Հեղափոխության երկրորդ քայլը՝ արտադրության թռիչքի ուղղությամբ (28)
Արդյունաբերական-գյուղատնտեսական տարբեր ոլորտներում արդյունաբերական կարողությունների ավելացումը և հում նավթի ու հումքի վաճառքի վրա հիմնված տնտեսությունից հեռանալը , կայուն և հզոր տնտեսության անհրաժեշտություններից է:Այդ հիմամբ ,ԻԻՀ մեծարգո առաջնորդը իրանական 1399 թվականը հռչակել է «Արտադրության թռիչքի տարի»:
Կարևորագույն խնդիրներից մեկը, որը վերջին տարիներին «Արտադրության զարգացում»ու «Արտադրության թռիչք»կարգախոսների շրջանակներում ընդգծվել է գերագույն Առաջնորդի կողմից, տնտեսական սպառնալիքների ,պատժամիջոցների եւ ճնշումների դիմաց արտադրության ու տնտեսության ենթակառուցվածքների ամրակայումն ու տնտեսական զարգացման համար ներքին բոլոր հնարավորութունների օգտագործման անհրաժեշտությունն է:
Ռազմավարական այս նպատակի շրջագծում,«Արտադրության թռիչք»-ի կարևորումն այն իմաստով է, որ արտադրության ոլորտում Իրանի տնտեսությունը պիտի հաղթահարի թերզարգացումները:Այս իմաստով ,թռիչքը շատ բազմազան է և պարփակում է ազգային արտադրության բոլոր ասպեկտները ,իշարս՝ գիտական,տեխնիկական ,արդյունաբերական ,նորարարության, նաև արդյունաբերական ապրանքների ու գյուղատնտեսական արտադրանքների առավելագույն արտադրությունը:
Այս հարցի կարևորությունը տնտեսության և արտադրության կայունության և հզորացման մեջ է, ինչը կարևոր դեր է խաղում տնտեսական ցնցումների հաղթահարման գործում:Օրինակ ՝ իրանական 1393-ին նավթի գների անկումը , 1397-ին տնտեսական պատժամիջոցների պարտադրումը և վերջին մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսի համաճարակը, տնտեսական երեք լուրջ ցնցումներ էին, որոնք բացահայտելով տնտեսության թույլ կողմերը,բացահայտեցին նաև ներքին կարողականություններն ու հնարավորությունները:Այս ցնցումներից յուրաքանչյուրը կարող է հարվածել երկրի տնտեսությանն ու անվտանգությանը:
Տնտեսության մեջ արտադրության աճը, կարևոր է նաև տնտեսական աճի ,առևտրի հնարավորություններին հասանելիության և արտահանման զարգացման համար:
Ըստ որոշ տնտեսագետների, այդ թվում ՝ Ադամ Սմիթի՝ արտահանումը երկրների տնտեսական աճի ամենակարևոր գործոններից մեկն է:Տնտեսագետների այս խումբը համոզված է, որ երբ երկրի արտահանման ծավալն ավելանա, դրա ազդեցությունն առավել ևս նկատելի կլինի ներքին տնտեսության աճի ոլորտում:
Արտահանման ոլորտում հաջողությունը կախված է մի շարք գործոններից, ինչպիսիք են՝ նկատի առած ապրանքներն ավելի ցածր գնով արտադրելու և արտահանելու առումով երկրի համեմատական առավելությունը և մրցակից երկրների համեմատ այդ ապրանքների ավելի էժան գինը: Ասիայի մայրցամաքում ,Չինաստանը,Ճաոպնիան,Հարավային Կորեան, Մալայզիան և Սինգապուրը իհամեմատություն այլ երկրների,տնտեսական բարձր աճ են արձանագրել: Այդ երկրներում արտահանումների և տնտեսական աճի միջև խորը կապ է նկատվում: Ուսումնասիրությունները պարզում են , որ տնտեսական մի շարք քաղաքականություններ, արտահանման զարգացման մի շարք ընտրված քաղաքականություններին զուգահեռ, Ասիայի արևելյան երկրներում նպաստել են արտահանմանը և տնտեսական աճին :Այս տարածաշրջանի երկրները նախ օրակարգային դարձրին իրենց մակրոտնտեսական միջավայրում կայունությունը, այնուհետև ՝իրականացրին արտահանման խթանման քաղաքականությունը:Արտաքին առևտրի ազդեցիկ ոլորտներից մեկը՝ոչ նավթային արտահանման զարգացումն է: Ոչ նավթային արտահանումը մոնո-արտադրանք տնտեսություններում այն ոլորտներից է, որը կարող է նպաստել դիվերսիֆիկացմանը և Համախառն Ներքին արդյունքի՝ՀՆԱ-ի ավելացմանը: Իհամեմատություն նավթային արտահանման ոչ նավթային արտահանումը կարող է նաև լավ հիմք ստեղծել կարճաժամկետ և երկարաժամկետ պլանավորման համար:
Առևտրի ու տարանցիկ աշխատանքների առումով Իրանն ունի երեք հիմնական համեմատական և մրցակցային առավելություն , այդ թվում. «Էներգիայի բազմազան աղբյուրներ»; «Տրանզիտային գծեր»`վեց միջազգային միջանցքներ և հինգ տարածաշրջանային միջանցքներ միացնելու կարողականությամբ, և համաշխարհային մակարդակում « զբոսաշրջության »առավելություն:Իրանի միջազգային միջանցքները ներառում են հիմնական ճանապարհներ , ինչպիսիք են՝ «Հյուսիս-հարավ» միջանցքը, «Մետաքսի ճանապարհը»,որը միացնում է արևմուտքը արևելքին և «Տրասեկա» ճանապարհը:
Տարածաշրջանային միջանցքները ներառում են՝ Արևելքի առանցքը,Աշխաբադի քառակողմանի համաձայնագիրը՝(Ուզբեկստան,Թուրքմենստան,Իրան,Օման),ԷԿՕ-ի տնտեսական համագործակցությունների կազմակերպության տրանսպորտային միջանցքները,ITI-ի միջանցքը(Ստամբոլ,Թեհրան,Իսլամաբադ) և KTAI միջանցքը(Ղրղստան, Տաջիկստան ,Աֆղանստան,Իրան):
Հաղորդակցման այս գծերի շարքում ամենակարևոր միջազգային միջանցքը, որը կամրապնդի Իրանի տնտեսական աճի դերն ու գործոնը՝ հյուսիս-հարավ միջանցքն է:Հյուսիս-հարավ միջանցքում Ռուսաստանը առնվազն 9 երկրի հետ ունի մոտավորապես 68 միլիարդ դոլարի արժողությամբ փոխանակումներ,այս խնդիրը եւս մեկ գործոն է Իրանում, Հյուսիս-Հարավ միջանցքի նշանակության բարձրացման համար:Հյուսիս -հարավ միջանցքի բերումով Իրանը միջնորդ օղակ է Ռուսաստանի և 9 այլ երկրների միջև: Այս կապը կարևոր առավելություն է ներդրումների, արտադրության և արտահանման համար:Փաստորեն, Իրանը, ունենալով 15 հարևաններ և առանձնահատուկ ռազմավարական , աշխարհաքաղաքական և գեոէկոնոմիկայի դիրք կարող է զարգացնել իր ներքին առևտուրը:
Հետդարձ հայացք նետելով անցյալ չորս տասնամյակներին ,նավթի և նավթամթերքի արտահանումը կարևոր դեր է խաղացել Իրանի տնտեսության համախառն ներքին արդյունքում: Այժմ, երբ նավթի արտահանումը զգալիորեն նվազել է տարբեր պատճառներով, ներառյալ՝ պատժամիջոցների, կամ տատանվող նավթի գների հետևանքով,ոչ նավթային արտահանումը դարձել է նավթից կախված տնտեսությունից հեռանալու ոսկե հնարավորություն:Մոնոարտադրանքը և իմասնավորի նավթային տնտեսություններում ոչ նավթային արտահանումը ,այն ոլորտներից մեկն է, որը կարող է նպաստել երկրի առևտրի և տնտեսության դիվերսիֆիկացմանը:Իրանը նույնպես մեծ պոտենցիալ ունի ոչ նավթային ապրանքներ արտահանելու համար, և նույնիսկ խոչընդոտների առկայության դեպքում,հնարավոր է զգալիորեն ավելացնել ոչ նավթային արտահանումները:
Ոչ նավթային արտահանման ընդլայնումը մեծացնում է ոչ նավթային արտահանման արտադրանքի մրցունակությունը,որն այս ոլորտում ակտիվ մրցակիցների առկայության պատճառով է և այս առումով ոչ նավթային արտահանումը կարող է,արտարժույթ ապահովելուց բացի , ավելի որակյալ դարձնել արտադրությունը:
Այս առումով անհրաժեշտ են նորարարություններ, նոր տեխնոլոգիաների կիրառումը և արտահանվող ապրանքների որակի բարձրացումն ու ինքնարժեքի իջեցումը:Ուստի ոչ նավթային արտահանումն ուժեղացնելու համար անհրաժեշտ է աջակցել համեմատական առավելություն ունեցող արդյունաբերություններին,և առավել առաջնահերթ համարել գիտելիքահենք արտադրանքները:
Այս գործընթացում 1399 թվականը «Արտադրության թռիչքի տարի» անվանակոչելը նպաստավոր հնարավորություն ստեղծեց տնտեսության որոշ բաժինների հատկացումներն ավելացնելու համար ,որպեսզի համաճարակից և պատժամիջոցներից առաջացած դժվարություններով հանդերձ , ջանքերը կենտրոնացվեն ներքին արտադրության աճի և ապրանքների ու սպասարկությունների մեջ հավելյալ արժեք ստեղծելու վրա:Այս գործընթացն ուղղված է տնտեսական աճին,ինչը կարող է ընդլայնել արտահանումը և արտաքին ճնշումների դիմաց ամրակայել տնտեսությունը: