Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը:
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, երկուշաբթի օրը Առաջնորդության բանիմացների խորհրդի նախագահի ու անդամների հետ հանդիպման ժամանակ, ասել է.«Իսլամական Հանրապետությունը, միջուկային հարցում, ինչպես մյուս հարցերում չի նահանջելու և ամենայն հզորությամբ քայլելու է այն ուղիով ,որն ապահովում է երկրի այսօրվա և վաղվա կարիքները»:
«Հայացք ՝շաբաթվա իրադարձություններին հաղորման առաջին բաժինը այս թեմային է հատկացված:
Հեղափոխության գերագույն առաջնորդն իր ելույթում, Իրանի մասին ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների վերջին օրերի կիրառած ոճը ,համարել է անարդար,պահանջկոտ և բռնատիրական,որը հիմնված է սխալ գրականության վրա: Նա ավելացրել է.«Նման ոճի հետևանքով Իրանի ժողովուրդն ավելի է ատելու նրանց:Իրանը միջուկային խնդրում չի հրաժարվելու իր տրամաբանական դիրքորոշումից, և համաձայն երկրի կարիքների ու շահերի և ըստ նպատակահարմարության, ուրանի հարստացումը կարող է հասցնել մինչև 60 տոկոսի»:
Նշելով,որ առաջիկայում ատոմակայանները կդառնան էներգիայի ամենակարևոր աղբյուրներից մեկը՝ ապահովելով ավելի առողջ, ավելի մաքուր և էժան էներգիա,Հեղափոխության Գերագույն Առաջնորդն ասել է. «Իրանը հարստացված ուրանի կարիք ունի և դա պարզ իրականություն է:Հարստացումը չի կարելի սկսել այդ օրը, այլ պետք է այսօրվանից պատրաստվել այդ ժամանակվա համար»:
Նա հավելել է. «Արևմտյան երկրները ցանկանում են, որ միջուկային էներգիայի կարիք ունենալու դեպքում, Իրանը դիմի նրանց և նրանք էլ պարտադրեն իրենց պայմանները, և խոսեն ուժի ու պահանջատիրության լեզվով»:
Իրանի Իսլամական Հանրապետությունը, հաշվի առնելով բրածո ռեսուրսների ոչ հարատև լինելը և երկրի սոցիալական ու տնտեսական զարգացումը , անհրաժեշտ է համարում միջուկային էներգիայի օգտագործումը էլեկտրաէներգիայի արտադրության համար և իր հիմնական քաղաքականության մեջ նկատի է առել մի շարք ատոմակայանների կառուցումը:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նաև հստակեցրել է.«Միջուկային զենքի խնդիրը պատրվակ է ,նրանք նույնիսկ դեմ են մեր հասանելիությանը սովորական զենքին,քանզի ցանկանում են Իրանից խլել ուժի լծակները»:
Մեծարգո Այաթոլլահ Խամենեին շեշտել է.«Այն ինչ արգելում է Իսլամական հանրապետությանը միջուկային զենք պատրաստել՝ իսլամական գաղափարախոսությունն ու սկզբունքներն են ,որը արգելում է խաղաղ բնակչության զանգվածային կոտորածի համար յուրաքանչյուր զենքի արտադրումը, լինի դա՝ միջուկային կամ քիմիական»:
Նա ընդգծել է.«Միջազգային սիոնիստ ծաղրածուն անընդհատ ասում է. «Մենք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել,մինչդեռ նրան պետք է ասել, որ եթե Իսլամական Հանրապետությունը որոշեր միջուկային զենք արտադրել , ոչ նա և ոչ էլ նրա ավագները չէին կարող կանխել դա»:
Հեղափոխության Գերագույն առաջնորդը, մեկ տարի առաջ, երկրի մի խումբ էլիտաների և գիտական տաղանդների հետ հանդիպման ընթացքում ասել է.«Եթե գիտությունը տարանջատվի ճիշտ մշակույթից ,ապա սխալ ուղիով է ընթանալու: Միջուկային օգտակար գիտությունը, քանի որ այն հանգուցված չէր մարդասիրական մշակույթի հետ, հանգեցրեց ատոմական ռումբի ,որը մինչ այժմ սպառնալիք է աշխարհի համար:Մենք թեև կարող էինք ,սակայն վճռականորեն և համարձակորեն չանցանք այդ ճանապարհով,ատոմկան ռումբ պատրաստելը եւ պահելը սխալ է, քանի որ ըստ կրոնական օրենքի արգելվում է օգտագործել այն»:
Նա հիշեցնելով ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծությունների ժամանակ 220,000 հոգու կոտորածը, ինչպես նաև Եմենի իրավազրկված ժողովրդի շրջափակումը և արևմտյան երկրների արտադրած կործանիչների միջոցով շուկաների, հիվանդանոցների և դպրոցների ռմբակոծմանը ասել է.«Խաղաղ և անմեղ բնակիչների կոտորածի ենթարկելը ամերիկացիների ու արևմուտքի մեթոդն է, որը անընդունելի է իսլամական հանրապետության կողմից ,և այդ հիմամբ չի էլ մտածում միջուկային զենքի մասին »:
ԱՄՆ-ը ,1054 անգամ միջուկային փորձարկում իրականացնելով ,միջուկային այլ երկրների համեմատությամբ ամենաշատ փորձարկումն է կատարել:
ԱՄՆ-ն ունենալով աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցը և լինելով միակ երկիրը ,որը օգտագործել է միջուկային զենք ,ոչ միայն մտադիր չէ վերջ տալ միջուկային փորձարկումներին և միանալ միջուկային փորձարկումները արգելող համապարփակ պայմանագրին ,այլ միշտ վերանորոգում ու հզորացնում է իր զինանոցը:
Այլ հանգամանքը ՝ՀԳՀԾ-ի հարցով Իրանի Իսլամական խորհրդարանի ընդունած որոշումն է , որը որպես իրավական սկզբունք պարտադիր է:Պատժամիջոցները վերացնելու մասին ռազմավարական քայլերի նախագիծը վերջնականապես հաստատվեց ի պատասխան ԱՄՆ-ի հակաիրանական քայլերի և եվրոպական երկրների կողմից այն աջակցելուն:
Այաթոլլահ Խամենեին այդ մասին ընդգծել է.«Առաջին իսկ օրվանից և երկար ժամանակ ,Իսլամական Հանրապետությունը ,ըստ Իսլամի ուսուցմունքի կատարեց իր պարտավորությունները , սակայն առաջին իսկ օրվանից հենց այդ չորս երկրներն էին ,որոնք չիրականացրին իրենց պարտավորությունները , ուստի դրանք պետք է քննադատվեն ,պախարակվեն և պատասխան տան»:
Նա ավելացրել է.«Երբ ԱՄՆ-ը հեռացավ ՀԳՀԾ-ից, որին ընկերակցեցին նաև ուրիշները,Ղուրանի հրահանգը հետևյալն է,որ դու ևս հրաժարվիր պարտավորությունից, սակայն այնուամենայնիվ մեր հարգարժան կառավարությունը չհրաժարվեց պարտավորություններից և աստիճանաբար կրճատեց որոշ բաժինները, որոնք կարելի է վերադարձնել նախկինին ,եթե նրանք իրականացնեն իրենց պարտավորությունները»:
Միջուկային համաձայնագրով կամավոր գործողությունները դադարեցնելու Իրանի քայլերը իրականացել են՝ պատժամիջոցները չեղարկելու և Իրանի ժողովրդի շահերը պահպանելու համար Իրանի Իսլամական խորհրդարանի հաստատած օրենքի իրագործմամաբ և ըստ ՀԳՀԾ-ի 26-րդ և 36-րդ կետերի և անօրինական պատժամիջոցները չեղարկելու գծով դիմացի կողմերի միջոցով իրենց պարտավորություններին հավատարիմ չլինելու պատճառով:
Լրացուցիչ արձանագրության իրագործումը դադարեցնելու մասին Իսլամական խորհրդարանի վավերացրած օրինագիծն ուժի մեջ է մտել փետրվարի 23-ի առավոտյան :
***
Իրանի ԱԳՆ-ն Ատոմական էնէրգիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի անցյալ շաբաթ Թեհրան կատարած այցի մասին ասել է.«Այս հարցով համաձայնությունների ենք եկել, ըստ հետևյալի՝ որ Իրանի միջուկային ծրագիրը պատկերող տեսագրություններն այսուհետ պահվում են և չեն տրամադրվում կազմակերպությանը ,իհարկե շարունակվում է երաշխիքային համաձայնագրի իրագործումը»:
Զարիֆը շեշտել է.«Երաշխիքային համաձայնագիրն Իրանի պարտավորությունն է և խորհրդարանի վերջին բանաձևը ևս կառավարությանը թույլ չի տալիս համաձայնագրի շրջանակից դուրս համագործակցություն»:
Հեղափոխության առաջնորդի բանիմացների խորհուրդը ևս,իր պաշտոնական ութերորդ նիստի ավարտին հրապարակել է հաղորդագրություն,որում հայտարարել է,որ ԱՄՆ-ի վերադառնալը կամ չվերադառնալը ՀԳՀԾ ,չի ազդելու Իրանի ազնիվ ժողովրդի դիմադրության վրա և նրանց վերադարձը ՀԳՀԾ, առանց պատժամիջոցների չեղարկման ,ոչ միայն անօգուտ է ,այլև վնասակար:
***
Անցյալ շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարը մեկնեց Տաջիկստան ՝ երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով :
Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի ֆազլին և Տաջիկստանի նախագահ Էմամալի Ռահմանովը ,Դուշանբեյում ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են Իրան-Տաջիկստան հարաբերությունների զանազան ոլորտները,իմասնավորի՝ անվտանգության բնագավառում երկու երկրների համագործակցությունների իրավիճակը և հեռանկարները:
Տաջիկստանի նախագահն անդրադառնալով անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության շրջագծում և սկզբունքների հիմամբ ստորագրված փոխընբռնման հուշագրին ընդգծել է ՝անվտանգության համագործակցության փաստաթղթի համապարփակ և դրա դրույթների ակտիվ իրականացման անհրաժեշտությունը :
Կողմերը քննարկել են կորոնավիրուսի համաճարակի հետևանքները հատկապես համաշխարհային տնտեսական և ֆինանսական ոլորտում, ինչն անկասկած լրջորեն սպառնում է տարածաշրջանի երկրների ներկա և ապագա իրավիճակին։ Նրանք նաև մտքերի փոխանակում են կատարել համաշխարհային այս ճգնաժամի դեմ պայքարին ուղղված երկու երկրների կառավարությունների գործնական քայլերի վերաբերյալ::
Ռահմանի Ֆազլին և Տաջիկստանի ներքին գործերի նախարար Ռամազան Ռահիմզադեին հանդիպման ընթացքում , համաձայնվել են մասնակցել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության շրջանակներում թմրանյութերի դեմ պայքարի տարածաշրջանային կառույցների ամրապնդման գործին;
Մինչ այժմ երկու երկրների միջեւ ստորագրվել են համագործակցության շուրջ 170 փաստաթղթեր քաղաքականության, անվտանգության, տնտեսության, պաշտպանության և մշակույթի տարբեր ոլորտներում:Թեհրանն ու Դուշանբեն օգտագործելով այս պոտենցիալները, կարող են նոր քայլեր ձեռնարկել հարաբերությունների զարգացման համար:
Սիրելի ունկնդիրներ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: