Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին
https://parstoday.ir/hy/radio/iran-i133598-Հայացք_շաբաթվա_իրադարձություններին
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2021 10:22 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը:

Իրանի Իսլամական հեղափոխությունը թևակոխում է իր կյանքի 43-րդ գարունը:

Անցյալ չորեքշաբթի փետրվարի 10-ին ,իրանական Բահման ամսի 22-ին նշվեց Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձը:

Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին  իսկ պահից  ,Իրանի ժողովուրդը  ,Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի ՝Բահմանի 22-ի տոնակատարությունը  նշել  է հոյակապ շքերթերով:Այս տարի կորոնավիրուսի համաճարակի պատճառով ,բայց միաժամանակ առողջապահական պրոտոկոլները հարգվելով,հեղափոխության հաղթանակի տարեդարձը  նշվեց յուրօրինակ  և համայն երկրում ժողովուրդը  հեղափոխության հաղթանակի  43-րդ արևածագը  տոնեց խորհրդանշական ավտո-մոտո շքերթով:

Իրանում, իսլամական հեղափոխությունը, իր յուրահատուկ գաղափարախոսությամբ, գիտակից  ղեկավարությամբ և խանդավառ ժողովրդով ապացուցեց , որ այն պարտադրված  հեղափոխություն չէ ,որը հեռու լինի  բանականությունից  ու կամքի դրսևորումից : Սա  արդյունքն է Իսլամի ազատատենչ գաղափարախոսությունից ակունք առած առաջադեմ քաղաքական մտքի,որը կարողացավ հասարակության զանազան կառույցներում հսկայական փոփոխություն առաջացնել :

Ֆրանսացի հանրահայտ փիլիսոփա և տեսաբան Փոլ Միշել Ֆուքաոլը Իսլամական հեղափոխության էությունը բնութագրելիս  ասում է.«Իրանի ժողովրդի հեղափոխությունը ավետում է նոր դիսկուրսի մասին ,որը ապավինելով իր ինտուիտիվ դիրքորոշմանը հաջողել է նման քաղաքական համախմբում առաջացնել :Այս հեղափոխությունը չի իրականացել տնտեսական ու նյութական դրդապատճառներով» :

Անցնող տարիների ընթացքում, իսլամական հեղափոխության կարևոր յուրահատկություններից է եղել՝  տոտալիտար համակարգերին չհանձնվելու ոգու առկայծումը:

1357 թվականի բահման ամսվա 19-ին, Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր հոգելույս Իմամ Խոմեյնիի հետ ավիացիոն ուժերի պատմական ուխտակցության տարեդարձի առիթով կիրակի առավոտյան, ԻԻՀ բանակի օդուժի  և ՀՕՊ-ի մի խումբ հրամանատարների ու պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ և զինյալ ուժերի  գերագույն գլխավոր հրամանատար այաթոլլահ Խամենեին ասել է.«Առավելագույն ճնշում գործադրելը նախորդ ձախողված քաղաքականության կրկնությունն է, և այս ժամանակաշրջանում  այդ ձախողումների ավելի մեծ ոլորտներ են իհայտ եկել»:

Իրականության մեջ սխալ հաշվարկները ,ԱՄՆ-ին և իր դաշնակիցներին մղել է սխալ որոշումներ կայացնել և գործադրել :Նույն շրջագծում  կարելի է գնահատել նաև ՀԳՀԾ-ի ոլորտում  Իրանի նկատմամբ նոր պայմաններ սահմանելու հարցում ԱՄՆ-ի  և Եվրոպայի պատրանքը:

Հեղափոխության գերագույն առաջնորդը ՀԳՀԾ-ի մասին հստակեցրել է.«Իրանը այն ժամանակ կվերադառնա ՀԳՀԾ-ի շրջագծում  իր պարտավորություններին,երբ ԱՄՆ-ը չեղարկի բոլոր պատժամիջոցները ոչ միայն խոսքով կամ թղթի վրա ,այլ՝ գործնապես և պատժամիջոցների այդ չեղարկումը հաստատվի Իրանի կողմից ևս :Դա համարվում է Իսլամական Հանրապետության վճռական ու անփոփոխ քաղաքականությունը ,որի մասին համակարծիք են երկրի  բոլոր պատասխանատուները և ոչ ոք չի հրաժարվելու դրանից»:

Իր ելույթը շարունակելով մեծարգո այաթոլլահ Խամենեին ուժեղ լինելու դրսևորումներից է համարել՝ զինված ուժերի հզորացումը , համապատասխան  տարածաշրջանային ու միջազգային անհրաժեշտությունների։  Գնահատելով վերջին զորավարժությունները մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Նման լայնամասշտաբ և զարմանահրաշ զորավարժությունները ,այն  էլ պատժամիջոցների պայմաններում,իրականության մեջ ազգային անվտանգության ապահովումն է երկրի Զինված ուժերում  մեր  զավակների միջոցով և պանծալի է»:

Այս փառահեղ ընթացքը շարունակվելով,անցյալ շաբաթ Իսլամական Հեղափոխության  Պահապանների Կորպուսի ծովային ուժերը համալրվեցին 340 ռազմանավերով և մարտական օժանդակ նավերով :Պահապանների կորպուսի ծովային մարտական կազմակերպությանը միացած այս ռազմանավերը ունակ են փոխադրել և կրակել տարատեսակ հրթիռներ ու ռակետներ և աջակցել ջրասուզական գործողություններին:

Հեղափոխության գերագույն առաջնորդը շեշտելով այն իրականությունը ,որ Իրանի ժողովրդի նկատմամբ թշնամիների բանակի թշնամությունը հարատև և բնածին է,այլ ոչ թե՝ սեզոնային ,հստակեցրել է,որ բուժումը հետևյալն է,որ մենք հզորանանք քաղաքական,տնտեսական,ռազմական և անվտանգության բոլոր ոլորտներում ,որպեսզի թշնամին չկարողանա հարվածել մեզ:

ԱՄՆ-ի նպատակն է Իրանին  ներքաշել տարածաշրջանային ու միջազգային ճգնաժամերի մեջ:Այս նպատակը հետապնդվել է հեղափոխության հաղթանակի առաջին իսկ օրերից ՝ պարտադրյալ  պատերազմի և հեղաշրջման պլանավորման տեսքով, որը ձախողեց : Թշնամական այս ընթացքը հետագայում հետապնդվել է  այլ ձևերով, ինչպիսիք են՝ Պարսից  ծոցում ռազմական կոալիցիաների ձևավորումը, Սիոնիստական ​​ռեժիմի հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանի որոշ արաբ ղեկավարների  հետ և Իսրայելին տարածաշրջան ներքաշելը: 

Մեծարգո այաթոլլահ Խամենեին իր ելույթում  հիշեցրել է  նաեւ այն փաստը, որ տարածաշրջանի որոշ երկրների մեծ սխալը այն է, որ նրանք իրենց ազգային անվտանգությունը պահանջում  են օտարներից և միլիարդավոր դոլարներ ծախսելով ,նվաստացվելով և անարգանք լսելով , չեն կարողանում  ապահովվել իրենց  անվտանգությունը ,հենց այնպես որ ականատեսը եղանք տարիներ առաջ Եգիպտոսի ,Թունիսի դեպքերում և կամ Մոհամդռեզա Փահլավիի ճակատագրում: 

Այաթոլլահ  Խամենեին այն անձանց ովքեր ԱՄՆ-ի  և որոշ ուժերի կարողությունների   մասին  անիրատեսական գնահատականներ են ներկայացնում ,հրավիրում է քննարկել  ԱՄՆ-ի վերջին դեպքերը և ըմդգծում է .«ԱՄՆ-ի վերջին խայտառակ դեպքերը ,փոքր խնդիրներ չեն և չպետք է դիտարկվեն մի անբարիշտ  նախագահի անկման համատեքստում,այլ  այդ հարցերը ԱՄՆ-ի  հեղինակության, իշխանության և սոցիալական կարգի անկում են համարվում»:

Անցնող  տարիներին ,ԱՄՆ-ը փորձել է հարված հասցնել Իսլամական Հանրապետությանը ՝ ծրագրելով տարբեր դավադրություններ, ներառյալ՝պատժամիջոցների  խստացումը, ՀԳՀԾ-ին հարվածելը և կորոնավիրուսիդեմ պայքարում հասարակության առաջընթացը խոչընդոտելը և Իրանի շրջակա միջավայրը անապահով դարձնելը ,սակայն Իսլամական Իրանը ոչ միայն չի մեկուսացվել  ու տկարացել  ,այլև այսօր Իսլամական Հանրապետության քաղաքական հզոր ներկայությունն Ասիայի արևմուտքում ,դարձել  է Իրանի Իսլամական հանրապետության արժանապատվության դրսևորումներից մեկը:

***

Անցյալ շաբաթ  Իրաքի դատական գերագույն խորհրդի նախագահ Ֆաեղ Զեյդանի պաշտոնական հրավերով ,Իրանի Իսլ.հանրապետության դատական իշխանության ղեկավար՝  Սեյեդ Էբրահիմ Ռեիսին եռօրյա այցով ժամանեց Իրաք։ Նա  հանդիպում ունեցավ այդ երկրի պաշտոնատարների հետ և կարևոր բանակցություններ վարեց դատական երկկողմ համագործակցությունների և նահատակ գեներալ հաջ Ղասեմ Սոլեյմանիի սպանության  դատական գործի վերաբերյալ։

2020 թվականի հունվարի 3-ին  ,Իրաքի մայրաքաղաք՝Բաղդադի օդանավակայանի մոտ  ամերիկյան ահաբեկիչ և ագրեսոր ուժերի  հրթիռային հարձակման հետևանքով, նահատակվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին , Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը և նրանց զինակիցները:

Իրանի դատական իշխանության ղեկավարն Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի, նախագահ Բարհամ Սալեհիի և  խորհրդարանի նախագահ  Մոհամադ ալ-Հալբուսիի հետ հանդիպման ժամանակ  քննարկել է  երկկողմ հարաբերությունները և դրանց ընդլայնման ուղիները:

Կազմակերպված հանցագործությունները, ինչպիսիք են թմրանյութերի վաճառքը և դատական ​​գործընթացները, կործանարար ազդեցություն են ունենում երկրների տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացման վրա:Այս խնդիրը  անհրաժեշտ է դարձրել դատական ​​կառույցների միջև համագործակցությունը:Իրանն ու Իրաքը լայն կապեր ունեն  քաղաքական, անվտանգության, տնտեսական, մշակութային և կրոնական ոլորտներում:Իրաքի հետ համատեղ սահմանը , սահմանային փոխանակումները, առևտուրը, երթևեկությունը և ուխտավորների ուղևորությունը, պահանջում են ընդլայնել  իրավական և դատական ​​հարաբերությունները։

***

Անցյալ շաբաթ Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը ,Ռուսաստանի  Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վալոդինի պաշտոնական հրավերով այդ երկիր ժամանեց:

Իրանի Իսլամական խորհրդարանի  նախագահը Մոսկվայում Ռուսաստանի Պետդումայի նախագահի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում  նշելով, որ որպես Իսլամական խորհրդարանի նախագահ Ռուսաստանը իր   արտասահմանյան ուղևորության առաջին նպատակակետն է, ասաց.«Այցի կարևորագույն  հարցը, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ուղերձն էր Ռուսաստանի նախագահին, որում ընդգծվում է Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդումն ու հարատևումը»:

Ռուսաստանի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ ունեցած հանդիպման ժամանակ, Իսլամական խորհրդանարի նախագահ Մոհամմադ Բաղերի Ղալիբաֆն անդրադարձել է  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հղած Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ուղերձին   և ասել է.«Այս կարևոր ուղերձը վերաբերում է տարածաշրջանին և համաշխարհային ուժերին, և ենթադրում է, որ Իրանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները կլինեն ռազմավարական, խորը և կշարունակվեն  քանի տասնամյակներ»:

Այս հանդիպումների հետ միաժամանակ Իրանն ու Ռուսաստանը ստորագրել են փոխընբռնման հուշագիր Քովիդ-19 հիվանդության հետ կապված հետազոտություններն ընդլայնելու  մասին:

Հանդիպումների հետ միաժամանակ ,«Սպուտնիկ V» պատվաստանյութ արտադրող Գամալիա լաբորատոր ինստիտուտում կայացած արարողության ժամանակ,Իրանի Պաստյորի  ինստիտուտի և «Գամալիա» լաբորատորիայի միջև «Քովիդ 19» հիվանդության հետ կապված հետազոտության ընդլայնման մասին  փոխըմբռնման հուշագի է  ստորագրվել ՝Իրանի առողջապահության նախարարի տեղակալ և սննդամթերքի ու դեղորայքի կազմակերպության նախագահ   Մոհամմադ Ռեզա Շանեսազի ,  Ռուսաստանի առողջապահության նախարարի   խորհրդական Սերգեյ Գլագլովի և   «Գամալիա» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խավաևի միջև:

Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: