Հեղափոխության երկրորդ քայլը՝ արտադրության թռիչքի ուղղությամբ(30)
https://parstoday.ir/hy/radio/iran-i135952-Հեղափոխության_երկրորդ_քայլը_արտադրության_թռիչքի_ուղղությամբ(30)
Ժամանակակից աշխարհում գիտության ու տեղեկատվության կարևորությունն ու արժեքի ստեղծումը պատճառ են դարձել ,որ երկրների տնտեսությունները հակվեն դեպի գիտելիքահենք տնտեսություն :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2021 10:38 Asia/Tehran

Ժամանակակից աշխարհում գիտության ու տեղեկատվության կարևորությունն ու արժեքի ստեղծումը պատճառ են դարձել ,որ երկրների տնտեսությունները հակվեն դեպի գիտելիքահենք տնտեսություն :

Այլ խոսքով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների շնորհիվ առաջացած իրադարձությունները ,քսաներորդ դարի կեսից հետո  արդիական  տեխնոլոգիաները և նորարարության ու  ստեղծագործության ընթացքը պատճառ են դարձել ,որ  հարստության ստեղծման իրական ռեսուրսները  հանդիսանան՝ գիտությունն ու   գիտելիքների ձեռքբերումը:Այս հիմամբ ինչքանով ,որ  մի երկիր կենտրոնանա  իր գիտելիքների ռեսուրսների  և գիտական ​​նվաճումների վրա և որակային ու քանակային առումներով զարգացնի իր  կրթական համակարգը, գիտահետազոտական ինստիտուտները և ինֆորմացիայի  ու  տեղեկատվության կառուցվածքները ,միջազգային հարաբերություններում ամուր դիրք են գրավելու :

Իրանը ,տեխնոլոգիայի զարգացման ու նորարարության բնագավառում մեծ  առաջընթաց է արձանագրել այն տարիներին ,երբ   ԱՄՆ-ի դաժան և խիստ պատժամիջոցներին է ենթարկվել: Փաստը,Իրանի առաջընթացն է՝ բիոտեխնոլոգիայի ,բժշկական սարքավորումների ու դեղորայքի ոլորտում,ըստ ՝ համաշխարհային ինովացիոն ցուցանիշների զեկույցի :

Այս ոլորտում առանցքային դեր են խաղացել գիտելիքահենք ընկերություններն ու ստարտափները: Բուժման ու առողջապահության բնագավառում ամենաբարդ արտադրանքները արտադրելու  նոր հոսքագծեր ստեղծելու գիտելիքահենք ընկերությունների կարողականությունը 1399 թվականին նմանօրինակ դերակատարության արդյունքն է :

Գիտության ու տեխնոլոգիայի բնագավառում Իրանի ուշագրավ հաջողությունները ,գիտության արտադրման բնագավառում համաշխարհային բարձր դիրքեր ապահովելն ու հարաճուն առաջընթացը, գյուտերի գրանցումը և գիտության, հետազոտության և ձեռներեցությանն աջակցող հաստատությունների ձևավորումն և ուժեղացումը, և մարդկային, տեխնիկական և գիտական  կապիտալի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը այդ ձեռքբերումներից են:

Վերջին տարիներին երկրի գիտական ու տեխնոլոգիական  թռիչքը, հատկապես դեղագործության, բժշկական սարքավորումների և նանոտեխնոլոգիայի ոլորտում, Իրանի համար այնպիսի դիրք  է ապահովել ,որի արդյունքում ստեղծված կարողականության արդյունքում երկիրը կարող է հաջողությամբ հաղթահարել Կորոնավիրուսի ճգնաժամը և պատժամիջոցների ճնշումը:

Նորարարության համաշխարհային ամենահեղինակավոր վարկանիշներից մեկը՝Գլոբալ ինովացիոն ցուցանիշ՝  (GII)-ն է ,որը ամեն տարի  հրապարակվում է մտային միջազգային կազմակերպության կողմից և երկրներին  գնահատում և դասակարգում է հավասարակշռված շրջանակներում ՝ նորարարության մուտքերի և արդյունքների տեսանկյունից:2019-ի զեկույցում Իրանը նորարարության համաշխարհային  ցուցանիշի առումով զբաղեցնում էր 61-րդ տեղը,որը 2014-ի 120-րդ տեղի  համեմատությամբ , շարունակական աճ է ապացուցում: Դիմադրողական տնտեսության քաղաքականության կիրառման, գիտելիքահենք տնտեսության զարգացման ,նորարարության և ձեռներեցության արդյունքում այս ընթացքը 59 աստճիճան բարելավվել է և այս առումով Իրանը Հարավային և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում գտնվում է նորարարության ոլորտում ամենաբարձր աճ ունեցող տնտեսությունների շարքում և նորարարության ոլորտի առաջատար է :

Ներկայումս ,երկրի դեղագործական էկոհամակարգի աշխատունակությունն ու ներքին ներուժը բարձր է գնահատվել ըստ՝ միջազգային վիճակագրության և տվյալների,և այս էկոհամակարգը  հարմար պայմաններ է ստեղծել  արդիական  և կենսաբանական դեղամիջոցներ արտադրելու և դրանք միջազգային շուկաներ, այդ թվում ՝ Եվրոպա արտահանելու  առումով,և երկիրը ապահովել է խրոնիկ հիվանդությունների ,իշարս քաղցկեղի և իմունային համակարգի դեմ պայքարող շատ դեղերի առումով, որոնք շատ թանկ և դժվար էին ապահովվում։ Դա նաև բերեց արժութային զգալի խնայողությունների:

Դեղորայքի և բժշկական սարքավորումների արտադրության առումով  Իրանի կարողականությունը ճանապարհ է հարթել արտադրության և արտահանման թռիչքի զգալի հաջողության համար:Այս հաջողությունները, երկրի կայուն զարգացումը արագացնելուց, առողջությունը և գիտելիքահենք տնտեսությունը բարելավելուց բացի , կարող են լավ հարթակ հանդիսանալ տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում արտահանման համար:

1397 թվականի բահման ամսի 3-ին ,հանրապետության նախագահի գիտական ու տեխնոլոգիական հարցերով տեղակալի ,գիտության,գիտահետազոտության և տեխնոլոգիայի նախարարի ,ճանաչողական տեխնոլոգիաների և գիտության զարգացման շտաբի պատասխանատուների ու գիտահետազոտողների , հարակից համալսարանների ռեկտորների  և դասախոսների հետ հանդիպման ժամանակ  ունեցած ելույթում  Հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ .Խամենեին շեշտել է.«Գիտական ​​առաջընթացի համար օգտագործեք արևմուտքի  բոլոր ունակությունները, և երբեք մի խուսափեք աշկերտելուց և սովորելուց, քանի որ մենք չենք ամաչում աշակերտ լինելուց, այլ ամաչում ենք « միշտ աշակերտ  մնալուց »:Երբեք մի վստահեք արևմուտքի ծրագրերին ու խորհուրդներին: Արեւմտյան երկրները, որոնք այսօր առավելագույն առաջընթացն ունեն ժամանակակից գիտության ոլորտում, պատմության ընթացքում  ամենաշատ հանցագործություններն են կատարել ժողովուրդների  դեմ»:

Տեխնոլոգիայի և նորարարության զարգացումը երկրների համար կարևոր անհրաժեշտություն է զարգացման և գիտելիքահենք տնտեսության հասնելու համար:Տեխնոլոգիան և նորարարությունը այնքան  կարևոր են ,որ զարգացած երկրներից շատերը դրանք համարում են իրենց ներդրումների հիմնական առաջնահերթությունը:

Գիտելիքահենք ընկերությունները գիտության ու գիտելիքների բնագավառում փոփոխություններ առաջացնելով և տնտեսական նոր ձեռքբերումներ ու արդյունքներ գրանցելով ,մեծ ազդեցություն են ունեցել զանազան տարածքների զարգացման ու վերելքի առումով, և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը միառժամանակ առաջ գիտելիքահենք ընկերությունների էլիտաների ու ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ կարևորել  է՝ այդ ընկերությունների դերը արտադրության թռիչքի ոլորտում ,դրանց անվանելով կայուն տնտեսության իրականացման ամենաարդյունավետ բաղադրիչները:

Տնտեսական ձեռնարկություններում ստեղծագործության,նորարարության ցածր մակարդակը և թույլ տեխնոլոգիան  պատճառ են դարձել երկրի տնտեսությունն ու արդյունաբերությունը առավել կախված լինի արտաքին տեխնոլոգիայից և դա Իրանի համար ,որն ունի տնտեսական հարուստ ռեսուրսներ  համարվում է  թուլություն:

Որոշ երկրներ մեծ ուշադրություն են դարձնում կրթության, հմտությունների, հետազոտությունների և զարգացման, ինչպես նաև կազմակերպչական և կառավարման կարողությունների վրա ներդրումներ  կատարելու կարևորությանը և  այդպիսով ,նրանք տնտեսական թռիչք են իրականացնում: Կրթության և հմտությունների զարգացումից բացի, նորարարությունը նաև կարևոր և առանցքային գործոն է  տնտեսական հաջող թռիչքի կայունության և հարատևման  համար:Մյուս կողմից, նորարարությունն ու հմտությունները առանցքային դեր են խաղում արտադրության թռիչքի առումով:

Համալսարանի դասախոս Մեհրան Ֆաթեմին նշելով , որ առանց տեխնոլոգիայի և նորարարության,  չենք կարող հաջողության հասնել արտադրության ոլորտում ,ընդգծել է.«Այսօր զարգացած երկրները որոշ գիտություններում մեզանից 300 տարի առաջ են, և նրանց ուղղությամբ քայլ առնելը երկար  ժամանակ է պահանջում, ուստի լավագույն տարբերակը ամենակարճ ճանապարհն է»:

Նա ավելացնում է.«Մի գուցէ անցյալում նավթի կամ հանքի նման ռեսուրսները ազդեցիկ էին տնտեսական զարգացման առումով ,սակայն այսօր արտադրության թռիչքի համար կարիք ունենք տեխնոլոգիական ունակությունների, քանի որ չնայած հումքի վաճառքը բերում է աշխատատեղերի ստեղծման և եկամտի զարգացման, բայց տնտեսական թռիչքի և բարեփոխման  համար  պետք է աշխարհի նորագույն տեխնոլոգիաներին հասանելիություն ունենալով օգտագործենք վերամշակված ռեսուրսները»:

Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ գիտական առումով մրցունակ աշխարհում  նորարարությունը դերակատր  է  կյանքի տարբեր ասպեկտներում ՝ սկսած տնտեսությունից մինչև առողջապահություն և բուժում:

Կորոնավիրուսի դեմ պայքարում, անհրաժեշտ սարքավորումների ոլորտում  իրանական գիտելիքահենք ընկերությունների հաջողությունը և առաջադեմ համակարգերում և արտադրանքներում , ներառյալ թեստավորման սարքերի, վենտիլատորների, անեստեզիայի սարքերի, ախտահանման սարքավորումների, նանո դիմակների և նման այլ իրերի   բնագավառում արտադրության թռիչքը ՝ ապացուցեցին,որ գիտելիքահենք  ընկերություններն ունեն տեխնոլոգիական ունակություն և արագ տեմպ,որպեսզի գիտության ու տեխնոլոգիայի սահմաններում զարգացնեն զանազան արտադրանքներն ու ծառայությունները և ազդեցիկ քայլեր ձեռնարկեն «արտադրության թռիչք»-ի   ,երկրին  անհրաժեշտ տեխնոլոգիական իրերի արտադրման և, հետեւաբար, արտահանման համար արժեքավոր ապրանքների և սարքավորումների արտադրության համար: