Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը:
Իրանի պաշտպանական կարողականության մասին թշնամու ամենաչնչին սխալը կարժանանա երկրի զինված ուժերի կոշտ պատասխանին։
Իրանի զինված ուժերի աջակցման ու պաշտպանության նախարար,բրիգադային գեներալ Ամիր Հաթամին անցյալ շաբաթ զինված ուժերի զորավարժությունների շրջանակում ունեցած ելույթում շեշտելով այս մասին հավելել է.«Ամերիկացիները վերջին շաբաթների ընթացքում քայլեր են ձեռնարկել, այդ թվում ՝ միջուկային սուզանավ բերել, ռազմածովային ստորաբաժանումները տեղափոխել են և տարածաշրջանում հեռահար պարեկային ավիաչվերթեր են իրականացրել և թվում էր , որ նրանք սխալ հաշվարկներ են կատարել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական կարողականության վերաբերյալ,այդ հիմամբ Իրանի զինված ուժերի պաշտպանական պատրաստվածությունը ՝ երկրի արժանապատվությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար , ցուցադրվեց տարբեր զորավարժությունների ժամանակ:
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի «Հզորություն 99»ռազմացամաքային ուժերի հրթիռային ու ծովային զորավարժություններն անցած շաբաթ անցկացվեցին Մակրանի ափերին օդադեսանտային բրիգադների, հատուկ նշանակության ջոկատների և արագ արձագանքման ուժերի մասնակցությամբ: Զորավարժություններում ներգրավված էին ԱԹՍ-երԻ Իրանի զինված ուժերը այս զորավարժություններով ,իցույց դրեցին իրենց մարտական պատրաստվածությունը և թշնամիներին փոխանցեցին այն ուղերձը ,որ Իրանի հարցով թույլ չտան անգամ հաշվարկային ամենաչնչին սխալը ,քանզի ամենաչնչին սխալը կարժանանա Իրանի Իսլամական Հանրապետության կոշտ պատասխանին։
Հրթիռային ոլորտում Իրանի կարողության մի մասը ցուցադրվեց «Մեծ մարգարե-15» զորավարժության ընթացքում տեղի ունեցած ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հրթիռային ու ԱԹՍ-երի համատեղ գործողություններով :
***
Իրանի Իսլամական խորհրդարանը ,երկուշաբթի հունվարի 18-ին առցանց նիստ գումարեց «Գազան դիմադրության խորհրդանիշ»օրվան նվիրված,որի թեման էր «Ղոդսը և Պաղեստինը հովանավորող խորհրդարաններ»-ը:
Նիստին մասնակցում էին Թուրքիայի, Մալայզիայի, Ինդոնեզիայի, Եմենի, Պակիստանի, Ալժիրի, Աֆղանստանի, Կատարի, Թունիսի, Լիբանանի, Բոլիվիայի, Վենեսուելայի, Իրաքի, Սիրիայի,Հարավային Աֆրիկայի , Պաղեստինի և Իրանի խորհրդարանների նախագահներն ու ներկայացուցիչները:
Ագրեսոր սիոնիստները ավելի քան 70 տարի է ինչ Պաղեստինի տարածքներում իրենց ապօրինի ներկայությունը հաստատելու համար , հազարավոր հանցագործություններ և սպանություններ իրականացնելով շարունակել են պաղեստինցիների ցեղասպանությունն և ՝ Լիբանանի ու Սիրիայի դեմ ագրեսիան, մտադիր են «Դարի գործարք»անվան տակ իրականացնել տարածաշրջանը մասնատելու իրենց չարաբաստիկ գաղութատիրական ծրագիրը :
1948 թվականի մայիսի 15-ին Անգլիան Պաղեստինի խնամակալությունը ստանձնելով , իր գաղութատիրական նպատակները շարունակելու և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում մշտական բազա ունենալու համար համաձայնեց միջազգային սիոնիզմի հետ՝ հրեաների Պաղեստին գաղթելու և սիոնիստական պետություն ստեղծելու հարցով:Չարաբաստիկ այդ օրը սիոնիստները, Անգլիայի և ԱՄՆ-ի աջակցությամբ, Պաղեստինի օկուպացված տարածքներում հիմնեցին ահաբեկչական և ռասիստական մի ռեժիմ :
Պաղեստինի ժողովրդին հովանավորող խորհրդարանների համագումարը կայացավ այն պայմաններում ,երբ օկուպանտ ռեժիմի ոճրագործությունները նոր փուլ մտան չարաշահելով տարածաշրջանային և միջազգային անբարենպաստ պայմանները և վայելելով ԱՄՆ-ի նախկին ու ոճրագործ նախագահ Թրամփի աջակցությունները: Աշխարհի ժողովուրդները հատկապես կորոնավիրուսի համաճարակից հետո երբ տեսան թե Գազայում սիոնիստական ռեժիմը ինչպիսի հանցագործություններ է թույլ տալիս շրջափակված երկու միլիոն կանանց ու երեխաների նկատմամբ նրանց զրկելով հումանիատար ու դեղորայքային օգնություններից ,համոզվեցին ,որ միջուկային և քիմիական սպառազինություններ ունեցող օկուպանտ ռեժիմը լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային հանրության . խաղաղության ու անվտանգության համար:
***
Իրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը անցյալ շաբաթ Թվիթերի իր միկրոբլոգում գրառում կատարելով անդրադարձել է Կատարի արտգործնախարարի վերջերս ներկայացրած առաջարկությանը ,Իրանի և Պարսից ծոցի հարավային ափամերձ արաբական երկրների միջև երկխոսության մասին և գրել է.«Իրանը ողջունում է Կատարի արտգործնախարար Մոհամադ Բին Աբդոլռահման Ալե Սանիի կոչը տարածաշրջանային համապարփակ բանակցությունների համար»:
Իրանի ԱԳՆ-ն հստակեցրել է.«Իրանը մշտապես ընդգծել է,որ հակամարտությունների կարգավորման ելքը համագործակցությունն է ,որպեսզի միասնաբար ստեղծվի հզոր,խաղաղ,կայուն տարածաշրջան ,որը զերծ կլինի տարածաշրջանային և համաշխարհային հեգեմոնիայից»:
Իրանի Իսլամական հանրապետությունը միշտ շեշտել է տարածաշրջանում երկխոսության,ինքնիշխանության հարգման և բարիդրացիության սկզբունքը և բոլոր հարևանների հետ տրամաբանական ,հավասարակշռված և նպատակահարմար հարաբերություններ ունենալու ցանկություն հայտնել:
ԱՄՆ-ը և սիոնիստական ռեժիմը իրանաֆոբիան պատրվակ և գործարք են ծառայեցրել վախեցնելու համար տարածաշրջանի ժողովրդին ու երկրներին և այսպիսով հաջողել են տարածաշրջանի շահերի դեմ իրենց վնասակար քաղաքականություններն ու որոշ ծրագրերը իրականացնել: Այդ ապակառուցողական քաղաքականությունը անապահով դարձրեց տարածաշրջանը և ահաբեկչությունն ու ԻԼԻՊ-ը ստվերեցին տարածաշրջանը և ԱՄՆ-ի ու նրա տարածաշրջանային դաշնակիցների զորաշաժը չկարողացավ անվտանգություն հաստատել ոչ՝ Աֆղանստանում, ոչ Իրաքում և ոչ էլ Պարսից ծոցում:Քանի որ նրանց նպատակը երբեք անվտանգություն հաստատելը և ահաբեկչության դեմ պայքարը չի եղել:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ավելի վաղ դեկտեմբերի 8-ին , իր թվիթերյան էջում գրառում կատարելով և խոսքն ուղղելով Պարսից ծոցի տարածաշրջանի հարեւաններին գրել էր.«Հարգելի հարևաններ. Ինչու՞ եք դիմում ԱՄՆ-ին ու եվրոպական երեք երկրներին ներգրավվելու Իրանի հետ բանակցություններում, երբ առաջին հերթին նրանց հետ բանակցություններ չեն ընթանալու մեր տարածաշրջանի վերաբերյալ, քանի որ նրանք իրենք մեր տարածաշրջանի խնդիրն են: Երկրորդը, մենք կարող ենք առանց օտարների միջամտության ուղղակիորեն բանակցել : Հորմոզի խաղաղության նախաձեռնությունը դեռ սեղանին է»:
Հորմոզի խաղաղության նախաձեռնության ներկայացնելը, Աստանայի խաղաղության գործընթացին մասնակցությելը, Աֆղանստանում խաղաղությանն և կայունությանն աջակցելը և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների միջև բազմակողմանի համագործակցության ընդլայնման կարևորումը,ապացուցում են ,որ Իրանի Իսլամական հանրապետությունը ցանկանում է համագործակցել տարածաշրջանում կայուն անվտանգություն հաստատվելու համար:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրը,իր թվիթերի միկրոբլոգում գրել էր, որ Իրանը պատրաստ է բանակցել Պարսից ծոցի առափնյա երկրների հետ, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար և հավելել է.«Տարածաշրջանային անվտանգության շուրջ երկխոսության համար Իրանի պատրաստակամությունը նորություն չէ, և դա Իրանի Իսլամական Հանրապետության երկարաժամկետ քաղաքականության հայտարարությունն է»:
Իրանի ԱԳՆ-ն ընդգծելով ,որ Պարսից ծոցի որոշ երկրների համար պիտի ապացուցված լինի ,որ չորս տարի կորցրել են Թրամփի պառակտիչ քաղաքականությունների պատճառով ասել է.«Այս երկրները չորս տարի կորցրել են ,այժմ Թրամփը գնացել է և մնացել ենք մենք ու իրենք»:
Իրանի արտաքին գործերի նախարարը ուրբաթ օրը մեկ այլ թվիթում ընդգծելով ,որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը հիմնական ընտրության դիմաց է կանգնած ,գրել է.««Բայդենի կառավարությունը կամ կշարունակի Թրամփի վարչակազմի պարտված քաղաքականությունը և կընթանա միջազգային համագործակցության և միջազգային իրավունքի սկզբունքներն անտեսելու ուղիով, կամ կհրաժարվի անցյալի ձախողված ենթադրություններից ու հետամուտ կլինի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:
Զարիֆը ասել է.«Բայդենի վարչակազմը նախ պետք է փորձի հատուցել Թրամփի առավելագույն ձախողած վտանգավոր ժառանգության համար»:
Սիրելի ունկնդիրներ մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: