Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը միջազգային իրավունքի դիտանկյունից (2)
Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Նահատակ գեներալ Սուլեյմանիի սպանությունը միջազգային իրավունքի դիտանկյունից» հաղորդաշարի հերթական համարը:
Նախորդ հաղորդման ընթացքում ասացինք, որ ահաբեկչությանը դիմակայելու հիմունքներն ու իրավական գործընթացը կազմված է ՄԱԿ-ի հակաահաբեկչական 13 կոնվենցիաներից ու ԱԽ-ի 1368 և 1373 բանաձևերից: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք «Անձեռնմխելիության, երկրների ներքին հարցերին չմիջամտման, պետությունների ինքնիշխանության հարգման և ուժի չկիրառման սկզբունքների հետ գեներալ Սուլեյմանիի նպատակային սպանության հակասություններին»::
Երկրների ներքին հարցերին չմիջամտման սկզբունքը Միավորված ազգերի ու Միջազգային հանրության հիմնարար սկզբունքներից և պետությունների հիմնական իրավունքներից ու պարտականություններից է համարվում: Երկրների ներքին հարցերին չմիջամտման սկզբունքը միջազգային խաղաղ համակեցության կարևորագույն սկզբունքներից է, որին անդրադառնում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինչը ընդունվել է որպես միջազգային իրավունքի բարոյական սկզբունք: Իրանում միջազգային հարցերի փորձագետ Մեհրան Մոհամմեդին ասում է.«ՄԱԿ-ի ԳԱ-ի այլ երկրների ներքին հարցերին չմիջամտման մասին բանաձևերը շեշտում են, որ ցանկացած երկիր պարտավոր է զերծ մնալ այլ երկրների ներքին հարցերին միջամտելուց: Հետագայում այս սկզբունքը ԳԱ-ի բանաձևերում հաստատվեց, ինչի պատճառով էլ ցանկացած ուղղակի, անուղղակի և ռազմական միջամտություն դատապարտվում ու համարվում է Միջազգային իրավունքի կոպիտ խախտում»:
Երկրների ներքին հարցերին չմիջամտելու սկզբունքը լրացնում է ՄԱԿ-ի մյուս սկզբունքների ինչպես ինքնիշխանության և ուժի չկիրառման սկզբունքների շարքը: Միջազգային իրավունքների դասախոս Ար. Փի. Անանդը ինքնիշխանությունը այսպես է սահմանում.«Ինքնիշխանություն նշանակում է պետության բարձրագույն հեղինակություն իր տերիտորիայում, բայց միջազգային իրավունքի հատուկ շրջանակներում, որոնք պարտավորեցնող բնույթ ունեն»: ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ուժի չկիրառման սկզբունքի մեջ ներառվում է միջազգային հարաբերություններում ուժի կիրառման ցանկացած քայլ: Առնվազն Միավորված ազգերի կանոնադրության հաստատումից և Բ աշխարհամարտի ավարտից հետո այս սկզբունքն ըստ միջազգային իրավունքի դարձել է պարտավորեցնող սկզբունք:
ՄԱԿ-ի կանոնադրության երկրորդ հոդվածում արծարծվել է երկրների տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության ու ինքնիշխանության հարգման խնդիրը և այս հոդվածի յոթերորդ մասում կարևորվել է երկրների ներքին հարցերին չմիջամտելու խնդիրը: Այս հիմունքներով Գեներալ Սուլեյմանիի ու նրա զինակիցների սպանության հարցում ԱՄՆ-ի քայլը առաջին հերթին համարվում է Իրաքի կառավարության ինքնիշխանության ու քաղաքական անկախության սկզբունքի խախտում: Ուստի այն լիովին հակասում է միջզգային իրավունքների պարտավորեցնող սկզբունքներին ու օրենքներին: Այնպես որ Իրանի ու Իրաքի հրամանատարների սպանությունից հետո Իրաքի ժամանակի վարչապետ Ադել Աբդոլ Մահդին հստակորեն հայտարարեց, որ Իրաքի բարձրաստիճան պաշտոնատարների կամ այս երկրում Իրաքի բարեկամ երկրների պաշտոնատարների սպանությունը համարվում է Իրաքի ինքնիշխանության խախտում: Սա այն դեպքում, երբ Իրաքում ԱՄՆ-ի զորայինների ներկայության պայմաններից մեկը Իրաքի ինքնիշխանության սկզբունքի չխախտելն էր:
2008թ. նոյեմբեր ամսին ԱՄՆ-ի ու Իրաքի միջև կնքվում է 30 հոդվածներից կազմված մի համաձայնություն: Ըստ այս համաձայնության 4-րդ հոդվածի, բոլոր ռազմական գործողությունները պետք է իրականացվեն Իրաքի կառավարության համաձայնությամբ ու վերջինիս հետ լիովին համադրությամբ: Այս համաձայնության 4-րդ հոդվածը հայտարարում է, որ բոլոր ռազմական գործողությունները պետք է իրականացվեն Իրաքի սահմանադրության լիարժեք հարգմամբ: Համաձայնության 4-րդ հոդվածի համաձայն ռազմական գործողությունների իրականացումը չպետք է հանգեցնի Իրաքի կառավարության կողմից սահմանված ինքնիշխանության ու ազգային շահերի խախտման: Հետևաբար ըստ այս անվտանգության համաձայնագրի, Իրաքի տարածքում ցանկացած ռազմական հարձակում իրականացնելու համար ԱՄՆ-ն պետք է ստանա Իրաքի արտոնությունը կամ էլ նվազագույնը այդ մասին տեղյակ պահի այդ երկրի կառավարությանը: ԱՄՆ-ն նույնիսկ Իրաքի կառավարությանը տեղեկացնելու դեպքում չպետք է հարձակվի այդ երկրի ռազմական ուժերի այդ թվում Հաշդ Ալ-Շաաբիի ուժերի վրա: Քանի որ Հաշդ Ալ-Շաաբին Իրաքի ռազմական կառուցվածքի մի մասն է համարվում և Հաշդ Ալ-Շաաբիի վրա ԱՄՆ-ի հարձակումը համարվում է Իրաքի ինքնիշխանության խախտում: Հետևաբար Իրաքի տարածքում Իրանի ու Իրաքի հրամանատարների վրա ԱՄՆ-ի հարձակումը խախտում է Իրանի ու Իրաքի ինքնիշխանության հարգման սկզբունքը ու նաև համարվում է չմիջամտման և ուժի չկիրառման սկզբունքների բացահայտ խախտում:
2020թ. հունվարի 3-ին, Իրաքի տարածքում գեներալ Սուլեյմանիի ու նրա զինակիցների սպանությամբ նույնպես խախտվել է անձեռնմխելիության սկզբունքը: 1985թ. ՄԱԿ-ում վավերացված «Հատուկ առաքելությունների մասին կոնվենցիայի» առաջին հոդվածում հատուկ առաքելություններն այսպես են սահմանվում.«Հատուկ առաքելությունը, այն առաքելությունն է, որ առաքող կառավարության ներկայացուցիչները կատարում են հյուրընկալ պետության համաձայնությամբ՝ ճշտված խնդիրներին վերահասություն տալու կամ որոշակի պարտավորություններ կատարելու համար»: Հատուկ առաքելությունների շարքում են համարվում ռազմական առաքելությունները: Լեհաստանում իրավաբանության դասախոս Ջերզի Նիկոլայևն ասում է.«Ռազմական առաքելությունները կարող են ներառել ռազմական պաշտոնական ներկայացուցչությունները, արտերկրում գտնվող նավերում կատարվող ռազմածովային ուժերի հրամանատարների այցերը և այլ երկրներում ռազմական հրամանատարների առաքելությունները: Հետևաբար Իրաքում ու Սիրիայում Իրանի ռազմական խորհրդականները հատուկ առաքելություն են իրականացնում և միջազգային իրավունքների համաձայն նրանց նկատմամբ պետք է իրականացվեն հատուկ առաքելությունների կոնվենցիաներում նկատի առնված կետերը: Հաշվի առնելով Իրաքի ու Սիրիայի կառավարությունների համաձայնությունը, Իրանի խորհրդականների ներկայությունը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքներին: Իրանում իրավաբանության ոլորտի երկու հետազոտողներ Հոսեյն Ռեզազադեն ու Էլհամ Ամինզադեն համոզված են.«Իրաքում ու Սիրիայում Իրանի ռազմական խորհրդականները ռազմական հատուկ առաքելություն են իրականացնում և միջազգային սովորությունների համաձայն իրանցի խորհրդականները պետք է ունենան հատուկ առաքելությունների կոնվենցիայի համաձայն ամրագրված անձեռնմխելիություն»:
«Միջազգայնորեն պաշտպանվող անձանց դեմ հանցագործության կանխարգելման ու պատժման» կոնվենցիայի համաձայն, անձանց սպանության, առևանգման կամ անձի վրա այլ հարձակումների, պաշտպանված անձի ազատության կամ առաքելության վայրի և բնակության վայրի և մեքենայի վրա հարձակման հետևանքով հասցված ցանկացած դիտավորյալ վնաս հանցագործություն է համարվում: Նույնպես այս կոնվենցիայի համաձայն, սպառնալը կամ կոնվենցիայում նշված արարքների գործադրումը կամ դրանց աջակցելը պետք է համարվի հանցագործություն: Այս հիմունքներով ռազմական ցանկացած աստիճանով Իրանի ռազմական ուժերը, քանի որ համարվում են հյուրընկալ երկրներում Իրանի ներկայացուցիչը, պետք է պաշտպանված լինեն ցանկացած ագրեսիայից: Այս ընթացքում Իրաքի կառավարության պաշտոնական հրավերով գեներալ Սուլեյմանիի այցելությունը այդ երկիր դասվում են դիվանագիտական աջակցությամբ հատուկ առաքելությունների շարքում: Այնպես որ Բաղդադի օդանավակայանում իրանցի պաշտոնատարին դիմավորող առաջին պաշտոնյան Իրաքում պաշտոնական կազմակեպություն համարվող Ալ-Հաշդ Ալ-Շաաբիի ղեկավարի օգնականն է եղել: Այս պաշտոնական դիմավորումը ցույց է տալիս, որ Իրաք կատարած գեներալ Սուլեյմանիի այցը լիովին պաշտոնական այց է եղել:
Հարգելի բարեկամներ այսօր՝ անձեռնմխելիության, երկրների ներքին հարցերին չմիջամտման, պետությունների ինքնիշխանության և ուժի չկիրառման սկզբունքների հետ հակասության տեսանկյունից քննարկեցինք գեներալ Սուլեյմանիի և Աբու Մահդի Ալ-Մոհանդեսի նպատակային սպանության խնդիրը: «Հատուկ առաքելությունների» և «Միջազգայնորեն պաշտպանվող անձանց դեմ հանցագործության կանխարգելման ու պատժման» կոնվենցիաների համաձայն գեներալ Սուլեյմանին համարվում էր Իրանի դիվանագիտական ու ռազմական ներկայացուցիչ և ուներ միջազգայնորեն ընդունված անձեռնմխելիություն: Հետևաբար Իրանի բարձրաստիճան ռազմական հրամանատարի ու նրա ուղեկիցների սպանությունը վերոնշյալ միջազգային իրավունքների խախտում է համարվում, հետևաբար ԱՄՆ-ն բացահայտորեն դիմել է «Պետական ահաբեկչության» քայլի: Այս տեսանկյունից ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը աշխարհում «պետական ահաբեկչության» առաջատարներն են համարվում: