Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն (8)
Բարև Ձեզ «Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն»հաղորդաշարի սիրելի ունկնդիրներ :Նախորդ հաղորդման ընթացքում խոսել ենք TAPI գազատարի նախագծում ներգավված չորս երկրներից յուրաքանչյուրի նպատակների ու դրդապատճառների մասին: Այս թողարկման ընթացքում կանդրադառնանք TAPI գազատարի նախագծից դուրս գտնվող երկրների նկատառումներին ու շահերին։ Ընկերակցեք մեզ։
TAPI գազատարի նախագծին մասնակից չորս հիմնական երկրներից՝Թուրքմենստանից, Աֆղանստանից ,Պակիստանից և Հնդկաստանից բացի, կան նաև այլ երկրներ ,որոնք TAPI նախագծիմեջ ներառված չլինելով հանդերձ, ըստ իրենց մասնավոր շահերի ու նկատառումների ,կարևորում են տնտեսական այս մեծ նախագիծը: Այս երկրների տեսակետներին և նկատառումներին ծանոթանալով կարելի կլինի , ավելի լավ ընկալել TAPI գազատարի քաղաքական և աշխարհաքաղաքական ոլորտները: TAPI գազատարի նախագծից դուրս գտնվող առաջին երկիրը ,որը փորձագետների և լրատվամիջոցների ուշադրությանն է արժանացել Իրանի Իսլամական Հանրապետությունն է:Պատճառը՝ «Խաղաղության խողովակաշար»-ի հակակշռի տակ առնվելն է , որը նախագծվել է Իրանի հսկայական գազի պաշարները Պակիստանի տարածքով Հնդկաստանի սպառողներին, հասցնել: «Խաղաղության խողովակաշար»-ի երկարությունը գնահատվել է մոտ 2700 կմ:Այս խողովակաշարի շուրջ 1100 կմ-ն անցնում է Իրանի տարածքով:Դրա մոտ 1000 կմ-ն անցնում է Պակիստանով, իսկ մոտ 600 կմ-ը ՝ Հնդկաստանով:
Եթե կատարելագործվի և իրագործվի «Խաղաղության խողովակաշար»-ը, 25 տարվա պայմանագրով, Իրանի բնական գազը օրական 150 միլիոն խորանարդ մետր , Իրանի հարավում գտնվող Ասալուե շրջանից կարտահանվի Պակիստան և ապա Հնդկաստան:Իրանից արտահանվող գազի 90 միլիոն խորանարդ մետրը նախատեսված էր Հնդկաստանի և 60 միլիոն խորանարդ մետրը ՝ Պակիստանի համար:«Խաղաղության խողովակաշար»-ը, որի նախնական շինարարությունը սկսվել էր 2002-ին, նախատեսվում էր ավարտել և շահագործման հանձնել 2014-ին:Սակայն բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են՝ Իրանի խաղաղ միջուկային գործունեության շուրջ արևմուտքի բարձրացրած սկանդալը , որի հետևանքով Անվտանգության խորհուրդը , Եվրամիությունը և ԱՄՆ-ը , Իրանի դեմ պատժամիջոցների բանաձևեր հրապարակեցին , ազդեցին այս նախագծի ճակատագրի վրա:Հնդկաստանն ու Պակիստանը ,Իրանի դեմ պատժամիջոցների հետևանքով առկա ճնշումների մթնոլորտում ,նաև ԱՄՆ-ի պես երկրների միջոցով իրենց տրամադրվող տնտեսական քաջալերանքների պատճառով , հրաժարվեցին ներգրավվել «Խաղաղության խողովակաշար»-ի նախագծում:Հնդկաստանի և Պակիստանի տարաձայնությունները, նաև Պակիստանի տնտեսական դժվարությունները երկրի տարածքով անցնող խողովակաշարը կատարելագործելու հարցում, պատճառ դարձան ,որ գործնականում «Խաղաղության խողովակաշար»-ը չիրականացվի:Նման մթնոլորտում էր ,որ Թուրքմենստանի կառավարությունը փորձեց վերականգնել դեպի թերակղզի գազ փոխադրելու հին նախագիծը , որի արդյունքում ձեւավորվեց TAPI գազատարը:
Իրանի Մաշհադի «Ֆիրդոսի»համալսարանի քաղաքական աշխարհագրության խմբի ասիստենտ Մոհսեն Ջանփարվարը այս մասին ասում է.«Գազը աշխարհում ուժի աղբյուրներից է: TAPI գազատարի կառուցման դեպքում ,կարելի է մարտահրավեր նետել այլ ուժերին:Տրանս-տարածաշրջանային դերակատարները՝ԱՄՆ-ի գլխավորությամբ,մտադիր են տարածաշրջանային էներգետիկ նախագծերից բացառել տարածաշրջանի երկրներին , ինչպիսիք են՝ Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը:ԱՄՆ-ն իր կիրառած դիրքորոշմամբ մտադիր է Հնդկաստանի հետ միասին նվազեցնել տարածաշրջանի երկրների դերակատարությունը: Սա այն պայմաններում է , երբ Իրանը տարածաշրջանի երկրներին անհրաժեշտ գազ մատակարարելու ամենաարդյունավետ և ամենաապահով ճանապարհն ու երկիրն է»:
Այնուամենայնիվ, Պակիստանի կառավարությունը ,բնական գազին խիստ կարիք ունենալու պատճառով TAPI գազատարի նախագծին մասնակցելուն զուգահեռ ,բազմաթիվ քայլեր է ձեռնարկել «խաղաղության խողովակաշար»-ը վերականգնելու համար :Այս հարցով Պակիստանի կառավարությունը 500 միլիոն դոլարի վարկ է խնդրել Իրանից, որը մերժվել է Իրանի կառավարության կողմից:Իրանի Իսլ.Հանրապետության նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է,որ մինչ այն ժամանակ ,երբ Հնդկաստանը ,որպես այս խողովակաշարի երկրորդ մեծ սպառող իր պատրաստակամությունը չհայտնի ,Իրանը ցանկություն չի ունենալու շահագործելու փոխադրման այս ուղին: Պակիստանի կառավարությունը նույնիսկ փորձել է ,շահել ռուսների համաձայնությունը ,«Խաղաղության խողովակաշար»-ում Ռուսաստանի «Գազպրոմ»- ընկերության համագործակցությունը ապահովելու համար,սակայն չի հաջողել: Ռուսները չնայած հետաքրքրություն ցուցաբերեցին, սակայն հրաժարվեցին ներգրավվել նախագծում:Կատարը ևս չնայած սկզբում ցանկանում էր համագործակցել «խաղաղության խողովակաշար»-ի նախագծին, բայց այդ երկիրն էլ հրաժարվեց մասնակցել նախագծին:
Պակիստանցիները լուրջ բանակցությունների մեջ են մտել չինական կողմի հետ այն բանից հետո, երբ չկարողացան Ռուսաստանին և Կատարին քաջալերել նախագծում ներդրումներ կատարել: Այդ կապակցությամբ ,Պակիստանի և Չինաստանի կառավարությունները համաձայնվել են կառուցել 800 կմ երկարությամբ հեղուկ գազատար, որով հնարավոր է Պակիստանի գազի մի մասը փոխադրել Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինկյանգ շրջանը:Պակիստանի կառավարությունը հայտարարել է նաև, որ Չինաստանի կառավարությունը հավանաբար տեղադրի «Խաղաղության խողովակաշար»-ի խողովակները :Չինաստանի խողովակաշարերի տեղադրման աշխատանքներով զբաղվող ընկերությունը այդ երկրի կառավարության կողմից պարտականություն է ստանձնել իրականացնել Իրանից Պակիստան գազատարի կառուցման աշխատանքը: Այսպիսով եթե վերականգնվի և շահագործման հանձնվի .«խաղաղության խողովակաշար»-ի նախագիծը ,Իրանից -Պակիստան խողովակաշարը կկարողանա միջնաժամկետ հեռանկարում հասնել մինչև Չինաստան և Չինաստանին հասնող էներգակիրների 12հազար կիլոմետրանոց ավանդական ճանապարհը կկրճատվի 2395 կիլոմետրով:
Սիրելի բարեկամներ,հաղորդման այս բաժնում քննարկելու ենք ԱՄՆ-ի դերը և քաղաքականությունը TAPI գազատարի կառուցման հարցով:TAPI գազատարի նկատմամբ ԱՄՆ-ի աջակցությունը հիմնականում ընթանում է առանց Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի«Խողովակաշարային քաղաքականության» շրջանակներում : «Խողովակաշարային քաղաքականության» շրջանակներում ԱՄՆ-ը փորձում է տարածաշրջանում, էներգիայի տարանցման ճանապարհից հեռացնել ԱՄՆ-ի մրցակիցներին, ինչպիսիք են Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը:1990-ականներին «Խողովակաշարային քաղաքականության» աշխարհագրական կողմնորոշումը «Արևելք-Արևմուտք» էր, այսինքն `Կենտրոնական Ասիայի, Կասպյանի և Կովկասի ուղղությունը:Այս առումով, Վաշինգտոնը քաղաքական, տնտեսական և անվտանգության աջակցություն ցուցաբերեց ՝ տնտեսական և անվտանգության հիմնավորումներ չունեցող մի շարք նախագծերի նկատմամբ,ինչպիսիք էին՝ Տրանս-կասպյանը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, Բաքու-Թբիլիսի-Էրզրումը և Նաբուկոն: Սակայն «խողովակաշարային քաղաքականության» աշխարհաքաղաքական ուղղվածությունը վերջին տասնամյակում թեքվել է «հյուսիս-հարավ»ուղղությամբ և ԱՄՆ-ի ուշադրությանն են արժանացել՝ Կենտրոնական Ասիայի, Աֆղանստանի, Պակիստանի և Հնդկաստանի տարածքով էներգիայի փոխադրման նախագծերը: TAPI խողովակաշարի նկատմամբ ԱՄՆ-ի հովանավորությունը կատարվում է տարածաշրջանային երկու խոշոր և կարևոր նախագծերի, այսինքն՝ «Նոր Մետաքսի ճանապարհի ռազմավարության» և «Մեծ Կենտրոնական Ասիայի» շրջանակներում :Այս տեսանկյունից Կենտրոնական և Հարավային Ասիայի աշխարհաքաղաքական կապվածությունն ու տնտեսական մերձեցումը, Աֆղանստանի առանցքայնությամբ ,ամերիկացի քաղաքական գործիչների լուրջ ուշադրությանն է արժանացել:
ԱՄՆ-ը ,իր երկրի Պետդեպարտամենտում ստեղծել է վարչական և քաղաքական նոր կառուցվածք «Նոր Մետաքսի ճանապարհի ռազմավարության» և «Մեծ Կենտրոնական Ասիայի ծրագրի» նպատակների իրականացման համար,որը համարվում է ՝«հարավային և կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի հատուկ օգնական»: Այս կառույցի հատուկ պարտականությունն է վերահսկել այս տարածքում իրականացվող զանազան նախագծերի,այդ թվում TAPI գազատարի համակարգված առաջընթացը: ԱՄՆ-ի պետքարտուղարի հատուկ օգնականը մշտական կապի մեջ է Կենտրոնական Ասիայի, Հարավային Ասիայի և Աֆղանստանի բարձրաստիճան պաշտոնատարների հետ:TAPI գազատարի կառուցումը, մակրոտնտեսական այլ նախագծերին զուգահեռ, ԱՄՆ-ի ուշադրությանն է արժանացել:Այս նախագծերից են՝Թուրքմենստանի,Աֆղանստանի և Տաջիկստանի երկաթգծի նախագիծը, նաև «Քասա-1000»կոչվող , էլեկտրաէներգիայի փոխանցման և առևտրական նախագիծը Կենտրոնական ու Հարավային Ասիայի հետ ,որը վերաբերում է էլեկտրաէներգիայի տարանցմանը դեպի Տաջիկստան,Ղրղզստան ,Աֆղանստան,Պակիստան և Հանդկաստան :Այլ նախագծերից են՝ Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանային տարածքներում կամուրջներ կառուցելը ,որոնցից են «բարեկամության կամուրջը»,«Իշկաշեմ կամուրջը»և «Վենջ»կամուրջը:Հիշյալ նախագծերից են՝ Ուզբեկստանի Հեյրաթանի և Աֆղանստանի Մազար-Շարիֆի միջև Հեյրաթան երկաթգծի նախագիծը: Այս ծրագրերը ,որոնք առնչվում են Աֆղանստանի առանցքայնությամբ Կենտրոնական և հարավային Ասիայի տարածքների տնտեսական մերձեցմանը և գեոպոլետիկ միաձուլմանը ,խիստ հովանավորվում է ԱՄՆ-ի կողմից: Չնայած այս պարագաներին , ԱՄՆ-ը մինչ այժմ ֆինանսապես չի աջակցել TAPI- ի բարդ նախագծին ,կամ էլ որևէ ծրագիր չի ներկայացրել խողովակաշարի անվտանգության խոչընդոտները վերացնելու համար:
Սիրելի բարեկամներ «Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն»հաղորդաշարի այս համարում անդրադարձանք այն երկրներին ,որոնք TAPI գազատարի նախագծի գործընկերներ չեն ,սակայն կամ դերակատար են եղել ,կամ ազդեցություն կրել այդ նախագծից: Անդրադարձանք Իրանին և իր ներկայացրած նախագծի տնտեսական ու անվտանգության առավելություններին՝ գազը Հնդկաստան արտահանելու առումով ,որը ԱՄՆ-ի ճնշումների բերումով մինչ այժմ չի իրականացել ,սակայն քայլեր են կատարվում դրա իրականացման ուղղությամբ: Նույնպես անդրադարձանք TAPI գազատարի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշմանը և այն մասին ,որ Վաշինգտոնը փորձում է քաղաքական ճնշմամբ և տնտեսական միջոցներով,Հնդկաստանին ու Պակիստանին հրաժարեցնել Իրանի խաղաղության խողովակաշարի նախագծին մասնակցելուց և իրականացնել TAPI գազատարը: Եթե ցանկանում եք իրազեկ դառնալ TAPI գազատարի բարդ նախագծի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին հետևեք մեր հաջորդ հաղորդմանը: Մինչ նոր հանդիպում Տերն ընդ Ձեզ: