Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին
Հանուն Բարեգութ Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ունկնդիրներ։ Ներկայացնում ենք «Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Ընկերակցեք մեզ։
Անցած չորեքշաբթի օրը ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին , 1978 թ. փետրվարի 18-ին Թավրիզի ժողովրդի պատմական ու անմոռանալի ընդվզման տարելիցի առիթով, տեսակապի միջոցով դիմելով Թավրիզի բնակիչներին ասել է.«Իրանի նկատմամբ իմպերիալիստների թշնամության հարատևման պատճառը տիրակալ համակարգի նորմերին Իրանի ժողովրդի ընդդիմանալն է»:
Անդրադառնալով այն փաստին, որ երբեք չպետք է մոռանալ համաշխարհային բռնատիրության թշնամությունն իսլամական հեղափոխության ու իսլամական հանրապետության նկատմամբ, Այաթոլլահ Խամենեին ասել է. «Իհարկե, նրանք իրենց սադրանքներն ու թշնամանքը տարբեր պատրվակներով են ներկայացնում, այդ թվում՝ մարդու իրավունքներ, իսլամական օրենքներ, հրթիռային ծրագիր, միջուկային զենք, տարածաշրջանային այլ խնդիրներ: Սակայն պետք է հասկանալ, որ այս բոլորը պատրվակներ են: ԻԻՀ առաջնորդը հավաստիացրել է. «Իրանի ժողովուրդն այդ հարձակումներին դիմակայելու համար ունի ինքնության տարրերի ամրապնդման և ներքին ուժի հզորացման կարիք»:
Իրանի ժողովուրդը 42 տարի կանգնելով բռնատերերի ու գերտերությունների դեմ, ստորացրեց նրանց ու մարտահրավեր նետեց այդ համակարգին: Իհարկե, այս դիրքին հասնելը հեշտ չէր: Իրանի ժողովուրդը հաղթահարեց բազմաթիվ դժվարություններ և այսօր էլ շարունակում է իր պայքարը:
Այաթոլլահ Խամենեին, խոսելով հեղափոխության ձեռքբերումների մասին, ասել է. Իսլամական հեղափոխությունը կարողացավ փոխել Իրանի կերպարը, և գիտական առումով հետամնաց ու գերտերությունների քաղաքական սպասարկող, նրանցից տնտեսապես կախված երկիրը վերածել ազատ, հզոր, անկախ, վեհ ու աժանապատիվ երկրի, իսկ գիտական ասպարեզում մեծ նվաճումներ գրանցեց: Նա հեղափոխության կարևոր ձեռքբերումներից է համարել այն, որ Իրանը դուրս եկավ թմբիրից և աննպատակ մի ժողովրդի վերածվելու փոխարեն, դարձավ ակտիվ ու նպատակասլաց մի ժողովուրդ:
ԻԻՀ առաջնորդը հավելել է. «Երկրում հազարավոր կենտրոնների ստեղծումը և երիտասարդների ակտիվությունն ու կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում հավատավոր օգնությունն ապացուցում է այս իրողությունը»:
Իսլամական հեղափոխության առաջնորդը կարևորել է նաև այն փաստը, որ Իրանի պաշտպանական ու ռազմական ուժն այսօր ամրապնդվել է և Իրանը վերածվել է տարածաշրջանային գերտերության, ինչը նույնպես հեղափոխության ձեռքբերումներից է:
ԻԻՀ առաջնորդի խոսքերով. «ԱՄՆ-ի , Սիոնիստական ռեժիմի ու եվրոպական որոշ պետությունների սադրանքների պատճառը հեղափոխության առաջընթացն է»:
Իսլամական հեղափոխության առաջնորդն անդրադարձել է նաև առաջիկա նախագահական ընտրություններին, նշելով, որ դա մեծ հնարավորություն է երկրի համար, հավելելով, որ իսլամական հանրապետության ընդդիմադիրները չեն ցանկանում, որպեսզի այս հնարավորությունն օգտագործվի երկրի առաջընթացի համար: Սակայն ժողովրդի խանդավառ մասնակցությունն ընտրություններին, կամրապնդի երկրի հեղինակությունը և կչեզոքացնի թշնամիների ջանքերն ու նրանց ագահությունը: Ուստի պետք է այս հնարավորությունից լավագույնս օգտվել:
Իսկ ինչ վերաբերում է Իրանի իսլամական խորհրդանարում հաստատված «Պատժամնիջոցների չեղարկման և Իրանի ժողովրդի շահերի պաշտպանության մասին» օրենքի շրջանակներում Միջուկային համաձայնագրի Լրացուցիչ արձանագրության կամավոր կատարումը դադարեցնելու Իրանի կառավարության որոշմանը, Թեհրանն այդ գործողություններն իրականացնում է ՀԳՀԾ-ի 26 և 36-րդ կետերով իրեն տրված իրավունքի շրջանակներում: Իրանում ՄԱԳԱՏԷ-ի երկարատև ներկայությունը, դեղին կարկանդակի արտադրության և ուրանի հարստացման ծրագրի թափանցիկությունը և ցենտրիֆուգների պահեստամասերի արտադրությունը նույնպես ներառված են այս օրենքի մեջ: Հարկ է նշել, որ օրենքի համաձայն, ՀԳՀԾ-ի 36 և 37 կետերի համաձայն, Իրանը պարտավոր է օրենքի հաստատումից երկու ամիս անց, դադարեցնել ՄԱԳԱՏԷ-ի ոչ նորմատիվային վերահսկողությունը:
Չորեքաբթի օրը, ԻԻՀ առաջնորդն այս կապակցությամբ հայտարարել է. «ՀԳՀԾ-ի վերաբերյալ հնչել են միայն խոստումներ ու խոսքեր: Մենք խոստումներ շատ ենք լսել, ուստի դրանց կարիքն այլևս չկա: Այս անգամ մեզ անհրաժեշտ է միայն գործը: Եթե մենք տեսնենք դիմացի կողմից արած քայլերը, կդիմենք պատասխան գործողությունների: Այս անգամ, Իրանը միայն խոստումներով չի բավարարվելու»:
***
Անցած հինգաշթբի օրը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նույնպես ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում նշեց, որ ՀԳՀԾ-ն բազմակողմանի դիվանագիտության կարևոր ձեռքբերում է և չպետք է թույլ տալ, որ այն չեղարկվի: Ռոհանին ասել է. «ԵՄ-ն որպես համաշխարհային ասպարեզի կարևոր դերակատար, պետք է դիմակայի ԱՄՆ-ի միակողմանիությանը»:
ԵԽ նախագահը հեռախոսազրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին, որը առաջացել է ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների հետևանքով, նշել է, որ բնականաբար, Իրանը պետք է օգտվի ՀԳՀԾ-ի տնտեսական արտոնություններից:
***
Հարևան երկրների հետ զորավարժությունների անցկացումը երկկողմ ու բազմակողմանի համաձայնագրերի շրջանակներում, ամրապնդում է տարածաշրջանի անվտանգությունը: Այս շրջանակներում, Իրանը մի շարք երկրների հետ համատեղ զորավարժություններ է անցկացրել Օմանի ծովում, ինչպես նաև Հնդկական Օվկիանոսի հյուսիսում, որոնց նպատակն էր ամրապնդել տարածաշրջանում հավաքական անվտանգությունը: Ավելի ուշ, զորավարժություններին միացավ նաև Հնդկաստանի ծովուժը: Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի համատեղ զորավարժությունը տեղի ունեցավ անցած դեկտեմբերին՝ Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավահանգստում: Պետք է ասել, որ Հնդկական օվկիանոսի հյուսիսը շատ կարևոր ջրային ռեսուրս է և միաջզգային առևտրի ոլորտում Իրանը կարևորում է բոլոր այն երկրների անվտանգությունը, որ միջազգային օրենքների շրջանակներում ցանկանում են ապահովել Պարսից ծոցի նավավարության անվտանգությունը:
Իսկ Հորմուզի խաղաղության նախաձեռնությունը, որ Իրանն առաջարկել է տարածաշրջանի երկրներին, հենց այս հիման վրա է:
Անցած շաբաթ, Պակիստանի Կարաչի նավահանգստում տեղի ունեցավ «Աման» զորավարժությունը, որին մասնակցեց նաև Իրանի բանակի ծովուժի հարավային նավատորմի հրամանատարը: