Հեղափոխության երկրորդ քայլը՝ Արտադրության թռիչքի ուղղությամբ (26)
Երկրի տնտեսությունն ամրապնդելու համար Իրանի կարևոր ռազմավարություններից է՝ տնտեսական զարգացումը ըստ ռեգիոնալիզմի և համագործակցության դիվերսիֆիկացումը տարածաշրջանային միությունների հետ, ինչպիսիք են Եվրասիական միությունը,Ա.ՍԵ .ԱՆ-ը ,ԷԿՕ-ի տնտեսական համագործակցության կազմակերպությունը, համագործակցության ընդլայնումը կասպյան ափամերձ երկրների և Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների ֆորումի հետ:
Տնտեսական ռեգիոնալիզմը այն ռազմավարությունն է, որը նպաստում է աշխարհագրական մի տարածքում գտնվող մի շարք երկրների տնտեսական և առևտրային համագործակցության ամրապնդմանը :Այդ պատճառով տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը, արդյունավետ լինելու դէպքում կարող է հիմք ստեղծել տարածաշրջանային քաղաքական միասնության, այլ կերպ ասած ՝ քաղաքական մերձեցման համար:
Հետեւաբար Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռակամ է պահպանել և շարունակել հարաբերությունները Եվրասիայի, Ա.ՍԵ.ԱՆ-ի, ԷԿՕ-ի և ԴԻ-8-ի պես տնտեսական կառույցների հետ:Իրանի տնտեսական գործեղանակը համաձայնագրի իրականացումից մինչև 1399 թվականի առաջին կիսամյակը ,վկայում է այն մասին ,որ Իրանից Եվրասիա արտոնյալ ապրանքների արտահանումների ծավալն ավելի քան 60 տոկոս աճ է արձանագրել:
Այս խնդիրը կարևորվում է այն ժամանակ ,երբ ուշադրություն դարձնենք ԱՄՆ-ի պատժամիջոցների երևույթին և դրա ազդեցությանը էներգետիկ ոլորտի և գոյացած եկամուտների վրա:Իրանի մաքսային տվյալների համաձայն, Եվրասիական տնտեսական միության հետ ոչ նավթային առևտուրը , հատկապես ցանքսային սննդամթերային արդյունաբերության ոլորտում ,2018-2019 ֆինանսական տարում աճել է 34% -ով:
Երկրների ռեգիոնալիզմի գործընթացը ապացուցում է,որ երկրորդ աշխարհամարտից հետո տնտեսական ոլորտում պետական ու ոչ պետական շատ դերակատարներ ,խիստ ուշադրություն են դարձնում գլոբալիզացման գործընթացին և շատ երկրներ գլոբալիզացման գործընթացում իրենց տնտեսությունները մրցունակ դարձնելու նպատակով ,սկսեցին կառույցներ ստեղծել։ Եվրամիության ձևավորումը, Հարավային Ամերիկայի համատեղ շուկան ,և 80 ականներին Ասիայի և Օվկիանիայի տնտեսական համագործակցությունների կազմակերպությունը համարվում են տնտեսական ռեգիոնալիզմի գործընթացի օրինակները ,որոնք ընդլայնվեցին հետագա տասնամյակներին:
Ազատ գոտիներ ստեղծելը նաև այն ռազմավարություններից է, որն արդյունավետ է բիզնեսի աճի, զարգացման և կապիտալի ներգրավման գործում:Այս առումով, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունն (UNIDO)-ն, այդ տարածքները համարում է խթան արդյունաբերական արտահանումը քաջալերելու համար, իսկ UNCTAD- ը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային բանկը նույնպես ընդգծում են այդ տարածքների կարևորությունը:
Արտարժույթի եկամուտները, աշխատատեղերի ստեղծումը, տեխնոլոգիաների փոխանակումը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը, տարածաշրջանային զարգացումն ու աճը ,բոլորը համարվում են ազատ գոտիներ ստեղծելու նպատակները:
Իրանի աշխարհաքաղաքական և ռազմավարական դիրքը՝ տարածաշրջանում և աշխարհում ,պատճառ է դարձել ,որ Իրանի ազատ գոտիները առևտրային բարձր կարողություններ ունենան:Այս շրջանների վերջին տարիների գործունեությունը ,այն պայմաններում երբ կարևորվում է արտադրական վերելքի և արտադրության թռիչքի քաղաքականությունը, հիմնականում կենտրոնացած է իրանական ապրանքների արտահանման վրա:
Իրականում, ներմուծումների փոխարեն արտահանումների աճը համարվում է Իրանի հիմնական նպատակներից մեկը՝ նավթային արտարժույթի պաշարների վրա ճնշումը նվազեցնելու և տարածաշրջանային տնտեսական համաձայնագրերին միանալու համար:Այս կառույցների անդամների հետ երկարաժամկետ համագործակցությունը, տնտեսական և առևտրային շահ ապահովելուց բացի ,ինչ-որ առումով համարվում է արտադրության վերելք և արտադրության թռիչք :Եվրասիական միության և Իրանի միջև ազատ առևտրի հաստատումը,այն քայլերից է, որը իրականացավ 1399 թվականին, արտադրության թռիչքի տարվա ընթացքում: Այս քայլը ոսկյա հնարավորություն է ընձեռնել առևտրային հարաբերություններում, որն անմիջական ազդեցություն ունի տնտեսական հարաբերությունների աճի և այդ հարաբերությունների դիվերսիֆիկացման վրա:
Այս քայլը կարևոր է երկու պատճառով․
Առաջին պատճառը տարածաշրջանային տնտեսական միությունների հետ հարաբերությունների զարգացմանը զուգընթաց տնտեսական զարգացման բոլոր հնարավորությունները խելացիորեն օգտագործելու անհրաժեշտությունն է:
Երկրորդ պատճառը՝ ներքին արտադրության մրցունակության զարգացման անհրաժեշտությունն է ,տարածաշրջանային և միջազգային մակարդակում ազատ առևտրի ոլորտներում ,երկրների հետ հարաբերություններում տնտեսական մասնաբաժնի ավելացման հետ զուգահեռ:
Այս համատեքստում ասիական խոշոր երկրների հետ Իրանի համաձայնությունները այնպիսի քայլեր են ,որոնք ոչ միայն նպաստում են այս երկրների հետ հարաբերությունների զարգացմանը ,այլ խթանում են արտադրությունը և հավասարակշռություն ստեղծում ներմուծումների ու արտահանումների միջև:
Հենց այս առումով Իրանը 2016-ին Եվրասիայի տնտեսական միությանը առաջարկեց առևտրի ազատ գոտի ստեղծել Իրանի և այդ միության միջև ,որն ընդառաջվեց:
Իրանի ու Չինաստանի 25-ամյա համագործակցության համապարփակ ծրագիրը ևս մի քայլ էր այս ուղղությամբ ,որը երկար ժամանակ էր ինչ ուշադրության էր արժանացել ; Այս խնդիրը կարևորվել է հատկապես 2016-ին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի Թեհրան այցի ժամանակ:
Չնայած գործարքն առաջարկվել էր 2016-ին, սակայն Թրամփի պատժամիջոցները, միջուկային գործարքի նկատմամբ ԵՄ անտարբերության հետ մեկտեղ, Իրանին մղեցին Չինաստանի հետ երկարաժամկետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել:Գործարքը Թեհրանի ու Պեկինի օրակարգում էր Բարաք Օբամայի նախագահության ժամանակաշրջանից ,սակայն Թրամփը պատճառ դարձավ ,որ երկու երկրներ ավելի շուտ մտածեն դրա առավելություններից օգուտ քաղելու մասին:
Այս ծրագրի կարևորագույն նպատակներից են՝ ներդրում կատարել ՝արդյունաբերության, տեխնոլոգիայի և արդյունաբերական գիտելիքների ոլորտներում ,դյուրացնել երկու երկրների միջև առևտուրը՝ էներգետիկայի, հատկապես Իրանի նավթի վաճառքի ոլորտում:
Այս քայլից սպասվող արդյունքներն են՝ արտադրության թռիչքի ուղեկցությամբ տարածաշրջանային շուկաներում ներկայության մեծացումը, տնտեսական աճի և, ներքին արտադրողների համար առևտրական շուկաներում մրցակցային ներկայություն ունենալու հնարավորության ստեղծումը։
Փաստորեն արտադրությունը ավելացնելով և ներմուծումների փոխարեն արտահանումների ծավալը մեծացնելով ,նավթային արտաժույթի պաշարների վրա ճնշումը կնվազի ,որն այս համաձայնություններին միանալու Իրանի հիմնական նպատակներից է: Միևնույն ժամանակ, արժեքավոր արդյունաբերական, գիտական և տեխնոլոգիական ապրանքների արտահանման ավելացումը կարող է բարձրացնել Իրանի տնտեսական և առևտրային դերը տարածաշրջանային միությունների շրջանակներում: