Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում( 21)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք «Սամեն Ալ-Աեմմե» ռազմական գործողությանը։ Այս գործողությունը նախագծվեց և իրականացվեց Աբադան քաղաքը պաշարումից դուրս բերելու համար: Այն համարվում է շրջադարձային կետ Իրան-Իրաք ութամյա սրբազան պաշտպանության ընթացքում:
Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք գլխավոր գերագույն հրամանատարի պաշտոնից Բանի Սադրի հեռացման մասին: Այն բանից հետո, երբ պարզվեց Բանի Սադրի կապը իսլամական հեղափոխության թշնամիների հետ, Իմամ Խոմեյնին Բանի Սադրին գլխավոր գերագույն հրամանատարի պաշտոնից հեռացնելուց բացի այլ ելք չուներ: Բանի Սադրի պաշտոնազրկումից հետո տեղի ունեցած փոփոխությունները ավելի են պարզում նրա կապը իսլամական հեղափոխության թշնամիների հետ: Բանի Սադրի փախուստից հետո մի քանի ռմբադրությունների ընթացքում նահատակվեցին ԻԻՀ-ի մի քանի բարձրաստիճան պաշտոնատարներ: Երկրի գերագույն դատարանի ղեկավար դոկտոր Բեհեշթին, Իրանի երկրորդ նախագահ Ռաջային և Իրանի վարչապետ Մոհամմեդ Ջավադ Բահոնարը գլխավորում էին հիշյալ նահատակների ցուցակը: Ի տարբերություն թշնամիների ենթադրություններին այս սպանությունները իսլամական հանրապետության համակարգի սասանման պատճառ չդարձան: Դրանք ավելի ամրապնդեցին ժողովրդի տարբեր խավերի ու երկրի պատասխանատուների միջև միասնությունն ու համերաշխությունը: Հեղափոխության մեծերի նահատակությունը հանգեցրեց ժողովրդի հոգեկան փոփոխության ու պատերազմի ճակատներում նրանց ներկայության ավելացման: Այն նոր իրավիճակ ստեղծեց պատերազմի ճակատներում: Նախկինում Բանի Սադրի նախագահության օրոք պահակազորը շատ քիչ հնարավորություններ ուներ և ուշադրություն չէր դարձվում այդ ուժերի վրա: Բանի Սադրի պաշտոնազրկումից հետո առաջացած փոփոխությունների արդյունքում պահակազորը բարձրացրեց իր ռազմական կարողությունը և ժողովրդական ուժերից օգտվելու հնարավորություն ստեղծեց և այս ամենը ծառայեցրեց ԻԻՀ-ի ռազմական նպատակների իրագործման նպատակին: Այնպես որ կարճ ժամանակվա ընթացքում կարողացավ ձևավորել կազմակերպական չորս բրիգադներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ 8-12 օպերատիվ գումարտակներ:

Բանի Սադրի պաշտոնազրկումից հետո բանակի ու պահակազորի համագործակցության համար լուրջ ենթահող ստեղծվեց և Պաշտպանության գերագույն խորհրդում հաստատվելուց հետո Սամեն Ալ-Աեմմե գործողությունը իրականացվեց այս ուժերի համագործակցության արդյունքում: Այս ռազմական գործողության շրջանակներում, ուժերի նոր համակցմամբ ու նոր ռազմական ու մարտավարական ստրատեգիաների կիրառմամբ մեկնարկեց պահակազորի ու բանակի սերտ համագործակցությունը: «Սամեն Ալ-Աեմմե» գործողությունն սկսվեց 1981թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան «Նասրոմ մին ալլահ վա Ֆաթհոն ղարիբ»(Թարգ.՝ Աստծո օգնությունը, և հաղթանակը մոտ են, այս բարի լուրն ավետեք հավատացյալներին) նշանաբանով: Երկու օր համառ մարտերի ու իսլամի մարտիկների պատերազմի ու սխրանքների արդյունքում իրականացան բոլոր նպատակները, և ճեղքվեց Աբադան քաղաքի պաշարման օղակը: Այսպիսով իրականացվեց Աբադանի պաշարումը կոտրելու մասին Իմամի արձակած պատմական հրահանգը: Որոշ առանցքներում իրաքցիների ցուցաբերած դիմադրությունները վկայուն են թշնամու հարաբերական ուշիմության մասին: Սակայն իրաքցի հրամանատարների կողմից իրանական ուժերի կարողությունների ճիշտ չճանաչելը և թերագնահաատելը պատճառ դարձան վերջիններս չկարողանան համապատասխան հակազդեցությունը ցուցաբերել իրանական ուժերին: Այս գործողության ընթացքում Քարուն գետի արևելյան շրջաններում բռնագրավված տարածքները ազատագրելուց բացի, պաշարումից դուրս բերվեցին Իրանի ռազմական ուժերի մեծ մասը, որոնք ևս պատրաստվեցին նոր ռազմական գործողությունների համար: Սամեն Ալ-Աեմմե ռազմական գործողության արդյունքում ազատագրվեցին օկուպացված տարածքների 150 քկմ․-ը, ներառյալ Ահվազ- Աբադան և Մահշահր-Աբադան երկու ռազմավարական մայրուղիները, գերեվարվեցին թշնամու 1800 զինծառայողներ, սպանվեցին թշնամու 1500-2000 զինվորներ, ոչնչացվեց 90 տանկ ու զրահամեքենա, առգրավվեցին 100 տանկ , 60 զրահամեքենա, 3 բարձիչ մեքենաներ, 150 ավտոմեքենա, խոցվեց 3 կործանիչ և մեկ ուղղաթիռ: Այս պարտությունը Սադդամի համար այնքան ծանր էր, որ բաասական ուժերի պարտությունից հետո Սադդամի հրամանով գնդակահարվեցին իրաքցի 7 հրամանատարներ:
Չնայած որ Սամեն Ալ-Աեմմե գործողությունը մեկն էր այն չորս մեծ ռազմական գործողություններից, որ կատարվեցին բռնագրավված տարածքները ազատագրելու համար, սակայն այս գործողությունը համարվում էր պաշտպանության «շրջադարձային կետը» և պատերազմի ռազմավարությունը նախորդ վիճակից նորին հասցնելու «կապող օղակը»: ԻՀՊԿ-ի ժամանակի հրամանատար գեներալ Մոհսեն Ռեզային այս կապակցությամբ ասել է.«Սամեն Ալ-Աեմմե գործողությունը շրջադարձային կետ է և համարվում է պատերազմի երկրորդ փուլի ռազմավարության մեկնակետը ու նաև երկրորդ փուլի վստահություն ներշնչող տարրերից մեկը, ինչը կապող օղակ էր ու շրջադարձային կետ»: Աբադանի պաշարման կոտրվելը և Սամեն Ալ-Աեմմե գործողության հաջողությունը տարբեր հարթություններում ունեցել են հետևանքներ, որոնք կարելի է գնահատել արտաքին ու ներքին երկու գլխավոր առանցքներում: Ներքին առումով առաջին գործողության հաջողությամբ պատերազմի ճակատներում բարձրացվեց իսլամի մարտիկների մարտական ոգին ու վերջիններս ավելի ոգևորված ու հզորացած շարունակեցին պատերազմը ագրեսոր ուժերի դեմ: Քաղաքական տեսանկյունից, Սամեն Ալ-Աեմմե գործողությունից հետո Իրանում քաղաքական իրավիճակն ու դաշտն ավելի համախմբվեց և այս գործողությունից դեռ մեկ շաբաթ չանցած Իրանի ժողովուրդը մասնակցելով երկրի երրորդ նախագահական ընտրություններին Այաթոլլահ Խամենեիին ընտրեցին որպես Իրանի երրորդ նախագահ՝ Մոհամմեդ Ալի Ռաջայիի նահատակությունից հետո: Իրանում քաղաքական իրավիճակի կայունացմամբ ու ԻԻՀ-ի համակարգի պատասխանատուների միաբանությամբ, տեղին ու կտրուկ դիրքորոշումներ որդեգրվեցին արտաքին խնդիրների վերաբերյալ: Սամեն Ալ-Աեմմե գործողության արտաքին հետևանքներից մեկը՝ իսլամական հեղափոխության ազդեցությունն ու տարածումը կանխարգելելու և Իրաքի ագրեսոր ռեժիմին աջակցելու համար Պարսից Ծոցի հարավային աձամերձ երկրների կողմից Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի ձևավորումն էր: Իրանի վրա ճնշումները մեծացնելու և տարածաշրջանի հետադեմ երկրներին աջակցելու նպատակով Պարսից Ծոցում ավելացան ԱՄՆ-ի ռազմական տեղաշարժերը: ԱՄՆ-ն Միջին Արևելք ու Օմանի ծով ուղարկելով իր ռազմական ուժերը, իրականացրեց զորավարժություններ ու միաժամանակ իրանաֆոբիայի քաղաքականություն վարելով, ծավալուն քարոզչական հարձակում սկսեց Իրանի դեմ և մեծացրեց այս երկրի նկատմամբ տարածաշրջանի ռեժիմների անտեղի վախը: Ամանում կայացած արաբական երկրների ղեկավարների նիստին Սադդամը նույնպես հայտարարեց.«Մենք չենք ուզում ընդարձակել մեր երկիրը: Մենք միայն ուզում էինք մեր քաղաքներից հեռացնել Իրանի սպառնալիքը»: Այս խոսքերը հնչեցին այն դեպքում, երբ Սադդամը սեպտեմբերի 22-ին երեք օրվա ընթացքում Խուզեստանը գրավելու և ԻԻՀ-ի նոր համակարգը կործանելու նպատակով սանձազերծեց Իրանի դեմ պատերազմը: