Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (20)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բանի Սադրի պաշտոնազրկումից հետո Իրանի քաղաքական զարգացումների ու ռազմաճակատների մասին:
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Իրանի դեմ Իրաքի բաասական բանակի սանձազերծած ագրեսիայի առաջին տարում Իրանի տնտեսակական ու քաղաքական անբարենպաստ պայմանների մասին: Այն բանից հետո, երբ Բանի Սադրը հեռացավ հեղափոխական ուժերից ու իսլամական հեղափոխության գաղափարներից ու մոտեցավ հակահեղափոխական Մոնաֆեղին կազմակերպությանը Իմամ Խոմեյնին նրան հեռացրեց գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից: Իրանի իսլամական խորհրդարանը նույնպես դրանից մեկ օր անց վավերացրեց Բանի Սադրի քաղաքական անարժանության մասին դիմումը: Իրանի ներքաղաքական ճգնաժամային իրավիճակի մեկնարկի հետ զուգահեռ Իրաքի դիրքորոշումները նույնպես փոփոխության ենթարկվեցին: Բանի Սադրը, նրա հովանավորները և իսլամական համակարգի թշնամիները և՛ Իրանի ներսում և՛ արտերկրում չէին կարծում, որ նախաձեռնությունը Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ Իմամի Խոմեյնիի ձեռքում կլինի: Այդ պայմաններում և այն դեպքում, երբ Իրանի ժողովրդին ներշնչվում էր, որ հնարավոր չէ Բանի Սադրին զրկել գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից ու բանակը կհովանավորի Բանի Սադրին, Իմամ Խոմեյնին նրան հեռացրեց գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից ու այս պարտականությունը ժամանակավորապես հանձնեց ԻԻՀ-ի բանակի ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Ֆալահիին:
Իրանի բանակը չնայած բոլոր չարաբաստիկ ներշնչանքներին հավատարմություն ցուցաբերեց Իմամին ու նրա ուղեգծին: Նախագահության պաշտոնից Բանի Սադրի հեռացմամբ Իրանը առճակատվեց նոր մարտահրավերի հետ: Մոնաֆեղին կազմակերպության ղեկավար Մասուդ Ռաջավիի հետ Բանի Սադրի Ֆրանսիա փախչելուց հետո, այս կազմակերպությունը զինյալ պայքար սկսեց Իրանի դեմ ու ողջ Իրանի մասշտաբով սկսեց համակարգի պաշտոնատարների ու նույնիսկ հեղափոխության կողմնակից սովորական անձանց սպանությունը: Բանի Սադրի փախուստից մեկ շաբաթ անց Մոնաֆեղին կազմակերպության կողմից Իսլամական հանրապետություն կուսակցության կենտրոնական գրասենյակի ռմբադրման հետևանքով զոհվեցին համակարգի 72 քաղաքական հայտնի դեմքեր:
Զոհվածների մեջ էր երկրի դատական ոլորտի բարձրագույն պաշտոնն զբաղեցնող, երկրի գերագույն դատարանի ղեկավար Այաթոլլահ Բեհեշթին: Իսլամական հանրապետություն կուսակցության կենտրոնական գրասենյակի ռմբադրությունից երկու ամիս անց 1981 թ. օգոստոսին վարչապետի գրասենյակում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով նահատակվեցին Իրանի նախագահ Մոհամմեդ Ալի Ռաջային ու երկրի վարչապետ Մոհամմեդ Ջավադ Բահոնարը : Այս երկու ամիսների տարածության ընթացքում, Մոնաֆեղին կազմակերպության գործակալները սպանեցին Իրանի տասնյակ քաղաքական, ռազմական, անվտանգության պաշտոնատարների ու խաղաղ քաղաքացիների: Համակարգի բարձրաստիճան պաշտոնատարների սպանությունը, թշնամիների մոտ, համակագի կործանման հույսեր առաջացրեց և այս թշնամիներին գլխավորում էր Սադդամը: Այս կեղծ հույսը պատճառ դարձավ, որ ճգնաժամային իրավիճակներում Իրաքը չընկալի իսլամական համակարգի ամրությունն ու Իմամ Խոմեյնիի առաջնորդության ուժը: Բանի Սադրի պաշտոնազրկումից ու Մոնաֆեղին կազմակերպության կողմից երկրի բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպանությունից հետո երկրի վիճակը լիովին փոփոխութփյան ենթարկվեց: Իրանում իշխող դարձավ ազգային միասնությունն ու համերաշխությունը և Մոնաֆեղին կազմակերպության գործակալների ու թաքստոցների բացահայտման համար ժողովուրդը դարձավ ամենամեծ տեղեկատվական աղբյուրը: Իրանի քաղաքական դաշտից մոնաֆեղների ու լիբերալիստների հեռացմանը զուգահեռ քաղաքական դաշտում ժողովրդի ներկայության համար կրկին հող պատրաստվեց: Իրանում քաղաքական կայունության ապահովման գործընթացի մեկնարկը փաստորեն ենթահող ստեղծեց պատերազմի դաշտերում ժողովրդի ներկայության մեծացման համար և ռազմաճակատներում հոգևոր մշակույթը և թշնամու դեմ ռազմական հաղթանակները մեծացրեցին ժողովրդի հոգեկան կարողությունն ու դիմադրության ուժը: Այս հիմունքներով ու պատերազմի ճակատներում ժողովրդի ընդգրկուն ներկայությունից ու ռազմական հաղթանակներից հետո Իմամ Խոմեյնին անդրադարձավ այս փոփոխության ակունքին և այն անվանեց «Նվաճումների նվաճում»: «Այն ինչ իմ մեջ հպարտություն ու պարծանք է առաջացնում այս սիրելիների բարձր հոգեկանը և հավատով, անկեղծությամբ ու նահատակության տենչով լցված սրտերն են, որոնք իմամ Մահդիի իրական զինվորներն են»: Իմամ Խոմեյնին նույնպես ասել է.«Աշխարհում գուցե բացառիկ երևույթ է և պատմության մեջ աննախադեպ,քանի որ փոքր երեխաները, դեռահասները, երիտասարդները, տարեց կանայք, հարսներն ու փեսաները բոլորը միասին գտնվում են ռազմաճակատներում ու պատերազմի դաշտը այն դաշտն է, ուր ներկա է ժողովուրդը»:
Ռազմաճակատներում ժողովրդի ծավալուն ներկայության հետևանքով ավելի քիչ քան մեկ տարվա ընթացքում Սամեն Ալ-Այեմմե, Թարիղ Ալ-Ղոդս, Ֆաթհ Ալ-Մոբին և Բեյթ ալ-Մողադաս չորս գործողությունների ընթացքում ազատագրվեցին պատերազմի առաջին ամիսների ընթացքում թշնամու կողմից օկուպացված իրանական տարածքների 57 տոկոսը: Այս հաղթանակները այնպիսի վախ էին առաջացրել թշնամու ստրում, որ պատճառ դարձավ Սադդամի բանակը դուրս գալ գրավյալ մյուս տարածքներից: Հետևաբար այս չորս գործողությունների ավարտին ազատագրվեցին պատերազմի երկրորդ տարում թշնամու հսկողության տակ մնացած Իրանի 13 հազար 600 քկմ. կազմող ընդհանուր տարածքներից 8 հազար 600 քկմ. ազատագրվի , 2500 քկմ.-ից դուրս քաշվեն թշնամու ուժերը ,իսկ մյուս 2500 քկմ-ն, որի մեջ ներառվում էին բարձունքներն ու սահմանային կարևոր տարածաշրջանները ու նույնպես Մեհրան ու Նավթշահր քաղաքները մնացին Սադդամի բանակի հսկողության տակ: Այս շրջանում, որ սկսվեց Սամեն Ալ-Այեմմ գործողությամբ բացառիկ փոփոխություն տեղի ունեցավ պատերազմում, որդեգրվեց նոր ստրատեգիա և հնարավորություն ստեղծվեց ԻՀՊԿ-ի ու բանակի համատեղ գործողությունների համար: Նոր ստրատեգիայով վերոնշյալ երկու կազմակերպությունների համար իրենց արդյունավետության առումով նկատի առնվեց համապատասխան տեղ և հաջողությամբ գործադրվեց: Նույնպես այս ընթացքում ընդլայնվեցին Պահակազորի ռազմական կազմակերպության ուժերը և այս ժամանակաշրջանում այն գումարտակի մակարդակից բարձրացվեց դիվիզիայի մակարդակի: Պահակազորի ուժերը, պատերազմի մեկնարկից 19 ամիս առաջ միայն անկանոն մարտերի փորձ ունեին ու զինված էին թեթև զենքերով: Պատերազմի մեկնարկով ձևավորվեց առանձին գումարտակներ և ապա համակցվեցին այլ գումարտակների հետ ու կազմեցին անկախ բրիգադներ: Այս բրիգադների տարողությունների ավելացմամբ նաև ձևավորվեցին դիվիզիաները: Ռազմական կազմակերպության ընդլայնման կողքին թշնամուց ձեռք բերված ավարով, առաջացվեց նաև հրետանային ու զրահային հաշվարկները: Այս ժամանակաշրջանում պահապանների կորպուսն իր զրահային հաշվարկը հիմնադրեց գլխավոր գերագույն հրամանատարի գործողության ընթացքում առգրավված մի տանկով և հենց այդ տանկով էլ մասնակցեց Սամեն Ալ-Այեմմե գործողությանը: Այս ընթացքը արագությամբ առաջ գնաց և մինչև Ֆաթհ Ալ-Մոբին գործողությունը, այնպես որ Պահակազորի հիմնական բրիգադները ինչպես Նաջաֆ Աշրաֆ, Իմամ Հոսեյն և Քարբալա 25 բրիգադներից ամեն մեկն ունեին մի զրահային գումարտակ:
Պահակազորի կազմակերպության ընդլայնումը նույնպես կարելի է դիտել այլ տեսանկյունից: Պատերազմում ժողովրդական ուժերի ներկայության ցանկությունը ստիպում էր, որ համապատասխան կազմակերպություն զբաղվի նրանց ներգրավման ու վերապատրաստման աշխատանքով և բնականաբար այս կազմակերպության մշակութային կառուցվածքը պետք է համապատասխան լիներ ժողովրդական ուժերին: Հետևաբար ԻՀՊԿ-ն, որ ելել էր հեղափոխությունից ու ժողովրդի ծոցից, դարձավ ժողովրդական ուժերի ներգրավման կենտրոնը: Ռազմաճակատներում ժողովրդի ներկայությամբ և ԻՀՊԿ-ի կողմից նրանց կազմակերպմամբ Պահակազորի ռազմական կազմակեպությունը ընդլայնվեց: Պահակազորի ընդլայնմամբ հնարավորություն ստեղծվեց ծավալուն մասշտաբով օգտագործել հեղափոխական ուժերին և կազմակերպության ընդլայնման հետ զուգահեռ սկսեցին ավելի աճել Պահակազորի ուժերը, այնպես որ Սամեն Ալ-Այեմմե գործողությունից մինչև Բեյթ Ալ-Մողադաս գործողությունը նրանց թիվը 5 հազարից հասավ 60 հազարի: Սամեն Ալ-Այեմմե գործողությունում 16 գումարտակ, Թարիղ Ալ-Ղոդսում 23 գումարտակ, Ֆաթհ Ալ-Մոբին գործողությունում 100 և Բեյթ Ալ-Մողադաս գործողությունում 112 պահակազորային ու աշխարհազորային գումարտակներ բախվեցին թշնամական ուժերի հետ: Պատերազմի բռնկումից հետո Աբադան քաղաքի պաշարումը կոտրելու համար առաջին մեծ գործողություն համարվող Սամեն Ալ-Այեմմեում տեղի ունեցավ ցավալի դեպք: Բանակի ու Պահակազորի մի խումբ հրամանատարներ պատերազմական գործողության վայրից վերադառնալիս զոհվեցին ավիավթարի հետևանքով:
Հիշյալ ինքնաթիռի ուղևորներն էին Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Գեներալ Ֆալլահին, բանակի օդուժի հրամանատար գեներալ Ֆաքուրին, ՊՆ-ն, գեներալ Նամջուն և Խոռամշահրի ԻՀՊԿ-ի հրամանատար Ջահանարան: Բանակի ու Պահակազորի բարձրաստիճան հրամանատարների նահատակությունից հետո, չնայած բանակի ու Պահակազորի վրա նրանց բացակայության թողած ծանր հետևանքներին այս դեպքը հոգևոր կապ առաջացրեց զինված ուժերի մեջ: Նույնպես հարձակողական ռազմավարության որդեգրմամբ ու հենվելով նահատակության ոգուն, հեղափոխական ուժերի և նրանց կազմակերպչական կարողության աճն ավելի արագ ընթացք ստացավ: Այս փուլում առկա փաստերի վրա հիմնված ստեղծագործությունն ու նախաձեռնությունը, ինչպես նաև Իսլամական Հանրապետության բանակի զինտեխնիկան ու մասնագետ ուժերը, մեծ դերակատարություն ունեցան ռազմաճակատներում իրավիճակը արագորեն Իրանի օգտին փոխելու գործում: