Իսլամական հեղափոխություն՝ էլիտաների ու հերոսների կերտող(Հատուկ հաղորդում Այգաբացի տասնօրյակի առիթով)
https://parstoday.ir/hy/radio/iran-i132516-Իսլամական_հեղափոխություն_էլիտաների_ու_հերոսների_կերտող(Հատուկ_հաղորդում_Այգաբացի_տասնօրյակի_առիթով)
Պատմության ընթացքում իսլամական քաղաքակրթությունը դաստիարակել է էլիտաների, ովքեր գիտության տարբեր ոլորտներում թողել են արժեքավոր աշխատանքներ,և ունեցել են զգայուն դեր և մեծ ազդեցություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2021 07:07 Asia/Tehran

Պատմության ընթացքում իսլամական քաղաքակրթությունը դաստիարակել է էլիտաների, ովքեր գիտության տարբեր ոլորտներում թողել են արժեքավոր աշխատանքներ,և ունեցել են զգայուն դեր և մեծ ազդեցություն:

Իրականում, իսլամական քաղաքակրթության վերելքը պայմանավորված է նման  կարկառուն մարդկանց ջանքերով և աշխատանքով, որոնք  իրադարձությունների կիզակետում են  և կերտում են իրադարձություններ ու պատմություն:Էլիտաներ ու տաղանդներ , որոնք չեն գործել բացառապես իրենց սեփական շահերից ելնելով:Էլիտաներ  և ընտրյալներ, որոնք ծառայության զգացումով դառնում են ավելի ակտիվ և    հմայված են ծառայությամբ, այլ ոչ թե ուժին տիրանալու  ցանկությամբ: Նրանցից շատերը տարբեր պատճառներով ,իրենց մոտ զարգացրին մարդասիրական վեհ արժեքները և բարեպաշտության երաշխիքով ծառայելու հաճույքը ընդունեցին ամբողջ հոգով ու սրտով: Իրանի իսլամական հեղափոխության առանձնահատկությունը՝ որպես կրոնական հեղափոխություն, մեծ թվով  էլիտաների ու հերոսների առկայությունն ու ստեղծումն է, և չնայած ,որ այս հեղափոխությունը ժամանակի առումով հեռանում է իր կերտման թվականից, սակայն , նրանց թիվը օրեցօր ավելանում է:

Հաղթանակի առաջին իսկ օրերից գիտության և գիտելիքի զարգացումը վեհ դիրք է ունեցել իսլամական հեղափոխության դիսկուրսում և  լուսահոգի  առաջնորդ Իմամ Խոմեյնիի գաղափարախոսության մեջ ,քանի որ այս մեծ իրադարձությունը փորձում էր բավարարել Իրանի ժողովրդի  պատմական պահանջներից մեկը, այսինքն՝ հասնել զարգացման և առաջընթացի,որի համար անհրաժեշտ էր կառչել գիտությանը:Կրոնական էությամբ Իսլամական հեղափոխությունը,մի կողմից գիտությունը և գիտությամբ զբաղվելը և մյուս կողմից անկախատենչությունը և ինքնադրսևորումը համարել է իր արժեքային համակարգի անբաժան մասնիկը: Գիտությունը անհրաժեշտ համարելը և մյուս կողմից զարգացման ,բարգավաճման ու անկախության համար գիտության անհրաժեշտությունը , նպաստավոր ենթահող ստեղծեցին ,որպեսզի Իրանի հասարակության մեջ ինստիտուցիոնալացվի գիտության ու գիտական մշակույթի հասանելիությունը: Այդ գիտությունը միայն չի սահմանափակվում լոկ գիտությամբ ու տեխնոլոգիայով,այլև պարփակում է գիտության զարգացումը ,նաև բազմազան ոլորտներում գիտնականների ու էլիտաների դաստիարակումը՝ռազմական, մշակութային ,քաղաքական ,սոցիալական և այլ ոլորտներում:

Լուսահոգի էմամ Խոմեյնիից հետո ,այաթոլլահ Խամենեին ,էլիտաներին համարել է  հասարակության կարկառուն դեմքերը և մի խոսքով հասարակության հոգևոր գանձերը: Բնականաբար հոգևոր արժեքները երբևէ չի կարելի  գնահատել նյութական հարստությամբ: Այդ հիմամբ ,հիշյալ հոգեւոր հարստությունը մեծ արժեք է ստաում ,նույնիսկ եթե նրա գիտելիքը, կարողությունը և ուրիշներից տարբերակվող կետը, կյանքի բարգավաճման միջոցը լինի:

Իսլամական հեղափոխությունից մեկ տարի չանցած ՝ Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնը երեքօրյա նվաճման կարգախոսով ,ներխուժեց Իրան և անհավասար ութամյա պատերազմ պարտադրեց Իրանին:Այս պատերազմի գլխավոր իրադարձությունը անհամար  երիտասարդների առկայությունն էր, որոնք հեռացան համալսարանի և դպրոցի խրամատներից և իմամ Խոմեյնիի հրամանով շտապեցին ռազմաճակատներ: Այս պատերազմում իհայտ եկան անձնվեր  երիտասարդներ , որոնցից յուրաքանչյուրը եզակի էր իր հավատով, ջիհադով և դիմադրողականությամբ:Նրանք պարտադրյալ պատերազմի դժվարին օրերին միաձուլեցին   գիտությունն ու հավատը, որպեսզի երկիրը կարողանար  բոլոր սահմանափակումներով հանդերձ դիմակայեր Սադդամի այն բանակին ,որը կառչած էր արևելքին  ու արևմուտքին: Նույն տարիներին էլիտար համալսարանական երիտասարդները   երկրի ինքնաբավության համար հիմքը դրեցին շինարարական ջիհադի:Պատերազմին հաջորդող  հեղափոխության զգայուն յուրաքանչյուր օրվան ,իրանցի երիտասարդները հաջողեցին առաջընթաց գրանցել առաջնորդության հետ հոգեկան կապի  և իրենց կարողությունների նկատմամբ առաջնորդի վստահության շնորհիվ,և Իսլամական համակարգը ալեկոծ ծովից հասցնել ապահով ափ:Հեղափոխական  համակարգի հովանու ներքո իրանցի էլիտաները չեն սահմանափակվում լոկ տեխնոլոգիական ոլորտով ,այլև համալսարանում շողարձակում է մշակութային ու սոցիալական բազմաթիվ առաջադիմությունների լույսը ,ինչպես ջիհադական ու մշակութային ճամբարները:

Էլիտաները համարվում են հասարակության պատմություն կերտողները և ունակ են հասարակության մեջ բարեփոխություններ առաջացնել :  Այդ դերակատարների սերը անհերքելի է ,անկախ նրանից, թե այս զարգացումները կլինեն քաղաքական հարցերի և իշխանական  սկզբունքների շրջանակներում, կամ մտայնության , գիտության, տեխնոլոգիայի, մշակույթի և արվեստի ոլորտներում:

Իսլամական հեղափոխությունից առաջ էլիտաների նկատմամբ որևէ հոգատար ինստիտուտ գոյություն չուներ: Իսլամական հեղափոխությունից հետո ,հատկապես վերջին երկու տասնամյակի ընթացքում ,Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խամեմեին կարևոր դեր խաղաց երկրի գիտական մթնոլորտի ձևավորման և դիսկուրս անցկացնելու առումով , ձեռնարկելով մի շարք քայլեր:Նա հիմքը դրեց էլիտաներին հովանավորող և նրանց հայտնաբերող կառույցների,  ստեղծեց գիտական հաստատություններ և  էլիտաների համար կենտրոններ :Հենց այս առումով , երկրի զարգացման ուղղությամբ էլիտաների գիտական կարողականությունը լավագույնս օգտագործելու  և գիտության արտադրման ու սաֆթվերների շարժման ուղիով ընթանալու անհրաժեշտությունից ելնելով 2006 թվականին հիմքը դրվեց էլիտաների ազգային հիմնադրամի: Այսօր էլիտաների ազգային հիմնադրամը հովանավորում է ավելի քան 12 հազար տաղանդների և էլիտաների:

Իսլամական հեղափոխության առաջնորդը  երկրի էլիտաների ազդեցության ոլորտներից համարեց նրանց դերը գիտության համաշխարհային սահմանները հատելու առումով  և ասաց.«Այսօր գիտությունը մարդկային մակարդակում և ոչ թե երկրի մակարդակում գտնվում է հստակ սահմաններում ,մենք կարող ենք դերակատար լինել այս սահմանները փշրելու և առաջ ընթանալու առումով և ընդլայնենք  սահմանները...Անհրաժեշտ է ընդլայնել հայտնագործության ու գիտության սահմանները...Հենց այս դիտանկյունից ելնելով է ,որ ես հարգում և արժևորում եմ էլիտաներին: Մեր էլիտան կարող է ազդեցիկ լինել կյանքի, պլանավորման, երկրի առաջընթացի և մարդկության առաջընթացի ճանապարհին»:

Ամեն տարի գիտական ​​էլիտաների հետ ավելի քան 10 հանրային հանդիպումներ անցկացնելը և նրանց հետ կանոնավոր շաբաթական հանդիպումները ,ապացուցում են հեղափոխության առաջնորդի նվիրվածությունը գիտական ​​առաջընթացին:Նրա համոզմամբ  էլիտաներին ճանաչելը, դաստիարակելը և նրանց փոխկապակցված համատեքստում ներառելը, երկրում թռիչքային է դարձնելու զարգացումն ու առաջընթացը:

Տվյալների համաձայն, իսլամական հեղափոխությունից առաջ Իրանը չի ունեցել համաշխարհային ճանաչում գտած որևէ գիտնական,սակայն «web of science» միջազգային հեղինակավոր կենտրոնի 2016-ի տվյալների համաձայն ,Իրանը ունի 208 գերազանց գիտնականներ ,և ներառում է գերազանց գիտնականների մեկ տոկոսը: Այս վարկանիշը հիմնված է  գիտական ​​փաստաթղթերի քանակի վրա, որոնք ուսումնասիրվել են աշխարհի հետազոտողների կողմից վերջին 10 տարվա ընթացքում 22 առարկայական ոլորտում: Հատկանշական է ,որ այս գիտնականների մեջ չեն ներառվում իսլամական գիտությունների և կրոնագիտական դպրոցների դասախոսները:

Անցյալ տարիների ընթացքում գիտության տարբեր ոլորտներում, այդ թվում ՝ ցողունային բջիջների, նանոտեխնոլոգիայի, կենսատեխնոլոգիայի, միջուկային ոլորտի ,ճարտարագիտության և այլ բնագավառներում  այս երիտասարդ գիտնականների տարատեսակ նորարարություններն ու ձեռքբերումները վկայում են այս սերնդի ներուժի մասին:

Անցյալ  տարիների ընթացքում հեղափոխության թշնամիները, հատկապես ԱՄՆ-ը , փորձել են  խոչընդոտել Իրանի գիտական ​​առաջընթացն ու  աճը:Նրանք Իրանի դեմ օգտագործեցին ճնշման լծակներ ,ինչպես գիտական ու տեխնոլոգիական պատժամիջոցներ ,որպեսզի մեկուսացնեն և կախյալ վիճակում պահեն Իրանին: Պատժամիջոցները էլիտաների համար հսկա մարտահրավերներ էին փորձելու համար չփորձվածը,ամեն օր ավելացան պատժամիջոցները ,որը անտարակույս դժվար էր և ծանր,սակայն արդյունքում նրանք դրսևորեցին իրենց լավագույնը ,ճիշտ այն ժամանակվա պես, որ եթե չլիներ պատերազմը չէին ճանաչվելու Բաքերիների, Քազեմիների, Սոլեյմանիների նման  այլ տաղանդավոր հրամանատարներ ու հերոսներ:

Տոտալիտար համակարգը միշտ ձգտել է այս հսկա հարստությունը խլել ազգերի ձեռքից ,որպեսզի այդ հարստությունը իշահ իրեն օգտագործելով ,գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում, հարստության և ուժի ապահովումը ևս իր մենաշնորհը դարձնի: Էլիտաների և ազգային հերոսների ֆիզիկապես վերացնելը ,համարվում է տոտալիտար համակարգի մեթոդներից մեկը, որպեսզի ժողովուրդներին զրկի այս գանձերից: Այսօր ևս թշնամին թիրախ դարձնելով միջուկային գիտնականներին և զինվորական տաղանդներին ,նպատակ է հետապնդում կասեցնել Իրանի Իսլամական հեղափոխությունը: Բաղդադում իսլամական հանրապետության գործի մարդ՝  գեներալ Ղասեմ Սոլեյմանիին  և Իրանում գիտության մարդ՝ Մոհսեն Ֆախրիզադեին սպանելու նպատակը ,Իսլամական հեղափոխության վեհ արժեքների կասեցումն էր: Թշնամին եթե Իսլամական հեղափոխության առաջին իսկ օրերին  ֆիզիկապես վերացրեց  Մոթահարիին,Մոֆաթեհին,Բեհեշտիին ,Ռաջաիին ,Բահոնարին և այլ դեմքերի , մտադիր էր կասեցնել հեղափոխության ընթացքը ,իսկ այսօր ևս նույն քաղաքականությունն է հետապնդում:

Սակայն բոլոր դավադրություններով հանդերձ Իրանի Իսլամական հանրապետությունը այսօր կայուն զարգացման հասնելու համար ,արագընթաց քայլեր է վերցրել հետազոտության ու ուսումնասիրության ճանապարհին: Իրանցի գիտահետազոտողներն ու հանրահայտ դեմքերը ,առանց զարգացած երկրներից կախվածություն ունենալու նշանակալի նվաճումներ են արձանագրել գիտական զանազան ​​ոլորտներում, ինչպիսիք են հիմնական գիտությունները, ցողունային բջիջների արտադրությունը, մոդելավորումը, միջուկային էներգիան, նանոտեխնոլոգիան: Այսօր երկրի էլիտար համայնքը, հատկապես իսլամական Իրանի ջանասեր և հանձնառու ուսանողները, շարունակելով գիտության նահատակների, այդ թվում մեր երկրի միջուկային և պաշտպանական ոլորտի ականավոր գիտնական   նահատակ դոկտ. Մոհսեն Ֆախրիզադեի ուղին ,ով վերջերս նահատակվեց տմարդորեն՝ կլրացնեն նրանց թափուր մնացած տեղերը և իցույց կդնեն հզոր Իրանը:Կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունը հենց այս սիրելիների գիտական հիասքանչ ձեռքբերումներից է: