Իրանում տեղի ունեցավ 39-րդ Ֆաջր կինոփառատոնը
https://parstoday.ir/hy/radio/iran-i133664-Իրանում_տեղի_ունեցավ_39_րդ_Ֆաջր_կինոփառատոնը
Ֆաջրի միջազգային կինոփառատոնը, որ տեղի է ունենում ամեն տարի փետրվարին, Իրանի ամենակարևոր մշակութային իրադարձություններից է: Այս տարի, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, փառատոնն անցկացվել է այլ ձևաչափով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2021 06:36 Asia/Tehran

Ֆաջրի միջազգային կինոփառատոնը, որ տեղի է ունենում ամեն տարի փետրվարին, Իրանի ամենակարևոր մշակութային իրադարձություններից է: Այս տարի, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, փառատոնն անցկացվել է այլ ձևաչափով:

Պետք է ասել, որ անցած մեկ տարվա ընթացքում, ամբողջ աշխարհում կինոարվեստը մեծ վնասներ կրեց: Պանդեմիայի պատճառով ոչ միայն փակվեցին կինոդահլիճները, այլ մեծ վնաս հասցվեց կիոնարտադրությանը: Մեծ թվով կինոփառատոներ, այդ թվում՝ Կաննի, Պեկինի, Կանադայի Դաքսի, Լոկարնոյի և մի շարք այլ փառատոններ տեղի չունեցան:

Մի շարք կինոփառատոներ, ինչպես՝ Ստամբուլի,  Թայվանի, Բրյուսելի, Վաշինգտոնի, Սիեթլի և  Լյուքսեմբուրգի փառատոները, չեղարկվեցին կամ հետաձգվեցին:

Ֆաջր կինոփառատոնն իր աշխատանքn սկսել է 1983թ.: Կինոփառատոնի մրցանակը «Բյուրեղյա սիմորղ»-ն է: Այս տարի, կինոփառատոնն իսլամական հեղափոխության 42-րդ տարեդարձի շրջանակներում տեղի ունեցավ փետրվարի 1-10-ը: Փառատոնի շրջանակներում ներկայացված ֆիլմերը ցուցադրվեցին  Իրանի 30 նահանգներում և 5 ազատ առևտրի տարածքներում՝ 70 կինոթատրոններում:

Այս տարի Ֆաջրը առանձնանում էր նրանով, որ փառատոնին ներկայացվել էին մեծ թվով երիտասարդ ռեժիսորների աշխատանքներ, ինչը վկայում է, որ Իրանի կինոյին մեծ ապագա է սպասվում:

****

 

Չնայած անցած տարի պանդեմիայի պատճառով Իրանի կինթատրոնների մեծ մասը փակ էին, սակայն փառատոնի շրջանակներում, դրանց լույսերը կրկին վառվեցին և  առողջապահական ցուցումների համաձայն, այնտեղ ցուցադրվեցին փառատոնին ներկայացված ֆիլմերը: Այս տարի, «Լավագույն ֆիլմ՝ ազգային հայացքից» մրցանակը տրվեց Ալի Ղաֆֆարիի «Դիպուկահար» ֆիլմին: Ֆիլմը նվիրված էր Իրանի հերոս Աբդուլ Ռասուլ Զարինին, ով հռչակավոր դիպուկահար էր: Ինչպես պարզ է ֆիլմի անունից, Զարինը եղել է հմուտ դիպուկահար: Նա այնքան հմուտ է եղել, որ նրան անվանել են «միանձնյա գունդ»: Ռեժիսորն օգտվելով դիպուկահարի պատմությունից, փորձել է ստեղծել վայրիվերումներով լի մի հետաքրքիր ֆիլմ: Ֆիլմում ներկայացվել են նահատակ Զարինի բնավորություն մի շարք առանձնահատկություններ: Նա խոսում էր Սպահանի առոգանությամբ, ուներ յոթ երեխա, երբեք չէր կրակում զինվորների և նամազ անողների վրա: Նա Իրան-Իրաք պատերազմի ժամանակ կրակում էր Իրաքի բաասական բանակի հրամանատարների վրա: Ֆիլմում Զարինի անձը և հասարակական կյանքը շատ մանրամասն ներկայացված չեն և այն  հիմնականում կենտրոնացած է  հերոսությունների վրա, որ նա կատարել է  Իրաքի կողմից Իրանի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ: Այլ խոսքով, «Դիպուկահար»-ը ֆիլմը կարելի է  բնութագրել որպես հերոսական ֆիլմ, որը սակայն չի կարողացել լիարժեք ներկայացնել նահատակ Զարինի կյանքի այլ կողմերը: Ռեժիսորի ասելով, ֆիլմը փաստագրական էր: Նա հավելում է, որ 15 տարի շարունակ, Զարինի զավակների հետ միասին ուսումանսիրել է նրա հուշերը, զրուցել զինակիցների հետ և փորձել է այս իրական պատմությանը «կինոյի հագուստով զգեստավորել»: Ռեժիսորի խոսքերով. «Առաջիկայում կհրապարակվի նաև հերոսի հուշագիրքը, որը կոչվելու է «միանձնյա գունդ»։ Մենք փորձել ենք հավատարիմ մնալ իրականությանը և ֆիլմի վերջում հնչող ձայներն իրական են: Օգտվել ենք նաև Զարինի զինակիցների ձայներից: Որոշ իրադարձությունները ներկայացնելիս, օգտվել ենք հերոսի երեխաների ձայներից»,ասել է նա:

***

Ինչ վերաբերում է այս տարվա փառատոնային ֆիլմերին, պետք  է նշել, որ դրանք հիմնականում սոցիալական թեմաներով էին՝ աղքատություն, սոցիալական խնդիրներ, թմրամոլություն, դասակարգային ճեղք և Իրանի կառավարության տնտեսական ներկա քաղաքականությունը քննադատող ֆիլմեր:

Դիպուկահարը

Որոշ փորձագետներ համոզված են, որ ֆիլմերը պետք է ավելի խիստ գրաքննության ենթարկվեին, քանի որ ներկայացված ֆիլմերի մեջ կային ինքնասպանության տեսարարններ, թմրամոլների կյանքից տեսարանները, ինչը կարող է հոգեբանորեն ազդել երիտասարդ տարիքի հեռուստադիտողի վրա:

 

Տեխնիկական առումով, ներկայացված ֆիլմերը փաստեցին, որ այս ուղղությամբ Իրանի կինոարտադրությունը մեծ առաջընթաց է գրանցել: Ֆիլմերում կիրառվել են մեծ թվով հատուկ էֆեկտներ: Դա նկատելի էր հատկապես «Օրերից  մի օր Աբադանում» ֆիլմում:

***

Փառատոնին ուշարգրավ էր նաև կին ռեժիսորների մասնակցությունը: Կարելի է նշել Նարգես Աբիարիի «Աբլաղ» ֆիլմը, որը բարձր գնահատականի արժանացավ կինոքննադատների կողմից և  արժանացավ հեռուստադիտողի ընտրած լավագույն ֆիլմ մրցանակին:  

 

Աիդա Փանահանդեն փայլուն ռեժիսոր և սցենարիստ է, ով կին ռեժիսորների ասպարեզում մեծ հեղափոխություն է իրականացրել: Այս տարվա լավագույն դերասանների մասին պետք է ասել, որ մասնագետների կարծիքով, այս տարվա փառատոնային ֆիլմերում իրենց խաղով փայլեցին հատկապես կանայք:

 Աբլաղ ֆիլմ