Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը:
Անցած չորեքշաբթի օրը, Իսլամի մարգարեի ընտանիքի անդամների՝ Ահլ ալ-Բեյթի գովերգուների հետ տեսակապի ձևաչափով կայացած հանդիպման ժամանակ ունեցած ելույթում, շնորհավորելով Մուհամմադ մարգարեի դստեր Ֆաթիմայի բարեբաստիկ ծննդյան, կանանց ու մայրերի մեծարման և լուսահոգի Իմամ Խոմեյնիի ծննդյան օրվա և Այգաբացի տասնօրյակի կապակցությամբ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին խոսել է իսլամի դիտանկյունից կանանց արժեքավոր դերի մասին։ Հաղորդման առաջին հատվածը հատկացրել ենք այս հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում, իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ընդգծելով ,որ Իսլամը և Իսլամական Հանրապետությունը կնոջ նկատմամբ հարգալից մոտեցում ունեն , ավելացրեց.«Իսլամում , Աստվածային ու մարդկային արժեքների առումով կնոջ և տղամարդու միջև որևէ տարբերություն գոյություն չունի ,և իհարկե համատեղ պարտականություններին զուգահեռ, նրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ պարտականությունը և այդ իսկ պատճառով է ,որ բարձրյալն Աստված նրանցից յուրաքանչյուրի ֆիզիկական կառուցվածքը արարել է ըստ նրանց յուրահատուկ պարտականությունների»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը կանանց նկատմամբ Իսլամի տեսակետը համարել է ընտանիքի և մոր առանցքային դերը կարևորելու հիմքը և շեշտելով ,որ ընտանիքի մթնոլորտում է ձեւավորվում մտավոր և հոգևոր դաստիարակության ամենաուժեղ հիմքերը և մտերմության ամենաիրական միջավայրը ,հիշատակել է .«Արևմտյան քարոզչամեքենաները և, ցավոք, որոշ ներքին արևմտամետ մարդիկ, փորձում են թերարժևորել մոր առանցքային դերն ընտանիքում»:
Արևմտյան երկրները կանանց ազատության մասին գեղեցիկ և խաբուսիկ կարգախոսեր են վանկարկում և հավակնում են ,որ կանանց նկատմամբ արևմուտքի վերաբերմունքն ու տեսակետը պիտի այլ երկրների համար դառնա չափանիշ ,մինչդեռ հենց այդ իբր քաղաքակիրթ և զարգացած հասարակություններում ,կանանց չեն պաշտպանում սոցիալական հարվածներից և արևմուտքում կինը դիտվում է, որպես ապրանք և միջոց:
Այաթոլլահ Խամենեին ,արևմուտքի քարոզչությունները թե՝ Իսլամը և իսլամական հիջաբը խոչընդոտում է կանանց զարգացումը ,համարել է բացահայտ սուտ և ավելացրել է.«Իրանի պատմության որևէ ժամանակահավածում,այս աստիճանի ակտիվ և կիրթ կանայք չեն եղել սոցիալական ,մշակութային ու գեղարվեստական ,գիտական ,քաղաքական ու տնտեսական ոլորտներում և այս բոլորը Իսլամական հանրապետության բարիքներից են»:
Կանայք ,որոնք Իրանի բնակչության կեսն են կազմում առանցքային դերակատարություն ունեն գիտական ,մշակութային ,տնտեսական ,սոցիալական և դաստիարակչական ոլորտներում,դերակատարություն ,որն իրականացել է համալսարաններում նրանց ակտիվ ներկայության և գիտական կարողությունների զարգացման համար ենթահող ստեղծվելու արդյունքում։
***
«Եթե ԱՄՆ-ը կատարելապես վերադառնա ՀԳՀԾ-ին, Իրանը ևս կվերադառնա իր պարտավորություններին»:
Իրանի ԱԳՆ-ն անցյալ շաբաթ ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում շեշտել է ,որ ՀԳՀԾ-ի հարցով Իրանի կողմից իր պարտավորությունների նվազեցումը ,պատասխան քայլ էր ԱՄՆ-ի անտրամաբանական վերաբերմունքին ևՀԳՀԾ-ի պարտավորությունները կատարելու հարցում Եվրոպայի պասիվությանն ու անգործությանը։
Թեև ավելի քան մեկ տարի ռազմավարական համբերատարություն դրսևորելով ,գործնականում հավատարիմ մնաց իր պարտավորություններին ,որի մասին վկայել է Ատոմական էներգիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարն իրարահաջորդ 15 զեկույցներով, Իրանի իսլամական հանրապետությունը վստահության ներշնչող քայլերով և ՀԳՀԾ-ում նշված իրավունքների շրջանակում և համաձայն 26-րդ և 36-րդ հոդվածների ,ինքնակամ կերպով և կազմակերպության վերահսկողությամբ կրճատեց իր միջուկային գործունեության սահմանափակման ոլորտում ստանձնած պարտավորությունների մի մասը ։
Միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպան Քազեմ Ղարիբ Աբադին անցյալ շաբաթ մի զեկույցով Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությանը և անդամ երկրներին տեղեկացրեց «Իրանի պատժամիջոցները վերացնելու և Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելու ռազմավարական գործողության մասին» օրենքի ընդունման պատճառների մասին և զեկույցը գրանցվեց ,որպես կազմակերպության փաստաթուղթ:
Կազմակերպությանը հղած Իրանի նամակի առանցքներն են կազմում՝ եվրոպական երկրների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով ՀԳՀԾ-ի կարգավիճակի վատթարացումը, ՀԳՀԾ-ում նշված պարտավորությունների միջև հավասարակշռության խախտումը ,միջուկային ոլորտում խափանարարությունները և միջուկային ու պաշտպանական ոլորտի ականավոր գիտնական նահատակ Ֆախրիզադեի սպանությունը:
ՀԳՀԾ-ն միջազգային բազմակողմանի համաձայնագիր է ,որը հաստատվել ու ամրագրվել է Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևով:ԱՄՆ-ը սակայն հեռացավ այս համաձայնագրից և Եվրոպան անկարող է եղել պահպանել այն:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, 1977 թվականի դեկտեմբերի 10-ին, Ղոմի ժողովրդի ապստամբության տարելիցի կապակցությամբ ունեցած իր ելույթի ժամանակ, լիովին ճիշտ և ռացիոնալ համարեց խորհրդարանի որոշումը և կառավարության գործողությունները՝ ՀԳՀԾ-ի պարտավորությունների մեկ այլ մասը կրճատելու վերաբերյալ և հավելեց.«Անիմաստ է ,որ Իսլամական հանրապետությունը իրականացնի իր բոլոր պարտավորություններն այն դեպքում , երբ մյուս կողմը չի կատարում իր բոլոր պարտավորությունները»:
Եթե նրանք վերադառնան իրենց պարտավորություններին ,մենք ևս կվերադառնանք ,հենց այնպես ,որ ես ՀԳՀԾ-ի առաջին իսկ օրվանից եմ ասել , գործողությունները պետք է լինեն համաչափ և «նրանց աշխատանքը և պարտավորությունը մեր աշխատանքի և պարտավորության դիմաց լինի», ինչը, իհարկե, սկզբում չի արվել, իսկ այսօր պետք է կատարվի» :
***
Իսլամական հանրապետության պաշտպանության ու Զինված ուժերի աջակցության նախարար գեներալ Ամիր Հաթամիի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը անցյալ շաբաթ Հնդկաստանի պաշտպանության նախարարի հրավերով ,Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների պաշտպանության նախարարների նիստին մասնակցելու նպատակով ժամանեց Հնդկաստանի Կարնատակա նահանգի Բանգլոր քաղաքը :
Իրանն ու Հնդկաստանը տարածաշրջանում երկու կարևոր երկրներ են ,որոնք երկար տարիներ ունեցել են կայուն հարաբերություններ: Պատմա-մշակութային ընդհանրությունները ,նաև տարածաշրջանային ու միջազգային սերտ հարաբերությունները ,նպաստավոր ենթահող են ստեղծել երկու երկրների համագործակցությունները ընդլայնելու համար:
Տարածաշրջանային առումով, այս համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի Հնդկաստանի երկար ափերի և Իրանի ռազմավարական դիրքի շնորհիվ, հատկապես Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Հնդկական օվկիանոսի ափամերձ տարածքներում:
Իրանի Զինված ուժերի պաշտպանության ու աջակցության նախարարը ,Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների պաշտպանության նախարարների նիստում ընդգծելով ,որ Իրանի Իսլամական հանրապետությունը չի ընդառաջում տարածաշրջանի ռազմականացումը և մտահոգված է սպառազինությունների ոչ կառուցողական մրցակցության զենքի կուտակման և տարածաշրջանը զենքի զինանոցի վերածելու համար ,հավելել է.«Հնդկական օվկիանոսը համաշխարհային խաղաղության հաստատման համար մեծ ներուժ ունի, որը կարող է աշխարհի համար ներկայացվել, որպես «օրինակելի տարածաշրջան»:
***
Անցյալ շաբաթ Թեհրանը հյուրընկալեց նաեւ Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆոադ Հուսեյնին:
Որպես տարածաշրջանի և աշխարհի ազդեցիկ և կարևոր երկիր ՝Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի միջև հարաբերությունների զարգացումը շատ կարևոր է:Իրանը և Իրաքը նույնպես ունեն ընդհանուր կրոնական շահեր, և այդ ընդհանրությունները ,երկու երկրներին ավելի են մոտեցնում միմյանց:Այցի ընթացքում երկու երկրների պաշտոնատարները հետամուտ են եղել նախորդ պայմանավորվածությունների կատարմանը:
Իրանն ու Իրաքը կարող են փոխլրացնել միմյանց ՝ որպես երկու լրացուցիչ տնտեսություն և պետք է քայլեր ձեռնարկելով տարեկան առևտրի ծավալը հասցնեն 20 միլիարդ դոլարի :
Իրաքի կայունությունն ու անվտանգությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը հատուկ նշանակություն ունի Իրանի համար:
ԻԼԻՊ-ի ուժերի ներխուժման ժամանակ ,Իրանը այդ երկրի հետ սերտ համագործակցություն ունենալով,տարածաշրջանը թաքֆիրական ահաբեկիչների թակարդից ազատելու համար կարևոր քայլեր ձեռնարկեց:
Իրաքի ԱԳՆ-ն Թեհրանում վարած իր բանակցությունների ընթացքում հստակեցրել է ,որ Իրաքի ժողովուրդն ու կառավարությունը միշտ երախտապարտ կմնան Իրանի համագործակցությունների համար ,Իրաքում ահաբեկչության և իմասնավորի ԻԼԻՊ-ի դեմ պայքարի առումով և այդ մասին երբեք չեն մոռանալու:
Հաջ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մահդի ալ Մոհանդեսի տմարդի սպանությունը ,Իրաքի ներքն խնդիրներին արտաքին միջամտության ամենալկտի օրինակն էր ,որը իրականացավ պետական ահաբեկչության շրջագծում և թիրախ դարձրեց ԻԼԻՊ-ին հաղթանակած հերոսներին: Պետական ահաբեկչության հեղինակները ապացուցեցին ,որ ոչ միայն անվստահելի են ,այլև դավաճանում են մարդկային գաղափարներին ,ինչպես՝ ահաբեկչության դեմ պայքարին և տառապած ժողովրդին ազատագրելու գործընթացին:
Իրաքի խորհրդարանը անցյալ տարի ԱՄՆ-ի իրականացրած ահաբեկչական գործողության հետևանքով, Իրաքից, ամերիկացի զինծարայողների դուրս բերման մասին որոշում ընդունեց։:
Սիրելի բարեկամներ մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: