարկինսոն հիվանդության գենը FEXO7 անունով։ Բացահայտել եմ նաև սրտի կաթվածի հետ կապված գենը և աշխատանքներ եմ իրականացրել Իրանում ALS անունով մեկ այլ հիվանդության վերաբերյալ։ Այս հիվանդության հետ կապված գենետիկական տեսակի տեղեկությունների մեծ մասը Հանրապետությունում մեր հետազոտությունների արդյունքներից է»։

Այս գիտության գործնական ասպեկտները մեծացնելու համար նա ասում է. «Մենք պետք է շարժվենք դեպի գենաթերապիա և ցողունային բջիջների թերապիա, և քանի որ ի սկզբանե այդ ուղղությամբ ենք ընթացել, լավատես եմ երկրում այս գիտության առաջընթացի կապակցությամբ:»

Դկտ. Էլահին համարում է, որ այս փառատոների անցկացումը խթանում է գիտության զարգացումը և կարծում է, որ եթե կարողանանք ակտիվ կապ պահպանել արտերկրում ապրող իրանցիների հետ, ապա մենք մեծ առաջընթացի կհասնենք: Նա ասում է.«Իհարկե, երբ համեմատվում եմ Իրան չվերադարձած ԱՄՆ-ի իմ ընկերների հետ, տեսնում եմ, որ նրանք ինձնից ավելի գոհ չեն, և նույնիսկ համարձակորեն կարող եմ ասել, որ եթե դրսում գտնվող որոշ ընկերներ վերադառնային Իրան, իրենց ավելի  բավարարված կզգային: Մենք սովորել ենք դժվարության հանդիպելիս, ինչպես ելք գտնել:Այսօր ցողունային բջիջների գիտության և տեխնոլոգիայի զարգացման շտաբը համախմբում է տարբեր ոլորտների հայտնի մարդկանց` միասին աշխատելու ընդհանուր նպատակների համար: Եվ սա մեծ ձեռքբերում է»:

Ելույթներից մեկի ժամանակ, դկտ. Էլահին ասել է.«Իմ փորձերը ինձ ուրախություն ու բվարարություն են պատճառում: Ինչու եմ ես երջանիկ: Քանի որ թաքուն մտածում եմ, որ ես ազդեցիկ մարդ եմ: Տարիներ շարունակ դասավանդել և ուսումնասիրել եմ, և որ ամենակարևորն է `զգում եմ, որ ինքս եմ և սիրում եմ Իրանը: Ես լավ ուսանողներ եմ ունեցել, որոնց հետ լավ հարաբերություններ եմ ունեցել: Այսօր հպարտ եմ այն ​​ակնառու բժիշկներով և ուսանողներով, որոնց հետ աշխատել եմ, և գիտեմ, որ առանց նրանց ներկայության հնարավոր չէր շատ բաների հասնել»:

Հաջողություն ենք մաղթում  Տկն. Էլահիին  և մյուս  իրանցի կանանց :