Հեղափոխության երկրորդ քայլը՝ Արտադրության թռիչքի ուղղությամբ (25)
https://parstoday.ir/hy/radio/iran-i131562-Հեղափոխության_երկրորդ_քայլը_Արտադրության_թռիչքի_ուղղությամբ_(25)
Նավթը միշտ կարևոր դեր է ունեցել Իրանի տնտեսության մեջ:Սակայն այս կախվածությունը դարերի ընթացքում միշտ էլ ազգային շահերի վնասին է եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2021 07:12 Asia/Tehran

Նավթը միշտ կարևոր դեր է ունեցել Իրանի տնտեսության մեջ:Սակայն այս կախվածությունը դարերի ընթացքում միշտ էլ ազգային շահերի վնասին է եղել:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի շեշտը նավթային տնտեսությունից հեռանալու համար , պայմանավորված է պատմական և քաղաքական այս դառը փաստով:

Հեղափոխության գերագույն առաջնորդ այաթ.Խամենեին ,այս առումով, շեշտը դնելով արտադրողական և կայուն տնտեսության բաղադրիչների վրա, 1399 թվականը անվանել է  «արտադրության թռիչքի» տարի,որպեսզի թե՝պետական պաշտոնատարները և թե՝ երկրի մարդուժի ընդհանուր ռեսուրսները դերակատար լինեն արտադրության առավելագույն զարգացման ուղղությամբ:

1399 թվականին այս ուղղությամբ տեղի ունեցած թռիչքը  արագ դրսևորեց  իր դրական ազդեցությունը:Օրինակ, Իրանում  կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով ,բազմաթիվ արտադրողներ  սկսեցին արտադրել ախտահանիչներ,ձեռնոցներ և դիմակներ: Այս բոլոր ապրանքների նախանյութերը արտադրվում էին երկրում բայց անհրաժեշտ էին նաև հիվանդանոցային  և զննումների համար սարքեր , որոնց արտադրության  հնարավորություններն ու տեխնոլոգիան Իրանում գոյություն չուներ և անհրաժեշտ էր դրանց ներմուծումը արտերկրից: Այս պարագաներից էին ինֆրակարմիր ջերմաչափերը ,որոնց արտադրման առումով զբաղվեց Թեհրանի պետական համալսարանի գիտելիքահենք մի ընկերություն ,որը Արևմտյան Ասիայում   շահագործման հանձնեց առաջին ինֆրակարմիր ջերմաչափի արտադրադրության  հոսքագիծը և մոնտաժեց այն:Ջերմաչափի մասերի առնվազն 70% -ն այժմ արտադրվում է երկրում  և արտահանվում է Թուրքիա, Կատար, Ինդոնեզիա, Մարոկկո, Ռուսաստան և Վենեսուելա:

Արդյունաբերական երկրների փորձը ցույց է տվել, որ այդ երկրների տնտեսական զարգացման ելքերից մեկը՝արդյունաբերական ենթակառուցվածքների ամրապնդումն է, ապավինելով՝ գիտությանն ու  տեխնոլոգիային և կենտրոնանալով այդ երկրներում արտադրության ավելացման վրա:

Ինչպես օրինակ՝ Գերմանիայի  արդյունաբերական տնտեսության մոդելը պարզում է , որ հակառակ ենթադրությունների, Գերմանիայի առաջընթացի հիմնական բեռը ավտոմոբիլային հսկա գործարանների, քիմիական արդյունաբերության կամ մեքենաշինության վրա չէ:Փաստորեն, Գերմանիայում զբաղվածության աճի, մարդուժի վերապատրաստման և արդյունաբերության զարգացման ամենամեծ բաժինը պատկանում է մանր ու միջին ձեռնարկություններին  ,որոնք  կազմում են գերմանական  ձեռնարկությունների ավելի քան 99% -ը և զբաղվածության 60% -ը:

Տնտեսական փոքր ձեռնարկությունները նպաստավոր են ժամանակակից տեխնոլոգիաների երկիր մուտք գործելու և արտադրված ապրանքները արտերկիր արտահանելու համար: Այս դիտանկյունից ելնելով,Իրանի ներկա պայմանները պատեհ առիթ են բարձրորակ արտադրության գործընթացում  ներքին արտադրությունը զարգացնելու և և այն մրցունակ դարձնելու համար, հովանավորելով փոքր արտադրողներին  և գիտելիքահենք ընկերություններին :

Յուրաքանչյուր արդյունաբերական արտադրանք բաղկացած է տարբեր մասերից, որոնց մի մասը արտադրվում է երկրում, իսկ մի մասը ներմուծվում արտերկրից:

Այս ձեռքբերումները չեն վերաբերում միայն կորոնավիրուսային  հիվանդության հետ կապված բժշկական պայմաններին ու կարիքներին:Իրանը զգալի հաջողությունների է հասել նաև բժշկական սարքավորումների արդյունաբերության այլ ոլորտներում:

Ներկայումս Իրանը այն եզակի երկրներից է, որը բժշկական սպառման մեկանգամյա օգտագործման ապրանքների արտադրության առումով  ինքնաբավության է հասել  և նույնիսկ որոշ ապրանքներ է արտահանում այլ երկրներ: Բժշկական սարքավորումների առևտրային շուկաներին հայացք նետելով կարելի է հասկանալ՝ այս ոլորտում Իրանի գիտելիքահենք ներդրումների արժեքը: 

Տվյալները ապացուցում են , որ բժշկական սարքավորումների շուկայական արժեքը 2018-ին, չնայած կանախտեսումներին, հասել է 620 միլիարդ դոլարի, իսկ 2019-ին ՝ 670 միլիարդ դոլարի:Կորոնավիրուսի համաճարակը պատճառ է դարձել հետևյալ կանխատեսմանը, թե՝ այս տարի բժշկական սարքավորումների շուկայական արժեքը մոտավորապես 750 միլիարդ դոլարով աճ կարձանագրի:Իրադարձություն, որը կարող է պայծառ ապագա կերտել այս ոլորտի գիտելիքահենք գիտնականների և հետազոտողների համար և այս ոլորտը գրավիչ է դարձրել ներդրումների համար:

Այս շուկայում, Իրանի մասնաբաժինը 2019-ին՝ արտադրական արժեքի տեսանկյունից, կազմել է շուրջ 3 միլիարդ դոլար,ինչը  գրեթե 100% -ով թռիչքային է 2017-ի համեմատ:2017-ին ՝ գրեթե 1,7 միլիարդ դոլար, իսկ 2018-ին ՝ մոտ 2,4 միլիարդ դոլար, Իրանի  շուկայի մասնաբաժինն է աշխարհի  բժշկական սարքավորումների մեծ շուկայում:Այս տվյալները  փաստում են , որ Իրանը վերջին տարիներին շատ լավ աճ է արձանագրել , ինչը արդյունք է հեղինակավոր համալսարաններում ,գիտության ու տեխնոլոգիայի ու հետազոտության զբոսայգիներում կատարված գիտական ​​ջանքերի:

Ներկայումս բժշկական սարքավորումների ներքին պահանջարկի շուրջ 45% -ն արտադրվում է իրանական ընկերությունների կողմից , ինչը ապացուցում է  այս արդյունաբերության կարևոր դերը աշխատատեղերի ստեղծման գործում և միևնույն ժամանակ Իրանի  արտադրած  ապրանքների մրցունակությունն արտահանման շուկաներում:

Վերջին տարիներին Իրանի տնտեսությունը պատժամիջոցների ,նավթի վաճառքի  և ֆինանսական միջազգային փոխանակումների հետ կապված դժվարությունների բերումով ամենամեծ դրդապատճառն է ունեցել արտադրության թռիչքի համար: Որոշ փորձագետների կարծիքով, այժմ ամենալավ պատմական ժամանակն է էնդոգեն արտադրությանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար:Իրանը, ունենալով նավթի համաշխարհային պաշարների մոտ 10% -ը և  գազի պաշարների 17% -ը , գտնվում է  աշխարհագրական  գերազանց դիրքում և ունի  տնտեսական աճի և զարգացման մեծ հնարավորություն:

Այս առումով Իրանը ստեղծելով և զարգացնելով առևտրական ազատ գոտիներ, նաև տնտեսական հատուկ գոտիներ, բազմազան հնարավորություններ է ստեղծել: Այս գոտիները  որոնք տարբեր երկրներում ստեղծվել են արդյունաբերության զարգացման, արտահանումների զարգացման, զբաղվածություն ստեղծելու և ներդրումներ ներգրավելու նպատակով, որպես  էքստրավերտ զարգացման ռազմավարության  իրականացման միջոց ,աշխարհի շատ երկրների ուշադրությանն են արժանացել:Տեխնոլոգիայի փոխանակումը նաև ազատ գոտիներ ստեղծող երկրների կարևոր նպատակներից մեկն է:Այս գոտիները  կարող են նաև լավ հնարավորություն ընձեռել արդյունաբերական մրցակցությանը և խթանել հասարակության տնտեսական աճի  համար արտասահմանյան ներդրման ընդլայնումը:

Տարածաշրջանային մակարդակում, չնայած Իրանը սպառողական ապրանքների մի մասի ներկրող է, սակայն տնտեսական տվյալներն  ու ցուցանիշները ապացուցում են, որ Իրանը բնական ռեսուրսների առումով  մեկ հարյուրերորդից ավելի բաժին ունի: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ,հեղափոխության երկրորդ քայլի ռազմավարական հաղորդագրության մեջ շեշտել է ,որ տնտեսությունը իսլամական հասարակության նպատակը չէ ,սակայն միջոց է առանց որի չի կարելի հասնել նպատակին: