Հոգևոր արժեքների վերականգնումը՝ Իսլամական հեղափոխության պատասխանը ժամանակակից ճգնաժամերին(2.Հատուկ հաղորդում այգաբացի տասնօրյակի առիթով)
https://parstoday.ir/hy/radio/iran-i132414-Հոգևոր_արժեքների_վերականգնումը_Իսլամական_հեղափոխության_պատասխանը_ժամանակակից_ճգնաժամերին(2.Հատուկ_հաղորդում_այգաբացի_տասնօրյակի_առիթով)
Այս հաղորդման ընթացքում կմեկնաբանենք ժամանակակից ճգնաժամերին պատասխանելու հարցում իսլամական հեղափոփության դիսկուրսում առկա հոգևոր արժեքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2021 06:33 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կմեկնաբանենք ժամանակակից ճգնաժամերին պատասխանելու հարցում իսլամական հեղափոփության դիսկուրսում առկա հոգևոր արժեքներին:

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք Իսլամական հեղափոխության այգաբացին նվիրված հաղորդումներից ևս մեկը: Հուսով ենք, որ այս հաղորդումը լսելով կծանոթանաք Իսլամական հեղափոխության հետաքրքիր կոողմերից մեկին: Ինչպես գիտեք մեծ թվոv փորձագետների ու բանիմացների վկայությամբ Իրանի իսլամական հեղափոխությունը տարբեր առումներով յուրահատուկ է ու տարբերվում է աշխարհում տեղի ունեցած մյուս հեղափոխություններից: Իսլամական հեղափոխության կարևորագույն հատկություններից մեկն այն է, որ կարողացավ հաղթել կրոնի ու դավանանքի վրա հենվելու շնորհիվ և սա այն դեպքում էր, երբ մինչ այդ մարքսիստական ուսուցումների ազդեցության տակ կրոնը համարվում էր ամբոխների ափիոնը ու իշխանների կողմից գործադրվող բռնությունների արդարացումը, սակայն իսլամական հեղափոխությունը ապացուցեց, որ հնարավոր է Արարչի անվան զորությամբ և Իսլամի հոգևոր ուսուցումների եւ շիա դավանանքի վրա հիմնվելով ընդվզել իշխողների բռնության, ճնշման ու անարդարության դեմ և հասարակությանը պարգևել ազատություն և հասարակական արդարություն: Ժամանակակից դարաշրջանում Իրանի իսլամական հեղափոխությունը վերականգնելով կրոնն ու հոգևոր արժեքները կարողացավ հարմար պատասխան տալ տեխնոլոգիայի ու արագության գերի դարձած և ինքն իրենից օտարացած ու մոլորված ժամանակակից մարդուն: Այս տեսանկյունից իսլամական հեղափոխությունը Կրոնի ու հոգեւոր արժեքների վրա հիմնված սպեղանի ու լուծում էր ժամանակակից հասարակության վնասվածքների համար: Այս հաղորդման ընթացքում մտադիր ենք ձեզ ծանոթացնել այս թեմայի որոշ կողմերին:Մնացեք մեզ հետ:

Մեծ թվով փորձագետների խոսքերով, չնայած որ արդիականացումը շատ ձեռքբերումներ է ունեցել մարդու համար, սակայն անհամապատասխան փոփոխություններ է առաջացրել մարդու կենսական ու բարոյական ոլորտներում, այնպես որ դրա պատճառով ժամանակակից աշխարհում մարդը առճակատվել է նոր ու բարդ ճգնաժամերի հետ: Որոշ մասնագետներ ժամանակակից մարդու ճգնաժամերը դասակարգել են երկու խմբի մեջ: Առաջին խմբում ներառվում են այն ճգնաժամերը, որոնք մարդու կողմից սեփական անձին ու Աստծուն հակադրվելու արդյուքն են և մյուս խումբը արդյունքն է հասարակությանն ու շրջակա միջավայրին հակադրության: Առաջին բաժնում անհատի կողմից իր և Աստծուն հակադրվելու պատճառով ժամանակակից մարդը ենթարկվել է ինքնության ճգնաժամի, մենակության ու միայնակացման ճգնաժամի: Այսօր գործիքային ռացիոնալիզմի տարածումով մարդու գոյութենական որոշ կողմերին այդ թվում մարդկային զգացումներին ու հույզերին ուշադրություն դարձնելը լուսանցք է մղվել և ժամանակակից մարդը չի կարողացել հավասարակշռություն առաջացնել բանականության, զգացումների ու հույզերի միջև: Նյութապաշտությունը, արտաքին հաճույքներին հետևելը և հասարակական հարաբերություններում շահի ու օգուտի ինքնատիպությունը մարդուն խորտակել է բանականթյան վրա հենվելու  հետևանքով առաջացած կասկածամտության մեջ ու նրան ենթարկել է իմաստի, մենակության և ինքն իրենից օտարանալու ճգնաժամի: Ցավոք, ժամանակակից մարդը հոգևոր արժեքներից հեռանալով չի կարողացել ճիշտ համակարգել իր սեփական անձի և Աստծու հետ իր հարաբերությունները ու արդյունքում խորտակվել է անիմաստության ու նիհիլիզմի հորձանուտում:

Մյուս կողմից հասարակության ու շրջակա միջավայրի հետ անհատի հարաբերության մեջ հավասարակշռություն չլինելու պատճառով բազում ճգնաժամեր են առաջացել մարդկության ու ժամանակակից հասարակություների կյանքում: Որպես հանգստության ու ապահովության աղբյուր բնության անսահման շահագործումը կենսոլորտային սուր ճգնաժամեր է առաջացրել, որոնք մարդուն կանգնեցրել են ոչնչացման մեծ վտանգի առջև: Հասարակություններում ավելացել են սերնդային ճեղքվածքները և ընտանիքը, որպես կյանքի կարևորագույն բաժին, կանգնած է փլուզման եզրին: Այս ընթացքում բազմազանությունը և սպառողականությունը մարդկային կյանքը զրկել է հավասարակշռությունից ու նրան վերածել է ինքնությունից զուրկ էակի, որ երբեք չի մտածում իր կյանքի ծագման ու նպատակակետի մասին: Այս իրավիճակը ոչ միայն խաղաղություն ու հանգստություն չի բերել մարդուն, այլև ամեն օր ավելացրել է անհատների ներքին անհադարտությունն ու հոգեկան ցնցումները, այնպես որ հանցանքների, ամուսնալուծության, ինքնասպանության և տասնյակ այլ խնդիրների թիվը զարմանալիորեն ավելանում է մեծ թվով հասարակություններում, այլ խոսքով ժամանակակից աշխարհը ոչ միայն կայուն ուրախություն ու հանդարտություն չի պարգևել ժամանակակից մարդկությանը, այլև արդիականացումը դեպրեսիայից, սթրեսից ու դժգոհությունից բացի այլ արդյունք չի ունեցել ժամանակակից մարդկության համար: Այն հարցը, որ զբաղեցրել է մեծ թվով փորձագաետների միտքը այն է, որ չնայած փորձառական ու հումանիտար գիտություններում ինչպես բժշկության, հոգեբանության ու հասարակագիտության ոլորտում մարդու շոշափելի առաջադիմության, այս գիտությունները ինչո՞ւ չեն կարողացել վերացնել մարդու հոգեկան ու հոգեբանական խնդիրները, նաև ինքնության ու կյանքի իմաստի բացակայության ճգնաժամը և ավելի կարևոր հարցն այն է, որ հիմա ի՞նչ պիտի անել:

Ժամանակակից մոլորված աշխարհում ու ժամանակակից մարդկության ընդգրկուն ու ակնառու ճգնաժամերում, իսլամական հեղափոխությունը բացառիկ օրինակ ու նոր ուղեքարտեզ գծեց մարդկության համար: Այս բացառիկ օրինակի կարևորագույն դրսևորումներից մեկը, ժամանկակից աշխարհի հոգևորության վերականգնումն էր: Այս հիմունքներով կարող ենք Իմամ Խոմեյնիին համարել 20-րդ դարի հոգևորության վերականգնման դրոշակակիրը: Նա որպես կատարյալ ու ընդգրկուն ուղղություն, որ ուշադրություն է դարձնում մարդու գոյութենական բոլոր կողմերին, իսլամը ներկայացրեց որպես իսլամական հեղափոխության երկխոսության առանցքը: Նա համոզված էր, որ միաժամանակ շեշտը դնելով բանականության ու հոգևորության վրա իսլամը մարդկային մյուս ուղղությունների համեմատությամբ ավելի հարմար է մարդկային կյանքի կարգավորման ու իշխանություն ձևավորելու համար, քանի որ այս կրոնի ուսուցումները մարդուն խավարից հանում է լույսի: «Իսլամը մարդկության երջանկություն է պարգևում: Իսլամը մարդակերտման համար է եկել: Եկել է այն բանի համար, որ իտարբերություն սատանայի մարդկությանը տանի դեպի լույս»,- ասել է Իմամը: Իմամ խոմեյնին հասարակության երջանկության գաղտնիքը համարում էր հոգևորությունն ու բարոյականությունը և համոզված էր, որ նյութական ապահովությունը մարդուն չի երջանկացնում: Նա ասում է.«Մենք պետք է ջանքեր գործադրենք մարդկությանը հրավիրենք դեպի իսլամական բարոյականություն: Գուցե որոշները ենթադրում են, որ ֆինանսական ապահովությունը և բանկային հաշիվների լիությունը, շարժական ու անշարժ գույք ունենալը մարդուն երջանկացնում է, սակայն սա մարդկության սխալն է»: Իմամ Խոմեյնին մարդկային հասարակության ցավը համարում է հոգևորության բացակայությունը և շեշտում, որ իսլամի ու իսլամական հեղափոխության դիսկուրսի նպատակը այս հոգորության վերականգնումն է: «Մենք և մեր ժողովուրդը պարծենում ենք, որ հետևում ենք մի կրոնի, որ մուսուլմանների ու մարդկության միասնության մասին խոսող նրա ղուրանական ճշմարտությունները ժողովրդին փրկել է դամբարաններից ու գերեզմանատներից և որպես մարդկության մեծ փրկիչ նրան փրկել է մարդու ձեռքին, ոտքերին, սրտին ու խելքին փաթաթված կապանքներից, որ նրան տանում էր դեպի ունայնություն, ոչնչություն և սատանաների գերություն»,- ասել է Իմամը:

Հոգևորության վերականգնման վերաբերյալ Իմամի մոտեցումը միայն չի սահամանափակվում մարդու անհատական կյանքով: Իմամը համոզված էր, որ հոգևորությունը պետք է արտացոլվի իշխանության հիմնադրման քաղաքական կաղապարների ու պետայրերի վարվելակերպի մեջ: Հակառակ դեպքում այդ քաղաքական համակարգը բռնակալ համակարգ է: Իսլամական հեղափոխության հիմնադրի քաղաքական ու մտային դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ Իմամ Խոմեյնիի ցանկալի իշխանությունը նոր դարաշրջանում կորած հոգևորության օրինակն է: Իմամ Խոմեյնին որպես իսլամական գաղափարախոսությունից առաջացած քաղաքական համակարգ գծագրելով կրոնական ժողովրդավարության հիմունքներն ու կաղապարները, հերքելով ցանկացած բռնություն ու ժողովուրդների քաղաքական ու քաղաքացիական ազատություններին ուղղված սպառնալիք, և հստակ դիրքորոշում ընդունելով գաղութատիրության ու կեղեքիչ ուժերի չարաշահումների դեմ ու պաշտպանելով անկախությունը՝ իշխանության վերջնական նպատակը ժողովրդի կյանքում հոգևորության ու հոգևոր արժեքների վերականգնումն է համարում: Իմամն Իսլամական հանրապետության պատասխանատուներին բազմիցս շեշտել է, որ ցանակացած աշխարհիկության ու նյութապաշտության մեջ ընկղմվելը իսլամական կառավարության անկման պատճառ կդառնա: Իմամ Խոմեյնին իսլամական հեղափոխության հիմնական ուղերձը համարում էր հոգևորության ու բարոյականության հետ զուգահեռ ազատության, անկախության, արդարության, զարգացման, առաջադիմության ու քաղաքակրթության կայացումը և համոզված էր, որ բարոյականությունից ու հոգևորությունից զուրկ զարգացումն ու առաջադիմությունը վնասակար է և բռնատիրական համակարգի յուրահատկություններից մեկն է համարվում: Իմամը աշխարհի ճնշված ու բռնահարված ժողովուրդների համար իսլամական հեղափոխության հիմնական ձեռքբերումը համարում էր կրոնի վրա հիմնված հոգևորության կրկին ուշադրություն դարձնելը և այս կարևոր հարցը համարում էր անհատական, հասարակական ու քաղաքական ոլորտներում մեկը մյուսին լրացնող անհրաժեշտ ու պարտադիր գործոններ:

Հետաքրքիրն այն է, որ որպես ժամանակակից մարդու կորցրած արժեք ու նաև իսլամական հեղափոխության հիմնական նպատակ, հոգևորության վրա շեշտադրման հարցը նաև եղել է մեծ մտավորականների ինչպես Միշել Ֆուկոյի ուշադրության կենտրոնում: Որպես ժամանակակիցության քննադատներից  մեկը՝ Ֆուկոն համոզված էր, որ մոդեռնիզմը հիմնված է մի մտածողության վրա, որ հերքում է բանականության, ազատության ու առաջադիմության միութունն ու միացությունը և ժամանակակից մարդուն օտարացրել է բարոյականությունից: Նուրբ կետն այն է, որ Իմամ Խոմեյնին ավանդական տեսանկյունից և Միշել Ֆուկոն հետմոդեռնական ժամանակաշրջանի փիլիսոփայի տեսանկյունից մարտահրավեր է նետում մոդեռնացմանն ու նրա վրա իշխող արժեքներին ու հասնում են մի ընդհանուր միասնական կետի և դա էլ այն է, որ ժամանակակից աշխարհը դատարկվել է հոգևորությունից ու բարոյականությունից և հանդիսացել է մարդու մեծ թվով դժվարությունների պատճառը: Ֆուկոն, որի ուշադությունը գրավել էր  իսլամական հեղափոխության կրոնական բովանդակությունը, համոզված էր, որ իսլամական հեղափոխությունը նշանակում է Իրանում մոդեռնացման հոսանքի պարտություն: Ֆուկոյի տեսանկյունից իրանական հեղափոխությունը մոդեռնիզմի դրսեւորումները ապրելուց հետո փորձեց քաղաքականությունը բերել հոգևոր հարթության վրա: Նրա կարծիքով իսլամը ուժ տվեց հեղափոխականներին՝ դատարկ ձեռքով կանգնել աշխարհի ամենաարդիական բանակներից մեկի դեմ ու հաղթել նրան: Ֆուկոն 20-րդ դարի մարդկության ցավերի բուժումը որոնում է այն հոգևորության մեջ, որի դրոշակակիրը իսլամական հեղափոխությունն է:

Ֆուկոյի տեսանկյունից հոգևոր դատարկությունը և աշխարհն անհոգի դարձրած պակասութիւնը արևմտյան քաղաքակրթության ու ժամանակակից մարդու ճգնաժամն է և իսլամական հեղափոխության երկխոսությունը ձգտում է ներկայացնել բանականության նոր սահմանում, որի մեջ հոգևորությունը կարևոր բաժին ու տեղ ունի: Ֆուկոյի տեսանկյունից իսլամական հեղափոխության հենց այս հատկանիշն է, որ նրան տարբերել է մյուս հեղափոխություններից ու նրան վերածում է նոր մոդելի: Ֆուկոյի կարծիքով գոյություն ունեցող հեղափոխությունների շարքում իսլամական հեղափոխության նորարարությունը հենց ռացիոնալության ու հոգևորության միջև կապի անհրաժեշտության սկզբունքն է՝ հատկապես քաղաքականության աշխարհում: Այս միացությունը ժամանակակից մարդու կարիքների ու ճգնաժամերի պատասխանն է: