Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ցավակցություն հայտնելով Մոհամմադ մարգարեի դստեր Ֆաթիմա Զահրայի նահատակության տարելիցի կապակցությամբ, ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդաշարի հերթական թողարկումը։Ընկերակցեք մեզ։
Անցյալ շաբաթվա վերջին օրերին Օման ծովի ջրերում և Քոնարաքի ափերին տեղի ունեցան Իրանի Իսլամական հանրապետության բանակի ծովուժի հրթիռային զորավարժությունները։
Զորավարժության այս փուլում, տարբեր հեռահարությամբ ծովային թևավոր հրթիռները, արձակվելով ցամաքից ու բանակի ծովուժի նավերից, հաջողությամբ խոցել են Հնդկական օվկիանոսի հյուսիսային շրջանում ու զորավարժության ընդհանուր տարածքում նկատի առնված թիրախները: Զորավարժության վերջին փուլում Իրանի բանակի ծովուժը համալրվեց «Մաքրան» և «Զերեհ» ավիակիր ռազմանավերով։
Ուրբաթ հունվարի 15-ին Իրանի կենտրոնական անապատի ընդհանուր տարածքում իրականացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի «Մեծ Մարգարե15»զորավարժության առաջին փուլը, արձակվելով մեծ քանակության «երկիր-երկիր»բալեստիկ հրթիռներ և ռմբաձիգ հարձակողական ԱԹՍ-ներ:
ԻՀՊԿ-ի «Մեծ Մարգարե-15» զորավարժության առաջին փուլում, Զոլֆաղար,Զալզալ և Դեզֆուլ դասերի նոր սերնդի մեծ քանակությամբ բալիստիկ հրթիռներ են արձակվել ճշտված թիրախների կողմը և ուժգին հարվածներ հասցրել ենթադրյալ թշնամու ռազմաբազային :
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ մայոր Հոսեյն Սալամին ,ուրբաթ օրը զորավարժության առաջին փուլի ժամանակ ընդգծելով ,որ այսօր հրթիռների և ԱԹՍ-ների համատեղ զորավարժությունը կատարվեց լայնածավալ մասշտաբով ,նշեց որ այս զորավարժության ուղերձը հետևյալն է .«Շեշտել Իրանի իսլամական հանրապետության վճռական կամքը և հզորությունը ,պաշտպանելու համար ազգային ինքնիշխանությունը,և Իսլամի ու Իրանի թշնամիներից պաշտպանել Իսլամական հանրապետության սրբազան համակարգը և արժեքները»:
Ռազմական հզորությունը ուժեղացնելով և ուղղակի մարտական գործողությունների ոլորտում արդյունավետ ուժեր պատրաստելով , Իրանի զինված ուժերն իրենց կանխարգելիչ ուժը բարձրացրել են գերազանց մակարդակի և յուրաքանչյուր սպառնալիքի դեմ պայքարելու համար գտնվում են ռազմական պատրաստվածության բարձրագույն մակարդակում,ինչը նշանակում է ունենալ արդյունավետ ռազմական, պաշտպանական և հարձակողական կանխարգելիչ ուժ ՝ թշնամուն ռազմական ագրեսիայից հրաժարեցնելու համար:
***
Իրանի բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահ Ալիռեզա Մարանդին անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված նամակում շեշտել է. «Ոչ մի երաշխիք չկա, որ ԱՄՆ-ում արտադրված պատվաստանյութերը արտադրված նոր mRNA տեխնոլոգիայով, երկարաժամկետ արդյունավետ կլինեն»:
Իրանի բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահ Ալիռեզա Մարանդին անցյալ շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղած նամակում շեշտել էր.«Որևէ երաշխիք չկա,որ mRNA նոր տեխնոլոգիայով արտադրված ամերիկյան պատվաստանյութերը երկար ժամանակով լինելու են արդյունավետ և զերծ՝ կողմնակի ազդեցություններից»:
Իրանի Իսլամական Հանրապետության բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահը «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին» ուղղած նամակում,որը հրապարակվել է երեքշաբթի հունվարի 12-ին ,արձագանքելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առողջության արտահերթ ծրագրերի գործադիր տնօրենի հայտարարության թե՝ «Մի քաղաքականացրեք Կորոնավիրուսը » ,ասել է.«Իրանի անվիճելի իրավունքն է մերժել այն պատվաստանյութերը ,որոնք ունեն անվստահելի տեխնոլոգիա և համարվում են անվստահելի»:
Մարանդին հիշատակել է.«ԱՄՆ-ում արտադրվող պատվաստանյութի երկարաժամկետ հավանական կողմնակի ազդեցություններն այնքան անորոշ են, որ նույնիսկ այդ երկրի քաղաքացիները«եթե նրանց մոտ իհայտ գան բարդություններ» իրավունք չունեն դատի տալ այդ ընկերություններին կամ կառավարությանը»:
Իրանի բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահը Գուտերեշին հղած իր նամակի այլ բաժնում շեշտել է.«Երբ ՄԱԿ-ը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չհաջողեցին արձագանքել ԱՄՆ-ի անմարդկային պատժամիջոցներին ,դա է նշանակում «քաղաքականացնել»և անհրաժեշտ է զգուշանալ ամերիկյան mRNAպատվաստանյութը ժողովրդին սրսկելու առումով ,որը արտադրվել է աննախընթաց արագությամբ և այնպիսի տեխնոլոգիայով ,որը նախապես արտոնված չի եղել »:
Մարանդին ընդգծելով,որ իրանցի գիտնականների անխոնջ ջանքերի շնորհիվ արտադրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը և եթե չլինեին պատժամիջոցները,ապա մեր երկիրն ավելի շուտ հաջողության կհասներ,հավելել է.«Անընդունելի է արևմտյան մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների և միջազգային կառույցների լռությունը ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների վայրագ ու անարդար պատժամիջոցների նկատմամբ և Իրանի ժողովրդին զրկելը կենսական նշանակության դեղերից և անհրաժեշտ բժշկական սարքավորումներից ,հատկապես կորոնավիրուսի համաճարակի ժամանակ»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթ.Խամենեին,1978 թ. Հունվարի 8-ին Իրանի Ղոմ քաղաքի ժողովրդի ընդվզման տարելիցի առիթով արտասանած ելույթի ընթացքում ,պանծալի համարելով կորոնավիրուսի պատվաստանյութը արտադրելու Իրանի բժշկական հաջողությունը ,արգելված համարեց ամերիկյան ու անգլիական պատվաստանյութի ներմուծումը երկիր և ընդգծեց .«Եթե ամերիկացիները կարողանային պատվաստանյութ արտադրել ու պատրաստել ,կորոնավիրուսի սկանդալը չէր առաջանա իրենց երկրում ,կորոնավիրուսային հիվանդությունից գրանցված մահվան դեպքերի թիվը չէր հասնի օրական 4 հազարի: Ընդհանուր առմամբ չի կարելի վստահել նրանց և երբեմն նման պատվաստանյութերը փորձարկվում են այլ երկրների քաղաքացիների վրա»:
***
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայկ Պոմպեոն ,Սպիտակ տնում իր պաշտոնավարության վերջին օրերին կատարելապես անհիմն հայտարարությունների ընթացքում ,Իրանին համարել է «Ալղաիդա»-ի ռազմաբազա և հավակնել ,որ «Ալղաիդա»-ի մեծ թվով անդամներ սեպտեմբերի 11-ից հետո ապաստանել են Իրանում:
ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի դեպքի ժամանակ սպանվեց ավելի քան երեք հազար և վիրավորվեց ավելի քան 6000 մարդ:
Նման հավակնություն այն պայմաններում է արծարծվում ,երբ Սեպտեմբերի 11-ի դեպքից ամիսներ անց ,ԱՄՆ-ի կոնգրեսի քննչական խմբի զեկույցի համաձայն ,Սեպտեմբերի 11-ի հարձակումը իրականացրած 19 օդահեներից 15-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ և երկուսը Էմիրությունների քաղաքացիներ էին ,որոնք հովանավորվում էին այն անձանց կողմից ,որոնք կապված էին այդ երկու երկրի պաշտոնատարների հետ ։
Ամերիկացի տեսաբան և փիլիսոփա Նումա Չամսկին մի հոդվածում վկայակոչելով աշխարհի այլ երկրներում CIA-ի իրականացրած մահաբեր գործողությունները, գրել է ՝ԻԼԻՊ-ը ահաբեկչական այլ խմբերի պես Մերձավոր արևելքում ձևավորվել է ԱՄՆ-ի ռազմական ներխուժումների հետևանքով :
ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Ռանդ Պավելը ,ԱՄՆ-ի սխալ քաղաքականությունը և սիրիական ճգնաժամին չափազանց միջամտությունը համարում է արևմտյան Ասիայի ահաբեկիչների համար ապահով ապաստարան ապահովվելու և անարխիան Հյուսիսային Իրաք տարածվելու գործոնը: Նա ԻԼԻՊ-ի հզորացման պատճառներից է համարել ամերիկյան զենքերի առաքումը Սիրիայում այս խմբի դաշնակիցների համար և ասել է.«ԻԼԻՊ-ը ,Սիրիայում մեր դաշնակիցն էր : Դամասկոսի կառավարությանը հավատարիմ ուժերին հետ մղելու համար ,մենք աշխարհազորայիններին զենքով ապահովեցինք և Սիրիայում այս խմբի համար ապահով վայր ստեղծեցինք: Իմ կարծիքով ,Սիրիայում մեր միջամտությունը հանգեցրեց Իրաքի ներկա իրավիճակին»:
ԱՄՆ-ի հետախուզական կառույցների դեմ,ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության նախկին կապալառու Էդվարդ Սնոդենը բացահայտելով ԻԼԻՊ-ին և ահաբեկչական խմբավորումներին հովանավորելու հարցում ԱՄՆ-ի դերակատարությունը, նշել է.«ԱՄՆ-ի,Անգլիայի և սիոնիստական ռեժիմի հետախուզական կազմակերպությունները դերակատար են ԻԼԻՊ-ի ձևավորման հարցում և «Փեթակ» կոչվող գործողության արդյունքում ձևավորեց ԻԼԻՊ-ը»:
Թրամփը ևս անգամներ շեշտել էր ,որ Հիլարի Քլինթոնը ԻԼԻՊ-ի ձևավորողներից մեկն է: Թրամփի տեղակալ Մայք Փենսը ևս մի հաղորդագրությամբ հայտարարել է,որ Օբամայի և Քլինթոնի քաղաքականությունները հանգեցրել են ԻԼԻՊ-ի ստեղծմանը:
Ահաբեկչությունը և տարբեր անվանումներով ահաբեկիչներին հովանավորելու ԱՄՆ-ի սկանդալային վարքագիծը այն աստիճանի է ,որ ԶԼՄ-ների քարոզչությունը և մտացածին փաստաթղթերի ցուցադրությունը չեն կարող խեղաթյուրել իրականությունը:
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն արձագանքելով այս հայտարարությանը ,իր Թվիթերի միկրոբլոկում գրել է.«(Պոմպեոն) ցավալի կերպով և ռազմատենչ ստերով է ավարտում իր աղետալի պաշտոնը»:
Սիրելի բարեկամներ,ավարտեցինք « Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին» հաղորդաշարի հերթական համարը: Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ»: