Հեղափոխության երկրորդ քայլը՝ Արտադրության թռիչքի ուղղությամբ (26)
https://parstoday.ir/hy/radio/iran-i131880-Հեղափոխության_երկրորդ_քայլը_Արտադրության_թռիչքի_ուղղությամբ_(26)
Երկրի տնտեսությունն ամրապնդելու համար Իրանի կարևոր ռազմավարություններից է՝ տնտեսական զարգացումը ըստ ռեգիոնալիզմի և համագործակցության դիվերսիֆիկացումը տարածաշրջանային միությունների հետ, ինչպիսիք են Եվրասիական միությունը,Ա.ՍԵ .ԱՆ-ը ,ԷԿՕ-ի տնտեսական համագործակցության կազմակերպությունը, համագործակցության ընդլայնումը կասպյան ափամերձ երկրների և Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների ֆորումի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2021 07:48 Asia/Tehran

Երկրի տնտեսությունն ամրապնդելու համար Իրանի կարևոր ռազմավարություններից է՝ տնտեսական զարգացումը ըստ ռեգիոնալիզմի և համագործակցության դիվերսիֆիկացումը տարածաշրջանային միությունների հետ, ինչպիսիք են Եվրասիական միությունը,Ա.ՍԵ .ԱՆ-ը ,ԷԿՕ-ի տնտեսական համագործակցության կազմակերպությունը, համագործակցության ընդլայնումը կասպյան ափամերձ երկրների և Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների ֆորումի հետ:

Տնտեսական ռեգիոնալիզմը այն ռազմավարությունն է, որը նպաստում է աշխարհագրական մի տարածքում գտնվող մի շարք երկրների  տնտեսական և առևտրային համագործակցության ամրապնդմանը :Այդ պատճառով տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը, արդյունավետ լինելու դէպքում  կարող է հիմք ստեղծել տարածաշրջանային քաղաքական միասնության, այլ կերպ ասած ՝ քաղաքական մերձեցման համար:

Հետեւաբար  Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռակամ է պահպանել և շարունակել  հարաբերությունները Եվրասիայի, Ա.ՍԵ.ԱՆ-ի, ԷԿՕ-ի և ԴԻ-8-ի պես  տնտեսական կառույցների հետ:Իրանի տնտեսական գործեղանակը համաձայնագրի իրականացումից մինչև 1399 թվականի առաջին կիսամյակը ,վկայում է այն մասին ,որ Իրանից Եվրասիա արտոնյալ ապրանքների  արտահանումների ծավալն ավելի քան 60 տոկոս աճ է արձանագրել: 

Այս խնդիրը կարևորվում է այն ժամանակ ,երբ ուշադրություն դարձնենք    ԱՄՆ-ի  պատժամիջոցների երևույթին և դրա ազդեցությանը էներգետիկ ոլորտի և գոյացած  եկամուտների վրա:Իրանի  մաքսային տվյալների համաձայն, Եվրասիական տնտեսական միության հետ ոչ նավթային առևտուրը , հատկապես ցանքսային սննդամթերային արդյունաբերության ոլորտում  ,2018-2019 ֆինանսական տարում աճել է 34% -ով:

Երկրների ռեգիոնալիզմի գործընթացը ապացուցում է,որ երկրորդ աշխարհամարտից հետո տնտեսական ոլորտում պետական ու ոչ պետական շատ դերակատարներ ,խիստ ուշադրություն են դարձնում գլոբալիզացման գործընթացին և շատ երկրներ գլոբալիզացման գործընթացում իրենց տնտեսությունները մրցունակ դարձնելու նպատակով ,սկսեցին  կառույցներ ստեղծել։ Եվրամիության ձևավորումը, Հարավային Ամերիկայի համատեղ շուկան ,և 80 ականներին Ասիայի և Օվկիանիայի  տնտեսական համագործակցությունների կազմակերպությունը համարվում են տնտեսական ռեգիոնալիզմի գործընթացի օրինակները ,որոնք ընդլայնվեցին հետագա տասնամյակներին:

Ազատ գոտիներ ստեղծելը նաև այն ռազմավարություններից է, որն արդյունավետ է բիզնեսի աճի, զարգացման և կապիտալի  ներգրավման  գործում:Այս առումով, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունն (UNIDO)-ն, այդ տարածքները համարում է խթան արդյունաբերական արտահանումը քաջալերելու  համար, իսկ UNCTAD- ը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային բանկը նույնպես  ընդգծում են այդ տարածքների  կարևորությունը:

Արտարժույթի եկամուտները, աշխատատեղերի ստեղծումը, տեխնոլոգիաների փոխանակումը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը, տարածաշրջանային զարգացումն ու աճը ,բոլորը համարվում են  ազատ գոտիներ ստեղծելու նպատակները:

Իրանի աշխարհաքաղաքական և ռազմավարական դիրքը՝ տարածաշրջանում և աշխարհում ,պատճառ է դարձել ,որ  Իրանի ազատ գոտիները  առևտրային բարձր կարողություններ ունենան:Այս շրջանների վերջին տարիների գործունեությունը ,այն պայմաններում երբ կարևորվում է արտադրական վերելքի և արտադրության թռիչքի քաղաքականությունը, հիմնականում կենտրոնացած  է իրանական ապրանքների արտահանման վրա: 

Իրականում, ներմուծումների փոխարեն արտահանումների աճը համարվում է  Իրանի հիմնական նպատակներից մեկը՝ նավթային արտարժույթի պաշարների վրա ճնշումը նվազեցնելու  և տարածաշրջանային տնտեսական համաձայնագրերին միանալու համար:Այս կառույցների  անդամների հետ երկարաժամկետ համագործակցությունը, տնտեսական և առևտրային շահ ապահովելուց բացի  ,ինչ-որ առումով համարվում է  արտադրության վերելք և արտադրության թռիչք :Եվրասիական միության և Իրանի միջև ազատ առևտրի հաստատումը,այն քայլերից է, որը  իրականացավ  1399 թվականին,  արտադրության թռիչքի  տարվա ընթացքում: Այս քայլը ոսկյա  հնարավորություն է ընձեռնել  առևտրային հարաբերություններում, որն անմիջական ազդեցություն ունի տնտեսական հարաբերությունների աճի և այդ հարաբերությունների դիվերսիֆիկացման վրա:

Այս քայլը կարևոր է երկու պատճառով․

Առաջին պատճառը տարածաշրջանային տնտեսական միությունների հետ հարաբերությունների զարգացմանը զուգընթաց տնտեսական զարգացման բոլոր հնարավորությունները խելացիորեն օգտագործելու անհրաժեշտությունն է:

Երկրորդ պատճառը՝ ներքին արտադրության մրցունակության զարգացման  անհրաժեշտությունն է ,տարածաշրջանային և միջազգային մակարդակում ազատ առևտրի ոլորտներում ,երկրների հետ հարաբերություններում տնտեսական մասնաբաժնի ավելացման հետ զուգահեռ:

Այս համատեքստում ասիական խոշոր  երկրների հետ  Իրանի համաձայնությունները  այնպիսի քայլեր են ,որոնք ոչ միայն նպաստում են այս երկրների հետ հարաբերությունների զարգացմանը ,այլ խթանում են արտադրությունը և հավասարակշռություն ստեղծում ներմուծումների ու արտահանումների միջև: 

Հենց այս առումով Իրանը 2016-ին Եվրասիայի տնտեսական միությանը առաջարկեց առևտրի ազատ գոտի ստեղծել Իրանի և այդ միության միջև ,որն ընդառաջվեց:

Իրանի ու Չինաստանի 25-ամյա համագործակցության համապարփակ ծրագիրը ևս մի քայլ էր այս ուղղությամբ ,որը երկար ժամանակ էր ինչ ուշադրության էր արժանացել ; Այս խնդիրը կարևորվել է հատկապես 2016-ին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի Թեհրան այցի ժամանակ:

Չնայած գործարքն առաջարկվել էր 2016-ին, սակայն Թրամփի պատժամիջոցները, միջուկային գործարքի նկատմամբ ԵՄ անտարբերության հետ մեկտեղ, Իրանին մղեցին  Չինաստանի հետ երկարաժամկետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել:Գործարքը Թեհրանի ու Պեկինի օրակարգում էր Բարաք Օբամայի նախագահության ժամանակաշրջանից ,սակայն   Թրամփը պատճառ դարձավ ,որ երկու երկրներ ավելի շուտ մտածեն դրա առավելություններից օգուտ քաղելու մասին: 

Այս ծրագրի կարևորագույն նպատակներից են՝ ներդրում կատարել ՝արդյունաբերության, տեխնոլոգիայի և արդյունաբերական գիտելիքների ոլորտներում ,դյուրացնել երկու երկրների միջև առևտուրը՝ էներգետիկայի, հատկապես Իրանի  նավթի վաճառքի ոլորտում:

Այս քայլից սպասվող արդյունքներն են՝ արտադրության թռիչքի ուղեկցությամբ տարածաշրջանային շուկաներում  ներկայության մեծացումը,  տնտեսական աճի  և, ներքին արտադրողների համար  առևտրական շուկաներում մրցակցային ներկայություն ունենալու հնարավորության ստեղծումը։

Փաստորեն արտադրությունը ավելացնելով և ներմուծումների փոխարեն արտահանումների ծավալը մեծացնելով  ,նավթային արտաժույթի պաշարների վրա  ճնշումը կնվազի ,որն այս համաձայնություններին միանալու  Իրանի հիմնական նպատակներից է: Միևնույն ժամանակ, արժեքավոր արդյունաբերական, գիտական ​​և տեխնոլոգիական ապրանքների արտահանման ավելացումը կարող է բարձրացնել Իրանի տնտեսական և առևտրային դերը տարածաշրջանային միությունների շրջանակներում: