Իսլամական հեղափոխության շարունակմանը նպաստող գործոնները(8․Հատուկ հաղորդում Այգաբացի տասնօրյակի առիթով)
https://parstoday.ir/hy/radio/iran-i132892-Իսլամական_հեղափոխության_շարունակմանը_նպաստող_գործոնները(8_Հատուկ_հաղորդում_Այգաբացի_տասնօրյակի_առիթով)
Իրանի իսլամական հեղափոխությունը շարունակում է իր ընթացքը՝ առաջադրված նպատակներն իրականացնելու ուղղությամբ: Հաղթանակից 42 տարի անց, հեղափոխությունը շարունակում է գոյատևել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2021 08:17 Asia/Tehran

Իրանի իսլամական հեղափոխությունը շարունակում է իր ընթացքը՝ առաջադրված նպատակներն իրականացնելու ուղղությամբ: Հաղթանակից 42 տարի անց, հեղափոխությունը շարունակում է գոյատևել:

Իրանի իսլամական հեղափոխությունը մեծ իրադարձությունների պատճառ դարձավ  և՛ Իրանում և՛ աշխարհում: Այս պատմական կարևոր իրադարձությունը քաղաքական հավասարումները փոխեց ի  շահ ընչազուրկների և պատճառ դարձավ, որ աշխարհում բարձրանա ազատախոհների շարժման նոր ալիք: Իսլամական հեղափոխությունը վերականգնեց նաև իսլամը և ցույց տվեց, թե ինչպես կարելի է պայքարել համաշխարհային բռնատիրության դեմ:

Իրանի իսլամական հեղափոխությունը, որը հաղթեց 1979թ. ոչ միայն  մարտահրավեր նետեց  ԱՄՆ-ին ու այլ գերտերություններին, այլ շարունակելով գոյատևել չորս տասնամյակ, նոր սկզբունքներ առաջարկեց աշխարհին, որոնք արդի աշխարհում գրավեցին մարդկանց:

Իսլամական հեղափոխության առանձնահատկություններից մեկը դրա շարունակական լինելն է: 42 տարի անց, իսլամական հեղափոխությունը դեռևս շարունակում է իր գոյությունը: Դրա ամենակարևոր պատճառներից մեկն այն էր, որ հեղափոխությունը հիմնված էր իսլամի մարգարեի ուսմունքների վրա և այն բոլոր դասերի, որոնք իսլամից են փոխանցվել: Այս հեղափոխությունը հիմնված էր բարոյական արժեքների վրա: Այն ժամանակ, երբ ռեալիստական ու սոցիալիստական գաղափարախոսությունները կորցրել էին իրենց գրավչությունը, հեղափոխությունը մարդկանց ազատության ու արժանապատվության ուղերձ հղեց:

ԻԻՀ առաջնորդ իմամ Խոմեյնին ասել է. «Իսլամն ու իսլամական իշխանությունն աստվածային երևույթ են, որոնք կիրառելով, մարդը կարող է ապահովել աշխարհիկ ու հանդերձյալ կյանքերում իր զավակների երջանկությունը և կարմիր գիծ գծել բռնատիրության, թալանի , անբարոյականության, ու ոտնձգության շուրջն ու մարդուն հասցնել իր նպատակներին»:

 

Ուստի իսլամական համակարգը, քանի դեռ մարդկանց մեջ պահպանում է իսլամական հեղափոխության լույսի ներքո իսլամը  և իսլամական արժեքները պաշտպանելու հոգեբանությունը, ոչ մի ուժ չի կարող նրան կանգնեցնել աստվածային ու մարդկային նպատակներին հասնելու հարցում: Այս ուժը մարդկանց առաջնորդում է մի ուղղությամբ և  իսկության լեզվով խոսում մարդու հետ:

Ինչպես Աստված ասում է Անֆալ սուրահի 63-րդ այայում. «Բարությունն Աստծու արարածների միջև հնարավոր է միայն իմ միջոցով: Իսկ մարգարեն եթե երկիր մոլորակի ամբողջ հարստությունը  դրա համար  օգտագործեր, չէր կարող դա անել»:

 

Իսլամական հեղափոխության շարունակական լինելու պատճառներից է նաև այն, որ այն բխում էր մարդկանց կամքից: Դա մի շարժում էր, որ ժողովրդին համախմբեց մեկ նպատակի շուրջ: Իսկ այդ միասնությունը պետք է բնականաբար առաջնորդվեր, որպեսզի հասներ արդյունքի: Այդ իսկ պատճառով, Ամենազոր Աստված, Ալ Իմրան սուրահի 31-րդ այայում խոսում է Աստծու բարության մասին և ասում, որ եթե մարդիկ Աստծուն սիրում են, պետք է հետևեն մարգարեին: Այան ասում է. «Ասա (ով մարգարե),Եթե սիրում եք Աստծուն, ինձ հետևեք, որպեսզի Աստված էլ ձեզ սիրի և ձեր մեղքերին թողություն տա, Աստված գթառատ և անհիշաչար է»:

 

Անշուշտ, իմամի ազնվությունը, հստակ կեցվացքը, խիզախությունը, քաջությունը, գիտական ու կրոնական բարձր դիրքն ու պարզությունը, լավագույն օրինակն էին առաջնորդի համար: Իսլամական Իրանի աստվածապաշտ մարդիկ, այդ իմաստուն առաջնորդի շնորհիվ, առաջ շարժվեցին դեպի հաղթանակ, հեղափոխություն կատարեցին, հետևելով առաջնորդին:

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, հեղափոխության առաջնորդի մասին ասում է . «Առաջնորդության սկզբունքը և այն, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի առաջնորդություն, իսլամական հեղափոխության փայլուն կետերից է: Այս սկզբունքը այն անվերջանալի պաշարն է, որը թույլ է տալիս ամենաբարդ պայմաններում  լուծել այն դժվարություններն ու հանգույցները, որոնց առջև կանգնում է Իրանը»:

Մարդը, արարչագործության համաձայն, ազատություն է  սիրում և իսլամ կրոնը մշտապես ընդգծում է դա ու մուսուլմաններին հորդորում անհավատներին թույլ չտալ իշխել իրենց վրա: Նեսա սուրահի 141-րդ այան ասում է . «Եվ Աստված երբեք թույլ չի տա, որ անհավատները ճանապարհ հարթեն հավատացյալների վրա իշխելու համար»:

Իսլամի ամենակարևոր սկզբունքներից է իսլամի դիրքի պահպանումը և թշնամիներին գերազանցելը: Իսլամը թույլ չի տալիս, որպեսզի թշնամիներն ու օտարներն իշխեն իսլամական հասարակության վրա:

 

Իմամ Խոմեյնին աշխատեց հենց այս սզկբունքի վրա, քանի որ համոզված էր, որ այն մերժելու է բոլոր տեսակի թշնամիների իշխանությունն իսլամական հասարակության վրա: Այսպիսով, կարելի է  ասել, որ բռնության դեմ պայքարը և արդարամտությունն իսլամական հեղափոխության կարևոր առանձնահատկություններից էր, ինչը նաև աստվածային նպատակ է: Քանի որ Աստված երկնային գիրքն ուղարկելով, խրախուսել է սրբազան պայքարը: Իսլամական համակարգում, բռնատիրության դեմ պայքարի գաղափարախոսությունը պատճառ է դարձել, որ աշխարհի բռնատեր ուժերը մշտապես խոչընդոտներ ստեղծեն այս համակարգի բարձրագույն նպատակների համար: Սակայն Իրանի ժողովուրդը լավ է ճանաչում նրանց, և իսլամական հանրապետության համակարգը, հենց բռնատիրության դեմ պայքարի լույսի ներքո, պաշտպանում է իր արժանապատվությունն ու ուժը և թույլ չի տալիս, որ ուրիշներն իշխեն իր վրա:

Հեղափոխության առաջնորդն ավելի քան 40 տարի պնդում է, որ ամերիկացիներն անկարող են դադարեցնել Իրանի ժողովրդի շարժումը: Նա ասում է. «Մեր սիրելի Իրանի թշնամիներն արդեն 40 տարի քաղաքական ու տնտեսական համապարփակ ճնշումներ են գործադրում Իրանի ժողովրդի դեմ, սակայն ոչ մի նպատակի չհասան անգամ այն ժամանակ, երբ իսլամական հանրապետությունը նոր էր ոտքի կանգնել»:

Թանկագին բարեկամներ, ավարտեցինք այս հաղորդումը, խոսելով Իրանի իսլամական հեղափոխության շարունակական լինելու պատճառների մասին:  Իրանի իսլամական հեղափոխությունը վերակենդանացրեց Իրանի ժողովրդի  պատմական ու մշակութային էությունը և դրեց նոր քաղաքակրթության հիմք, որի հիմքում ընկած են իսլամի վեհ գաղափարները: Այն վարչակարգը, որ ստեղծվեց այս հեղափոխությունից, հենված էր իսլամական սկզբունքների վրա և ժամանակի ընթացքում այդ սկզբունքները չեն հնանում: Իսլամական հեղափոխությունն աստվածապաշտ հեղափոխություն է: Այն հիմնված է իսլամական սկզբունքների, հավատացյալ մարդկանց միասնության, պատասխանատու առաջնորդին հետևելու, արդարամտության, հակաբռնատիրության ու ազգային արժանապատվության վրա, ինչի շնորհիվ, կարողացել է շարունակել իր զարգացման ընթացքն իսլամի  նպատակների շրջանակում: