Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը:
Իրանի ԱԳՆ-ն անցած շաբաթ տարածաշրջանային այցը սկսեց Բաքվից,ավարտեց Թուրքիայով : Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին հաղորդման այս շաբաթվա առաջին հատվածը հատկացրել ենք այս թեմային:
Իրանի ԱԳՆ-ն, իր տարածաշրջանային այցի առաջին հանգրվանում հունվարի 24-ին ժամանեց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանային համագործակցության վրա:Այս հիմամբ Իրանը ցանկանում է համատեղ տնտեսական և անվտանգության նախագծերում համագործակցել տարածաշրջանի երկրների հետ:Իրանը նույնպես տարածաշրջանին պարտադրված ճգնաժամերի հարցով փորձել է քաղաքական քայլերով նպաստել տարածաշրջանային ճգնաժամերի ներառյալ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:
Այժմ ավարտվել է Ղարաբաղում պատերազմի լարված շրջանը և տարածաշրջանում տիրում է համեմատական խաղաղություն: Ուստի ներկա պայմաններում ,տարածաշրջանին անհրաժեշտ է բանակցություն, համագործակցություն և տարածաշրջանի երկրների միջև փոխվստահություն:
Հենց այս ուղղությամբ Իրանի ԱԳՆ-ն ողջունելով Ադրբեջանի նախագահի առաջարկած նախագիծը՝վեցյակի ձևաչափով տարածաշրջանային համագործակցությունների նախաձեռնությունը ,Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու բոլոր ոլորտներում ,որոնք կնպաստեն տարածաշրջանում խաղաղության կայունությանու հաստատմանը:
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ,Իրանի ԱԳՆ-ի հետ հանդիպման ընթացքում ողջունելով Իրանի Իսլամական հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանի վերջին իրադարձությունների կապակցությամբ ,գոհունակություն հայտնեց երկուստեք համագործակցությունների մակարդակի կապակցությամբ և դրական գնահատեց ներկա պայմանները բոլոր ոլորտներում ,իմասնավորի տնտեսական համագործակցությունների բնագավառում հարաբերությունները ընդլայնելու համար:
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն իր այցի երկրորդ փուլում ժամանեց Մոսկվա:
Զարիֆը Մոկսվայում ,Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ,ընդգծելով ,որ ԱՄՆ-ը նույնիսկ Օբամայի կառավարության օրոք հավատարիմ չի եղել ՀԳՀԾ-ի շրջագծում իր պարտավորություններին ասել է.«Եթե ամերիկացիները վերջ դնեն իրենց պատժամիջոցներին և Իրանի ու աշխարհի տնտեսական հարաբերություններում միջամտությանը ,և Իրանը արդյունքների ականատեսը լինի ,այդ ժամանակ Թեհրանը կվերադառնա իր բոլոր պարտավորություններին»:
Իրանի ԱԳՆ-ն նախապես ևս մի հոդվածում ,որը հրապարակվել էր ամերիկյան «Foreign Affairs» պարբերականում ,նշելով ,որ Վաշինգտոնում նոր վարչակազմը հիմնական ընտրության առջև է կանգնած գրել էր.«Բայդենի կառավարությունը կամ պիտի ընթանա Թրամփի կառավարության ձախողած քաղաքականությունների ուղղությամբ և շարունակի անտեսել ու նվաստացնել միջազգային համագործակցություններն ու օրենքները ,կամ մի կողմ դնի ձախողված ընթացքը և քայլեր ձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ու բարեկամության մակարդակի բարձրացման ուղղությամբ»:
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանն ապակայունացնող քայլերին ,ներառյալ գեներալ Սոլեյմանիի սպանությանը , Զարիֆը հավելել է.«ԱՄՆ-ը սպանելով այն ականավոր հրամանատարին ,ով Իրաքում ու Սիրիայում պայքարում էր ԻԼԻՊ-ի ահաբեկչական խմբավորումների դեմ ,աններելի հանցագործություն ավելացրեց Իրանի դեմ իր ոտնձգությունների երկար ցուցակին»:
Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է ընդլայնել իր համագործակցություն տարածաշրջանի երկրների հետ: Այդ հարցերը Զարիֆի բանակցությունների առանցքն էին կազմում՝ Հայաստան ,Վրաստան և Թուրքիա այցերի ընթացքում:
Զարիֆի Հայաստան կատարած այցին զուգահեռ, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ևս Թեհրանում կարևորելով առևտրական փոխանակումների և դեպի այլ երկրներ համատեղ արտահանման ոլորտում Իրանի ու Հայաստանի երկկողմ համագործակցությունը ասել է .«Հայաստանը պատրաստ է իր երկրի առևտրային տարածքը տրամադրել Իրանի առևտրականներին ,երրորդ երկրներ մուտք գործելու համար»:
Իրանի առևտրի հանքերի և արդյունաբերության նախարար Ալիռեզա Ռազմ Հոսեյնին և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Թեհրանում կայացած իրենց բանակցությունների ավարտին ստորագրել են առևտրի ոլորտում համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիր:
Տարածաշրջանային այցի հինգերորդ փուլում Իրանի ԱԳՆ-ն ուրբաթ օրը Թուրքիայում հանդիպել է այդ երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին և ԱԳՆ Մևլութ Չավուշ Օղլուին ; Հանդիպման ժամանակ կողմերը մտքերի փոխանակում են կատարել երկկողմ հարցերի , տարածաշրջանային իրադարձությունների և միջազգային խնդիրների վերաբերյալ:
Զարիֆը կարևորելով տարանցման, առևտրի ու էներգետիկայի ոլորտներում երկկողմ հարաբերությունները՝ և դրանց ընդհանուր շահերը Իրանի և Թուրքիայի ժողովրդի համար,ընդգծել է ,երկու երկրի տնտեսվարողների և ընկերությունների խնդիրները լուծելու ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։
Առաջիկայում նախատեսվում է երկու երկրների համատեղ տնտեսական համագործակցության հանձնաժողովի ութերորդ փուլի կայացումը Թեհրանում:
Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի ԱԳՆ-ների բանակցությունների թեմաներն են եղել՝Իրան-Թուրքիա ռազմավարական նիստերը, Աստանայի գագաթնաժողովը, Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպումը, Սիրիայի հիմնախնդիրները և այդ երկրի Սահմանադրության հարցով վերջին հանդիպումը Ժնևում, Իրան-Թուրքիա-Աֆղանստան եռակողմ համագործակցությունը և երկկողմ համագործակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարի և պատվաստանյութի վերաբերյալ:
***
Անցյալ շաբաթ Թալիբանի քաղաքական պատվիրակությունը «Մոլլա Աբդոլ Ղանի Բարադար»-ի գլխավորությամբ ժամանեց Թեհրան:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, Թալիբանի քաղաքական պատվիրակության ղեկավար Մոլլա Աբդոլ Ղանի Բարադարի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի չարագործություններին և պատերազմ հրահրելուն հստակեցրել է.«ԱՄՆ-ը Աֆղանստանում չի ձգտում խաղաղության ու անվտանգության:ԱՄՆ-ի ռազմավարությունն է ՝աֆղանական տարբեր խմբավորումների միջև շարունակել պատերազմն ու արյունահեղությունը »:
Շամխանին ընդգծելով ,որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբևէ պաշտոնապես չի ճանաչելու այն հոսանքը ,որը ցանկանա պատերազմի միջոցով Աֆղանստանում իշխանության հասնել ,շեշտել է բոլոր էթնիկ խմբերի գործակցության անհրաժեշտությունը ,Աֆղանստանի ճակատագիրը խաղաղասիրական գործընթացով ճշտելու համար:Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը ,Աֆղանստանի անվտանգությունը իմասնավորի Իրանի հետ սահմանակից նահանգներում հույժ կարևոր բնութագրելով շեշտել է ՝Աֆղանստանի կառավարության հետ Թալեբանի համագործակցության անհրաժեշտությունը ԻԼԻՊ-ի տեղաշարժերի և անվտանգության դեմ ուղղված ցանկացած քայլի դեմ պայքարելու համար:
Հանդիպման ընթացքում Մոլլա Աբդոլ Ղանի Բարադարը շեշտելով Իրանի ու Աֆղանստանի սահմանների անվտանգության պահպանումն ասել է.«Աֆղանստանի ապագայի կերտման հարցով անհրաժեշտ է էթնիկ բոլոր խմբավորումների դերակատարությունը»:
Իրանի իսլամական Հանրապետությունը համոզված է ,որ Աֆղանստանում կայուն խաղաղության կարելի է հասնել միայն այդ երկրի քաղաքական բոլոր խմբերի, իշարս Թալեբանի մասնակցությամբ , և Աֆղանստանի հարևան երկրների նկատառումները հաշվի առնելով: Ուստի Աֆղանստանում, խաղաղության բանակցությունների վերաբերյալ Իրանի Իսլամական հանրապետության քաղաքականությունը հիմնված է հետևյալ լուծման վրա,որի համաձայն Աֆղանստանում բոլոր ներքին խմբերը առողջ գործընթացով և ժողովրդի քվեի հիմամբ մասնակից լինեն երկրի կառավարման գործին։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռավանչին հինգշաբթի օրը Աֆղանստանի հարցով կայացած Անվտանգության խորհրդի նիստում շեշտել է.«Մենք հովանավորում ենք խաղաղության բանակցությունները և համոզված ենք ,որ դրա հաջող արդյունքները պայմանավորված են բոլոր կողմերի ցուցաբերած ճկունությամբ ու համբերատարությամբ և Աֆղանստանի ժողովրդի շահերը այլոց շահերին գերադասելով:Խաղաղության ու բռնության բանակցությունները չեն կարող զուգահեռաբար ընթանալ և Թալեբանը իպատասխան խաղաղության բանակցություններում Աֆղանստանի կառավարության բարիացակամության ,պիտի դադարեցնի իր հարձակումները Աֆղանստանի պաշտպանական ու անվտանգության ուժերի դեմ»:
Թախթ Ռավանչին ավելացրել է.«Իրանը նաև պահանջում է ՄԱԿ-ի առավել լուրջ ներգրավվածությունը Աֆղանստանի խաղաղ գործընթացում և պատրաստ է այդ կազմակերպության հետ համադրաբար ,նպաստել այս գործընթացի հաջողությանը»:
Հենց այս շրջագծում Աֆղանստանի հարցերով Իրանի իսլամական հանրապետության արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Մոհամմադ Էբրահիմ Թահերյան Ֆարդը Քաբուլում իր խորհրդակցությունները շարունակելով ,բանակցել է Աֆղանստանի ազգային համերաշխության գերագույն խորհրդի նախագահ Աբդոլլահ Աբդոլլահի հետ:
Սիրելի բարեկամներ մինչ նոր հանդիպում Տերն ընդ Ձեզ: