«Սեջիլ» բալիստիկ հրթիռը՝ Իրանի հրթիռային ուժի խորհրդանիշ
https://parstoday.ir/hy/radio/iran-i131940-Սեջիլ_բալիստիկ_հրթիռը_Իրանի_հրթիռային_ուժի_խորհրդանիշ
ԻՀՊԿ «Մեծ մարգարե 15» զորավարժության ընթացքում, ցուցադրվեց Իրանի հրթիռային ուժը և համաշխարհային ուշադրությունը սևեռվեց Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռային կարողությունների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2021 13:16 Asia/Tehran

ԻՀՊԿ «Մեծ մարգարե 15» զորավարժության ընթացքում, ցուցադրվեց Իրանի հրթիռային ուժը և համաշխարհային ուշադրությունը սևեռվեց Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռային կարողությունների վրա:

Շաբաթ՝ զորավարժության երկրորդ օրը,  ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերը Հնդկական օվկիանոսի հյուսիսում 1800 կմ հեռավորության վրա իրականացրեցին  ենթադրյալ թշնամու նավերի դիրքերի հայտնաբերման  և միջին հեռահարության բալիստիկ հրթռիներով ոչնչացման գործողություն: Ամերիկյան Fox News լրատվական գործակալությունն այս կապակցությամբ գրեց, որ իրանական հրթիռներն արձակվեցին  Հնդկական օվկիանոսում ամերիկյան ավիակիր նավերից 100 մղոն տարածության վրա: Սա շատ կարևոր իրադարձություն է  հատկապես հականավային բալիստիկ հրթռիների ոլորտում: Մինչ օրս, որևէ երկրի չի հաջողվել այս հրթիռները կիրառել նման տարածության վրա: Զորավարժության ընթացքում կիրառվել են կոշտ վառելիքով աշխատող հականավային բալիստիկ հրթիռներ, որոնք բարձր ճշգրտությամբ խոցել են 1800 կմ հեռավորության վրա գտնվող ծովային թիրախները:  Իրանի ծովային հրթիռների հեռահարությունը բարձրացել է երկու անգամ:

Իրանի նոր առաջխաղացումը

«Սեջիլ» բալիստիկ հրթիռն Իրանի ամենաարագընթաց բալիստիկ հրթիռներից է: Այս հրթիռի արտադրությունն ապացուցեց Իրանի ՊՆ և ԶՈՒ պաշտպանական կարողության բարձր մակարդակը: Միացյալ նահանգներում  լույս տեսնող National Interest-ը 2017թ․ հրապարակել էր մի հոդված. «Ինչո՞ւ աշխարհը պետք է սարսափի իրանական հրթիռներից» խորագրով հոդվածը, որում նշվել էր, որ «Սեջիլ» հրթիռն Իրանի հրիթռային արդյունաբերության ոլորտի ամենամեծ ձեռքբերումներից է: Նախքան «Խորամշահր» հրթիռի շնորհանդեսը, «Սեջիլ»-ը համարվում էր Իրանի ամենազարգացած հրթիռը, որը աշխատում է կոշտ վառելիքով և կարող է   կրել 650 կիլոգրամանոց մարտագլխիկ:

 

Ընդհանուր հայացք

«Սեջիլ-2» հրթիռը  «Սեջիլ-1» հրթիռի ավելի արդիականացված տեսակն է, որի արձակման համար ավելի քիչ ժամանակ է ծախսվում: Այն ունի ավելի մեծ արագություն և ավելի արդիական մարտագլխիկ կրելու հնարավորություն: Ռազմական փորձագետները «Սեջիլ-2»  հրթիռը համարում են լավագույն պատասխանը Սիոնիստական ռեժիմի ագրեսիային: Այս հրթիռը մեծ ուշադրության է արժանացել, քանի որ Իրան-բռնագրաված Պաղեստինի միջև տարածությունը կազմում է 1300 կմ: Այս հրիթռը կարող է Թել Ավիվ հասնել 7-10 րոպեում: Սիոնիստական ռեժիմի փորձագետ Թալ Անբարը համոզված է, որ եթե Իրանն այս հրթիռներով թիրախավորի Սիոնիստական ռեժիմին, դրանց խոցելը դժվար կլինի՝ կոշտ վառելիքի և բարձր արագության պատճառով: Իսրայելը ներկա դրությամբ ունի տարբեր տեսակի ՀՕՊ համակարգեր, որոնցից ամենահայտնին «Արո-3» համակարգն է: Իսկ ռազմական փորձագետների կարծիքով, «Սեջիլ» հրթիռը կարող է անցնել այդ համակարգերի արգելքը և ոչնչացնել նախատեսված թիրախները:

Տեխնիկական առանձնահատկությունները

Բալիստիկ հրթիռը կազմված է երեք մասից՝ առաջին բլոկ, երկրորդ բլոկ, մարտագլխիկ: «Սեջիլ» հրթիռը կշռում է 23 տոննա: Իսկ երկփուլանոց շարժիչը, որ աշխատում է կոշտ վառելիքով, կարող է ապահովել վայրկյանում 4300 մ արագություն և ճշգրտորեն խոցել թիրախը: Նետվելու արագությունը կազմում է  13 Մախ: Իսկ դրա վերջնական հեռահարությունը կազմում է  մինչև 2000 կմ: «Սեջիլ»-ն իրանական ամենահզոր բալիստիկ հրթիռներից է: Իհարկե հնարավոր է մարտագլխիկի քաշը նվազեցնել, նպաստելով հրթիռի արագության բարձրացմանը: «Սեջիլ»-ը երկփուլային  է, դրա մարտագլխիկը կարող է առանձնանալ: Հրթիռն ունի 18 մ երկարություն, 125սմ տրամագիծ և այն կարելի է արձակել տարբեր ուղղություններով: Ընդհանրապես, բալիստիկ հրթիռները կարող են արձակվել ուղղահայաց և անկյունային դիրքով և դուրս գալ երկրի մթնոլորտ:

Իրանական «Շահաբ» հրթիռը, որն աշխատում է հեղուկ վառելիքով, այսօր ավելի շատ կիրառվում է տիեզերքում արբանյակներ տեղակայելու նպատակով: Չնայած որոշ երկրները շարունակում են հրթիռներում հեղուկ վառելիք օգտագործել, սակայն կոշտ վառելիքի կիրառումն ավելի է տարածվում, քանի որ այն ավելի դիմացկուն է: Հեղուկ վառելիքը պետք է փոխվի կարճ ժամանակ անց, սակայն կոշտ վառելիքի օգտագործման ժամկետն ավելի երկար է:

 

Գործողության առանձնահատկությունները

Հրիթռներ նախագծողներն ասում են որ «Սեջիլ» հրթիռը շատ արագ, մի քանի րոպեում կարող է նախապատրաստվել արձակվելու համար: Իսկ արձակվելուց հետո, համակարգը կարող է շատ արագ լքել տեղանքը, ինչը փոքրացնում է նախքան արձակվելը հրթիռի ոչնչացման հավանականությունը: Միևնույն ժամանակ, մեծ արագության շնորհիվ, այս հրթիռը հնարավոր չէ խոցել թռիչքի ընթացքում: «Սեջիլ» հրթիռի մեխանիզմն այնպիսին է, որ արձակվելուց հետո, այն նախ ընդունում է ուղղահայաց դիրք և մթնոլորտից դուրս սկսում է արագ շարժվել: Իսկ թիրախին հասնելուց հետո, նորից մուտք է գործում մթնոլորտ և օգտվելով ձգողականության ուժից, բարձր արագությամբ ֆիքսում և խոցում է թիրախը: Այս բոլորը տեղի է ունենում 13 Մախ արագությամբ, ինչը   անհնար է  դարձնում հրթիռների ոչնչացումն առկա բոլոր  ՀՕՊ համակարգերի համար:

Այս հրթիռն ունի բարդ սենսորներ, որոնք նույնիսկ  զարգացած ռադարների համար անկարելի են դարձնում դրա հայտնաբերումը: Այս հրիթռը հնարավոր չէ խոցել ոչ միայն իսրայելական «Արո-3» համակարգով, այլ նաև ամերիկյան Patriot-ով:  

Այս հրիթռի երեք կարևոր առանձնահատկություններն են հատուկ գույնը, կմախքը և էլեկտրոնային կառավարման համակարգերը: Այս առանձնահատկությունների շնորհիվ, հրիթռը կարողանում է խույս տալ ռադարից: Իրանցի փորձագետները այս տեխնոլոգիային տիրապետելու համար, օգտվել են իրենց գիտելիքներից:

«Սեջիլ-2» հրթիռի մարտագլխիկը փոփոխության է ենթարկվել: Հրթիռի թևերը ավելի են բարձրացրել հրթիռի խոցման ճշգրտությունը, այն հասցնելով 50 մետրից ավելի քիչ շեղման: Հավանաբար «Սեջիլ-2» հրթիռի կառավարումն իրականացվում է իներցիոն և  GPS համակարգերով:

 

Հրթիռի նկարագրությունը

Քաշ- ավելի քան 23 տոննա

Երկարություն- 18 մ

Տրամագիծ- 1.25 մ

Շարժիչը երկփուլ է, աշխատում է կոշտ վառելիքով

Հեռահարություն- 2000 կմ

Թռիչքի բարձրություն- 450-500 կմ

Արձակման արագություն- 11-13 Մախ, կամ 3600-4300 մ/վ

«Սեջիլ-1» հրթիռի շեղումը առավելագույն 50 մ է: Իսկ «Սեջիլ-2» հրթիռում, հեռակառավարվող գլխիկի պատճառով, շեղումը կազմում է 10 մ-ից ոչ ավել: