Հեղափոխության երկրորդ քայլը՝ Արտադրության թռիչքի ուղղությամբ(24)
https://parstoday.ir/hy/radio/iran-i131554-Հեղափոխության_երկրորդ_քայլը_Արտադրության_թռիչքի_ուղղությամբ(24)
Իրանի տնտեսությունը գտնվում է նավթային պաշարներից կախվածության նվազեցման ուղու վրա: Հաշվի առնելով իրանական 1399 թվականի արտադրության թռիչքի տարի անվանակոչելու նպատակները, նավթից կախվածության նվազեցման ընթացքն ավելի մեծ թափ է ստացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2021 07:02 Asia/Tehran

Իրանի տնտեսությունը գտնվում է նավթային պաշարներից կախվածության նվազեցման ուղու վրա: Հաշվի առնելով իրանական 1399 թվականի արտադրության թռիչքի տարի անվանակոչելու նպատակները, նավթից կախվածության նվազեցման ընթացքն ավելի մեծ թափ է ստացել:

Այս ռազմավարությունը շոշափելի ազդեցություն է ունեցել ոչ նավթային ապրանքների առևտրի ոլորտում արտարժութային եկամուտների բարձրացման հարցում: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 1398թ. արտաքին առևտրի ընդհանուր ծավալները կազմել են 41.3 մլրդ. դոլար և ներկրումների ոլորտում 47 մլրդ դոլար: 1399թ․ չնայած պատճամիջոցների բերումով առկա առավելագույն ճնշման, այս ընթացքը կանգ չառավ և ոչ նավթային առևտրի ոլորտում ուղեկցվեց բարձր ցուցանիշներով: Իրանի զարգացման ու առևտրի կազմակերպության ղեկավար Համիդ Զադբումն ասում է.«Ընթացիկ տարում պատժամիջոցների ու առևտրական սահմանափակությունների խստացմամբ հանդերձ արտահանումների ծավալը կազմել է շուրջ 132 մլն. տոննա և ներկրումների ծավալը 35 մլն. տոննա: Սա այն դեպքում է, երբ ներկրվող ապրանքների ավելի քան 85 տոկոսը կազմում եմ հումքերը, արտադրության հոսքագծի մեքենաները և միջանկյալ ապրանքները:

Այս ցուցանիշները ցույց են տալիս, որ Իրանի տնտեսությունը հեռանում է անմշակ նյութեր ու հումք վաճառելուց և երկրի արտարժութային եկամուտների ապահովումը կենտրոնացել է արտադրության թռիչքի ու ոչ նավթային արտահանումների վրա:

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Ղուրբանի բարեբաստիկ տոնի առիթով ունեցած ելույթում խոսելով հակաիրանական պատժամիջոցների հարցով ԱՄՆ-ի նպատակների մասին, ասել է.«Հակաիրանական պատժամիջոցներով ԱՄՆ-ն հետապնդում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներ»:

Նրանց կարճաժամկետ նպատակը ժողովրդին ճնշելն է: Իրանի ժողովուրդը հոգնեն, խուճապի մատնվեն ու կանգնեն իշխանության դեմ: Նրանց միջնաժամկետ նպատակն այն է, որ այս պատժամիջոցներով կանխարգելեն երկրի առաջադիմությունը և նրանց երկարաժամկետ նպատակն է սնանկացնել երկիրը որպեսզի փլուզվի տնտեսությունը, որ բնականաբար մի երկրի տնտեսության փլուզման դեպքում  այդ երկիրը այլևս չի կարողանա գոյատևել»:

Մեծարգո առաջնորդը նաև անդրադարձել է այլ իրական կետի ու հիշեցրել է, որ չնայած պատժամիջոցները բարդություններ են առաջացրել, սակայն  ոչ բոլոր դժվարություններն են առաջացել պատժամիջոցների հետևանքով: Դրանց մի մասը կապված են երկրի կառավարման գործում մեր թերությունների հետ, մի մասը կորոնավիրուսի համաճարակի ու մի այլ մասն էլ պատժամիջոցների ազդեցությունն է:

Այն պայմաններում իրանական 1399 թվականը որպես արտադրության թռիչքի տարի անվանակոչվեց մեծարգո առաջնորդի կողմից, երբ վերջին երկու տարվա ընթացքում ԱՄՆ-ն խստացնելով պատժամիջոցները փորձել է ժողովրդի կենցաղային պայմաններն ու զբաղմունքի բաժինը թիրախ դարձնել և այսպիսով լուրջ վնասներ հասցնել երկրին: Չնայած որ այս պատժամիջոցները դժվարություններ  պարտադրել Իրանին, սակայն նաև նոր առիթներ են առաջացրել Իրանի տնտեսությունը կախվածությունից ու խոցելիությունից փրկելու համար: Այնպես որ Իրանը ձգտում է որպեսզի տնտեսական պատերազմին դիմակայելու համար իր ռազմավարությունների ուղղվածությունը փոխել դեպի դիմադրողական տնտեսության ու ներքին կարողությունների կողմը:

Արտադրության թռիչքի ոլորտում նույնպես այս հարցերը նշանակություն են ստանում: Քանի որ արտադրությունը տնտեսության հիմքն ու ուժն  է իսկ արտահանումը, որ տնտեսության մեկ այլ հիմնասյունն է, կարևոր դեր ունի երկրի տնտեսության զարգացման ոլորտում։

Արտահանումը ներքին արտադրանքների ավելացման համար ճանապարհ հարթելուց բացի, նաև կարևոր դեր ունի ներքին ձեռնարկությունների կողմից երկրում առկա հումքի օգտագործման ավելացման հարցում:

Մի խոսքով պետք է ասել, որ արտադրության թռիչքը արտահանումների ոլորտի զարգացման նախապայմանն է: Այդ պատճառով էլ մեծ թվով երկրներ հովանավորելով ներքին արդյունաբերությունը փորձում են նվազեցնել ներկրումներից կախվածությունը և ենթահող ստեղծել նոր աշխատատեղեր ստեղծելու համար: Որպես օրինակ Իրաքն ու Սիրիան վերջին տարիների ընթացքում ներքին արդյունաբերության նկատմամբ որդեգրելով խրախուսական ու հովանավորչական քաղաքականություն ներքին արտադրության նմանությամբ ապրանքների ներկրումները կամ արգելել են կամ էլ բարձր սակագներ են սահմանել դրանց համար:

Այս շրջանակներում Սիրիան գործադրում է «Ներկրումները արտադրության վերածելու» ծրագիր, որի ընթացքում աջակցելով ներքին արտադրությանը, ներմուծվող որոշ ապրանքների համար բարձր սակագներ են սահմանվելու:

Իրանի արդյունաբերության ու հանքերի նախարարությունը նույնպես ոչ նավթային արտահանումների ընդլայնման քաղաքականության շրջանակում իր քայլերի առաջնահերթությունն է դարձրել ներքին արտադրանքը:

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ներկա դրությամբ երկրի ավաններում ու  արդյունաբերական տարածքներում տեղակայված փոքր ու միջակ արտադրամասերի կարողությունների առնվազն 30 տոկոսը ակտիվ չէ: Այս արդյունաբերությունների մեծ մասն էլ կիսով չափ ակտիվ վիճակում են: Արտադրության հոսքագծի տեղափոխումը և արտահանումը արդյունաբերության և տեխնոլոգիայի արտահանման զարգացման ուղիներից մեկն է, որը, տարածաշրջանի երկրների կարիքների համաձայն, կարող է դառնալ ներքին արդյունաբերության արտադրության թռիչքի նախաքալը:

Իրանի արդյունաբերության ու հանքերի նախարարությունը 1399թթ. համար կանխատեսել 42 մլրդ. դոլար կազմող արտահանումների ծավալ, ինչին հասնելու համար պետք է ամրապնդել առևտրական ենթակառույցները ու դյուրություններ ստեղծել արտահանումների  համար։: Տվյալները ցույց են տալիս, որ 1398թ. երկրում 42 մլրդ. դոլար կազմող արտահանումները 60 տոկոսը այսինքն ավելի քան 24 մլրդ. դոլարը իրականացել է դեպի հարևան 15 երկրներ:

Իհարկե Իրանը նաև չի մոոռացել ԱՊՀ երկրների, ԵԱՏՄ-ի, Չինաստանի, Հնդկաստանի ու նաև Աֆրիկայի շուկաները և տնտեսական ակտիվ դիվանագիտությունը ձգտում է ավելացնել ու ընդլայնել արտհանումները ու գտնել նոր շուկաներ:

Ներկա պայմաններում, երբ ԱՄՆ-ն ձգտում է պատժամիջոցներ կիրառելով մեկուսացնել ԻԻՀ-ին ու իր կարծիքով հատուկ ու բազում դժվարություններ առաջացնել, այս փոխհարաբերությունները մեծ նշանակություն ունեն: Հաշվի առնելով,որ Իրանի գեոպոլիտիկական դիրքը մի բացառիկ հնարավորություն է և օգտակար՝ առաջադիմության ու տնտեսական կայուն զարգացման հասնելու համար, արտադրության թռիչքի ռազմավարությունը նոր առիթներ է ստեղծում տնտեսական համագործակցությունները ամրապնդելու և ընդլայնելու և արտահանումների ավելացման համար: Իհարկե տնտեսական երկարաժամկետ նպատակներին հասնելը պայմանվորված է առկա բոլոր հնարավորությունների օգտագործմամբ: