Իրանցի կանայք (14)
«Իրանցի կանայք» հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ, այս թողարկման ժամանակ կներկայացնենք արտերկրում ապրող և մեծ հաջողություններ արձանագրած մի քանի իրանցի կանանց, որոնց համբավը տարածվել է ամբողջ աշխարհում։ Ընկերակցեք մեզ։
Հարգելի բարեկամներ, նախորդ հաղորդումների ժամանակ ասացինք, որ Իրանում կանայք եկել են այն համոզման, որ հասարակության մեջ կարող են ավելի ակտիվ դերակատարություն ունենալ։ Նրանք այս ճանապարհին ակնառու հաջողությունների են հասել: Այսօր արտերկրում ապրում են իրանցի կանայք, որոնց համբավը տարածվել է ողջ աշխարհում։ Նրանց հաջողությունները խոսում են այն փաստի մասին, որ իրանցի տղամարդիկ և կանայք շատ տաղանդավոր են և աշխարհի որ ծայրում էլ որ լինեն, իրենց ունակության և տաղանդի շնորհիվ, մեծ հետք են թողնում։ Նրանց մեծ մասը ծնվել են Իրանում, այնուհետև մեկնել արտերկիր և առաջադիմություն գարնցել այնտեղ, և այժմ դարձել են հաջողակ և ազդեցիկ դեմքեր։ Սակայն նրանք չեն մոռացել իրենց ազգային պատկանելությունն ու ինքնությունը և պարծենում են, որ իրենց երակներում իրանական արյուն է հոսում։
***

Պրինսթոնի պլազմայի ֆիզիկայի լաբորատորիայի (PPPL) ֆիզիկոս դոկտոր Ֆաթիմա Էբրահիմին ստեղծել է նոր «միջուկային միաձուլման» հրթիռ, որը կարող է մարդկանց 10 անգամ ավելի արագ հասցնել Մարս մոլորակ, քան ներկայիս տիեզերական շարժիչները։
Դոկտոր Ֆաթիմա Էբրահիմին ծնվել է Թեհրանում։ Իրան-Իրաք պատերազմի խառնաշփոթ տարիներին ֆիզիկայի հանդեպ հետաքրքրությունը նրան մղում է դեպի խորը և շարունակական ուսումնասիրություններ: Այդ ժամանակ պատերազմյան շրջանի խառնաշփոթ վիճակից դուրս գալու լավագույն միջոցը ֆիզիկա սովորելն ու հավասարումներ լուծելն էր, ինչը խաղաղեցրեց նրա պրպտող ոգին և ուժեղացրեց նրան:
Պրինսթոնի համալսարանի պլազմայի ֆիզիկայի լաբորատորիայում նա այժմ ցանկանում է մեկ այլ խառնաշփոթ վիճակում կարգուկանոն մտցնել։ Պլազման բաղկացած է տաք, պայծառ և խիստ իոնացված գազից, մինչև այն կետը, երբ այն ստանում է եզակի հատկություններ, որոնք տարբերակում են այն գազային վիճակից կամ մասնավորապես ցանկացած այլ գազից:
Արևը ամենամոտ օրինակն է, երբ մենք կարող ենք զանգվածային մասշտաբով գնահատել պլազմայի բնութագրերը բնական միջավայրում: Պլազման ոչ միայն կապված է բարձր ջերմաստիճանի հետ, այլ նաև մեծ էլեկտրական ներուժի, շիկացման լույսերի և անսահման էլեկտրական հաղորդունակության հետ: Պլազմայի մասնիկները բաղկացած են դրական լիցքավորված ատոմներից, որոնք ավելի հայտնի են որպես կատիոններ։
Պլազման արևի խորքում ապահովում է միջուկային միաձուլման ռեակցիաների վառելիքը, կազմավորելով ազատ թթվածին և ջրածնի ատոմներ: Էբրահիմիի հետազոտությունը կենտրոնացած է մի գործընթացի վրա, որն իրականացվում է «տոկոմակ» կոչվող սարքերի վրա: Այդ սարքերը պարսպում են պլազման։ Դրանք նախատեսված են մագնիսական պարսպման պլազմայի կայունություն ստեղծելու համար:
Օգտագործելով համակարգչային սիմուլյացիաներ՝ նա ձգտում է գտնել այն մեթոդի ֆիզիկական հիմքը, որը կհեշտացնի այդ սարքերի նախագծումը և կնվազեցնի դրանց ծախսերը՝ այդպիսով մեզ մոտեցնելով «մաքուր, վերականգնվող էներգիայի անսահմանափակ աղբյուր ստեղծելու» գործին, որը համարվում է էներգետիկ հետազոտությունների հիմնական նպատակը։
***
Իրանցի երիտասարդ գիտնական Դելարամ Շաքիբան հռչակվել է բժշկության և վերքերի ապաքինման ոլորտում կատարած հետազոտությունների շնորհիվ։ Ամերիկացի հետազոտողները, իրանցի այս երիտասարդ գիտնականի գլխավորությամբ, հայտնաբերել են վերքերի բուժման գաղտնիքը և նոր մեթոդ են մշակել։ Դելարամ Շաքիբան ծնվել է Իրանի հյուսիսային Գորգան քաղաքում։ Նա Գոլեստանի բժշկական գիտությունների համալսարանի ուսանող էր: Համալսարանի դասերից հետո ամեն օր կեսօրից հետո, նա իր ողջ ժամանակն անցկացնում էր լաբորատորիայում: Ավելի վաղ, համալսարանի երկրորդ կուրսից սկսած, նա լաբորատորիայում հետազոտական աշխատանքներ էր կատարում: Դելարամ Շաքիբան սովորել է Վաշինգտոնի Սենթ Լուի համալսարանում և մեծ հաջողությունների է հասել բժշկության ոլորտում։ Շաքիբան մեծ քայլ է կատարել մետաստատիկ քաղցկեղի բուժման ոլորտում: Երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, նա կարողացավ մեծ նվաճում գրանցել վերքերի ապաքինման ոլորտում: Դելարամ Շաքիբան հաջողակ իրանցի կնոջ կատարյալ օրինակ է ։ Նա նաև լավ օրինակ է բոլոր այն երիտասարդների համար, ովքեր մեծ ծրագրեր ու մեծ երազանքներ ունեն ապագայի համար:
***
39-ամյա Թայեբե Աբոլղասեմին անգլերենի ուսուցչուհի է։ Նա արդեն 12 տարի իր ընտանիքի հետ ապրում է Բրիտանիայում: Բայց նրա արտաքին տեսքն այնքան իրանական է մնացել, որ հասկանալու համար, թե նա իսկապես ապրում է Բրիտանիայում, հարկավոր է դիտել նրա սոցցանցի էջն ու հասկանալ, որ նա չի ապրում Իրանում:
Նա իսլամական հիջաբ կրող մուսուլման կին է։ Ստացել է դոկտորի աստիճան և երեխաներին անգլերեն է դասավանդում: Նրա առանձնահատկությունը ոչ մուսուլմանների հետ փոխգործակցությունն է և Բրիտանիայում մեծ հարգանք վայելելը:
Նա ասում է,«Ես միշտ այսպես եմ պատմել իմ ինքնության մասին, որ, փառք Աստծո, ես կիրթ և հիջաբ կրող իրանցի հավատացյալ կին եմ։ Իմ ինքնավստահության շնորհիվ մինչ այժմ դժվարության չեմ հանդիպել։ Ես մի ասոցիացիայի իրանցի ներկայացուցիչն եմ: Ասոցիացիայի նիստում, երբ իմ բրիտանացի ընկերուհին ինձ ծանոթացնում էր ներկաների հետ, ասաց․ «Նա Թայեբեն է՝ մուսուլման կնոջ կատարյալ օրինակ»։ Այդ պահին յուրահատուկ զգացողություն պատեց ինձ։ Ես ինքս ինձ ասացի ՝ «Փառք Աստծո: Միշտ ուզում էի նրանց ինչ-որ կերպ ասել, որ սխալ է այն պատկերը, որ արևմտյան լրատվամիջոցներն ու ֆիլմերը ներկայացնում են մուսուլմանների վերաբերյալ։ Ես մուսուլման կին եմ և Ձեզ նման հաճույք եմ ստանում կյանքից, բայց Աստված սկզբունքներ ու համոզմունքներ է սահմանել ինձ համար, որոնց հետևում եմ: Ես էլ վայելում եմ աշխարհի բոլոր բարիքները և կյանքը վայելելու համար ոչ մի սահմանափակություն չունեմ»:
Իր հուշերում նա գրել է․«Ս․ Ծննդյան տոնին մեր դասախոսներից մեկը, ով անգլերեն լեզվի ամբիոնի վարիչն էր, բոլոր ուսանողներին հրավիրեց իր տուն։ Ես չմասնակցեցի այդ երեկույթին: Քանի որ միջավայրը, սնունդը, ուտեստներն ու ըմպելիքները հարմար չէին իմ ներկայության համար: Ուստի իմ գնալը թե ինձ և թե մյուսների համար հաճելի չէր կարող լինել։ Հաջորդ օրը, երբ ես համալսարան գնացի, դասախոսը ցույց տվեց մի փոքրիկ սեղան, որի վրա տարբեր ուտեստներ էին դրված։ Նա ինձ ասաց․ «Դուք երեկ չէիք եկել, և ես գիտեմ, որ դուք հալալ սնունդ եք ընդունում, այնպես որ ես ձեզ համար հալալ սնունդ եմ բերել»։ Ինձ համար իսկապես հետաքրքիր էր, որ իմ դասախոսը հասկացել էր, թե ինչու ես չեմ մասնակցել երեկույթին:։ Նաև ինձ համար շատ հետաքրքիր էր նրա այդ հարգալից քայլը»:
***
Լոնդոնի մոտակայքում գտնվող Ալ-Սաբրին ավագ դպրոցի 12-ամյա աշակերտուհի Թարա Շարիֆին մասնակցելով Օքսֆորդի համալսարանին կից Մենսի ինստիտուտի կողմից անցկացված ինտելեկտուալ թեստին և հավաքելով 162 բալ, գերազանցել Է Հոքինգի և Էյնշտեյնի IQ-թեստի արդյունքները։
«Հանճարների» համար սահմանված ցուցանիշը 140 կետի նշագծին Է: Ընդ որում հայտնի ֆիզիկոսներ Սթիվեն Հոքինգի և Էյնշտեյնի IQ-ն գնահատվում Է 160 բալ:
12-ամյա աղջնակի ընտանիքն ապրել է Իրանի Դաշտեստան շրջկենտրոնի գյուղում։ Գյուղը գտնվում է Բուշեհր նահանգից 720 կմ հարավ-արևելք: Թարա Շարիֆիի հայրն ասում է.«Աղջիկս շատ ուշիմ էր, և նա լուծում էր բարդ հավասարումներ, և գերազանցում էր իր դասընկերներին, ուստի նրա ուսուցիչներն առաջարկեցին, նրան տեղափոխել տաղանդավոր աշակերտների դպրոց: Վերջապես մենք որոշեցինք ,որ նա մասնակցի Օքսֆորդի համալսարանի ինտելեկտուալ թեստին՝ պարզելու նրա IQ- ն: Ներկայումս աշխարհի բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Թարա Շարիֆիի բարձր IQ,-ին և շուտով նա կմիանա գիտնականների շարքին»: