Իրանցի կանայք(13)
Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ ։Ներկայացնում ենք «Իրանցի կանայք»հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում դուք կծանոթանաք բժշկուհի՝ Դոկտ.Սիմա Սադաթ Լարիի հետ։ Նա ծնվել է 1360-ականներին Թեհրանում ,ատամնաբույժ է և Համադանի բժշկական գիտությունների համալսարանի ռադիոլոգիական բաժանմունքի գիտական կազմի անդամ:
Հատկանշական է,որ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո կանանց առաջընթացի համար անհրաժեշտ ենթահող է ստեղծվել:Օրինակ գիտության ոլորտում կանանց համար հիմնադրվել են տասնյակ համալսարաններ, ֆակուլտետներ և գիտահետազոտական կենտրոններ ,ինչը բացառված է եղել Իսլամական հեղափոխությունից առաջ:Տվյալների համաձայն,Իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ ,համալսարանների դասախոսների միայն 1.4տոկոսն էին կազմում կանայք ,իսկ այսօր 20 տոկոսը և այսօր երկրի բարձրագույն կրթության համակարգում աշխատում են համալսարանի յոթ հազար դասախոսներ, իսկ կանանց կրոնագիտական դպրոցում 2700 դասախոսներ, գինեկոլոգիայի ոլորտում ևս ,ընդհանուր բժշկուհիների թիվը 16 տոկոս աճ արձանագրելով 1355 թվականի 3500-ից ,1395 թվականին հասել է 60 հազարի ,իսկ մասնագետ բժշկուհիների թիվը 597-ից հասել են 30 հազարի ,որը վկայում է այս ոլոտում 50 անգամ աճի մասին: Իսլամական հեղափոխությունը կանանց բժշկական ծառայություններ տրամադրելու առումով դաստիարակել է 5300 նեղ մասնագետ բժշկուհիներ:

Այաթոլլահ Խամենեէին սկզբից և եթ միշտ հայտարարել է.«Մեզ անհրաժեշտ են այնքան կին բժիշկներ,որքան տղամարդ բժիշկներ:Թույլ տանք կանայք դիմեն բժշկուհիներին և անհրաժեշտ է վերացնենք այս տարածությունը : Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկենք ,որպեսզի կանայք անարգել դիմեն բժշկի և իմասնավորի բժշկուհու: Որոշ կանայք կարծում էին ,որ եթե կինը ուսում է ստանում կանանց ճյուղում ,անհրաժեշտ է ուսումը շարունակի միայն կանանց հատուկ հիվանդությունների և ծննդաբերության բնագավառում ,մինչդեռ այդպես չէ և պարտադիր է կանայք հետևեն բժշկական մասնագիտական ճյուղերի , ինչպես սրտաբանություն, ներքին հիվանդություններ ,նևրոլոգիա և այլն: Դա անհրաժեշտություն է : Այսօր այդ անհրաժեշտությունը կանանց համար ավելի շատ է քան տղամարդկանց»: Նա մեկ այլ ելույթի ժամանակ ասել է.«Իսլամական համակարգի ամենամեծ պարծանքներից է հետևյալը ,որ իսլամական համակարգի հովանու ներքո մեր հասարակության մեջ գիտական և մտավոր առումով կան մեծ թվով կրթված ,բանիմաց և գերազանց կանայք,որը մեծ բարիք է և պանծալի»:
Դոկտ.Սիմա Սադաթ Լարին ծնվել է 1360-ականներին Թեհրանում ,ատամնաբույժ է և Համադանի բժշկական գիտությունների համալսարանի ռադիոլոգիական բաժանմունքի գիտական կազմի անդամ:Նա մասնագետ ատամնաբույժի իր վկայականը ստացել է Համադանի բժշկագիտական համալսարանից:
Առողջապահության նախարար ,դոկտ.Սաիդ Նամաքին անցյալ տարի դոկտ.Սիմա Սադաթ Լարիին նշանակեց որպես առողջապահության նախարարության մշակութային և ուսանողական հարցերով տեղակալ: Սիմա Սադաթ Լարին 1398 թվականի աբանի 14-ին նշանակվեց «Սիմորղ» միջազգային 10-րդ փառատոնի նախագահ: Առողջապահության նախարարը այս երիտասարդ տիկնոջ նշանակման հրամանագրում նշել է ,որ նա աշխատանքային մեծ ու արժեքավոր փորձի և լավ վերաբերմունքի պատճառով է ընտրվել այս պաշտոնին և դոկտ. Լարիից ուզել է ,որ իր աշխատանքային ոլորտում խուսափել քաղաքականացումից ։
Այս պաշտոնից առաջ դոկտ.Սիմա Լարին եղել է Համադանի բժշկագիտության համալսարանի մշակութային բաժնի ուսանողական հարցերով տեղակալ : Նա առաջին կին ատամնաբույժն է ,որը վերջին տարիներին առողջապահության նախարարությունում նշանակվել է տեղակալի պաշտոնում:
1399 թվականի խորդադ ամսի 20-ին ևս առողջապահության նախարարի կողմից նշանակվել է, որպես Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության խոսնակ: Դոկտ.Լարին ,որպես Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի խոսնակ ,ժողովրդին իրազեկում է Քովիդ 19 հիվանդությանը առնչվող լուրերը: Ուստի երբ նրան տեսնում ենք հեռուստացույցի էկրանին սպասում ենք հիվանդության տարածման մասին վատ լուրերի :Սակայն դոկտ.Լարին ասում է.«Ես եկել եմ այն հույսով ,որ մի օր ասեմ մենք հաղթել ենք կորոնավիրուսին»:
Դոկտ.Լարին կորոնավիրուսի մասին ասել է.«Իրապես այս վիրուսը անկանխատեսելի վիրուս է և համայն աշխարհում այս վիրուսի մասին մեր չիմացածը շատ ավելին է քան իմացածը: Թեև մտածում էինք ,որ գրիպի պես ըստ եղանակի փոփոխական է: Մինչդեռ դժբախտաբար այս վիրուսը սիրում է բոլոր եղանակները և չի հնազանդվում իր ընտանիքի այլ տեսակների օրենքներին: Եվ նույնությամբ շարունակում է գոյատևել: Ընդհանուր առմամբ աշխարհում Քովիդ -19 վիրուսի հարցով միակ վճռական փորձառությունը հետևյալն է ,որ վիրուսը կատարելապես համահունչ է մեր արձագանքներին ու սոցիալական քայլերին :Երբ հարգենք առողջապահական պրոտոկոլները և ըստ այդմ ընթանանք ,կընվազեն վարակվածության ու մահացության դեպքերը»:
Տիկ.Սիմա Սադաթ Լարին ամուսնացած է դոկտ. Հասան Զաերիի հետ: Ըստ նրա գործընկերների ՝ տիկ. Լարիի առանձնահատկությունն անխոնջ աշխատելն է և մարդկանց արդյունավետ աշխատանքի նկատմամբ ուշադրությունը:Թերևս սա է պատճառը, որ 2017-ի հունվարին Սիմա Սադաթ Լարին, որպես Առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության մշակույթի և ուսանողների գործերի փոխնախարար, իր ամուսին՝դոկտ. Հասան Զաերի Լոտֆին նշանակեց Առողջապահության նախարարության ուսանողական և մշակութային բաժնի մշակութային ոլորտի տնօրինման կենտրոնի պատասխանատու :
Վերջին տվյալների համաձայն ,առողջապահության նախարարը մի հրամանագրով ,առողջապահության նախարարության մշակութային և ուսանողական հարցերով տեղակալ դոկտ.Սիմա Սադաթ Լարիին նշանակել է որպես երկրի ուսանողների « Ղուրանի և Էթրաթ»-ի ազգային 35-րդ փառատոնի ղեկավար: Առողջապահության նախարարի հրամանագրում նշված է.«...Նկատի առնելով որ Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարությունը հյուրընկալում է երկրի համալսարանների «Ղուրանի և Էթրաթի»ազգային փառատոնը և նկատի առնելով Ձերդ գերազանցության հանձնառությունն ու փորձառությունը ,այս հրամանագրի համաձայն դուք նշանակվում եք երկրի ուսանողների «Ղուրանի և Էթրաթի»ազգային 35-րդ փառատոնի նախագահ: Հուսանք որ Աստծու ողորմածությամբ և նպատակահարմար ծրագրամշակմամբ ու վերահսկողությամբ և օգտագործելով աշխատունակ ու արհեստավարժ ուժեր ,հաջողություն կարձանագրեք «Ղուրանի և Էթրաթի»մշակույթի զարգացման ու տարածման գործում:
Մենք ևս հաջողություն ենք մաղթում նրան և մյուս կանանց :