Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (22)
https://parstoday.ir/hy/radio/iran-i134734-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(22)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Սամեն Ալ-Այեմմե գործողության նախագծման խնդրին ու այս հարցում նահատակ Հոսեյն Բաղերիի դերակատարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2021 10:05 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Սամեն Ալ-Այեմմե գործողության նախագծման խնդրին ու այս հարցում նահատակ Հոսեյն Բաղերիի դերակատարությանը:

Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք Սադդամի դեմ պատերազմից մեկ տարի անց առաջին մեծ ռազմական գործողությանը: Այն գործողությունը, որ կրում էր մեծ մարգարերի շառավիղ համարվող շիաների 8-րդ առաջնորդ Իմամ Ռեզայի Սամեն Ալ-Այեմմե անունը:

Պատերազմի առաջին տարին 1980թ. սեպտեմբերից մինչև 1981թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Իրանում տեղի ունեցան ռազմական ու քաղաքական բազում փոփոխություններ: Այդ տարվա ընթացքում բացահայտվեց Իմամի առաջնորդությամբ իսլամական հեղափոխության շարքերում խցկված անձանց ու քաղաքական հոսանքների բուն էությունն ու ինքնությունը: Իսլամական հեղափոխության հետ ԱՄՆ-ի թշնամությունը և Իրանի նկատմամբ Սադդամի սանձազերծած ագրեսիան իրարից անջատեց Իմամի գաղափարներին հավատարիմ հեղափոխականների ու արևմտամետ լիբերալիստների շարքերը: Այս անջատման արդյունքում Իրանի առաջին նախագահ Բանի Սադրը, պաշտոնազրկումից հետո Մոհաֆեղին կազմակերպության առաջնորդի հետ փախավ Ֆրանսիա: Դրանից հետո Մոնաֆեղին կազմակերպությունը սկսեց ահաբեկչական զինյալ գործողություններ իրականացնել Իրանում, որի ընթացքում էլ նահատակվեցին հարյուրավոր Իրանի քաղաքական, անվտանգության ու ռազմական բարձրաստիճան պաշտոնատարներ և խաղաղ քաղաքացիներ: Հաշվի առնելով այս զարգացումերը, Իրանի քաղաքական ու ռազմական շրջանակները և ժողովուրդը Սադդամի ոտնձգությունը համարեցին Իրանին ուղղված ամենակարևոր սպառնալիքն ու դրան դիմակայելը դարձրին երկրի առաջին գերակայությունը: Սամեն Ալ-Այեմմե գործողությունը շատ կարևոր դեր ուներ Աբադան քաղաքը պաշարումից դուրս բերելու հարցում: Այն առաջին մեծ գործողությունն էր Սադդամի բաասական ռեժիմի օկուպացիայից Իրանի տարածքները ազատագրելու համար: Հաշվի առնելով բաասական բանակի դեմ պատերազմի մեկամյա փորձը, իրականացվեց այս գործողությունը: Պատերազմի առաջին տարում մի քանի փոքր գործողություններ իրականացվեցին, սակայն Իրանի բանակի ու պահակազորի ուժերի անհամադրվածության ու դասական բանակներին դիմակայելու գաղտնիքները չիմանալու պատճառով կամ ձախողվեցին կամ էլ բոլոր ակնկալիքները չիրականացան:

Սամեն Ալ-Այեմմե գործողությունը և Աբադան քաղաքը պաշարումից հանելը

Անկախ իր աշխարհաքաղաքական դիրքից, Իրաքի համար Աբադան քաղաքի ստրատեգիական նշանակությունը ուներ գաղափարական որոշ նախադրյալներ: Իրաքը, որ Իսլամական հեղափոխությունը 48 ժամերի ընթացքում կործանելու սին նպատակով էր սանձազերծել Իրանի դեմ ռազմական ագրեսիան Իրանի հողում իր պատերազմական մեքենայի առաջընթացը խափանվելուց ու ճահճում հայտնվելուց հետո նույնիսկ բավարարվել էր նվազագույն ակնկալիքներով: Իրաքի նվազագույն ցանկությունը Աբադան քաղաքի բռնազավթումն էր: Սադդամը հուսով էր, այդ գործով կկարողանա չեղյալ հայտարարել 1975թ. կնքված Ալժիրի պայմանագիրը և Արվանդ գետը կցել Իրաքի տարածքներին: Այս խնդրի իրականացման համար անհրաժեշտ էր օկուպացնել ու զավթել Աբադան քաղաքը: Այս առումով կարող ենք ասել, որ իրաքցիների հարձակողական ծրագրի մեջ Աբադանը ավելի կարևոր էր քան Խոռամշահրը: Պատերազմի նախնական օրերից հետո Քարուն գետի հունի շուրջ 13 կիլոմետրն ու հենց այդքան էլ Քարուն գետից դեպի Մահշահրի մայրուղու հարավային հատվածը գտնվող տարածքը բաասական բանակի հսկողության տակ էր: ՀՕՊ համակարգերի ու շատ կայանքների տեղակայումը, թիվ 3 և 111 զրահային դիվիզիաներից 3 բրիգադների, հետևակային 4 գումարտակների և հրետանային 5 գումարտակների ներկայությունն այդ տարածքում վկայում էր Իրաքի համար տարածքի ստրատեգիական կարևորության մասին: Հեղափոխության ղեկավարներն ու երկրի քաղաքական ու ռազմական պատասխանատուները հասկացել էին թե Աբադանը ինչ նշանակություն ունի Սադդամի ռեժիմի համար: Պատերազմի երկրորդ ամսվա ընթացքում եթե չլինեին Աբադանի անկման կանխարգելման մասին Իմամի հորդորները, այս քաղաքը նույնպես արժանացած կլիներ Խոռամշահրի ճակատագրին: 1980թ. նոյեմբերին Իմամը մի ուղերձով ասաց.«Ես սպասում եմ Աբադանը պաշարումից դուրս գա և պահակազորին, իրավապահ մարմինններին ու նրանց հրամանատարներին ասում եմ, որ Աբադանը պետք է պաշարումից դուրս բերվի ու այս հարցում թերացումներ ու թուլություններ չպիտի լինեն: Անպայման պետք է պաշարումից դուրս բերվի այս քաղաքը: Եթե նրանք մտնեն քաղաք, մենք դուրս կվռնդենք նրանց: Եթե սրանք եկան վնասներ կհասցնեն մեզ: Չթողնեք իրաքցիները ներս մտնեն Աբադան»: Հրամանատարներին հորդորելու հարցում Իմամը, առաջին անգամ, իր խոսքն սկսում է գործածելով «Պետք է» բայը և Իմամի յուրահատուկ ոճը խոսում է Աբադանը պաշարումից դուրս բերելու կարևորության մասին:

Նահատակ Հասան Բաղերին

Սամեն Ալ-Այեմմե գործողության նախագծողը Հասան Բաղերի անունով 25-ամյա մի երիտասարդ էր: Այս գործողության նախագիծը ամիսներ առաջ պաշտպանության գերագույն խորհրդում ներկայացվել էր պահապանների կորպուսի ժամանակի հրամանատար Յուսեֆ Քոլահդուզի կողմից: Բանի Սադրի պաշտոնազրկումից հետո մեկ տարվա ընթացքում այս գործողության իրականացման համար ստեղծվեց քաղաքական ու ռազմական նախադրյալներ: Տարբեր ոլորտներում, հատկապես ռազմական ոլորտում բյուրեղացավ հազարավոր հեղափոխական երիտասարդների ընդունակությունն ու հնարամտությունը: Այս էլիտաներից մեկը Հասան Բաղերին էր: Պատերազմի ընթացքում նահատակ Բաղերին որպես հրամանատար հիշարժան ու անմոռանալի դերակատարություն է ունեցել: Պատերազմի ընթացքում ծաղկեցին նահատակ Բաղերիի եզակի ընդունակությունները: Նա պատերազմական կառուցվածքների մի մասի ինչպես տեղեկատվության ու պահակազորի ռազմական կազմակերպության հիմնադիրն էր: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Հասան Բաղերին ընտրում է լրագրողի մասնագիտությունը և մուսուլմանների իրավիճակի մասին հաղորդում պատրաստելու համար ճամփորդում է Լիբանան ու Հորդանան: Նախքան Իրաքի բանակի կողմից սանձազերծված ագրեսիան, հաշվի առնելով սահմանային նահանգներում հակահեղափոխական ուժերի կողմից իրականացվող սադրիչ քայլերը նա միանում է ԻՀՊԿ-ի շարքերին: Իրաքի բանակի սանձազերծած ագրեսիայից երեք ամիս հետո նա դառնում է հարավային շրջանի մարտական գործողությունների շտաբի օգնականներից մեկը: Նա հարավային շրջաններում իրականացված մի քանի մարտական գործողություններում ազդեցիկ դեր է ունեցել այդ գործողությունների նախագծման ու իրականացման գործում: Սամեն Ալ-Այեմմե մեծ գործողությունը իրականացվել է չորս առանցքներում և ամենակարևոր առանցքներից Դարխովին առանցքի համանատարությունը հանձնվեց նահատակ Բաղերիին:  

Նահատակ Հասան Բաղերին

Դարխովին առանցքում Հասան Բաղերին իր հրամանատարության տակ գտնվող ուժերին բաժանեց 11 խմբերի, այնպես որ ինքը կարողանա կապ պահպանել  բոլոր 11 խմբերի հետ: Երկրորդ քայլն այն էր, որ դասակի մակարդակով իր ուժերին բացատրեց ու ծանոթացրեց գործողության ամբողջ ընթացքին և մասնակից դարձրեց հետախուզական աշխատանքներում, որպեսզի լավապես ճանաչեն գործողության առանցքներն ու տեղանքը: Թշնամին Դարխովին առանցքում պաշտպանական 8 շերտ էր առաջացրել: Նա պլանավորել էր, որ կարողանան շրջանցել թշնամու պաշտպանական շերտերրը և հասանելիություն ունենալ նրանց թիկունքին: Հասան Բաղերիի տրամաբանությունն այն էր, որ Իրաքի մի զրահային դիվիզիան կախված է Քարուն գետի երկու կամուրջներից և կամուրջների ոչնչացմամբ թշնամին կհայտնվի պաշարման մեջ: Հետևաբար թիրախավորեց Ղասաբեի կամրջի մոտ գտնվող 6-րդ բրիգադի հենակետը, որպեսզի միաժամանակ կարողանա վերահսկել կամուրջն ու թշնամու հենակետը: Նա մի ուրիշ պլան մշակեց ու Սալմանիե առվի միջոցով նավթ բաց թողեց Քարուն գետի վրա, որ այն հրդեհի ու թշնամուն զրկի նախաձեռնության հնարավորությունից: Սամեն Ալ-Այեմմեից հետո մի քանի մեծ գործողություններում այդ թվում Թարիղ Ալ-Ղոդս, Ֆաթհ Ալ-Մոբին և մեծ ու պանծալի Բեյթ Ալ-Մողադաս ու Խոռամշահրի ազատագրման գործողություններում նահատակ Բաղերին մեծ դերակատարություն է ունեցել: Իսլամական հեղափոխության ճարտարապետներից նահատակ Մորթեզա Մոթահարիի խոսքերով մենք ունենք մեծ ոգի ու մեծահոգություն:Վեհությունն ավելի վեր է քան մեծահոգությունը: Նահատակ Մոթահարին ասում է.«Ալեքսանդրն ու Նադերը երկուսն էլ մեծահոգի էին, սակայն նահատակ Բաղերին ու Սրբազան պաշտպանության ասպարեզի մեծ թվով հրամանատարներ թե մեծահոգի էին  թե վեհանձն ու ազնիվ և ամենափոքր մեղքերի ու վատությունների նկատմամբ ժուժկալություն ունեին: Մի գործոն, որը մարդուն վեհացնում է: Ալի Էմիրապետի խոսքերով.«Այս խնդրի միակ պատճառն այն է, որ նրանց աչքերում աշխարհը շատ փոքր է»: