Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը՝ միջազգային իրավունքի դիտանկյունից (3)
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը միջազգային իրավունքի դիտանկյունից» հաղորդաշարի հերթական համարը: Նախորդ հաղորդման ընթացքում նշեցինք, որ գեներալ Սոլեյմանիին սպանելու ԱՄՆ-ի քայլը ինքնիշխանության, ուժի արգելման և անձեռնմխելիության սկզբունքների տեսանկյունից հակասում է միջազգային իրավունքներին: Այսօր քննարկելու ենք այն փաստը, որ գեներալ Սոլեյմանիի սպանությունը մարդասիրական տեսանկյունից հակասում է միջազգային իրավունքներին: Ընկերակցեք մեզ:
Միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական նպատակը բախումների ճակատից հեռացած քաղաքացիական անձանց և զինվորականների կյանքը, առողջությունն ու արժանապատվությունը պաշտպանելն է: Միջազգային մարդասիրական իրավունքը պաշտպանում է մարդու հիմնական իրավունքները և պատերազմի զոհերի իրավունքները:
Իրանում միջազգային իրավունքների դասախոս՝ դկտ. Ալի Ֆաղիհ Հաբիբին ասում է.«Մարդասիրական նպատակներով միջազգային իրավունքը սահմանափակում է պատերազմի միջոցներն ու մեթոդներն ընտրելու և օգտագործելու հակամարտության կողմերի իրավունքը: Միջազգային մարդասիրական իրավունքը պաշտպանում է հակամարտությունից տուժած անձանց և օբյեկտները»:
Իրենց թշնամական և ահաբեկչական գործողությունները արդարացնելիս, ամերիկացիներն օգտվում են «նպատակաուղղված սպանություն» տերմինը, որպես բացառություն «ուժի կիրառման արգելք» սկզբունքի համար, որը տարիներ չարաշահվել է այդ երկրի կողմից:
Շվեյցարացի նշանավոր իրավաբան՝ Նիլզ Մելզերն ընդգծելով նպատակաուղղված սպանության ոչ-իրավական լինելը, այդ մասին ասում է.«Նպատակաուղղված սպանությունը մահացու ուժի կիրառում է միջազգային իրավունքներին հետևող անձի կողմից՝ ազատության մեջ գտնվող անձի կանխամտածված սպանության համար»:
Նյու-Յորքի ռազմական համալսարանի դասախոս՝ Գարի Սոլիսի տեսանկյունից, նպատակուղղված սպանությունն այն ժամանակ է օրինական, երբ ընթանում է միջազգային կամ ոչ-միջազգային զինված հակամարտություն: Ոչ-զինված հակամարտության ժամանակ, քաղաքացիների նպատակաուղղված սպանությունը քաղաքական սպանություն է համարվում:
ԱՄՆ-ի կառավարությունն ու Սիոնիստական ռեժիմը որպես պետական ահաբեկչության առաջատարներ այն համոզման են, որ եթե չկարողանան ձերբակալել Թել Ավիվի և Վաշինգտոնի ահաբեկչական պետությունների համար վտանգ ներկայացնող անձանց, կարող են սպանել նրանց: Այդ մոտեցման հիմամբ, բազում մարդիկ են սպանվել անօդաչու թռչող սարքերի, ինքնաթիռների կամ «Ափաչի» ուղղաթիռների արձակած հրթիռներից խփվելով:
Իրանում միջազգային իրավունքի հիմնահարցերի հետազոտող՝ դկտ. Հալե Հոսեյնի Աքբարնեժադը համոզված է, որ որևէ պետության կողմից հովանավորվող ցանկացած նպատակաուղղված սպանություն, որն իրականացվում է մեկ այլ պետության տարածքում, համապատասխանում է ուժի կիրառման արգելքի մասին ՄԱԿ-ի հռչակագրի 2-րդ հոդվածի 4-րդ կետին, հետևաբար պետք է հիմնավորված լինի միջազգային իրավունքների բացառությունների համաձայն:
ՄԱԿ-ի հռչակագրի 2-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, անդամ բոլոր պետությունները պարտավոր են ձեռնպահ մնալ այլ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի կիրառումից կամ սպառնալիքից: Այս հարցը հիշատակվում է որպես ուժի չկիրառման սկզբունք և միջազգային իրավունքի կանոններից մեկն է համարվում, սակայն այս առումով կան երեք բացառություններ: Նպատակաուղղված սպանության երեք բացառություններն են՝ Հռչակագրի 51-րդ հոդվածի համաձայն՝ օրինական պաշտպանության սկզբունքը, Անվտանգության խորհրդի քայլերը 42-րդ հոդվածի համաձայն միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը վերականգնելու համար և հյուրընկալ պետության գոհունակությունն իր տարածքում ուժի ու սպառնալիքի կիրառման համար:
ՄԱԿ-ի հռչակագրի համաձայն, Անվտանգության խորհրդի լիազորություններն անկախ բացառություն չեն, այլ հիմնված են հռչակագրի անդամ բոլոր պետությունների նախնական համաձայնության վրա: Հետևաբար Անվտանգության խորհուրդը չի կարող օրինապես ընդլայնել իր լիազորությունները: Այդ տեսանկյունից այս երեք բացառություններում չներառվող նպատակաուղղված սպանությունը հանցագործություն է համարվում և հետապնդվում է քաղաքացիական, քրեական ու իրավական տեսանկյունից: Այսպիսով նպատակաուղղված սպանությունների արգելքը միջազգային իրավունքում դիտարկվում է որպես «ուժի կիրառման արգելք»:
Նպատակային սպանության կողմնակիցների կարծիքով, այս արարքին դիմելը օրինական պաշտպանության բնածին իրավունքի հիման վրա համարվում է ուժի չկիրառման սկզբունքի բացառություն: ԱՄՆ-ի ահբեկչական կառավարությունը նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի սպանությունը ՄԱԿ-ի Հռչակագրի ուժի չկիրառման սկզբունքի բացառություններից է համարում: ԱՄՆ-ի այս խայտառակ հավակնությունն իրավական առումով քննարկելու համար, այդ սպանությունը կքննարկենք «օրինական պաշտպանության» և «Իրաքի կառավարության գոհունակության» տեսանկյունից: Այսօրվա զրույցը հատկացրել ենք այդ սպանությունը «Իրաքի կառավարության գոհունակության» տեսանկյունից քննարկմանը, իսկ օրինական պաշտպանության սկզբունքի առումով կխոսենք հաջորդ թողարկման ընթացքում:
Իրաքի Հաշդ Ալ-Շաաբի ուժերը պաշտոնական և օրինական ռազմական ուժ են Իրաքում: 2016թ. նոյեմբերին Իրաքի խորհրդարանում օրինագիծ է վավերացվել, որտեղ նշված է, որ Իրաքի Սահմանադրության 61-րդ հոդվածի առաջին կետի և 73-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, Հաշդ Ալ-Շաաբին կազմակերպություն է, որը գտնվում է Իրաքի վարչապետի վերահսկողության տակ որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար:
Իրենց օդային տարածքի նկատմամբ պետությունների լիարժեք և բացառիկ ինքնիշխանության սկզբունքը մարմնավորված է Չիկագոյի կոնվենցիայի 1-ին հոդվածում, և սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն` պետության ինքնիշխանությունը ներառում է իր իրավասության տակ գտնվող օդային տարածքը և հարակից ջրատարածքները: Չիկագոյի կոնվենցիայի համաձայն, չարտոնագրված անօդաչու թռչող սարքերն արգելվում են թռչել այլ երկրների վրայով: Ուստի պետությունների ինքնիշխանության տարածքում անօդաչու թռչող սարքերի գործողությունները պետք է տեղի ունենան այդ երկրների համաձայնությամբ կամ օրինական պաշտպանության հիման վրա:
Այն ինչ պարզ է, Իրանի ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սոլեյմանիի և նրա ուղեկիցների, այդ թվում Իրաքի Հաշդ Ալ-Շաաբի ուժերի հրամանատար՝ Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի շարասյան վրա ԱԹՍ-ով իրականացած հարձակումը հակասում է Իրաքի կառավարության Համաձայնության և ինքնիշխանության սկզբունքին: Այդ սպանությունից հետո, Իրաքի արտգործնախարարությունը Նյու-Յորքում իր ներկայացուցչի միջոցով բողոքի երկու նամակներ հղեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին:
Իրաքի արտաքին գործերի նախարարությունն այդ երկու նամակները ներկայացրել է միջազգային իշխանություններին՝ իր երկրի տարածքում իրաքյան ռազմական դիրքերի դեմ ԱՄՆ-ի հարձակումների, ինչպես նաև Իրաքի տարածքում ռազմական հրամանատարների և բարձրաստիճան պաշտոնյայի սպանության կապակցությամբ:
ՄԱԿ-ին հղած նամակներում, Իրաքի իշխանությունն ընդգծել է, որ գեներալ Սոլեյմանիի և նրա ուղեկիցների սպանությունը վտանգավոր ոտնձգություն է Իրաքի ինքիշխանության դեմ և հակասում է Իրաքում ԱՄՆ-ի զորայինների ներկայության համար սահմանված պայմաններին: Իրաքի արտգործնախարարությունն Անվտանգության խորհրդից պահանջել է դատապարտել այդ հարձակումը: Իրաքի արտգործնախարարություն է կանչվել Բաղդադում ԱՄՆ-ի դեսպան՝ Մաթիո Լութերը և դատապարտվել է ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար՝ նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը և այդ քայլն Իրաքի ինքնիշխանության խախտում է բնութագրվել:
Անդրադառնալով Իրաքի ու ԱՄՆ-ի միջև ստորագրված անվտանգության պայմանագրի կետերի խախտմանը և ԱՄՆ-ի ապօրինի ու ոտնձգողական քայլերին, Իրաքի խորհրդարանի պատգամավորները այդ սպանության դեպքից երկու օր հետո, վավերացրին Իրաքից ամերիկացի զավթիչ զորայինների դուրս գնալու օրինագիծը:
Իրաքի խորհրդարանը համոզված է, որ ԱՄՆ-ն իր քայլերով խախտում է միջազգային և մարդու իրավունքները, ինչպես նաև դաշինքների կետերը:
Հարգարժան ունկնդիրներ, հաջորդ հաղորդման ընթացքում խոսելու ենք այն թեմայի շուրջ, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը նաև հակասում է օրինական պաշտպանության իրավական սկզբունքին: