Իրանցի կանայք(15)
Զահրա Էմամ Ջոմեն Իրանի հաջողակ կանանցից է: Նա իրարահաջորդ հաջողություններ արձանագրելով, արժանացել է առավելագույն մրցանակների։
Բարի օր սիրելի բարեկամներ: «Իրանցի կանայք»հաղորդաշարի հարգելի ունկնդիրներ այս համարում դուք կծանոթանաք Իրանցի մեկ այլ գիտնականի հետ: Հուսանք ,որ ամեն օր աշխարհում և իմասնավորի Իրանում ,նման կանանց առավել հաջողությունների ականատեսը կլինենք:
Վերջերս Ասիայի գիտությունների ակադեմիաների և գիտական հասարակությունների ասոցիացիան (AASSA) հրատարակեց «Ասիայում գիտնական կանանց կենսագրությունը» գիրքը, որում ներառված էին նաև իրանցի երեք կին գիտնականների անուններ:Այս ընտրությունն կատարվել է Ասիա-Խաղաղօվկիանիայի տարածաշրջանի ավելի քան 30 ակադեմիաների կողմից առաջադրված թեկնածուներից, և վերջապես գրքում տպագրվել են գիտության և ճարտարագիտության ճյուղերում Ասիայի 50 ամենահայտնի կանանց կենսագրությունը:Պրոֆ.Զահրա Էմամ Ջոմեն ,պրոֆ.Թահերե Քաղազչին և պրոֆ.Մահշիդ Ֆիրուզին, երեք գիտնականներն են, որոնց անուններն ընդգրկվել են Իրանի գիտնականների ցուցակում:
Դոկտ.Զահրա Էմամ Ջոմեն ,Իրանի հաջողակ կանանցից է :Մարդ ,ով իրարահաջորդ հաջողություններ է արձանագրել և շահել ամենաշատ մրցանակները ,որ մի գիտահետազոտող կարող էր շահել : Պրոֆ.Զահրա Էմամ Ջոմեն 39 տարեկանում արժանացել է Իրանի լիիրավ դասախոսի կոչման :Նա հաջողակ կին է ,ով երբեք չի հոգնում իր հարատև աշխատանքնից :Նա ասում է.
«Ինձ միշտ հետաքրքրել է գիտությունը և համոզված եմ, որ գիտությունը բարելավում է մեր կյանքը:Իրականում, այն ամենը, ինչ մենք տեսնում ենք կյանքում և մեր շրջապատում , գիտության ներշնչանքն է և գիտությունից ինչ որ բան ունի:Գիտությունն ու տեխնոլոգիան կարևոր դեր են խաղում մարդու կյանքում, չնայած վերջին տասնամյակների ընթացքում, տեխնոլոգիայի զարգացման հետ մեկտեղ, այն աղտոտել է մեր շրջակա միջավայրը և բազմաթիվ դժվարություններ պարտադրել»:
Դոկտ.Զահրա Էմամ Ջոմեն ,Թեհրանի պետական համալսարանի դասախոս է :Նա ծնվել է 1968 թվականին Թավրիզում : Նա իր ուսումը շարունակել է Թավրիզի պետական համալսարանում սննդագիտության ճյուղում և պետական կրթաթոշակով ,Ֆրանսիայի Բլազ Պասկալ համալսարանից վկայվել է մագիստրոսի կոչումով : 1998 թվականին իր դոկտորականի կոչումը ևս ստացել է նույն համալսարանից:Նա անմիջապես Իրան տեղափոխվելով մեկ տարի անց սկսել է դասավանդել Թեհրանի պետական համալսարանում ,որպես դոցենտ:
Նա իր աշխատանքների դրդապատճառների մասին ասում է .«Մանկության տարիներից ինձ վրա ազդել են հեռուստատեսությամբ ցուցադրվող Մարի Կյուրիի կյանքն ու գործունեությունը:Նա իմ խորհրդանիշն էր: Նրա համարձակությունն ու խիզախությունը տպավորեցին ինձ:Նա էր պատճառներից մեկը ,որ ես ուսմանս համար ընտրեցի Ֆրանսիան և քիմիային առնչվող հարցեր: Իմ ուսումնասիրությունների արդյունքների մեծ մասը տպագրվել են տեղական և միջազգային տարբեր ամսագրերում ,որոնք ներկայացրել եմ գիտաժողովներում :Բացի այդ, ես համահեղինակն եմ սննդագիտության և արդյունաբերության բառարանի,գործընկերներիս հետ անգլերենով հրատարակել եմ գիրք ՝սննդամթերքի փաթեթավորման և սննդի արդյունաբերության գործարանի դիզայնի մասին :Ես նաև գրանցել եմ մի քանի գյուտեր, որոնք ներկայումս արտադրվում են սննդի տարբեր գործարաններում և հասանելի են հանրությանը: Միգուցե կարելի լինի ասել ,որ իմ արտադրությանը մաս են կազմում իմ շատ լավ ուսանողները ,որոնցով ես, հպարտանում եմ ,որպես նրանց ուսուցիչ ու դասախոս : Նրանցից ոմանք ներկայումս աշխատում են երկրի զանազան վայրերում ,իսկ ոմանք էլ ապագայում են ծառայելու»:
Դոկտ.Զահրա Էմամ Ջոմեն ներկայացվել է , որպես Թեհրանի համալսարանի լավագույն հետազոտող,և երկրի մասշտաբով որպես ազգային հետազոտող:Նա նաև աշխարհի լավագույն գիտնականներից է և Ասիայի 50 լավագույն կին գիտնականներից մեկը, ով գրել է ավելի քան 400 հոդվածներ:Նրա հետազոտական այլ ոլորտների թվում են ՝ գյուղատնտեսության ոլորտում ազգային հետազոտող, և կանանց առաջին մրցանակակիր , ինչպես նաև Թեհրանի պետական համալսարանի միջազգային հետազոտող մրցանակի դափնեկիր:Նրա հետազոտական և աշխատանքնային գործունեությունը պատճառ է դարձել ,որ 2017 -ին ,նա ընտրվի Թեհրանի պետական համալսարանի Արաս միջազգային համալսարանի նախագահ:Նա ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային հետազոտությունների գրասենյակի նախագահը և ԱՄՆ-ի սննդի արդյունաբերության մասնագետների ասոցիացիայի անդամն է: Հակաքաղցկեղային բաղադրություններն ուղղակիորեն սննդի միջոցով մատակարարումը ,իրանցի այս գիտնականի ամենակարևոր գիտական ծրագիրն է:
*****
Աշխատասեր գիտնական Զահրա Էմամ Ջոմեն ավելի շատ մտահոգված է օգնելու իր երկրի ժողովրդին,որպեսզի `երկրի զարգացման և առաջընթացի համար հարմար ենթահող ստեղծվի: Նա ասում է .«Չնայած Ֆրանսիայում աշխատանքային լավ պայմաններ ու դիրք ունեի,որոշեցի վերադառնալ իմ երկիր, կարծում էի, որ իմ կրթությամբ և փորձառությամբ շատ մարդիկ կան Ֆրանսիայում և իմ երկիր Իրանն է, որն իմ մասնագիտության կարիքն ունի:Կարծում եմ ՝ այստեղ հնարավոր է տեսնել թե՝ ինչպես կարելի է ազդել շրջակա միջավայրի վրա և ինչպես կարելի է ընդլայնել կանանց ներգրավվածությունը Իրանի սոցիալական կյանքում:Օրինակ ՝ 2000 թվականին իմ դասավանդող ֆակուլտետում, քիչ թվով կին դասախոսներ կային:Բայց հիմա դասախոսների 30% -ից ավելին կանայք են, և ես առաջին կինն եմ, ով զբաղեցնում է Թեհրանի պետական համալսարանի փոխտնօրենի պաշտոնը»:
Իհարկե, նա որպես կին գիտնական, բազմաթիվ մարտահրավերների դիմաց է կանգնել , բայց դրանք հաղթահարել է համառությամբ և լրջությամբ:Նա ասում է.«Երբ ես սկսեցի մասնագիտական կյանքս ,համեմատաբար երիտասարդ էի և շատ մարտահրավերների դիմաց կանգնեցի: Դրանցից ամենխիստը այն էր, որ ոչ գիտական շրջանակը և ոչ էլ արդյունաբերական միջավայրը չէին հավատում երիտասարդ կին գիտնականին:Ես ստիպված էի 10 անգամ ավելի շատ ու ավելի ծանր աշխատել, որպեսզի համոզեմ նրանց, որ կարող եմ նույնիսկ ավելի լավ լինել, քան իմ տղամարդ գործընկերները:Ես նույնիսկ առաջարկեցի աշխատել անվճար և առանց որևէ պայմանագրի , ուսանողներիս ավելի շատ ժամանակ էի հատկացնում ,որպեսզի կարողանամ մրցակցել իմ մյուս գործընկերների հետ ,որոնք մեծ մասը տղամարդ էին: Ըստ իս ,այս ժմանակաշրջանը Ինձ համար բարիք էր,քանզի պատճառ դարձավ խիստ աշխատեմ և այդ ճնշման պատճառով այլ գիտնականների համեմատությամբ ավելի արագ առաջադիմեմ»:
Դոկտ.Զահրա Էմամ Ջոմեն վերջում կանանց առաջարկեց .«Եթե չհաջողեցիք որոշ արգելքները թիկունքում թողնել ու ազատվել դրանցից ,եթե նույնիսկ որոշ բացահայտ կամ անհայտ խտրականություններ խոչընդոտեն ձեզ,մի դադարեք: Եթե կանայք հավատան իրենց ուժին ու պոտենցիալին ,երբեք չեն հրաժարվի իրենց երազանքներից»: